Արտաշես Գեղամյան. «Քաղաքական որոշումը եւ մասնագիտական որոշումները տարբեր են»
05.05.2014, Առավոտ
«Գյուղացիական տնտեսությունների համար, ստեղծված իրավիճակում, այն էլ՝ խիստ անբարենպաստ բնակլիմայական պայմաններում (խոսքս ցրտահարությունների մասին է), երբ չեն կարողանում իրենց հողը մշակել, կառավարությունը, ըստ իս,շատ տեղին եւ շատ ճիշտ առաջարկով հանդես եկավ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն այսպես բացատրեց իր «կողմ» քվեարկությունը՝ Սեւանա լճից ջրառի քանակն ավելացնելու մասին աղմուկ հանած նախագծին: Հիշեցնենք, որ այդ նախագիծն ընդունվեց ԱԺ-ում մի քանի օր առաջ՝ 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ի տարբերություն պարոն Գեղամյանի, իր կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը ասուլիս էր հրավիրել եւ դեմ արտահայտվել օրինագծին՝ վստահեցնելով, որ դա աղետ է եւ պետք է թույլ չտալ, որ ԱԺ-ում այն անցնի:
Подробнее...Կանգնում են Գեղամյանի թիկունքին. «Նա այնքա՜ն խորը հայրենասեր է, պետք չի ավելորդ բաներ խոսել այդ լուրջ անհատի մասին»
05.05.2014, Առավոտ
Մի քանի օր առաջ 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունեց Սեւանա լճից ջրառի քանակն ավելացնելու մասին աղմուկ հանած նախագիծը: Այդ նախագծի դեմ իրենց բողոքն էին հայտնել բնապահպանական կազմակերպությունները: Նախագծին «կողմ» քվեարկողներից է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Սա այն դեպքում, երբ օրինագծին դեմ էր արտահայտվել «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը: Վերջինս, լինելով «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի համահեղինակ «ԷկոԼուր» մամուլի ակումբում ասել էր, որ այդ նոր նախագծով խախտվում են «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10, 11, 13, 15, 16, 28 հոդվածները. « Ես կոչ եմ անում մեր հասարակությանը ձայն բարձրացնել եւ անպայման պայքարել, որպեսզի այն նոր բերվող աղետը՝ այս երկու ծրագրերը, Ազգային Ժողովում չանցնեն»: Ուստի այսօր Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ չհաջողվեց Ձեզ համոզել Ձեր կուսակցության նախագահին՝ պարոն Գեղամյանին, որ երկրի շահերին հակասող օրենքին կողմ չքվեարկի՝ Գագիկ Թադեւոսյանը միանգամից կանգնեց Արտաշես Գեղամյանի թիկունքին՝ ասելով, թե Գեղամյանից հայրենասեր, հայրենապաշտ մարդ չկա. «Արտաշես Գեղամյանը կարողացել է իմ խնդրանքով կոմպրոմիսային առաջարկություններ անցկացնել ԱԺ-ում, 5 տարին սարքել է 1 տարի եւ ամրագրել օրենքով դրական հաշվեկշռի դրույթը:
Подробнее...Ո՞ւմ ականջներն է տեսնում Գեղամյանը Օսկանյանին PR անելու գործընթացում
17.10.2012, Առավոտ
«Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված այս անիմաստ իրարանցումը ծառայում է մեկ նպատակի ու տեղավորվում է նախագահական ընտրություններից առաջ համապատասխան PR տեխնոլոգիաների մեջ»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:
Նա Վ. Օսկանյանի PR գործընթացի հետեւում քաղաքական ուժերի «ականջներ» է տեսնում. « Տարբեր ուժերի ու մարդկանց ականջներ են երեւում: Եվ յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում, բայց բոլորին միացնում է մի գաղափար՝ խարխլել հանրապետության նախագահի ամուր դիրքերը»: Նա չհստակեցրեց, ինչ ուժերի մասին է խոսքը, միայն հավելեց. « Ինձ բացարձակապես չի հետաքրքրում այդ հարցը: Եթե գիտեմ, որ գործառույթ է ձեռնարկված, որը դատապարտված է ձախողման , ես ենթադրություններ անելու խնդիր չունեմ»:
Подробнее...Գեղամյան. «Պետության շահը, որ պահանջեց, Սերժ Ազատովիչն ինքը կսատարի ինձ առաջին հերթին»
10.10.2012, Առավոտ
«Երբ 17-րդ տեղում ես ցուցակի, եւ այդ ցուցակում կարող էին հազարավորները լինել, դա նշանակում է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանի գնահատականը երկրի նախագահի կողմից տրվել է»,- այսօր մամուլի ասուլիսում այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն «Ա1+»-ի թղթակցի հարցին՝ Սերժ Սարգսյանը ձեզնից ներողություն խնդրե՞լ է տասը տարի առաջ «դատարկ դհոլ» անվանելու համար: Ի դեպ, այդ ժամանակ ներկայիս համախոհների՝ Գեղամյան-Սարգսյան զույգի միջեւ մի զավեշտ էլ եղավ: Այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լսելով, որ ինքը իբր Գեղամյանին կաշառել է 3 մլն դոլարով, ասել էր, թե Գեղամյանն իրեն մի զրո ավել է գնահատում։ Վերջինիս իր համախոհը դարձնելուց հետո այսօր քանի՞ զրո ավել է գնահատում նրան երկրի փաստացի ղեկավարը՝ «Ա1+»-ի հաջորդ հարցին Գեղամյանն ասաց. «Անձնական այս կամ այն էպիզոդները մեր կյանքի կարող ենք շպրտել մի մութ անկյուն, մենք դա վաղուց արել ենք»։ Իսկ իր պատգամավոր դառնալու հարցը, Գեղամյանի ենթադրելով, հոգու խորքում հուզել է պարոն Սարգսյանին. «Որովհետեւ իմ պակասությունը 2007-2012 թվականների Ազգային ժողովում այո, շոշափելի էր»։ Ի դեպ, Արտաշես Գեղամյանը չբացառեց, որ կարող է առաջադրվել 2013-ի նախագահի ընտրություններում՝ եթե պետության շահերը պահանջեն։ Նա տեղյակ է, որ նախագահի թեկնածու է առաջադրվելու նաեւ այն մարդը, որն իրեն դարձրեց պատգամավոր. «Պետության շահը որ պահանջեց, Սերժ Ազատովիչն ինքը կսատարի ինձ առաջին հերթին»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ