ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ NEWSBOOK-Ի ԹՂԹԱԿՑԻՆ
12.04.2016, Newsbook.am
Պարոն Գեղամյան, ի՞նչ եք կարծում` վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է մասնակցի Մոսկվայում կայանալիք ԵՏՄ երկրների վարչապետների գագաթնաժողովին:
– Այո, կարծում եմ պետք է գնա:
Չե՞ք կարծում, որ ընդառաջ գնալով Ղազախստանի առաջարկին` ԵՏՄ-ն կորցրեց իր հեղինակությունը և պարզ դարձավ, որ այդ կառույցի անդամ երկրները մեկը մյուսի դաշնակիցը չեն, և արդյո՞ք Հայաստանը պետք է շարունակի իր ներկայությունն այնտեղ:
– Չեմ կարծում, որովհետև ԵՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է և ոչ քաղաքական դաշինք:
Ի՞նչ եք կարծում` Ասոցացման համաձայնագրից հրաժարվելն ու ԵՏՄ-ին անդամակցելն էր պատճառը, որ Արևմուտքը հրաժարվեց ասել, որ վերջին օրերին նախահարձակ գործողությունների դիմողը Ադրբեջանն է:
– Հայաստանի Հանրապետությունը Ասոցացման համաձայնագրից չի հրաժարվել, հուսանք մինչև տարվա վերջ այն կստորագրվի: Ինչ վերաբերվում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա խնդրում եմ ուշադիր ծանոթացեք խնդրո առարկայի վերաբերյալ իմ տեսակետին (http://amiab.am/hy/zlm/press/116-armenpress/1221-armenpress1004.html ):
Ինչո՞ւ ամբողջ աշխարհում գտնվող հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ կազմակերպեցին Ադրբեջանի դեսպանատների մոտ, իսկ Մոսկվայում` ոչ: Սա ռուսական իշխանությունների քաղաքականության արդյո՞ւնքն է:
– Ձեր հարցի պատասխանի հասցեատերն է Ռուսաստանի Հայերի միությունը, որը համոզված կարող եմ ասել մշտապես գործում է հանուն հայ-ռուսական բարեկամության ամրապնդման, շուրջ 2,5 միլիոն Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների շահերից: