"МАРДИК" интернет издание

«Գորգի վրա մրցելուց կերևա, թե ով կհաղթի». Նապոլեոն Ազիզյան

04.04.2012, Mardik.am

...
Mardik.am - Ինչպե՞ս եք գնահատում, որ Ձեր նախկին կուսակցապետը' Արտաշես Գեղամյանը, ՀՀԿ ցուցակում է :
Նապոլեոն Ազիզյան - Արտաշես Գեղամյանը շատ խելոք, շատ գրագետ մարդ է, շատ գնահատում եմ իրեն, բայց քաղաքականության մեջ չկան մշտական թշնամիներ կամ մշտական բարեկամներ: Արտաշես Գեղամյանը երբ որ այս իշխանությունները եկան, առաջին իսկ օրից ասաց, որ սատարում է Սերժ Սարգսյանին, կանգնելու է նրա կողքին, և լավ կլինի դրա համար այդ հարցը տաք իրեն:


Հարցազրույցը վարեց Լիանա Առաքելյանը

Շատ մի ատիր, սիրել կա` Արտաշես Մամիկոնիչի մտերմությունը ՀՀԿ-ի հետ հենց այս սկզբունքով է բացատրվում

22.03.2012, mardik.am

ՀՀԿ-ի համամասնական ցուցակն արդեն հայտնի է, որտեղ ՀՀԿ-ն ընդգրկել է նաև «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին, այն դեպքում, երբ Արտաշես Գեղամյանը տարիներ շարունակ քննադատել  է, իր խոսքերով ասած, քոչարյանասերժական հանցավոր կլանը, իսկ այսօր նա դարձել է այդ կլանին առնչվող ցուցակի մի անդամը: Որպես ասվածի օրինակ` մեջբերենք   2007 թ.փետրվարի 15-ի «Ազգային միաբանության» դիմումը հայ ժողովրդին`«Հայրենակիցներ, Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան զույգի և նրանց սատարող ղարաբաղյան հանցավոր կլանի ջանքերով ջլատվել է մեր ազգային ներուժը, խորացել է ժողովրդի հիասթափությունը, հուսալքությունը և ատելությունը վարչախմբի հանդեպ… Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում քաղաքական այն ուժերին, ովքեր լի են վճռականությամբ պայքարելու Քոչարյան-Սարգսյան զույգի հենարան հանդիսացող և օրենքից դուրս գործող քրեածին-օլիգարխիկ ղարաբաղյան կլանի դեմ…»: Հետաքրքիր է` այսքանից հետո ինչպե՞ս  է Արտաշես Մամիկոնիչն աշխատելու այդ կլանի հետ: Mardik.am-ը այս  թեմայով զրուցեց Արտաշես Գեղամյանի հետ:

Mardik.am- Պրն Գեղամյան,  Դուք Ձեզ իրո՞ք համարում եք «թարմ դեմք» ՀՀԿ-ում, և ո՞րն է լինելու Ձեր  դերը ՀՀԿ-ում:

Արտաշես Գեղամյան- Թարմ լինում են միրգը, պտուղը, բանջարեղենը: Անհատները և թարմ բառը   իրար հետ չեն խոսում: Դա վիրավորական հարցադրում է: Իսկ թե ինչ պետք է անեմ, դա հեռախոսով հարցազրույց տալու առարկա  չէ: Հայրենանվեր շատ ու շատ գործեր պետք է անեմ: Խնդրեմ Ձեր երկրորդ հարցը:

Mardik.am- Ձեզ համար անսպասելի՞ էր  ՀՀԿ ցուցակում Ձեր հայտնվելու հանգամանքը:

-Ոչ: 2008 թ. հարգարժան Սերժ Ազատի Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը և երդմնակալության արարողության ժամանակ կոչով դիմեց մեր հանրությանը` ասելով` եկեք միասին բարեփոխենք մեր երկիրը, և մենք բաց ենք բոլոր այն ուժերի համար, որոնք պետության շահը բարձր են գնահատում կուսակցական, անձնական շահերից: 2008 թ. ապրիլի 9-ի այդ ելույթից հետո «Ազգային միաբանությունն»  իր համար որոշում կայացրեց, որ  եթե մենք  իրավամբ հայրենասեր ենք, և  Հայաստանի շահն է գերիշխում մեր բոլոր մտորումներում, ապա մենք պետք է դրականորեն արձագանքեն ՀՀ Նախագահի այդ կոչին և համագործակցենք: Եվ ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, հետևաբար մեզ համար Հանրապետական կուսակցության ընտրացուցակում իմ և կուսակցական գործընկերներիս ներգրավվելը անակնկալ լինել չէր կարող: Ուրիշ բան, որ ներկայումս համագործակցությունը որակապես այլ փուլ է տեղափոխվում, այն է`  եթե Աստված հաջողություն բերի, ապա պատգամավորի պաշտոնին հայտնվելուց հետո նոր, ավելի բարդ, ավելի պատասխանատու փուլ կտեղափովի  մեր համագործակցությունը:

Mardik.am- Դուք Ձեզ վատ չե՞ք զգում, որ հայտնվել եք ցուցակի այնպիսի մի տեղում, որտեղ Ձեզանից առաջ Շուշան Պետրոսյանն է, իսկ հետո` Խոսրով Հարությունյանը:

Подробнее...

«Никогда не говори никогда… Արտաշես Գեղամյանը` ՀՀԿ-ի ցուցակո՞ւմ

25.01.2012, mardik.am

«Ազգային միաբանություն» կուսակցությունն անպայման մասնակցելու է ընտրություններին»,- mardik.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը` խոսելով առաջիկա ընտրություններում կուսակցության մասնակցության մասին:

Իսկ թե ինչ ձևաչափով   կուսակցությունը  կմասնակցի ընտրություններին, պրն Գեղամյանի տեղեկացմամբ դա կորոշվի, ամենայն հավանականությամբ, մարտի առաջին տասնօրյակի համագումարի ժամանակ:

Mardik.am-ը  հետաքրքրվեց` հնարավոր է` Արտաշես Գեղամյանն ընդգրկվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, պրն Գեղամյանն ասաց. «Թող շրջանառվեն այդ լուրերը, ես դրանց մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Փիլիսոփայորեն մոտեցեք շրջանառվող լուրերին»:

«Բայց ճշմարտության ռեալ հատիկ կա՞ շրջանառվող լուրերի մեջ»,-հարցրինք «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարից:

Պրն Գեղամյանի խոսքով` ճշմարտության ռեալ հատիկ լինել-չլինելու հարցը կորոշվի մարտի առաջին 10-օրյակում, երբ կլինեն  ՀՀԿ-ի և «Ազգային միաբանություն» կուսակցության համագումարները: «Քաղաքական գուշակություններով ես չեմ զբաղվում, որովհետև վաղուց դուրս եմ եկել այդ տարիքից»,-ասաց պրն Գեղամյանը:

Իսկ կա՞ քաղաքական որևէ ուժ, որի հետ «Ազգային միաբանություն» կուսակցությունը չի համագործակցի, պրն Գեղամյանի խոսքով` քանի որ Հայաստանը շարունակում է մնալ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»  կարգավիճակում, այս պարագայում բացառել որևէ ուժի հետ համագործակցությունը, դա կարճատև քաղաքականության դրսևորում կնշանակի:

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվելուն, պրն Գեղամյանն ասաց. «Շատ հետաքրքիր ասացվածք կա` Никогда не говори никогда…»:

http://mardik.am/am/news/2012/01/25/gexamyan-2501

Последние видеоматериалы

Новые книги