168 ЧАСОВ

 Ինչո՞ւ է հայկական պատվիրակությունը դեմ քվեարկել ԵԱՀԿ ԽՎ հայանպաստ հռչակագրին

07.07.2016, 168 ժամ

Թբիլիսիում հուլիսի 5-ին ընդունված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում մի քանի էական հայանպաստ կետեր կան։ Դրանում մտահոգություն է հայտնվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման առնչությամբ, ԵԱՀԿ ԽՎ-ի պատգամավորները ողջունել են «ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների ձևաչափերի և մեխանիզմների հաստատման նպատակով ԵԱՀԿ նախագահության ակտիվ մասնակցությունը»։

Փաստաթղթում նաև կոչ է արվում խորհրդարանականներին՝ «դրդել բոլոր կողմերին ցուցաբերել քաղաքական կամք՝ լուրջ ջանքեր կատարելու վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ՝ նվազեցնելու ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ռիսկը և ՄԽ շրջանակում հասնելու կարգավորման համընդգրկուն համաձայնագրի»։

Подробнее...

Արտաշես Գեղամյանը` Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին. «Տեղին կլինի պարոն Քոչարյանի հարցազրույցի պարզաբանումները ճշտել իր գրասենյակից»

22.04.2014, 168 ժամ

Այսօր հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը, որում նա քննադատում է գործող իշխանությունների քաղաքականությունը` մասնավորապես նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների հարցում: «Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն եւ անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը եւ չի դառնա դրա վերարտադրման գործիք: Սահմանադրության ցանկացած վերաձեւում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է: Սահմանադրության եւ առհասարակ սահմանադրական իրավունքի ամբողջ իմաստն այն է, որ սահմանափակի քաղաքական գործիչների այդպիսի մղումները` երկրի կառավարման բնագավառի, ինչպես նաեւ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների երկարաժամկետ, դժվար փոփոխելի հիմնարար կանոնների հաստատումով: Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավերժացնելու համար, ճիշտ հակառակը: Միապետություններին սահմանադրություն պետք չէ»,- հարցազրույցում մասնավորապես նշել է Քոչարյանը: Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ռ. Քոչարյանի հարցազրույցին, նշեց հետևյալը. «Կարծում եմ` տեղին կլինի պարոն Քոչարյանի հարցազրույցի պարզաբանումները ճշտել իր գրասենյակից: Կարծիք է հայտնել առաջիկա սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ես այդ կարծիքն ընդունել եմ ի գիտություն»: Մեր հարցին, թե ինչո՞ւ է խուսափում գնահատական տալուց, Գեղամյանը պատասխանեց. «Ամենաճշգրիտ գնահատականը ես տվեցի, պարզապես Դուք չեք ուզում` այդ գնահատականի ենթատեքստը ճշտեք»:

«Հմայակ Հովհաննիսյանի հոգեվիճակը հասկանալ չեմ կարող, որովհետև տարբեր սեռական պատկանելիություն ունենք». Արտաշես Գեղամյան

16.10.2012, 168 ժամ

«Հմայակ Հովհաննիսյանի հոգեվիճակը հասկանալ չեմ կարող, որովհետև տարբեր սեռական պատկանելիություն ունենք և, բնականաբար, օգնել էլ չեմ կարող»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից այսօր ասուլիսում իր վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանն այսօր մասնավորապես նշել էր. «Երբ Արտաշես Գեղամյանը էլեկտրաշոկով բուժեց իր ռադիկուլիտը, նույն ձեւով 2004-ի ապրիլյան էլեկտրաշոկով բուժում ստանալուց հետո Գեղամյանը չկար, անցել էր խորը ընդհատակ: Հետո Գեղամյանը հայտնվեց ու հայտարարեց, որն իրեն զանգել է ԱՄՆ դեսպանն ու ասել՝ ինչու ես կորել, մենք քո մեջքին կանգնած ենք: Հետո ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը, ով մինչ այդ արժանանում էր Գեղամյանի բուռն գնահատականներին, որակավորվեց որպես կաշառք վերցնող՝ Սերժ Սարգսյանից: Փոխվեցին Գեղամյանի ելույթների բովանդակությունը, ուղղվածությունը, քննադատում էր Ռուսաստանին, ի պատիվ իրեն, սկսեց անգլերեն սովորել: Հիմա նորից սկսել է ռուսերենով ելույթ ունենալ: Սա մեր պատմության մեջ եղել է այս իրավիճակը, զուգահեռը միանգամայն տեղին է: Սա միանգամայն կանխատեսելի էր»:

«Ուր գնաց` էն կկվի նման գարշահոտեց, վռնդեցին, դուրս շպրտեցին». Արա Սիմոնյան

16.10.2012, 168 ժամ

«Նա արդեն հետաքրքրությունը կորցրել է բոլորի կողմից: Գիտի, որ «Ազգային Միաբանություն» կուսակցությունն անհետևանք չի թողնում ցանկացած ապատեղեկատվություն, որ տարածվում է մեր հասցեին: Սեռական պատկանելությունը չպարզած մարդկանց հասցեին «Ազգային Միաբանությունը» չի արձագանքում»:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից այսօրվա ասուլիսում հնչեցրած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշել էր. «Երբ Արտաշես Գեղամյանը էլեկտրաշոկով բուժեց իր ռադիկուլիտը, նույն ձևով 2004-ի ապրիլյան էլեկտրաշոկով բուժում ստանալուց հետո Գեղամյանը չկար, անցել էր խորը ընդհատակ: Հետո Գեղամյանը հայտնվեց ու հայտարարեց, որ իրեն զանգել է ԱՄՆ դեսպանն ու ասել՝ ինչո՞ւ ես կորել, մենք քո մեջքին կանգնած ենք: Հետո ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը, ով մինչ այդ արժանանում էր Գեղամյանի բուռն գնահատականներին, որակավորվեց՝ որպես կաշառք վերցնող՝ Սերժ Սարգսյանից: Փոխվեցին Գեղամյանի ելույթների բովանդակությունը, ուղղվածությունը, քննադատում էր Ռուսաստանին, ի պատիվ իրեն՝ սկսեց անգլերեն սովորել: Հիմա նորից սկսել է ռուսերենով ելույթ ունենալ: Մեր պատմության մեջ եղել է այս իրավիճակը, զուգահեռը միանգամայն տեղին է: Սա միանգամայն կանխատեսելի էր»:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги