Արտաշես Գեղամյան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելը նշանակում է պահպանել խաղաղությունը Հարավային Կովկասում
13.04.2021, Իրավունք
https://iravunk.com/?p=200569&l=am
ԱՆՈՏԱՑԻԱ. Փաշինյանը և Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Թուրքիայի հատուկ ծառայությունների՝ իշխանությունում խրամատավորված գործակալները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար, այլև Հարավային և Հյուսիսային Կովկասի տարածաշրջանի ապակայունացման իրական վտանգ։ Ուստի, Փաշինյանին իշխանությունից հեռացնելը նշանակում է պահպանել խաղաղությունը Հարավային Կովկասում։
Չէի ցանկանա հոդվածս սկսել խուճապարար նախաբանով, որը պատմում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն (այսուհետ՝ ՀՀ) ապրում է իր նորագույն պատմության ամենադրամատիկական, ավելի ճիշտ՝ ողբերգական օրերը։ Այս բնորոշումը, ցավոք, չափազանցություն չէ։ Իրավիճակի ողբերգականությունն էլ ավելի է խորանում այն իրողության գիտակցումից, որ Հայաստանի քաղաքական դասը (խոսքը բնավ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ավազակախմբի մասին չէ, որը 2018թ. ապրիլ-մայիսին զավթեց իշխանությունը ՀՀ-ում) այդպես էլ չկարողացավ համարժեք արձագանքել փաշինյանական թայֆայի դավաճանական գործողություններին Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ընթացքում և դրանից հետո։ Խոսակցությունն այդ քաղաքական փոխակերպուկների մասին չէ, որոնք աճեցվել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից, և որոնք հետագայում, իշխանության գալուց հետո, հանձնվեցին թուրքական սուլթանության հատուկ ծառայությունների սպասարկմանը՝ սուլթան Էրդողանի գլխավորությամբ։ Նիկոլ Վովաևիչը և իշխանությունում գտնվող մյուս սատանիստները, անկասկած, ամենամոտ ժամանակներս կկանգնեն ժողովրդական դատաստանի առջև, որը, համոզված եմ, նրանց համար կկայացնի հետևյալ դատավճիռը՝ խնկի անուշ բույրով, ինչից այդպես սարսափում է Խավարի թագավորը, խեղդամահ անել բոլորին մեկ առ մեկ։
Հանուն արդարության նշենք, որ Հայրենիքի փրկության շարժման մեջ միավորված ընդդիմադիր կուսակցությունները շարունակական հանրահավաքներում բավական առարկայորեն մերկացնում էին Փաշինյան և КО-ի դավաճանական էությունը։ Ավելին, վերջին ժամանակներս նրանց ամենափորձառու ներկայացուցիչները ջանում են անաչառ վերլուծել իրենց սխալները, որոնք էական դեր խաղացին իշխանությունից սորոսական-փաշինյանական թայֆային հեռացնելու անհաջող փորձերում։ Մինչդեռ, իշխանությունում նրանց գտնվելը հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ավելի քան 5000 երիտասարդ հայրենասերների զոհվելու պատճառ դարձավ։ Նրանց խղճին են (եթե սատանիստները խիղճ ունեն) ավելի քան 10 հազար վիրավորները, հարյուր հազարավոր խեղված ճակատագրերը, Լեռնային Ղարաբաղի տարածքի 80%-ի կորուստը։
Նշենք, հարգելի ընթերցող, որ մեր օրերում ՀՀ-ում ավելի է ակտուալանում երկրի հասուն բնակչության ոչ պակաս, քան 50%-ի ներգրավման հարցը եթե ոչ հակաժողովրդական ռեժիմի դեմ պայքարում, ապա հանրային կյանքում, բնակչության այն հատվածի, որը 2018թ. դեկտեմբերին այդպես էլ չմասնակցեց ՀՀ Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) արտահերթ ընտրություններին, որովհետև չտրվեց Մեծ Բրիտանիայի MI-6-ի և ԱՄՆ ԿՀՎ աշխատասենյակներում նախապատրաստված՝ քաղաքացիների զգոնությունը թմրեցնող, նրանց հուզական ընկալման վրա հաշվարկված տարատեսակ քաղաքական հմայություններին։ Հմայություններ, որոնք խելացնորության աստիճանի ինքնամոռացությամբ հնչեցնում էր Նիկոլ Փաշինյանը, որին այժմ ժողովուրդը քամահրանքով Նիկոլ-դավաճան է անվանում։ Իսկ Նիկոլ-դավաճանի ելույթներն ունկնդրելը մեծ մասամբ ունենում էր բթացնելու էֆեկտ Փաշինյանի կողմից գիշերուզօր իրականացվող հանրահավաքների մասնակիցների համար։ Դարձյալ չեմ ներկայացնի մանրակրկիտ մշակված և Հայաստանում ու ԱՊՀ մի շարք երկրներում օգտագործված տեխնոլոգիաները, որոնց իրագործումը հանգեցրեց պետական հեղաշրջումների Ռուսաստանի Դաշնության սահմանների պարագծում գտնվող երկրներից շատերում։ Հարգելի ընթերցողներին կներկայացնեմ միայն իմ դիտարկումներն ու մտորումներն այն մասին, թե ինչու միավորված ընդդիմությանը և նրա համախոհներին այդպես էլ չհաջողվեց հասնել նիկոլվովաևիչյան հակաժողովրդական թայֆայի հեռացմանն իշխանությունից։ Այսպիսի վերլուծություն կատարելը կարևոր եմ համարում, որպեսզի հետագայում հերթական անգամ, արդեն մեր օրերում ձևավորվող ընդդիմությունն անհարմար վիճակի մեջ չընկնի։ Ընդդիմություն, որը, կցանկանայի հավատալ, ավելի կշռադատված կգնահատի ՀՀ-ում ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակը, որն ավելի է վատթարանում Հայաստանի ազգային անվտանգության լուրջ մարտահրավերներով և սպառնալիքներով պայմանավորված։ Ընդ որում՝ գալիք պայքարի որոշ, ըստ իս՝ բավական էական կողմերը նպատակահարմար չեմ համարում բացել, քանզի դա կարող է ինքնատիպ ծածկաթերթիկ ծառայել փաշինյանական թայֆայի՝ Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերի ուղեվարների ձեռքում։ Ծածկաթերթիկ, որից նրանք անպայման կօգտվեն։ Սա այլ վերլուծության թեմա է, որը կարվի Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո։ Այո, այո, ես չսխալվեցի, իշխանությունից հեռացնելուց հետո, այլապես ինձ կարող են կշտամբել, որ բոլոր ուժերի համախմբման փոխարեն, որոնք խորապես գիտակցում են ՀՀ իշխանությունում սորոսական թափթփուկների հետագա գտնվելու վտանգավորությունը, ձեր խոնարհ ծառան, մատնանշելով միավորված ընդդիմության ձախողումները, պառակտում է ընդդիմադիր շարժումը։ Մի խոսքով՝ առաջիկա օրերին և ամիսներին, հայոց պետականության պահպանման թափ հավաքող պայքարում ձախողումներ թույլ չտալու համար առաջինն, ինչ անհրաժեշտ է անել, անձնական հավակնություններից և Հայաստանի նորագույն պատմության մեջ սեփական բացառիկության սխալ գնահատականից հրաժարվելն է, քանի որ նման մոտեցման կործանարարությունը չգիտակցելը մեր դեպքում վերածվել է ձգտման, անգամ ընդդիմադիր դաշտը ձևավորելիս, իրեն՝ առաջին հայացքից միավորված ընդդիմության անտեսանելի ճարտարապետին, ներկայացնել ընդդիմության ամենազոր ստվերային առաջնորդի վճռական դերում։ Իսկ իր սեփական գերազանցությունը, բնականաբար, թվացյալ (իսկ եթե օբյեկտիվ լինենք, ապա դա իրականում անվստահության և թուլության դրսևորում է), գործնականում նշանակում էր «առաջնորդի» մերձավոր շրջապատի կողմից ուղղակիորեն ղեկավարվող հեռուստաեթերի և տասնյակ լրատվամիջոցների հասանելիության արգելք։ Արգելք, որը վերաբերում է նրանց, ովքեր չեն մտնում նրան երկրպագողների ցուցակի մեջ։ Բարիք է, որ ՀՀ-ում հրաշքով պահպանվել է ArmNews հեռուստաալիքը, որը բարեհաճ է Հայաստանի Հանրապետական կուսակցության և նրա առաջնորդ Սերժ Ազատի Սարգսյանի հանդեպ, և որը տարին առնվազն մեկ-երկու անգամ հեռուստաեթեր է տրամադրում, մասնավորապես, ձեր խոնարհ ծառային, հարգելի ընթերցող։
Չեմ թաքցնի, որ այս մասին գրում եմ, որպեսզի ընդդիմության՝ մեր օրերում ձևավորվող նոր ձևաչափը հանկարծ չենթարկվի սեփական բացառիկության մասին կեղծ ուխտին՝ այժմ արդեն հանձինս իր նոր առաջնորդների։ Չէ՞ որ ոչ վերջին հերթին հենց ի հետևանք անդրկուլիսյան սցենարիստների անխոհեմ գործողությունների, սցենարիստներ, որոնք առաջնորդվում էին միավորված ընդդիմության գործողություններով, այդ ընդդիմությունը հաջողեցրեց զրոյացնել ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիների տառապագին ցասումը, ովքեր իրենց համար խորապես բացահայտել էին փաշինյանական հակազգային խառնամբոխի դավաճանական էությունը։ Ուզում եմ հավատալ, որ մեր օրերում նման բան չի կրկնվի, քանի որ ինձ՝ Երևանի նախկին քաղաքապետիս, ՀՀ 2003թ. նախագահի թեկնածուիս, որն ընտրությունների առաջին փուլի արդյունքներով հավաքել էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 17,6%-ը, ՀՀ Ազգային ժողովի հինգ գումարումների պատգամավորիս, անտարբեր չթողեցին Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի խոսքերը 2021թ. ապրիլի 9-ի հարցազրույցում՝ տրված ArmNews հեռուստաալիքին, հասարակական և քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանին։ Հարգելի ընթերցող, ոչ մեծ ինքնակենսագրական տեղեկանք ներկայացրի, որպեսզի պարզ լինի, որ քաղաքական գործչի իմ փորձը թույլ է տալիս տարբերել կեղծիքը ճշմարտությունից այս կամ այն քաղաքական գործչի խոսքերում։ Մանավանդ երբ հարցազրույց է տալիս մի մարդ, որի գենետիկական արմատներին խորթ են սուտն ու կեղծիքը։ Թերասացությունից և կռահումներից խուսափելու համար, թե այդ ինչու է Արտաշես Գեղամյանն այդպես հավատացել Միքայել Մինասյանի խոսքերի անկեղծությանը, անդրադառնամ մտքումս խորապես տպավորված մի դրվագի։ Այսպես, 1989թ. նոյեմբերին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոն՝ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, անկասկած՝ Հայաստանի հայրենասեր Սուրեն Գուրգենի Հարությունյանի նախագահությամբ, երաշխավորեց ինձ ընտրվել Երևանի քաղաքապետ։ Ընտրական գործընթացի մանրամասները չեմ ներկայացնի, որպեսզի մեղադրված չլինեմ ինքնագովազդի մեջ, կասեմ միայն, որ այն ժամանակ Հայաստանում Ղարաբաղյան շարժումը՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար, աննկարագրելի վերելքի մեջ էր։ Գրում եմ այս մասին, որպեսզի ընդգծեմ այն իրողությունը, որ կուսակցական ֆունկցիոներները (իսկ ես մինչև քաղաքապետ ընտրվելս Հայաստանի Կոմկուսի Երևան քաղաքի Մաշտոցի շրջկոմի առաջին քարտուղարն էի) բնավ էլ չէին վայելում Հայաստանի քաղաքացիների բարեհաճությունը։ Կուսակցական պաշտոնյաների հանդեպ Հայաստանի քաղաքացիների անբարյացակամությունը պայմանավորված էր ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամների, մեղմ ասած, անհամարժեք արտահայտություններով, որոնք հնչեցվել էին Սումգաիթի ողբերգությունից (1988թ. փետրվարի 27-29) հետո։ Այդ արյունալի իրադարձություններից, այդ ողբերգությունից 32 տարի անց անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն իր հարցազրույցներում երկու անգամ հիշատակել է այդ մասին։ Այսպես, 2020թ. նոյեմբերի 22-ին «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ամենամյա իր ելույթում, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, Վլադիմիր Պուտինը նշեց, որ այդ հակամարտությունը սկսվել է ոչ թե որպես միջպետական հակամարտություն և պայքար հանուն տարածքի, այն սկսվել է էթնիկական հակամարտությունից. «Ցավոք, փաստ է, որ Սումգաիթում և Լեռնային Ղարաբաղում իրականացվել են դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ»։
Եվ ահա, իմ ընտրվելուց հետո (6 «դեմ» և 401 «կողմ» ձայներով, Երքաղխորհրդի մեկ ժողպատգամավոր՝ «ձեռնպահ») առաջինն, ինչի մասին ես մտածեցի, առաջնահերթ խնդիրները որոշելու նպատակով խորհրդակցելն էր բնակիչների կողմից ամենապաշտելի՝ Հայաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Հովհաննեսի (Իվանի) Հասրաթյանի հետ, որն այդ ժամանակ «Սարդարապատ» հուշահամալիրի (քանդակագործական և ճարտարապետական համալիր, որը կառուցվել է Սարդարապատի հերոսամարտի վայրում և հավերժացրել թուրքական կանոնավոր բանակի դեմ հայկական զինված կազմավորումների և ժողովրդական աշխարհազորի տարած հաղթանակը) տնօրենն էր։ Ես ընդունելություն խնդրեցի այդ անզուգական մարդուց՝ Երևանի ականավոր արարչագործից, որի աշխատանքի տարիներին անճանաչելիորեն բարելավվեց մեր քաղաքը՝ տասը միլիոնանոց հայության մայրաքաղաքը։ Ավելի քան երեք ժամ Գրիգոր Իվանովիչը ամենայն մանրամասնությամբ բացեց ինձ համար քաղաքաշինության, քաղաքային դիզայնի գաղտնիքները, խոսեց իր նվիրական մտահղացումների մասին, որոնք չէր կարողացել իրականացնել։ Ավաղ, բնավ ոչ իր մեղքով։ Ինձ, որպես Երևանում ծնված և մեծացած մարդու, Գ. Հասրաթյանի հետ հուզիչ հանդիպումից հետո բոլորովին այլ կերպ ներկայացավ Երևանի քաղաքապետի աշխատանքը։ Ընդ որում՝ պարտքս եմ համարում նշել, որ իմ ընտրությունից առաջ Երևանը գլխավորած նախկին քաղաքապետերը՝ լուսահոգի Մուրադ Հովհաննեսի Մուրադյանը և Էդուարդ Փաշոյի Ավագյանը, անշուշտ, նույնպես շատ բարի գործեր են արել մեր մայրաքաղաքի համար։ Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ Գրիգոր Իվանովիչի՝ ինձ տված ամենագլխավոր պատվիրանը միանշանակ էր. եթե ինչ-որ բան ես խոստացել քաղաքացիներին, անգամ կյանքի գնով պահիր խոստումդ, քանի որ միայն այդ ժամանակ ազնիվ կլինես ինքդ քո և մարդկանց առջև, ովքեր վստահել են քեզ այդ պաշտոնը, քանզի միայն այդ ժամանակ քեզ կհիշեն բարի խոսքով։ Չեմ հոգնեցնի աշխատանքային կենսագրությանս մանրամասներով, իսկ այս պատմությունն արեցի, որպեսզի տեղեկացնեմ հարգելի ընթերցողներին, թե ինչի վրա է հիմնված իմ հավատը Միքայել Մինասյանի՝ Գրիգոր Իվանի Հասրաթյանի թոռան, պրոֆեսոր Արա Միքայելի Մինասյանի որդու խոսքերի հանդեպ։ Այն նույն Արա Մինասյանի, որը 1990թ., Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնում, Բաքվի հայ բնակչության ջարդերի օրերին (հունվարի 13-20) «Զվարթնոց» օդանավակայանում կազմակերպում էր շուրջօրյա անհապաղ բուժօգնություն և Երևանի բուժհաստատություններում բաշխում մեր հարյուրավոր վիրավոր հայրենակիցներին, որոնք ինքնաթիռներով բերվում էին Երևան։ Իսկ հետո՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի (1992-1994թթ.) տարիներին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը լինելով, Արա Մինասյանն իր գործընկերների հետ փրկեց հազարավոր վիրավոր ազատամարտիկների և Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ հայ քաղաքացիների կյանքը։ Եվ ահա, Միքայել Մինասյանը, իր ծագումնաբանությունից ելնելով, չի կարող սուտ բան ասել։ Թող ընթերցողը չնախատի ինձ, որ խորացա Մ. Մինասյանի տոհմաբանության մեջ։ Դա արվեց բնավ ոչ հենց այնպես։ Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդն արդեն 3 տարի ենթարկվում են անասելի զրկանքների, հայտնվել են հայոց պետականության կորստյան սպառնալիքի առջև՝ զազրելի ստին կուրորեն հավատալու պատճառով, որն ամեն ժամ ժայթքում է Նիկոլ-դավաճանի որովայնից։ Սուտ, որը համակարգային հիմքով սփռվում է իշխանամետ հեռուստաալիքների էկրաններից, ինչպես նաև ինտերնետ-հեռուստատեսության տասնյակ ալիքներից և այլ լրատվամիջոցներից, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից։
Մանրամասն չեմ վերլուծի Մ.Մինասյանի հարցազրույցը, միայն որոշ մեջբերումներ կկատարեմ դրանից. «Ելակետը գերեզմանափոսն է, որտեղ գտնվում է Հայաստանը։ Ուր կհասնեմ՝ ես չգիտեմ, բայց ելակետը գերեզմանն է։ Ես գնում եմ դեպի փրկություն։ Ես այդ ճանապարհը չեմ կարող մենակ գնալ։ Ես ձեր կարիքն ունեմ, եկեք գնանք իրար հետ, ոչ թե դեպի անցյալ, այլ դեպի ապագա... Բացի նրանցից, որոնց վրա է պատերազմի արյունը, մնացած բոլորին պետք է տալ երկրորդ հնարավորություն։ Միակ բանը, որը չի ներվելու, դա ուղիղ դավաճանությունն է»։
Որպեսզի հիրավի դուրս գանք այս ծայրահեղ վտանգավոր դրությունից, որի մեջ հայ ժողովրդին ու մեր պետականությունը ներքաշել է Փաշինյանի ավազակախումբը, որպեսզի հերթական անգամ չհիասթափեցնենք անվերջանալի ստից, ինչպես նաև այդ ստին ոչ պրոֆեսիոնալ ձևով հակադրվող ճշմարտությունից հոգնած մեր քաղաքացիներին՝ ընթերցողներին ներկայացնեմ իմ մտորումները և Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացման ուղիների իմ տեսլականը։ Ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ իմ շարադրանքում չեմ հիշատակում Արցախի Հանրապետությունը։ Դե ինչ, չեմ թաքցնի, 2020թ. նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայմամբ՝ Ռուսաստանի Դաշնության հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Ուսմանովիչ Մուրադովի գլխավորությամբ, Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության համար ես հանգիստ եմ, ինչը բնավ համահունչ չէ նիկոլվովաևիչյան թափթփուկների և նրանց անդրվարագույրային տիկնիկավարների ցանկություններին՝ հատկապես հանձին Թուրքիայի։ Ասվածի վկայությունը, դիցուք, երեք օր առաջ տեղի ունեցած՝ նախապես ծրագրված սադրանքն էր՝ կապված ս.թ. ապրիլի 8-ին հայ ռազմագերիների այդպես էլ չկայացած վերադարձի հետ։ Խոսքը ՀՀ կառավարությունում փաշինյանական խունտայի կեղծ խոստումների մասին է, ինչպես նաև «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավորների հրապարակած տեղեկատվության, որի էությունն այն էր, որ ս.թ. ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Բաքվից Երևան ինքնաթիռով ժամանելու է ռազմագերիների և ադրբեջանական բանտերում պահվող անձանց հերթական խումբը։ Մանրամասն չեմ նկարագրի գերեվարված զինվորների և սպաների հարյուրավոր հարազատների ու մերձավորների հոգեկան տառապանքները, որոնք նյարդային խանգարմունքի, սիրտը պայթելու եզրին գտնվելով՝ օդանավակայանում սպասում էին իրենց հարազատների ժամանմանը։ Սակայն ինքնաթիռով Երևան եկավ միայն ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որը լրագրողների հարցին, թե ինչու իր հետ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող անձանց չի բերել, պատասխանեց. «Սուտ և սադրանք։ Հարցրեք իրենցից։ Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը» (մինչ այդ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ ինքնաթիռով Բաքվից Հայաստան է վերադառնում ռազմագերիների մի խումբ)։ Այս ստոր հակառուսական սադրանքը, բնականաբար, կազմակերպվել էր անձամբ Նիկոլ-դավաճանի հանձնարարությամբ՝ հեռուն գնացող նպատակներով, դիցուք. նախօրեին Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած աշխատանքային հանդիպումից հետո, որտեղ Նիկոլ-դավաճանը բարձրացրեց Ադրբեջանի կողմից Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի Հայտարարությունը (Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները լիովին դադարեցնելու մասին, մասնավորապես՝ 8-րդ կետը, որում գրված է. «8. Կատարվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում») չկատարելու հարցը, և ահա դրանից հետո, երբ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հանդես եկավ վերոնշյալ հայտարարությամբ, կասկածից վեր է, թե հույզերի ու հուսահատության ինչ պոռթկում առաջացրեց առանց ռազմագերիների ռուսական ինքնաթիռի ժամանումը։ Մանավանդ երբ հակառուսական տեղեկատվական քիլերները, որոնք իրենց արտոնյալ են զգում ՀՀ-ում, սա միաբերան որակեցին որպես ռուսական կողմի հետ պայմանավորվածությունների չկատարում։ Եվ այս ստոր սուտը արծարծվում էր՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Ուսմանովիչ Մուրադովի տված գնահատականը լռության մատնելու պայմաններում։
Իսկ այժմ, հարգելի ընթերցող, փոքր-ինչ համգամանալից կանգ առնենք Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի որոշ առանձնահատկությունների վրա։
Այսպես, 2020թ. հունվար-դեկտեմբերին ֆինանսական ակտիվների զուտ ձեռքբերումը ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով կազմել է մինուս $27,3 մլն։ «Զուտ» եզրը նշանակում է մուտքերի և սույն ֆինանսական գործիքի մարումների տարբերությունը («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-դեկտեմբերին», էջ 85)։ Այսինքն՝ տեղի է ունեցել ֆինանսական միջոցների արտահոսք ՀՀ-ից։ Ընդ որում՝ նշենք, որ ՀՀ միջազգային զուտ ներդրումային դիրքը, որը ներառում է Հայաստանի կառավարությանը պատկանող արտասահմանյան ակտիվները և պարտավորությունները, 2020թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է մինուս $10 մլրդ 319 մլն 410 հազար (նույն տեղում, էջ 109)։ Այսինքն՝ ՀՀ-ն պարտապան երկիր է։ Իսկ սույն փաստը ղարաբաղյան հակամարտության չլուծվածության և Նիկոլ-դավաճանի վարած արկածախնդիր արտաքին քաղաքականության (որը հիմնված է համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների հետ հարաբերություններում քաղաքական մատնոցախաղի վրա) պայմաններում բացառում է որևէ ներդրման հնարավորությունը ՀՀ տնտեսությունում (բնականաբար, ՀՀ կառավարության ղեկին Փաշինյանի մնալու պարագայում)։
Նշենք նաև, որ բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու առումով ՀՀ-ն խիստ կախված է ներմուծումից։ Այսպես, 2020թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում սպառվող առաջին անհրաժեշտության ապրանքների ընդհանուր ռեսուրսը (նկատի է առնվում արտադրված և ներկրված ապրանքների գումարը՝ հանած երկրից դուրս տարվածները) բնութագրվել է հետևյալ ցուցանիշներով. կարագ՝ 5866 տոննա, ցորեն՝ 481 648,3 տ, բրինձ՝ 11 092,7 տ, ձեթ՝ 30 788,7 տ, մարգարին՝ 19 120,5 տ, շաքարավազ՝ 43 356,3 տ, սուրճ՝ 11 582,2 տ, բենզին՝ 219 880 տ, դիզվառելիք՝ 200 457,4 տ։ Ընդ որում՝ նշենք, որ ներմուծման բաժինը այդ ապրանքների ընդհանուր ռեսուրսում կազմել է, դիցուք՝ կարագի գծով՝ 76,29%, հացահատիկի՝ 72,6%, բրնձի՝ 100%, ձեթի՝ 99,1%, մարգարինի՝ 99,7%, շաքարավազի՝ 100%, սուրճի՝ 100%, բենզինի՝ 100%, դիզվառելիքի՝ 100% (տե՛ս «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-դեկտեմբերին», էջ 256)։ Այսինքն՝ Հայաստանը խիստ կախված է առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծումից։ Իսկ ընթացիկ գործառնությունների բացասական մեծության պայմաններում՝ պայմանավորված օտարերկրյա ուղղակի ներդրումների բացասական մեծությամբ և խոշոր արտաքին փոխառություններով, վիճակն այս ոլորտում էլ ավելի է խորանում։ Ավելին, եթե 2020թ. դեկտեմբերի վերջին ՀՀ պետական արտաքին պարտքը կազմում էր $6 մլրդ 53,147 մլն, ապա 2021թ. մարտի 1-ի դրությամբ այն կազմել է $6 մլրդ 802,125 մլն (տե՛ս «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ. հունվար-փետրվարին», էջ 71)։ Միևնույն ժամանակ, միջինը 2021թ. հունվար-փետրվարին դոլարի փոխարժեքը հայկական ազգային արժույթի նկատմամբ կազմել է $1-ը 522,7 դրամ, սա՝ այն դեպքում, երբ միջին փոխարժեքը 2020թ. կազմել է $1-ը՝ 489,01 դրամ, կամ 2021թ. երկու ամսվա ընթացքում տեղի է ունեցել դրամի արժեզրկում 6,9%-ով, ինչն իր հերթին անխուսափելիորեն հանգեցրել է առաջին անհրաժեշտության ներմուծվող ապրանքների մանրածախ գների աճի։ Այսինքն՝ ՀՀ ներքաղաքական իրադրության անորոշությունը, ավելի շուտ՝ անկանխատեսելիությունը օտարերկրյա ներդրումների բացակայության պայմաններում այսուհետ ևս նպաստելու է Հայաստանի քաղաքացիների զգալի մասի սոցիալական վիճակի վատթարացմանը, էլ չեմ ասում գործազրկության և այլ բացասական դրսևորումների աճի մասին, որոնք հիմնականում Ղարաբաղյան պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) կրած պարտության հետևանք են։ Ես հատուկ այսքան մանրամասն անդրադարձա որոշ հարցերի, որոնք մանրակրկիտ վերլուծություն և ՀՀ տնտեսության այս ճգնաժամային երևույթների հաղթահարման ծրագրի մշակում են պահանջում, ինչն անպայման պետք է ներկայացվի կայանալիք ընտրարշավի ընթացքում։ Ընդ որում՝ առանձին վերլուծություն է պահանջում ֆերմերների համար ողջ վտանգավորության պարզաբանումը, հատկապես այն ֆերմերների, ովքեր աշխատում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ ՀՀ սահմանակից մարզերում, ինչը, սահմանների բացմանն ու ՀՀ տարածքով համապատասխան հաղորդակցությունների անցկացմանը, որոնք Նախիջևանի ինքնավարությունը (որն այժմ Ադրբեջանի կազմում է) Սյունիքի մարզի Մեղրիի 45 կիլոմետրանոց միջանցքով կկապեն ադրբեջանական Զանգելանի, Ֆիզուլիի և Ջեբրաիլի, իսկ այնուհետև՝ Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ, մեխանիկական մոտեցման դեպքում կարող է կործանարար ազդեցություն ունենալ գյուղտնտարտադրության վրա։
Հուսանք, որ հենց այս հարցերի մանրակրկիտ ուսումնասիրությունն արժանի տեղ կգրավի ՀՀ VIII գումարման ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավում։ Համոզված եմ, որ ներկայում հենց այս հարցերն են պահանջված ՀՀ բնակչության զգալի հատվածի կողմից, այլ ոչ թե «Նիկոլ-դավաճա՛ն» վանկարկումը։
Հարգելի ընթերցող, չէի ցանկանա, որպեսզի հոդվածիս վերջաբանը նույնքան տագնապահույզ լիներ, ինչպես և նախաբանը։ Սակայն այսօրվա իրողությունները բավական տագնապալի են և պահանջում են ՀՀ բոլոր պատասխանատու քաղաքական ուժերի (որոնց համար թանկ է հայոց պետականության ճակատագիրը) համախմբված ջանքերի գործադրում իշխանությունից Նիկոլ-դավաճանին հեռացնելու նպատակով։ Ընդ որում՝ կարևոր է հասկանալ, որ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ հատուկ ծառայությունները Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել ՀՀ-ում բնավ ոչ դեմոկրատիայի և քաղաքացիական հասարակության ամրապնդման համար, ինչի մասին մշտապես ցինիկաբար հայտարարվում էր։ Միևնույն ժամանակ, այս խայծը կուլ տված պարզամիտները, անկասկած, բուժման կարիք ունեն, եթե չեն ցանկանում դառնալ բթամտության չափանիշ։ Իսկ Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերի գունավոր հեղափոխությունների ստրատեգների նպատակն անփոփոխ է՝ Հայաստանից դուրս մղել դաշնակցային, եղբայրական Ռուսաստանին, փակել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը, դուրս բերել Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության 4 սահմանապահ ջոկատները, փակել Հայաստանում ՌԴ «Էրեբունի» ռազմաօդային բազան։ Ըստ MI-6-ի և ԿՀՎ-ի պլանների՝ միայն այս խնդիրների իրագործման պայմաններում իրական կդառնա ՆԱՏՕ մուտքը (քմահաճ թուրք սուլթանի կերպարանքով) Հարավկովկասյան տարածաշրջան՝ դեպի Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկաս նեոօսմանյան Թուրքիայի հետագա առաջմղմամբ։ Գունավոր հեղափոխությունների արտասահմանյան ստրատեգների բոլոր գործողությունները վկայում են այն մասին, որ անգլոսաքսերն այսօր էլ հավատարիմ են մնում իրենց ուխտադրուժ քաղաքականությանը, որի ուղղվածությունը բրիտանացիներին հատուկ ցինիզմով բնորոշել է Մեծ Բրիտանիայի 35-րդ և 37-րդ վարչապետ Փալմերստոնը ավելի քան մեկուկես դար առաջ։ Մտաբերում եմ նրա ասածը. «Ինչ դժվար է ապրել աշխարհում, երբ Ռուսաստանը ոչ մեկի հետ չի պատերազմում»։ Դե ինչ, եթե հիմա ողջ լիներ վիկոնտ Հենրի Ջոն Թեմպլիչը, կարծում եմ, հաստատ ոչ մի կերպ չէր ցանկանա, ավելին՝ մղձավանջի մեջ կընկներ, եթե հանկարծ ժամանակակից Ռուսաստանը սկսեր պատերազմել Մեծ Բրիտանիայի հետ։ Հույս ունեմ՝ թուրք սուլթան Էրդողանն էլ այս հաշվով այնքան խելք կունենա, որպեսզի չտրվի անգլոսաքսերի դավերին։ Բայց դա այլ վերլուծության թեմա է։
Եզրակացությունը մեկն է։ Փաշինյանը և Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Թուրքիայի հատուկ ծառայությունների՝ իշխանությունում խրամատավորված գործակալները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար, այլև Հարավային և Հյուսիսային Կովկասի տարածաշրջանի ապակայունացման իրական վտանգ։ Ուստի, Փաշինյանին իշխանությունից հեռացնելը նշանակում է պահպանել խաղաղությունը Հարավային Կովկասում։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ