ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒՐ ՈՐ Է ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԱՆՁԱԶԵՐԾԻ
Եվ դա կասկած չի հարուցում
29.09.2018, Հայոց աշխարհ
Հարավկովկասյան տարածաշրջանում անցնող շաբաթվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն ավելի ու ավելի են հակում այն մտքին, որ Ադրբեջանն ուր որ է՝ նոր ռազմական ագրեսիա է սկսելու Արցախի Հանրապետության դեմ։
Այսքան կտրուկ սկիզբ ունեցող հոդվածը, բնականաբար, ընթերցողների մեջ կարող է որոշակի կասկածներ առաջացնել ներկայացվող նյութի օբյեկտիվության առումով, քանզի ցանկացած խուճապարար հայտարարություն նման պայթյունավտանգ իրավիճակում, որը ստեղծվում է Սիրիայի եւ Իրանի շուրջ, չի կարող որեւէ մեկին անտարբեր թողնել տարածաշրջանում լարվածության նոր օջախի ծագման հնարավորության հանդեպ։
Կարդալ ավելին...ԱՐԴԵՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՍ ԴԱՐՁԵԼ
19.09.2018, Հայոց աշխարհ
Երբ հոգիս տագնապում է, մտաբերում եմ նրբաճաշակության օրենսդիր Գայոս Պետրոնիուսի նամակը կայսր Ներոնին. «...Տանջի՛ր հպատակներիդ, եթե այդպես ես ուզում, բայց աղաչում եմ քեզ՝ մի՛ այլանդակիր եւ մի՛ հաշմիր Արվեստները։ Թախանձագին խնդրում եմ քեզ. ողջ եղի՛ր, բայց մի՛ երգիր, սպանի՛ր, բայց ոտանավորներ մի՛ գրիր, թունավորի՛ր, բայց մի՛ պարիր»։
Կարդալ ավելին...ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ
19.09.2018, Հայոց աշխարհ
Ուշադիր վերլուծելով Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ վերջին կես տարում տեղի ունեցող իրադարձությունները՝ ակամա հարց է ծագում. ժողովրդական լայն զանգվածները ե՞րբ կգիտակցեն այն լուրջ վտանգը, որը կախվել է հայոց պետականության գլխին։ Մի՞թե չկա ըմբռնումն այն բանի, որ Ադրբեջանն արդեն հիբրիդային պատերազմ է հայտարարել Հայաստանի Հանրապետությանը (ՀՀ) և Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)։ Օր օրի կրկնվում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի գյուղերի և Արցախի Հանրապետության բնակավայրերի գնդակոծությունները, որոնք Ադրբեջանի առաջատար էլեկտրոնային ԶԼՄ-ներում իրենց բնակչությանն ու միջազգային կազմակերպություններին մատուցվում են որպես ՀՀ-ի և ԼՂՀ-ի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտում։ Այս համապատկերում մի՞թե համապատասխան ծառայությունները, որոնք կոչված են ապահովելու Հայաստանի ազգային անվտանգությունը, չեն վերլուծում ափշերոնյան հանրապետության կառավարամետ և իբր անկախ էլեկտրոնային պարբերականների հոդվածների վերնագրերն ու դրանց բովանդակությունը (հատկապես վերջին ամսին), դիցուք. «Ադրբեջանական բանակը պատրաստվում է հարձակման Ղարաբաղում» (haqqin.az/news/136 004, 14 սեպտեմբերի 2018թ.), «Էրդողանը Բաքվում հաստատել է իր աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտությունում» (www.kavkaz-uzel.eu/articles/325429, 15 սեպտեմբերի 2018թ.) և բազմաթիվ այլ հրապարակումներ։ Օրինակ, մեջբերում կատարենք Էրդողանի՝ «Кавказский Узел»-ում հրապարակված հայտարարությունից։
Կարդալ ավելին...ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԵՎ ՀԱՊԿ-ԻՑ ԴԵՊԻ ԱՐԵՎՄՈՒՏՔ ԵՎ ՆԱՏՕ
04.08.2018, Հայոց աշխարհ
Որքան էլ որ պետական հեղաշրջումը ղեկավարած գլխավոր գործող անձինք իրենց ելույթներում հրճվանքով նշեն, թե ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցածը «թավշյա հեղափոխություն» է, եւ որ այն «աշխարհաքաղաքական ենթատեքստ» չունի, իրականում հետագա իրադարձությունները վկայեցին, որ կատարված պետական հեղաշրջմամբ տրվել է դեպի Արեւմուտք մեր երկրի աշխարհաքաղաքական շրջադարձի մեկնարկը։
Սակայն Հայաստանում կատարվածի համապատկերում այլ կերպ, քան անհեթեթ չես անվանի Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները շատ, շատ եւ շատ կարեւոր են։ Կասկած չկա, որ Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամական, եղբայրական երկրներ են։ Բայց դա չի նշանակում, թե մեր հարաբերություններում խնդիրներ չկան։ Բայց մեր նպատակն այդ խնդիրները քննադատելը չէ, այլ դրանք լուծելը բանակցությունների ճանապարհով։ Ես համոզված եմ, որ այս խոսակցությունը Ռուսաստանի հետ կստացվի»։ Սա մեջբերում է խորհրդարանի պատգամավոր Ն.Փաշինյանի 2018թ. ապրիլի 24-ի մամուլի ասուլիսից։
Կարդալ ավելին...