ԱՐՏԱՇԵՍ ՄԱՄԻԿՈՆԻ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

 

 

Ծնվել է 1949թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում: 1971թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը և ընտրվել ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար:

 

1972թ. հունիս-սեպտեմբերին աշխատել է Կարելական Ինքնավար Հանրապետությունում որպես Հայաստանի ուսանողական շինջոկատի հրամանատար: Շինջոկատի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Պատվոգրով:

1972թ. հոկտեմբերին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը:

1974-76 թթ. ընտրվել և աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 13-հազարանոց կոմերիտական կազմակերպության կոմիտեիառաջին քարտուղար:

1976-78 թթ. եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի ուսանող երիտասարդության բաժնի վարիչ:

1979-86 թթ. աշխատել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի ապարատում (հրահանգիչ, սեկտորի վարիչ, տեսուչ, կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, կուսակցական-կազմակերպական աշխատանքի բաժնի վարիչի առաջին տեղակալ):

1987-89 թթ. ընտրվել և աշխատել է Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի առաջին քարտուղար: Այդ տարիներին շրջանում շահագործման են հանձնվել ավելի քան 320 հազար քառ.մետր բնակմակերես, 8 հազար աշակերտական տեղով դպրոցական շենքեր, 1960 տեղով մանկապարտեզներ:

1988-90 թթ. եղել է ԽՄԿԿ ԿԿ առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ունկնդիր (Մոսկվա):

1989-90թթ. ընտրվել և աշխատել է Երևանի քաղաքապետ: Նրա պաշտոնավարության օրոք ավարտվել է Մասիս-Երևան և Արզական-Երևան ջրատարների տարիներ շարունակ ձգձգվող շինարարությունը` քաղաքին տալով վայրկյանում 1200 լիտր ջուր, շահագործման են հանձնվել բազմաթիվ բնակելի շենքեր, դպրոցական և նախադպրոցական կառույցներ, Ազատության պողոտայի ճանապարհային հանգույցը («Լամբադա»), բարեկարգվել են տասնյակ միկրոշրջաններ, շեշտակի թափ է ստացել Դավիթաշենի կամրջի շինարարությունը: Կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից օծվելով` Արտաշես Գեղամյանի անմիջական մասնակցությամբ հիմնադրվել է Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարը: Նուբարաշենի ողբերգական հայտնի իրադարձությունների օրը` 1990թ. մայիսի 27-ին, մի խումբ ազատամարտիկների հետ Արտաշես Գեղամյանը կանխել է երևանցիներին սպառնացող վտանգը: 1990թ. հունիսին կասեցրել է իր ԽՄԿԿ անդամությունը:

1991-95թթ. որպես «Պրոմեթևս» հայկական ունիվերսալ բորսայի և ապա «21-րդ ԴԱՐ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն` հանրապետության շրջափակման պայմաններում, էներգետիկ ճգնաժամի տարիներին, կազմակերպել է կենսական անհրաժեշտություն ներկայացնող արդյունաբերական հումքի մեծաքանակ ներկրումը Հայաստան` Ռուսաստանի ռազմաօդային տրանսպորտով:

1997թ. ապրիլին հիմնադրել է «Ազգային Միաբանություն կուսակցությունը», որի 1-ին համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ:

1995թ-ից մինչև օրս Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր է:

1999 թ-ից մինչև 2003 թվ. եղել է Ազգային Ժողովի «Իրավունք և միաբանություն» խմբակցության ղեկավարը: Ազգային ժողովում և ԶԼՄ-ներով Արտաշես Գեղամյանը բազմիցս հանդես է եկել Հանրապետության սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ծրագրային առաջարկություններով, առանձնահատուկ կարևորել է ԼՂ հիմնահարցի արդարացի լուծման հրամայականը, հիմնավորել է իշխանությունների վարած քաղաքականության արատավոր լինելը, պահանջել է Հանրապետության Նախագահի հրաժարականը:ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Գիտություն» հրատարակչության հրատարակած` «Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ճգնաժամի հաղթահարման ծրագրի» հեղինակն է:

2003 թվականի փետրվարի 19-ին կայացած Նախագահական ընտրություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալներով Արտաշես Գեղամյանի օգտին իրենց ձայներն էին տվել ընտրողների 17.6%-ը:

2003թ. մայիսի 25-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում «Ազգային Միաբանություն կուսակցությունը» հաղթանակ է տարել և խորհրդարանում ներկայացված է 9 պատգամավորներով:

Արտաշես Գեղամյանը Ազգային Ժողովի «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավարն է, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պաշտոնական պատվիրակությունների անդամ:Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

ARTASHES GEGHAMYAN

Head of party "National Unity "

Artashes Geghamyan was born on December 2, 1949 in Yerevan.

Mr. Geghamyan graduated from the Yerevan Polytechnic Institute in 1971. From 1988 to 1990 he attended courses at the Academy of Social Sciences under the Central Committee of the USSR CP. He is an engineer-electro technician.

From 1974 to 1976 he was the First Secretary of the LCYU Committee of the Yerevan Polytechnic Institute. From 1976-1978 he headed the Students and Youth Sector of the LYCU Central Committee. From 1979-1986 he served first as an instructor and later head of a subdivision, inspector, and first deputy of the head of division of the Central Committee of the Communist Party of Armenia Organizational Division and eventually was the Assistant of the CPA CC First Secretary. From 1987-1989 he worked as a first secretary of the Yerevan Mashtots District CPA Committee. From 1989-1990 he was the Chairman of the Executive Committee of Yerevan City Council. He spent the next four years as a member of the group of observers in the Andrnavtgazshin JSC, the Director of Prometheus Armenian Universal Exchange and the General Director of 21st Century Ltd.

From 1995-1999 he served as a deputy of the NA (electoral district # 7).

From 1999 to 2003 he served in his second term as a deputy of the NA (from the proportional list of the Law and Unity Alliance), where he served on the NA Standing Committee on Foreign Relations and was the leader of the Law and Unity Faction.

Mr. Geghamyan was a candidate in the 2003 presidential election.In the presidental elections that took place in 2003 february 19 Artashes Geghamyan in the first round recieved 17,6% votes of electorate.

On May 25, 2003 he was reelected to the NA from the proportional list of the National Unity Party. He is the leader of the National Unity Faction and its founding president. He is a member of the Parliamentarians for Global Action Interparliamentary Organization and a member of NA delegation to the Council of Europe.

Mr.Geghamyan is married and has two children.

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր