«100 ՔԱՅԼ». ԿԱՄՈ ԳՐՅԱԴԵՇԻ- ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՊԱՐՈՆ ԲԱԳՐԱՏՅԱՆ
27.02.2010
Առանձին դեղերը ավելի վտանգավոր են, քան բուն հիվանդությունը:
ԼՈՒՑԻՅ ԱՆՆԵՅ ՍԵՆԵԿԱ
Ուշադրությամբ ընթերցեցի Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի (Հրանտ Բագրատյանի գիտական ղեկավարությամբ) մեր ժողովրդի դատին ներկայացված սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» վերտառությամբ ծրագրի նախագիծը: Ըստ որում, հանրության քննարկմանը ներկայացված են, համաձայն փաստաթղթի հեղինակների, «սոցիալ-տնտեսական և կառուցվածքային քաղաքականության ընդհանուր մոտեցումները: Դրանք ներառում են ՀԱԿ-ի մոտեցումները ֆիսկալ, դրամավարկային, ֆինանսական քաղաքականության, գործարարության խրախուսման, սոցիալական քաղաքականության հիմնախնդիրների մասով»: Ծրագրի հրապարակ գալը մեր երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ պայմաններում ես գնահատում են դրական. պարզաբանեմ, թե ի՞նչ նկատի ունեմ: 2010-ի տարեսկզբին կառավարությունը քննարկեց նախարարությունների, կառավարությանն առընթեր վարչությունների, կոմիտեների 2009 թվականի գործունեության հաշվետվությունները: Թվում է, այդ քննարկումների ընթացքում քննադատորեն կվերլուծվեր ճգնաժամի հաղթահարմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը, կմատնանշվեին ներկա փուլի արդիական, հրատապ լուծումներ պահանջող խնդիրները: Ավա՜ղ, հաշվետվություններն այդ հարցերի հետ որևէ աղերս չունեին: Ասվածը մերկապարանոց չլինելու համար մի քանի անդրադարձ կատարենք դրանց: Այսպես, ֆինանսների նախարարության հաշվետվությունը, որը համեստորեն վերնագրել էին «Սեղմագիր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2009 թվականի ընթացքում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին», կարծես թե խնդիր ուներ տպավորություն ստեղծել առ այն, որ այդ երկուսուկես էջանոց փաստաթղթում զետեղված ցանկացած նախադասության տակ թաքնված են վիթխարի բազում մտքեր, տիեզերական հնչեղություն ունեցող գիտական մոտեցումներ, դարակազմիկ ամփոփումներ: Հարկավ այդ գերատեսչության նախարարը հետևել է XIX դարավերջի ռուս դասականի խոսքին` «Հակիրճությունը տաղանդի քույրն է»:
Սակայն հաշվի չի առել, որ դրա հեղինակը ռուս անվանի գրող է, այլ ոչ թե էկոնոմիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, XX դարասկզբի ռուս մեծ տնտեսագետ Նիկոլայ Դմիտրիևիչ Կոնդրատևը, որ հեղինակել է «Երկար ցիկլերի տեսությունը»: Տեսություն, որը մեր օրերում, երբ աշխարհը ընկղմված է ֆինանսատնտեսական խոր ճգնաժամի մեջ, շատ արդիական է: Չնայած հասկանալի է, որ առանձին նախարարությունների աշխատաոճը հոգեհարազատ է Անտոն Պավլովիչ Չեխովի հերոս Ունտեր Պրիշիբեևի կերպարին: Որպես կատարված աշխատանքի ապացույց` ֆիննախի հաշվետվության մեջ հիշատակվում է, որ «...հարկային եկամուտների նվազման պարագայում ծախսերը չեն կրճատվել, ավելին` աճել են (հատկապես կապիտալ ծախսերը): Հետևաբար իրականացվել է համախառն պահանջարկը խթանող հարկաբյուջետային քաղաքականություն թե՛ եկամտային, թե՛ ծախսային առումով: Բյուջեի կապիտալ ծախսերի իրականացումը 2009թ. ունեցավ երկու էֆեկտ, կարճ ժամկետում նպաստեց աշխատատեղերի պահպանմանը, իսկ երկար ժամկետում հանդես է գալու որպես տնտեսական աճին նպաստող կարևոր լծակ»: Հրաշալի է: Ֆինանսների նախարարը ձեռքբերում է համարում այն, որ շնորհիվ արտաքին պետական պարտքի շեշտակի ավելացման, որը 2009թ. արդյունքում կազմել է ՀՆԱ-ի շուրջ 36 %-ը` 2008 թվականի 13,2 %-ի դիմաց, հաջողվել է «ծախսերը չկրճատել»: Նախ նշենք, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված վարկերը վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացման արդյունք են:
Подробнее...21-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԽԻՍՏ ԱՐԴԻԱԿԱՆԱՑԱՎ
13.02.2010
Թե՛ հանրապետության, թե՛ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: Ինչպես միշտ, առավել մակերեսային, սիրողական, ինչու չէ, նաև հեգնական ու չարակամ երանգներով կրկին աչքի ընկան աշխարհի կողմից «անարդարացիորեն չգնահատված» ՀԱԿ-ի միջազգայնագետների արձագանքները: Իրողություն, որը, անշուշտ, ոգևորում է, քանզի վերստին փաստում է միջազգային քաղաքագիտական-փորձագիտական շրջանակներում լևոնականների անվնաս լինելու հանգամանքը: Մինչդեռ ակնհայտ է, որ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Չեթըմ Հաուսում» իրավամբ կարելի է համարել շրջադարձային, ինչու չէ, բեկումնային ոչ միայն հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարների տեսանկյունից, այլև Արցախի ազատագրական պայքարին տրվող մեկնաբանությունների, հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման լույսի ներքո: Փորձենք հիմնավորել: Նախ, այն փաստը, որ նախագահը Արցախի հիմնահարցի կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների մասին նախընտրել էր խոսել Մեծ Բրիտանիայի դիվանագիտական կադրեր պատրաստող հիմնական դարբնոցում` «Չեթըմ Հաուսում», ինքնին խոսուն է: Ամենևին պատահական չէր նաև, որ հանդիպման վարողի դերում էր Արևմուտքում ճանաչված և գնահատված լորդ Ջորջ Ռոբերթսոնը, որը 1997թ. մայիսին ստանձնել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի, իսկ 1998թ. օգոստոսի 2-ին էլ նշանակվել էր և մինչև 2003 թվականը Հյուսիսատլանտյան կազմակերպության` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էր: Որո՞նք էին Սերժ Սարգսյանի ելույթի, ըստ իս, առանցքային դրույթները: ՀՀ նախագահը հրապարակավ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ձեռքբերումը, ազատագրական պայքարը պայմանավորված է եղել Արցախի հայ ազգաբնակչության հիմնարար իրավունքի` ապրելու իրավունքի պաշտպանությամբ: Ելույթում փաստարկված ներկայացվեց, որ արցախահայությունը պայքարի էր ելել իր անկախության համար` ի պատասխան ադրբեջանական իշխանությունների գործադրած էթնիկ զտումների, հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացրած բացահայտ ահաբեկության, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում վտանգված էր հայ մարդու կյանքը միայն այն պատճառով, որ նա հայ է:
Դրանով իսկ փաստվեց այն իրողությունը, որ տասնամյակներ շարունակ անարձագանք էր մնում թե՛ խորհրդային իշխանությունների, թե՛ միջազգային հանրության կողմից: Սերժ Սարգսյանը, ըստ էության, ակնարկում է, որ ազատագրական պայքարի պատճառներից մեկն էլ հենց պայմանավորված է նրանց անտարբեր, չեզոք պահվածքով, վերաբերմունքով: Ավելին` ելույթում մատնանշվեց, որ հենց մեր օրերում միջազգային հանրության լռակյաց դիրքորոշման պայմաններում Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում շարունակվում են անպատիժ վանդալիզմի դրսևորումները հայկական պատմական հուշարձանների, խաչքարերի նկատմամբ: Առավել սուր հնչեղություն ունեցավ նախագահի կողմից տրված գնահատականը առ այն, որ միջազգային համապատասխան կառույցների փորձերը տեղում ծանոթանալ, ինչու չէ, կանխել այդ բարբարոսական վերաբերմունքն արժանանում է պաշտոնական Ադրբեջանի բացահայտ քամահրանքին:
Подробнее...ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅԱՍՏԱՆ, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
11.02.2010
Հիրավի, հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, ժամանակներ, երբ ՀԱԿ-ի «պայծառատեսները» և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն գրեթե միաժամանակ են արձագանքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող ցանկացած հայտարարության: Հավատարիմ մնալով ավանդույթին` նրանք այս անգամ ևս անհապաղ արձագանքեցին Լոնդոն մեկնելու ճանապարհին Սերժ Սարգսյանի ուղերձին, որը նա ինքնաթիռից հղել էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Եթե Ահմեդ Դավութօղլուն հասկացել էր ուղերձում բարձրացված հարցերի, տրված գնահատականների լրջությունը թուրքական կողմի համար, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայիս «արտգործնախարար» Վլադիմիր Կարապետյանը ուղերձի հրապարակումից ժամեր անց շտապել էր իր «հեղինակավոր» կարծիքը փաթաթել էլեկտրոնային լրատվամիջոցների ընթերցողների վզով: Եթե դա սույն երիտասարդի կարծիքն է (ով, ի դեպ, վերջերս փայլեց անսպասելի լկտիությամբ), ապա դա հասկանալի ու ներելի է: Տղան ո՞ւմ հետ է ժամանակին աշխատել, որ ի՞նչ սովորեր:
Սակայն եթե դա ՀԱԿ-ի տեսակետն է, ապա ակամայից երկակի զգացում ես ունենում: Մի կողմից բավարարվածություն ես զգում, որ ՀՀ Նախագահի արտաքին քաղաքականության ախոյաններն աչքի են ընկնում հարցերը վերլուծելու և մեկնաբանելու բացարձակ մակերեսայնությամբ, երևույթ, որն ընդգծում է նրանց անվտանգ լինելը: Մյուս կողմից էլ մտահոգվում ես` մինչև երբ կարելի է հանդուրժել, որ ներկայիս խիստ բախտորոշ ժամանակաշրջանում մեր երկրի ազգաբնակչությունը պարտադրված լինի «սնվել» հիմնականում օտարի շահերը պաշտպանող, երկրի ներքին դիմադրողականությունը թուլացնող ուժերի քարոզչությամբ: Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված թուրքական կողմի կայծակնային արձագանքը Սերժ Սարգսյանի ուղերձին, որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը»: Ի՞նչ է ասվածից հետևում: Սույն թվականի հունվարի 12-ին, երբ ՀՀ Սահմանադրական դատարանն ընդունեց հայ-թուրքական արձանագրությունների` Սահմանադրությանը համապատասխանելու մասին հայտնի որոշումը, թուրքական կողմը դրսևորեց աննախադեպ ակտիվություն խնդիր ունենալով վիժեցնել հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման ողջ գործընթացը: Թուրքական դիվանագիտության հայաստանյան ջատագովները խոր հիասթափություն ապրեցին, երբ ԱՄՆ Պետքարտուղարության գրեթե ողջ ղեկավար կազմը Հիլլարի Քլինթոնի գլխավորությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը դիտարկեց որպես առաջընթաց քայլ` արձանագրությունների վավերացման ճանապարհին:
Подробнее...ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է` ՕԳՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՆԵՈՕՍՄԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ. ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՐՏԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
26-27.01.2010
Վերջին տասնօրյակում թուրքական, ադրբեջանական և հայկական լրատվամիջոցները հեղեղված են վերլուծություններով, զանազան մեկնաբանություններով` պայմանավորված ս.թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կողմից ընդունված որոշմամբ` 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխ քաղաքում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև այդ կապակցությամբ հունվարի 18-ին Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության խնդրո առարկայի կապակցությամբ տարածած հայտարարությամբ: Երբ ուշադրությամբ վերլուծում ես այդ հրապարակումները, ապա գալիս ես այն եզրակացության, որ դրանք, այդ թվում և Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությունը, ի սկզբանե դատապարտված են կամ հեգնական վերաբերմունքի, կամ էլ խիստ պահանջ էին առաջացրել դրանց հեղինակների շրջանում բացատրական լուրջ աշխատանք կատարելու համար: Զավեշտ է, անշուշտ, երբ ՍԴ-ի իրավասությունների շրջանակում ընդունված զուտ իրավաբանական որոշմանը տրվում են գնահատականներ, արվում հայտարարություններ, որոնք, իրենց ճնշող մեծամասնությամբ քաղաքական են և ոչ մի աղերս չունեն Միջազգային իրավունքի նորմերի հետ: Այլ խոսքով` մենք ականատեսն ենք, երբ Միջազգային իրավունքի նորմերին չհակասող, ավելին, դրանց գերակայության մասին հիշատակող ՍԴ-ի որոշումը շահարկելով` Թուրքիայի «Արդարություն և զարգացումե իշխող կուսակցությունը, Ազգային Մեծ ժողովում գործող ընդդիմադիր կուսակցությունները խնդրո առարկայի շուրջ հանդես են գալիս (անգամ իսկ այս հարցում միմյանց դաժանորեն քննադատելով) նույն ուղղվածությունն ունեցող ելույթներով և հայտարարություններով: Դրանց առանցքը հետևյալն է` վիժեցնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը` դրա մեղքը բարդելով պաշտոնական Երևանի վրա: Այս ֆոնին ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում իր անսահման գոհունակությունը, ընդ որում, այս հարցում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը ցուցաբերում են անթաքույց համերաշխություն: Պակաս ուշագրավ չեն մեր ընդդիմության դիրքորոշումները:
Подробнее...