Հայ պատգամավորն ապացուցել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամի մասնակցությունը Ռամիլ Սաֆարովի հերոսացման գործին
24.02.2014, Ռեգնւմ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ИА REGNUM-ին է ներկայացրել լուսա- և տեսանյութեր, որոնք ապացուցում են նրա՝ 2014թ. փետրվարի 14-ին կայացած ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի նիստին արված պնդումներն այն մասին, որ ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի ղեկավարի տեղակալ, ադրբեջանական Միլի մեջլիսի պատվիրակության անդամ Ազայ Գուլիևն անձամբ է մասնակցել Ռամիլ Սաֆարովի հերասացման գործին։
Հիշեցնենք, որ Սաֆորովը 2004թ. փետրվարին Բուդապեշտում կացնահարել էր Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովն ու Մարգարյանը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացների էին մասնակցում Բուդապեշտում։ «Ես պնդել եմ, որ մարդասպանի հերասացման այս ցինիկ և ստոր արշավում ակտիվ մասնակցություն է ունեցել ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի ղեկավարի տեղակալ, ադրբեջանական Միլի մեջլիսի պատվիրակության անդամ Ազայ Գուլիևը։ Նա հերքել է իր հանցակցությունն ու մեղադրել ինձ սուտ խոսելու մեջ։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ադրբեջանական կայքերից վերցրած լուսա- և տեսանյութեր, որոնք ապացուցում են Ազայ Գուլիևի մասնակցությունը մարդասպանի հերոսացման գործին, 2014թ. փետրվարի 14-ին կայացած ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի նիստին տարածած կեղծ և զրպարտչական տեղեկատվությունը», - նշում է Արտաշես Գեղամյանը։