Հայրենիքի դավաճանների հատուցման ժամն արդեն մոտ է և անխուսափելի
19.02.2021, Ռեգնում
https://regnum.ru/news/polit/3195171.html
20.02.2021, Իրավունք
https://iravunk.com/?p=196372&l=am
Անոտացիա
Անգլոսաքսոնական ստրատեգներն ու հայկական շշալցման նրանց ծախու թոշակառուները, անկասկած, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի մարտական գործողությունների ղեկավարությունից գիտակցաբար հեռացրին այն գեներալներին և սպաներին, ովքեր հաղթականորեն անցել էին Ղարաբաղյան առաջին պատերազմի (1992-1994թթ.) քուրայով։ Նրանք հիանալի հասկանում էին, որ միայն այդ կերպ ծախու, հեղաշրջման հետևանքով Հայաստանում իշխանությունը զավթած դավաճանական տականքը կկարողանա կատարել Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից ստացած հանձնարարությունը։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ավարտից հետո անցել է ավելի քան երեք ամիս։ Պատերազմ, որը ողբերգության վերածվեց Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – խմբ.) հարյուր հազարավոր քաղաքացիների համար։ Սակայն մեր քաղաքացիների զգալի մասի համար դեռևս շատ հարցեր են մնում, որոնց պարզորոշ, համոզիչ, և որ գլխավորն է՝ սպառիչ ու ազնիվ պատասխանները մինչև վերջերս այդպես էլ չէին հնչեցվել։ Եվ ահա ս.թ. փետրվարի 15-16-ին հրաշքով գոյատևած ArmNews հայրենասիրական հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց հարցազրույց ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Ազատի Սարգսյանի հետ։ Մանրամասն չեմ վերլուծի Սերժ Սարգսյանի արտահայտած առանձին մտքերը նիկոլվովաևիչյան խառնակ ժամանակների անցած երեք տարիների ամենասուր հարցերի վերաբերյալ, տարիներ, որոնք Հայաստանը երկու-երեք տասնամյակով հետ գցեցին, սասանեցին մեր արի, աշխատասեր ու ազնիվ ժողովրդի (որն իր զգալի մասով հայտնվեց Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերի գունավոր հեղափոխությունների ստրատեգների մանրակրկիտ պատրաստած ծուղակում) ոգին։
Ասեմ միայն, որ ՀՀ երրորդ նախագահի՝ այդ հարցերին տված պատասխանները միանգամայն նոր լույս սփռեցին ինչպես 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջման նախօրեին, այնպես էլ դրանից հետո կատարված շատ իրադարձությունների և փաստերի վրա, հնարավորություն տվեցին օբյեկտիվորեն վերլուծել անցած երկու տարի ինն ամսվա իրադարձությունները։
Ես արդեն քանիցս մանրամասն, անգամ հանգամանալիորեն անդրադարձել եմ Վրաստանում, Ղրղզստանում և Ուկրաինայում ավելի վաղ իրականացված գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաների առանձին բաղադրիչներին, որոնք 2018թ. օգտագործվեցին ՀՀ-ում պետական հեղաշրջման ժամանակ։ Իսկ այստեղ ընթերցողներին հիշեցնեմ բավական հատկանշական մի բան, դիցուք. դեռևս 2018թ. ապրիլին Նիկոլ Վովաևիչը՝ իր իսկ սիրելին, Երևանի Ռադիոտան «գրոհի», ինչպես և տարատեսակ այլ ակցիաների ժամանակ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ որպես յուրատեսակ կենդանի վահան ամենաստոր ձևով օգտագործել է Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ավագ դասարանցիներին, հատկապես չարտոնված հանրահավաքների և երթերի ժամանակ՝ քաղաքի կենտրոնում փողոցները փակելով։ Հարգելի ընթերցողներն, անշուշտ, հիշում են բողոքի ցույցերն ի պաշտպանություն սկանդալային բլոգեր Ալեքսեյ Նավալնու, որը հայտնի է նաև որպես «բեռլինյան պացիենտ», երբ արդեն մեր օրերում նրա տիկնիկավարները, որոնք, դատելով «բեռլինյան պացիենտին» իրենց տված զզվելի երաշխավորություններից, կրկնեցին այդ նույն տեխնոլոգիաները հիմա արդեն Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում ս.թ. հունվարի 23-ին և 31-ին, երբ տարատեսակ երթերի և հանրահավաքների ժամանակ որպես կենդանի վահան նույնպես օգտագործում էին դպրոցականներին։ Դրա համար հիմքեր կային, չէ՞ որ 2018թ. ապրիլին այդ գործելաոճը հաջողությամբ փորձարկվել էր Հայաստանում։ Ի՞նչ է սա, հարգելի ընթերցող, պատահական զուգադիպությո՞ւն։ Իհարկե՛ ոչ։ Վերջին տարիների իրադարձությունների վելուծությունը բերում է միանգամայն որոշակի եզրահանգման. Ռուսաստանի և մեր պարագայում՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործում է, այսպես ասենք՝ հավաքական Արևմուտքի հատուկ ծառայությունների միասնական կենտրոն, որի նպատակն է անկայունության գոտու ստեղծումը ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլև ՌԴ սահմանի ողջ պարագծով, դիցուք՝ Բելառուսում, Դոնեցկում և Լուգանսկում, իսկ մինչ այդ՝ նաև Ղրիմի Հանրապետությունում և Հարավային Կովկասում՝ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում։ Բայց այս ամենի մասին՝ հերթով։ Ինչ վերաբերում է անկայունության գոտու ստեղծմանը Կենտրոնական Ասիայի՝ Ռուսաստանին սահմանամերձ երկրներում, ապա դա առանձին վերլուծության թեմա է։
Անդրադառնանք, հարգելի ընթերցող, հարավկովկասյան իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Հարավկովկասյան տարածաշրջանում՝ Հայաստանում պետական հեղաշրջումից հետո։
Մեջբերում կատարեմ 2018թ. մայիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորանքից Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի առիթով։ Շնորհավորանքը տեղակայվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։ «Մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, որը շարունակվում է երկար տարիներ, այս տարի, որպես անհավանական ձեռքբերում, հասել է գագաթնակետին Հարավային գազային միջանցքով փոխադրման բնագավառում, որը կապահովի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը... Առաջիկա ամիսները հնարավորություններ կստեղծեն ղարաբաղյան հակամարտության լուծման համար (ընթերցողներին հիշեցնենք՝ շնորհավորանքի պահին ՀՀ-ում արդեն պետական հեղաշրջումն իրականացվել էր – Ա.Գ.), իսկ դա ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության էլ ավելի լավ պայմաններ կստեղծի (ըստ երևույթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության փաստն իսկ խիստ խանգարում էր ԱՄՆ և Ադրբեջանի համագործակցությանը – Ա.Գ.)։ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, անկեղծորեն ցանկանում է համագործակցություն ձեզ հետ՝ խաղաղ ճանապարհով այդ հակամարտության կայուն լուծման համար»,- շնորհավորական ուղերձում ընդգծել էր Դոնալդ Թրամփը։ Հիշենք մեկ այլ բան ևս։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, 2018թ. հոկտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը Բաքվում, Ադրբեջան կատարած այցի արդյունքներին նվիրված ասուլիսում ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ունի շատ կարևոր, ռազմավարական նշանակություն մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի համար, այլև կարող է ազդել աշխարհում իրավիճակի վրա (տեսեք ի՛նչ է ասում, հարգելի ընթերցող, «ազդել աշխարհում իրավիճակի վրա» – Ա.Գ.)... Ես շնորհակալ եմ նախագահ Ալիևին այն բանի համար, որ նա ինձ ներկայացրեց իր մոտեցումն այդ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ,- բացի այդ, նա տեղեկացրեց, որ հինգշաբթի այցելելու է Երևան, որտեղ պատրաստվում է «պարզել Հայաստանի ղեկավարության մոտեցումները հակամարտության կարգավորման վերաբերյալ» (https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5714079)։ Իսկ արդեն Երևանում այդ նույն անդադրում Ջոն Բոլթոնն ասել էր. «Ղարաբաղյան խնդրի լուծումը Հայաստանի վրա արտաքին ճնշումը նվազեցնելու ամենակարճ ճանապարհն է» (կասկածից վեր է, որ Հայաստանի վրա արտաքին ճնշումն իրականացվում էր հենց ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գծով նրա ցուցադրական կամակոր դաշնակցի՝ Թուրքիայի կողմից – Ա.Գ.)։ Այդ նույն ժամանակ էլ նա հավելել էր, որ եթե դեկտեմբերին (2018թ.) կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետի պաշտոնակատարին (Նիկոլ Վովաևիչին՝ իր իսկ սիրելիին, որին ժողովուրդը քնքշանքով Նիկոլ-դավաճան է անվանում) սատարող քաղաքական ուժը «ուժեղ մանդատ» ստանա, ապա դա թույլ կտա կառավարության ղեկավարին դիմել վճռական քայլերի, մասնավորապես՝ ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի լուծման համար։ Եվ ահա, հարգելի ընթերցող, դեմոկրատիայի անդրօվկիանոսյան այս լուսատուները, որոնք քրտնաջան պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության համար, մի տեսակ չնկատեցին, որ ՀՀ VI գումարման Ազգային ժողովի ցրումը օրինական չէր։ Պետական հեղաշրջումից հետո նիկոլբոլթոնականներին հարմար որոշումները ՀՀ ԱԺ-ում, որոնք հանգեցրին խորհրդարանի ցրմանը, ընդունվում էին փողոցի կողմից իրականացվող հոգեբանական տեռորի իրադրությունում (հազարավոր ցուցարարներ տառացիորեն պաշարել էին Հայաստանի խորհրդարանի շենքը)։ Էլ չեմ ասում ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավորների հասցեին հնչող սպառնալիքների մասին։ Բնականաբար, ցուցարարների առաջնագծում Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամից ֆինանսավորվող ավելի քան 50 կազմակերպությունների «աշխատավորներն» էին, «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի հետևորդներն ու Նիկոլի և իր իշխանական խառնամբոխի սրտի սիրելի ԼԳԲՏ-հանրույթի ակտիվիստները։ Իսկ հիմա, հարգելի ընթերցող, նորից ու նորից խորհենք Բոլթոնի խոսքերի շուրջ այն մասին, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր, ռազմավարական նշանակություն ունի մեզ համար... այն կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի համար, այլև կարող է ազդել աշխարհում իրավիճակի վրա»։ Խելքի ծով լինելու հարկ չկա՝ հասկանալու համար անվիճելի ճշմարտությունը, որ հենց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանն էր այն պետական գործիչը, որը, ղեկավարվելով բացառապես հայկական երկու պետությունների շահերով, խոչընդոտում էր ԱՄՆ-ի համար այսքան տենչագին գործողությունների իրականացմանը, որոնք կարող են «ազդել աշխարհում իրավիճակի վրա», բնականաբար՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ ուղղությամբ։ Եվ միայն պետական հեղաշրջումից հետո, 2018թ. մայիսին, և Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով գունավոր հեղափոխությունների անդրօվկիանոսյան ստրատեգների համար բացվեցին նոր հորիզոններ՝ Հարավկովկասյան տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու հեռանկարով։ Ընդ որում՝ նշենք, որ պետական հեղաշրջման փորձը հավաքական Արևմուտքը փայփայում էր դեռ 2008 թվականից և ձախողվեց մարտի 1-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի, Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և շատ այլ հայրենասերների վճռական գործողությունների շնորհիվ, որոնք, կատարելով իրենց սահմանադրական պարտքը, կարողացան Հայաստանը հետ պահել լայնածավալ արյունահեղ քաղաքացիական պատերազմի մեջ մխրճվելուց։ Եվ պետք էր սպասել, որ իշխանությունը զավթած ՀՀ հակազգային ուժերը վրեժ պիտի լուծեին նրանցից՝ իրենց սահմանադրական պարտքը կատարելու համար, և քրեական գործեր սարքեցին նրանց դեմ ու ահա արդեն երրորդ տարին դատական հետապնդման են ենթարկում Հայաստանի հայրենասերներին։
Այստեղ կարևոր եմ համարում նշել, որ Սերժ Սարգսյանի նախագահության 2008-2009 թվականները չափազանց լարված էին, քանի որ պետք էր անել ամեն հնարավոր բան՝ հայ հասարակությանը ավելի վաղ տեղի ունեցած ցնցումներից հանդարտեցնելու համար։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Հայաստանում 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո նախագահի թեկնածու և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, ովքեր համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, տասն օր Երևանում բողոքի ակցիաներ էին իրականացնում, որոնք Նիկոլ Փաշինյանի անպատկառ, սադրիչ կոչերի պատճառով վերաճեցին բախումների ցուցարարների և իրավակարգի պահապանների միջև, որոնց ընթացքում զոհվեցին 9 ցուցարար և 1 զինծառայող, հոսպիտալացվեց ոստիկանության 33 աշխատակից, իսկ հիվանդանոցներ դիմած քաղաքացիների ընդհանուր թիվը կազմեց մոտ 230 մարդ։ Եվ ահա, նորահայտ Գապոն քահանան՝ որն անձամբ հայտնի է որպես Նիկոլ Փաշինյան, գրական լեզվով ասած՝ հրահրված արյունահեղությունից հետո իզով-թոզով կորավ։ Կամ, ինչպես ինքն է իր փախուստը բնութագրել՝ ընդհատակ անցավ։ Ընդ որում՝ ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սկզբից ևեթ գիտեր սույն սուբյեկտի գտնվելու վայրը, բայց չմեկուսացրեց նրան, որպեսզի ավելի ստույգ պարզի նրա կապերը, հատկապես արտասահմանյան։ Ընդ որում՝ դրա մասին գիտեր նաև ինքը՝ սադրիչը, բայց հատուկ չէր խզում կապերն արտաքին աշխարհի հետ, որպեսզի ծածուկ հանձնի մարտի 1-ի խռովության գծով հանցակիցներին։ Ավարտելով ստոր դավաճանական առաքելությունը՝ իր իսկ սիրելի Նիկոլ Վովաևիչը մեղայականով ներկայացավ ՀՀ դատախազություն, հետո դատապարտվեց 7 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով և մեկ տարի 5 ամիս հետո Հայաստանի անկախության 20-ամյակի պատվին հայտարարված համաներմամբ ազատ արձակվեց։ Հո չէի՞ն կարող իշխանությունները ներել նրան ոստիկանությանն ու անվտանգության մարմիններին խռովության գծով իր հանցակիցներին հանձնելու համար։ Այստեղ արդեն էլ չեմ ասում այն փաստերի բացահայտման մասին, որոնց շնորհիվ ի հայտ եկան օտարերկրյա քաղաքացիներ, որոնք հատկապես սրտահույզ վերաբերմունք ունեին դեմոկրատիայի խորացման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և հավաքական Արևմուտքի քարոզչական այլ հիմարությունների, ավելի պարզ ասած՝ զանգվածային անկարգությունների հրահրման հանդեպ։ Օտարերկրյա քաղաքացիների, որոնց ողջ գործունեությունը կոչված էր բթացնելու դեմոկրատիա տենչող միամիտ լայն զանգվածներին՝ նրանց փողոց դուրս բերելու հեռանկարով։ Հայաստանում 2008թ. մարտի 1-ի իրադարձություններով պայմանավորված ներքաղաքական իրադրության բարդությունը խորացավ նաև 2008թ. կտրուկ արտահայտված համաշխարհային ֆինանսական ճգնաժամով։ Ընթերցողներին հիշեցնենք, որ եվրոգոտու տնտեսության անկումն ավարտվեց 2009թ. երկրորդ եռամսյակում, սակայն 2011թ. եվրոգոտում սկսվեց երկրորդ ռեցեսիան, որը շարունակվեց միչև 2013թ.։ Գործերն ավելի լավ չէին նաև դաշնակից Ռուսաստանի տնտեսությունում։ Այսպես, ՌԴ Պետական վիճակագրության դաշնային ծառայության (Ռոսստատ) 2009թ. հունվարի 23-ին հրապարակած տվյալների համաձայն՝ 2008թ. դեկտեմբերին Ռուսաստանում արդյունաբերական արտադրության անկումը հասել է 10,3%-ի 2007թ. դեկտեմբերի համեմատ։ Այս տվյալները, հարգելի ընթերցող, բնավ պատահական չէ, որ ներկայացնում եմ, քանի որ Հայաստանի տնտեսությունն ու նրա ֆինանսները ոչ քիչ չափով կախված են Եվրամիության տնտեսությունից և ֆինանսներից ու հատկապես Ռուսաստանի Դաշնության տնտեսության և ֆինանսների վիճակից։ Ասվածը հաստատելու համար ներկայացնեմ ընդամենը որոշ վիճակագրական տվյալներ։
Այսպես, 2007թ. հունվար-դեկտեմբերին դրամական միջոցների զուտ ներհոսքը (բանկային գծով) ՀՀ ֆիզիկական անձանց կազմել է $1 մլրդ 58 մլն 310 հազար, այդ թվում Ռուսաստանից՝ $949 մլն 92 հազար կամ 89,7% (ՀՀ ԿԲ տեղեկագիր, 2008թ. հունվար, էջ 36)։ Համեմատության համար՝ 2008թ. հունվար-դեկտեմբերին դրամական միջոցների զուտ ներհոսքը (բանկային գծով) ՀՀ ֆիզիկական անձանց կազմել է $1 մլրդ 393 մլն 67 հազար, այդ թվում Ռուսաստանից՝ $1 մլրդ 248 մլն 307 հազար կամ ՀՀ-ում դրամական միջոցների ողջ զուտ դրամական ներհոսքի 89,6%-ը (ՀՀ ԿԲ տեղեկագիր, 2009թ. հունվար, էջ 28)։ Իսկ արդեն 2009թ. դրամական միջոցների զուտ ներհոսքը (բանկային գծով) ՀՀ ֆիզիկական անձանց կազմել է $823 մլն 306 հազար, այդ թվում Ռուսաստանից՝ $759 մլն 899 հազար կամ 92,3% (ՀՀ ԿԲ տեղեկագիր, 2010թ. հունվար, էջ 38)։ Ընդ որում՝ նշենք նաև, որ 2007թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ արտաքին առևտրային հաշվեկշռում ԵՄ երկրների տեսակարար կշիռը կազմել է 38,4%, ԱՊՀ երկրներինը՝ 32,4%, Ռուսաստանինը՝ 20,9%, 2008թ., համապատասխանաբար, ԵՄ՝ 35,3%, ԱՊՀ երկրներ՝ 30,0%, Ռուսաստան՝ 19,5% (ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտե, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2008թ. հունվար-դեկտեմբերին», էջ 118)։ 2009թ. արդյունքներով՝ ԵՄ-ին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 30,3%-ը, ԱՊՀ երկրներին՝ 29,6%-ը, Ռուսաստանին՝ 22,5%-ը (ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտե, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2009թ. հունվար-դեկտեմբերին», էջ 118)։ Նշենք նաև, որ ՀՀ արտաքին առևտրի ծավալը 2007թ. կազմել է $4 մլրդ 439 մլն 243,6 հազար, 2008թ., համապատասխանաբար՝ $5 մլրդ 483 մլն 290,8 հազար, 2009թ.՝ $4 մլրդ 1 մլն 944,5 հազար։ Կարծում եմ, որ վերոնշյալ ցուցանիշները բավական պերճախոս բնութագրում են Հայաստանի Հանրապետության տնտեսության և ֆինանսների կախվածության աստիճանը ԵՄ երկրներից և Ռուսաստանից, ինչն էլ պայմանավորեց Հայաստանի ՀՆԱ անկումը 2009թ. 14,1%-ով։
Մանրամասն ներկայացրի այս ցուցանիշները, որպեսզի ցույց տամ Հայաստանում Սերժ Սարգսյանի նախագահության առաջին տարիներին ստեղծված իրավիճակի ողջ բարդությունը։ Երկիրն աստիճանաբար սկսեց դուրս գալ ճգնաժամից։ Որպեսզի հավաքական Արևմուտքի երկրների դեմոկրատիայի և մարդու իրավունքների ջատագովների «ցասումն ինչ-որ կերպ գթասրտությամբ փոխարինվեր», Հայաստանը 2009թ. մայիսի 7-ին Պրահայում «Արևելյան գործընկերության» հարցերի վերաբերյալ համատեղ հռչակագրի ընդունումից հետո դարձավ Եվրոպական միության այդ նախագծի անդամ նախկին ԽՍՀՄ հինգ երկրների՝ Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Պրահայի հռչակագրում ընդգծվում էր, որ այս նոր նախաձեռնության գլխավոր նպատակն էր հայտարարվել «Եվրոպական միության և շահագրգիռ գործընկեր երկրների միջև քաղաքական և տնտեսական ինտեգրման ամրապնդման անհրաժեշտ պայմանների ստեղծումը՝ «Արևելյան գործընկերության» մասնակից երկրներում քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումներին աջակցության միջոցով»։ «Արևելյան գործընկերությունում» Հայաստանի գործուն մասնակցությունը շատ հարցերում մեղմեց ՀՀ ղեկավարության հասցեին հնչող քննադատությունը միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք հանդես էին գալիս որպես Հայաստանում դեմոկրատիայի և մարդու իրավունքների պաշտպանության «վերակացուներ»։ Մինչդեռ, 2012թ. սկզբից Հայաստանում մեկնարկեց ՀՀ V գումարման Ազգային ժողովի ընտրարշավը, որի արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը գլխավորում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մեծամասնություն կազմեց ՀՀ ԱԺ-ում (131 պատգամավորական տեղից 69 պատգամավորական մանդատ)։ 2012թ. դեկտեմբերին մեկնարկեցին նաև հերթական նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով (ձայների 58,64%-ով) ՀՀ նախագահ վերընտրվեց Սերժ Ազատի Սարգսյանը։ Հայաստանում ստեղծված ավանդույթի համաձայն՝ ՀՀ նախագահի ընտրություններում երկրորդ տեղն զբաղեցրած Րաֆֆի Ռիչարդի Հովհաննիսյանը (ծնվ. ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում), որը հավաքել էր 36,75% ձայն, իր անհամաձայնությունը հայտնեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Ընտրությունների արդյունքները չընդունող ընտրողները նույնպես դուրս եկան բողոքի գործողությունների, հանրահավաքների և ցույցերի, հիմնականում Երևանում։ Հայաստանի իշխանությունները, որ արդեն դառը դասեր էին քաղել 2008թ. մարտի 1-ի արյունալի իրադարձություններից, շատ ավելի շրջահայաց էին գործում։ Եվ շնորհիվ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի միանգամայն արտասովոր կարողությունների, որն իր մեջ համատեղում էր օրենքի տառին խիստ հավատարմությունն ու բողոքի գործողությունների մասնակիցների հանդեպ բարյացակամ ու անկեղծ վերաբերմունքը, կանխվեցին գունավոր հեղափոխությունների այդ նույն ստրատեգների մանրակրկիտ նախապատրաստված սադրանքները։
Ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ ինչպե՞ս էին գործերը ղարաբաղյան ճակատում։ Մանրամասն չեմ վերապատմի այս թեմայի շուրջ վերջերս տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի ներկայացրած ճշգրիտ գնահատականները, ընդամենը նշեմ, որ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ համեմատաբար հանգիստ էր։ Սակայն դա բավարարում էր բնավ ոչ բոլորին։ Մանավանդ որ դեռևս 2011թ. ՀՀ նախագահը համաձայնել էր ստորագրել Կազանի փաստաթուղթը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2011թ. հունիսին Կազանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի, Սերժ Ազատի Սարգսյանի և Իլհամ Հեյդարովիչ Ալիևի հանդիպման ժամանակ հայտարարվել էր, որ այդ թվականի մարտի 5-ին Սոչիում ներկայացվել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը, որը բանավոր համաձայնեցվել էր հակամարտության կողմերի միջև։ Բավական հատկանշական է, որ հեռուստահարցազրույցից հետո նիկոլվովաևիչյան ողջ հրոսակախումբը ամբոխվեց Սերժ Սարգսյանի դեմ այն պատճառով, որ դեռևս 2011թ. նա իբր պատրաստ էր հանձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները ոչնչի դիմաց։ Բնականաբար, Փաշինյանի մանկլավիկները միաժամանակ խեղաթյուրում էին նաև Կազանի պայմանագրի նախագծի էությունը։ Ուստի, կարևոր եմ համարում որոշ մեջբերումներ ներկայացնել պայմանագրի տեքստից, որի տակ պետք է դրվեին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ստորագրությունները։
«Տարածքներ. Լեռնային Ղարաբաղին հարող ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Հաշտության համաձայնագրին համապատասխան։ Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի, Զանգելանի և Կուբաթլիի շրջանները։ Ավելի ուշ վերադարձվելու են Քելբաջարի շրջանը և Լաչինի շրջանի ոչ միջանցքի տեղամասը... Ներքին տեղահանված անձանց Ադրբեջանում թույլատրվում է վերադառնալ Քելբաջարի շրջան Հաշտության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի հետո։ Լաչինի շրջանի այն տարածքները, որոնք գտնվում են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միացնող միջանցքից դուրս, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Հաշտության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո... Անվտանգության երաշխիքներ։ Ադրբեջանական շրջանները վերահսկող հայկական ուժերի դուրսբերումից հետո այնտեղ տեղակայվում են խաղաղապահ ուժեր՝ անվտանգության և ապառազմականացման պահպանումն ապահովելու նպատակով։ Խաղաղապահ ուժերը ձևավորում են պետությունները կամավոր հիմքի վրա։ Խաղաղապահների ընտրությունն իրականացվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Յուրաքանչյուր կողմ մյուս կողմի ընտրության վետոյի իրավունք ունի (այսինքն՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի խաղաղապահ ուժեր ներգրավելու պահանջի դեպքում Հայաստանը վետո կդներ – Ա.Գ.)։ ...Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը։ Մինչև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը որոշելը՝ Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին որոշակի իրավունքներ և արտոնություններ է տրամադրում։ Դրանք կներկայացվեն Հաշտության համաձայնագրում, մասնավորապես. Լեռնային Ղարաբաղի բնակիչները ստանում են սոցիալական և տնտեսական կյանքը պաշտպանելու և վերահսկելու իրավունք և անվտանգություն դեմոկրատական հասարակությունում։ Պահպանվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները և հիմնական ազատությունները։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, միջանկյալ ժամանակաընթացքում Լեռնային Ղարաբաղի կառավարման նպատակով, իրավունք ունի ընտրելու իշխանության մարմիններ, որոնք կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանությունը Լեռնային Ղարաբաղի ներքին հարցերում։ Արդարադատություն իրականացնելու համար Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի ստեղծելու դատարաններ։ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները կօժտվեն արտաքին շփումներ հաստատելու լիազորություններով այն ոլորտներում, որոնք սահմանվում են Հաշտության համաձայնագրով... Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի ֆինանսական օգնություն ստանալ արտասահմանյան երկրներից և միջազգային կազմակերպություններից այն պայմանով, որ այդ օգնությունը տրամադրվի մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղ տնտեսական և դեմոկրատական զարգացման, մշակութային և առևտրային կապերի կամ հիմնական հումանիտար պահանջմունքների բավարարման համար... Ազատ կամարտահայտում։ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով։ Քվեարկության պայմանները և մանրամասները համաձայնեցնում են կողմերը ապագա բանակցություններում։ Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով ենթադրվում է 1988թ. ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ժողովուրդների ազգային հարաբերակցությունը, էթնիկական այնպիսի համամասնությամբ, ինչպիսին կար մինչև հակամարտությունն սկսվելը։ Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի մասին հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակումներ չեն լինելու, և թույլատրելի է յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն» (https://newsarium.org/2019/06/10/%D1%82%D0%B5%D0%BA%D1%81%D1%82-%D0%BA%D0%B0%D0%B7%D0%B0%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE-%D0%B4%D0%BE%D0%B3%D0%BE%D0%B2%D0%BE%D1%80%D0%B0-%D0%BE-%D1%81%D0%B4%D0%B0%D1%87%D0%B5-%D1%82%D0%B5%D1%80/)։ Հատուկ այսքան մանրամասն մեջբերումներ կատարեցի Կազանի պայմանագրից, որպեսզի առարկեմ Հայաստանի տարատեսակ վայ-հայրենասերներին, որոնք 2011-2017թթ. զրպարտում էին ՀՀ երրորդ նախագահին, մեղադրում հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային շահերի համարյա թե դավաճանության մեջ։ Արդեն այն տարիներին ամբոխահաճության, իսկ ավելի շուտ՝ քաղաքական արկածախնդրության թունավոր արմատներն ընձյուղվում էին հայկական երկու պետությունների բնակչության ամենատարբեր շերտերի գիտակցության մեջ, իսկ նախագահ Սերժ Սարգսյանն իսկական պետական գործչին հարիր արժանապատվությամբ կրում էր իր խաչը։ Ինչպես այստեղ չհիշես ХХ հարյուրամյակի ամենապայծառ քաղաքական գործիչներից մեկին՝ սըր Ուինսթոն Լեոնարդ Սփենսեր-Չերչիլին, որն ասում էր. «Պետական և քաղաքական գործիչների տարբերությունն այն է, որ քաղաքական գործչի նպատակն ուղղված է մոտակա ընտրություններին, իսկ պետական գործչի նպատակը՝ ապագա սերունդներին»։ Ընթերցողներին հիշեցնենք, որ նախագահ Ալիևը հրաժարվեց ստորագրել Կազանի պայմանագիրը։ Այդպիսի պայմաններում, բնականաբար, Ադրբեջանի բարեկամներին և դաշնակիցներին, առաջին հերթին՝ հանձին ՆԱՏՕ անդամ Թուրքիայի, շատ դժվար կլիներ Հայաստանի վրա «արտաքին ճնշում» գործադրել, ինչի մասին հետագայում հիշատակում էր Ջոն Բոլթոնը։ Մանավանդ որ դեռևս 2009թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրսևորեց ինչպես քաղաքական խորաթափանցություն, այնպես էլ կամք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանին արտոնելով Ցյուրիխում (Շվեյցարիա) նախաստորագրել երկու փաստաթուղթ՝ «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը»։ Նշենք, որ հայկական կողմի այս աննախադեպ քայլը կոշտ քննադատություն առաջ բերեց հատկապես ԱՄՆ, Ֆրանսիայի, Արաբական Արևելքի հայկական սփյուռքում, որի ներկայացուցիչները հիմնականում Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած փախստականների սերունդներն էին։ Դեռևս այն ժամանակ (2009թ.) Սերժ Սարգսյանը գիտակցաբար հանձն առավ այդ նախաձեռնությունը և հարվածն իր վրա վերցրեց։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմավարական գործընկերը՝ Ադրբեջանը, այն ժամանակ բարձրագոչ մեղադրում էր Թուրքիային եղբայրական շահերի դավաճանության մեջ. Անկարան Բաքվին խոստացել էր բացարձակ աջակցություն ղարաբաղյան հարցում՝ մինչև դրա լուծումը, բայց հանկարծ նախաստորագրեց Ցյուրիխյան արձանագրությունները։ Արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանում սկսեց արգելակվել, և շուտով Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խորհրդարանը) հայտարարեց, որ հրաժարվում է վավերացնել Ցյուրիխյան արձանագրությունները։ Մինչդեռ, նախագահ Ս.Սարգսյանը միայն 9 տարի հետո՝ 2018թ. մարտի 1-ին ստորագրեց հրամանագիր հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին։ Սերժ Սարգսյան – Էդվարդ Նալբանդյան (ՀՀ արտաքին գործերի նախարար 2008թ. ապրիլից մինչև 2018թ. մայիս) պրոֆեսիոնալ տանդեմի արտաքին քաղաքական նախաձեռնությունները թույլ տվեցին 2008-2014թթ. չեզոքացնել Հայաստանի վրա հնարավոր ցանկացած էական արտաքին ճնշում թուրք-ադրբեջանական տանդեմի դաշնակիցների, հատկապես ՆԱՏՕ անդամ երկրների կողմից, որոնք արդեն այն ժամանակ փայփայում էին Հարավային գազափոխադրման միջանցքի (կրճատ՝ «Նաբուկկո») ստեղծման գաղափարը, որը ներառելու էր Հարավկովկասյան գազատարը (Բաքու-Թբիլիսի-Էրզրում), թուրքական Տրանսանատոլիական գազատարը (TANAP) և Տրանսադրիատիկ գազատարը (TAP)՝ գազը դեպի Հարավային Եվրոպա փոխադրելու ուղղությամբ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ այդ նախագծի հիմնական նպատակն էր՝ Եվրոպային գազի մատակարարման անվտանգությունը բարձրացնելու կարգախոսների ներքո հասնել Ռուսաստանի՝ որպես Եվրոպայում գազի շուկայի մատակարարի, բաժնի կրճատման։ Իսկ թուրքական և անգլոսաքսոնական ստրատեգների նպատակը մնում էր անփոփոխ՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավկովկասյան տարածաշրջանից։
Սակայն, «պատահական զուգադիպությամբ», Հայաստանի կողմից 2014թ. հոկտեմբերի 10-ին «Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրի» ստորագրումից հետո Հայաստանի հանդեպ հավաքական Արևմուտքի որոշ երկրների վերաբերմունքը, մեղմ ասած, սկսեց աստիճանաբար սառել։ Ընթերցողներին հիշեցնենք, որ դեռևս 2013թ. պաշտոնական Երևանը հրաժարվեց ստորագրել «ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիրը» (հետագայում՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ՀՀ-ն Եվրամիության հետ ստորագրեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»)։ Եվ այստեղ շատ տեղին ներկայացավ (ինչպես ռուսական հայտնի «рояль в кустах» իդիոմատիկ արտահայտությունում է, որը նշանակում է ակնհայտորեն նախապես ծրագրված գործողություն, որը կազմակերպողները ներկայացնում են որպես պատահականություն) Երևանում և ՀՀ այլ քաղաքներում դրությունը սասանելու հարմար առիթը։ Այսպես, 2015թ. ամռանը «ինքնաբուխ» բռնկվեց «Էլեկտրիկ Երևան» շարժումը, ինչպես այն անվանեցին արևմտյան ԶԼՄ-ները, իսկ Հայաստանում այն ծավալվեց «Ո՛չ թալանին» անվանմամբ։ Ցուցարարները պահանջում էին իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Բայց դա լավ պատրաստված առաջին մասշտաբային հակառուսական ակցիայի ընդամենը գագաթն էր։ Այո, այո, հարգելի ընթերցող, հակառուսական ակցիայի։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, որոշ մեջբերումներ կատարեմ 2016թ. փետրվարի 12-ին (https://echo.msk.ru/blog/ponarseurasia/1711514-echo/) կայքում հրապարակված «Էլեկտրիկ Երևան» բողոքի շարժումը և դրա հետևանքները» հոդվածից։ Այսպես, հոդվածագիր Նոնա Շահնազարյանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից գրում է. «Չնայած այն բանին, որ բողոքի շարժումն արագ մարման գնաց, այնուամենայնիվ, լուրջ ազդեցություն ունեցավ հանրապետությունում իրադարձությունների հետագա ընթացքի վրա։ Սկզբում կառավարությունը պատասխանեց ժողովրդի պահանջներին՝ համաձայնելով պետական բյուջեից սուբսիդավորել բարձրացված սակագնի տարբերությունը։ Սակայն այն փաստի պարզումը, որ կառավարությունն անզոր գտնվեց պահելու նախկին գները, նոր ուժով մերկացրեց վիճակի ողբալիության աստիճանը, որում գտնվում է երկրի էներգետիկ սեկտորը, ի դեպ՝ ինչպես և առհասարակ ռուսական շահերին ենթարկեցված Հայաստանի տնտեսությունը... Շարժման կորիզը կազմում էին այն երիտասարդները, ովքեր լույս աշխարհ էին եկել 1988թ. Ղարաբաղյան շարժումից հետո։ Բողոքի շարժման դիտորդների ուշադրությունն էր գրավում ընդվզողների տարիքը՝ 17-35 տարեկան երիտասարդներ, առաջ եկող միջին դասի ներկայացուցիչներ՝ այթիշնիկ-էլեկտրոնշչիկներ, մարքեթինգային մենեջերներ, ուսանողներ, գործարարներ և ՀԿ ակտիվիստներ։ Այդ մարդիկ ունեն եկամուտ, որը հեշտությամբ կարող էր փակել բարձրացված սակագինը, բայց նրանց գործողություններն ինչ-որ մի բան էին կրում՝ քաղաքացիական ակտիվության մի ինչ-որ լիցք, per se»։ Կենցաղային լեզվի թարգմանած՝ արդեն այն ժամանակ գունավոր հեղափոխությունների տեխնոլոգները փորձարկում էին պետական հեղաշրջման հնարավոր սցենարները։ Ինձ թվում է, որ եթե Հայաստանի ղեկավարությունը ստորագրեր «ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիրը», այլ ոչ թե ԵԱՏՄ-ին ՀՀ միանալու Պայմանագիրը, իրադարձությունները Հայաստանում կզարգանային միանգամայն այլ սցենարով։ Այնուհետև Ն.Շահնազարյանի հոդվածում կարդում ենք. «Վերջին տասնամյակների ընթացքում հայկական տնտեսության առանցքային սեկտորները վարձակալությամբ տրվեցին օտարերկրյա ներդրողներին, զգալի չափով՝ ռուսաստանյան ընկերություններին» (Սրտնեղում է հեղինակը. կարելի է մտածել, թե «General Electric»-ը կամ «Westinghouse Electric»-ը հերթ էին կանգնել, որ սեփականաշնորհեին Հայաստանի էլեկտրական ցանցերը, որոնք իրենց անվտանգ գործունեության համար խոշոր ներդրումների սուր կարիք ունեին – Ա.Գ.)... «Ցուցարարների կողմից շղթայի քննադատությունը, որտեղ ռուսական ընկերությունը ճնշում է գործադրում Մոսկվայի վրա (նկատի ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն – Ա.Գ.), որը ճնման է ենթարկում Հայաստանի իշխանությանը, և վերջինը ճնշում է գործադրում սեփական քաղաքացիների վրա, այսպիսով կրում է նեոգաղութային լիցք։ Փաստորեն, սա կարող է նշանակել, որ հայկական տնտեսությունն ուղղակիորեն կառավարվում է Մոսկվայից... Ի վերջո։ Սակայն ծագեց խնդրի լուծման շատ ավելի նրբին լուծում։ In the end, however, a more refined solution emerged» (հոդվածի հեղինակը հատուկ անցնում է անգլերենի՝ շատ լավ իմանալով, որ Երևան քաղաքի «Նաիրի» կինոթատրոնի շրջակայքի տղերքը, «Эхо Москвы» ռադիոյի մշտական ունկնդիրները լինելով, հիանալի տիրապետում են անգլերենին և բավականությամբ ընկալեցին, որ «ի վերջո, սակայն ի հայտ եկավ շատ ավելի նրբին լուծում» – Ա.Գ.)։ Հայաստանի էլեկտրական ցանցերի անկախ աուդիտը, որն իրականացրեց Դելոյթ և Թուշ ընկերությունը (Deloitte and Touch), եկավ այն եզրակացության, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը իրականում արդարացված էր»։ Ես հատուկ այսքան մանրամասն մեջբերումներ կատարեցի այդ հոդվածից, որովհետև դրանում հստակ նկատվում է մեկ միտք, դիցուք. բնավ կարևոր չէ, թե որքանով են օբյեկտիվ ընդվզողների պահանջները, կարևորն այն է, որ շնորհիվ գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաների կարելի է անգամ առանց ծանրակշիռ պատճառների փողոց դուրս բերել տասնյակ հազարավոր ընդվզողների, հատկապես երիտասարդների։ Հետո ավելին է։ Արտաքին ճնշումը Հայաստանի վրա շարունակվեց և ձեռք բերեց արյունոտ ուրվագծեր։ Ադրբեջանը ՆԱՏՕ անդամ Թուրքիայի անմիջական դրդմամբ 2016թ. ապրիլի 1-ին սկսեց մասշտաբային ռազմական գործողություն Արցախի Հանրապետության դեմ։ Եվ միայն Ռուսաստանի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի կոշտ դիրքորոշման շնորհիվ 2016թ. Ապրիլյան քառօրյա կոչված պատերազմը սաղմնային վիճակում խեղդվեց։ Սակայն անգլոսաքսերի հատուկ ծառայություններն այդքանով կանգ չառան։ Արդեն 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խումբը մտավ Երևանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ։ Այդ իրադարձությունների ընթացքում զոհվեցին երեք իրավապահներ, ևս վեցը վիրավորումներ ստացան։ Հուլիսի 31-ին «Սասնա ծռերի» պարագլուխները հանձնվեցին իշխանություններին՝ կամավոր վայր դնելով զենքերը։ Արդեն գրել եմ այս մասին, ուստի ընթերցողներին ընդամենը հիշեցնեմ «ОКО ПЛАНЕТЫ» ինտերնետ-պորտալի կայքում հրապարակված հոդվածի վերնագիրը. «Ապստամբությունը Երևանում չեզոքացվեց ի դժբախտություն Արևմուտքի. Հայաստանում բողոքների հակառուսական «ականջների» մասին», որը շատ խորիմաստ է բնութագրում 2016թ. հուլիսին Երևանում տեղի ունեցած իրադարձությունները։ Մեր հակահերոսը, նույն ինքը՝ Նիկոլ-դավաճանը, դեռևս այն ժամանակ էր ցանկանում խցկվել և թամբել կրկին արտասահմանից շռայլորեն ֆինանսավորվող հանրահավաքները՝ հաջակցություն «Սասնա արդարամիտ մարտիկների», կամ, գրական լեզվի թարգմանած՝ ահաբեկիչների, բայց այդ կազմակերպության ազատության մեջ մնացած անդամները՝ հանրահավաքների կազմակերպիչները, իրենց հակաօրինական գործողությունների ողջ ընթացքում հավանաբար միակ ճիշտ որոշումը կայացրին՝ Նիկոլ Վովաևիչին ցույց տալով իրեն սազական տեղը՝ աղբամանը։ Ըստ երևույթին, սույն հակազգային «դարձվորի» աստեղային ժամը դեռ չէր եկել։ Այնուհետև ընթերցողներին հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցան ՀՀ VI գումարման Ազգային ժողովի ընտրությունները, և այդ ընտրությունների արդյունքներով ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Էլվիրա Դրոբինսկին (Գերմանիա) հայտարարեց, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են առանց էական խախտումների։ Իսկ ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավարը՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը, հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում եղել են ազատ, թափանցիկ և բաց։ Ընտրությունների արդյունքները չեն բողոքարկել ինչպես ՀՀ ԱԺ անցած քաղաքական ուժերը, այնպես էլ նրանք, որոնք չեն հաղթահարել 5%-անոց ընտրաշեմը, որն անհրաժեշտ է խորհրդարան մտնելու համար։ Ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի «Ելք» նախընտրական դաշինքը, հավաքելով ընտրողների ձայների 7,77%-ը, 9 պատգամավորական մանդատ ստացավ։
Հարգելի ընթերցող, հերթական անգամ մանրամասն չեմ նկարագրի այն իրադարձությունները, որոնք հաջորդեցին այս ամենին, այլ ընդամենը կհիշեցնեմ, որ մեկ տարի անց՝ 2018թ. ապրիլի 23-ին, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Կառավարության ղեկավարը հեռացավ զբաղեցրած պաշտոնից՝ խորհրդարանի կողմից այդ պաշտոնում ընտրվելուց մեկ շաբաթ անց։ Կառավարության ժամանակավոր ղեկավար նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։ 2018թ. ապրիլի 23-ին ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հայտարարությունում, որով Սերժ Ազատի Սարգսյանը դիմեց Հայաստանի քաղաքացիներին, նշվում էր. «Որպես երկրի ղեկավար դիմում եմ ձեզ վերջին անգամ։ Նիկոլ Փաշինյանը (այդ օրերին՝ ընդվզողների առաջնորդ – Ա.Գ.) ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղություն, ներդաշնակություն և հանդուրժողականություն մեզ բոլորիս։ Շնորհակալ եմ ձեզ»։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը 2018թ. ապրիլի 25-ին մեկնաբանեց Հայաստանի բողոքի գործողությունների հետ կապված իրավիճակը։ «Հույս ունենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան կարգավորել այդ իրավիճակը և դուրս գալ կայուն կոնստրուկցիայի և կոնսենսուսային որոշման արդեն առաջիկայում»,- ասել էր Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերել էր ՏԱՍՍ-ը։ Պեսկովը նաև ավելացրել էր, որ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են հետևել իրավիճակին։ Իսկ հիմա, հարգելի ընթերցող, երկու մեջբերում կատարեմ 2018թ. մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձներից։ Ինչպես տեղեկացնում էր РИА Новости-ն, ուղերձում Թրամփը նշել էր. «Շնորհավորում եմ ձեր ընտրության կապակցությամբ։ Ակնկալում եմ համատեղ աշխատանք ձեզ հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, ներառյալ առևտրային կապերի զարգացումը, դեմոկրատական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը»։ Հաղորդագրությունում նաև նշվում էր, որ, Թրամփի խոսքերով, հարաբերությունների զարգացմանը կարող են նպաստել առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական կուսակցությունների համախմբումը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։ 8 ամիս հետո՝ 2019թ. հունվարի 19-ին, ԱՄՆ նախագահը նորից շնորհավորական նամակ ուղարկեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ «Հարգելի պարոն վարչապետ, շնորհավորում եմ Ձեզ կառավարության ղեկավարի պաշտոնին նշանակվելու և 2018թ. դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի ունեցած հաջողության առիթով (ԱՄՆ նախագահն, անկասկած, տեղյակ էր, որ դաշինքի հաջողությունը Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի, ինչպես նաև արտասահմանից շռայլորեն ֆինանսավորվող տոտալիտար կրոնական աղանդների և հատուկ ծառայությունների կողմից հովանավորվող ԼԳԲՏ-հանրույթի ակտիվիստների հաջողությունն էր – Ա.Գ.)։ ԱՄՆ-ը աջակցում է բարգավաճող, դեմոկրատական (հանգամանքը, որ Փաշինյանի դաշինքը ՀՀ խորհրդարանում մեծամասնություն ստացավ այն ընտրություններում, որոնք հաջորդեցին ՀՀ VI գումարման Ազգային ժողովի հակասահմանադրական ցրումից հետո, հաշվից դուրս է – Ա.Գ.) և հարևանների հետ խաղաղ ապրող Հայաստանին (ըստ երևույթին, Թրամփը նկատի ուներ Թուրքիան և Ադրբեջանը – Ա.Գ.)։ Միասին մենք կկարողանանք հասնել առաջընթացի առևտրատնտեսական կապերի, միջազգային անվտանգության ամրապնդման խորացմանն ուղղված մեր ջանքերում (ենթադրաբար՝ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի զինված ուժերը ղարաբաղյան հակամարտության գոտի մտցնելով), ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում»։ ԱՄՆ նախագահը շնորհավորական այս ուղերձում նույնպես հույս էր հայտնել, որ այդ աշխատանքին կնպաստի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։
Հույս ունեմ, որ հարգելի ընթերցողը ուշադրություն դարձրեց ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձներում կրկնվող այն մտքին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, բնականաբար՝ ամերիկյան պատկերացմամբ, առևտրատնտեսական կապերի և նշված մյուս կետերի խորացման գլխավոր պայմանն է։ Ընդ որում՝ գործնականում ամերիկյան ձևով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, կասկածից վեր է, ենթադրում էր և վերջնանպատակ ուներ առհասարակ Ռուսաստանին դուրս մղելը Հարավկովկասյան տարածաշրջանից։ Ամերիկյան կողմը լավ հասկանում էր, որ հենց այդ նպատակին հասնելն էր անիրականանալի մտահղացում Սերժ Սարգսյանի վարչապետության օրոք։ Եվ արդեն, հետևելով Վրաստանում «Վարդերի հեղափոխության», Ղրղզստանում «Կակաչների հեղափոխության», Ուկրաինայում «Եվրամայդանի» ընթացքում փորձարկված հղկված տեխնոլոգիային, կիրառվեց քաղաքացիական բախումների հրահրման մարտավարությունը, որն անխուսափելիորեն կհանգեցներ արյունահեղության, կամ որպես պահեստային տարբերակ դիտարկում էր ՀՀ-ում նախադրյալների աստիճանական «էվոլյուցիոն» ստեղծումը՝ ռուս-հայկական ռազմաքաղաքական դաշինքի աստիճանական խզման համար՝ հետագայում Գյումրիից 102-րդ ռազմակայանի, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ չորս սահմանապահ ջոկատների և «Էրեբունի» օդանավակայանից Ռուսաստանի ռազմաօդային բազայի դուրսբերմամբ։ Բնականաբար, այս տարբերակներից ոչ մեկը որևէ կերպ չէր կարող ընդունվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։
Մտորենք, հարգելի ընթերցող ՀՀ երրորդ նախագահի խոսքերի շուրջ, որոնք նա հնչեցրեց ArmNews հեռուստաալիքին տված հարցազրույցում. «Ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունները և համոզմունքը, որ գլխավոր բանակցողի փոփոխությունը (ղարաբաղյան կարգավորման բանակցություններում – Ա.Գ.) կարող է բացասաբար ազդել կարգավորման գործընթացի վրա և հանգեցնել երկրի համար ճակատագրական հետևանքների, հանգեցրին այն բանին, որ ես համաձայնեցի դառնալ վարչապետ։ Եվ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ շարժումը (Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի շարժումը, որն ուղղորդվում էր անգլոսաքսերի հատուկ ծառայությունների կողմից, որոնք էլ այնպիսի պայմաններ էին առաջադրել, որոնց ընդունումը Սերժ Սարգսյանին, ինչպես ինքն է արտահայտվել, կդներ «ցուգցվանգի վիճակի» մեջ, երբ ցանկացած գործողություն կարող էր միայն բարդացնել իրավիճակը – Ա.Գ.) կբերի նման վերջաբանի»։ Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են։
Վերջաբանի փոխարեն. Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Ուշադիր և ոչ մեկ անգամ դիտելով ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցը ArmNews հեռուստաալիքին՝ ես որոնում էի այն հարցերի պատասխանները, որոնք պրոֆեսիոնալ զինվորականի պարզաբանումների կարիքն ունեին։ Բարիք է, որ աշխարհն առանց բարի մարդկանց չէ, որոնցից մեկի՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զորքերի (ուժերի) միավորված խմբավորման (ԶՈւՄԽ) նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար (2016-ից՝ պաշտոնաթող), գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գուրգենի Գրիգորյանի հետ էլ կիսեցի տագնապներս և մտորումներս տեսածիս ու լսածիս մասին։ Նշեմ, հարգելի ընթերցող, որ դեռևս 1992թ. Միխայիլ Գուրգենովիչը, որն այն ժամանակ գնդապետի կոչում ուներ, 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարն էր, որը տեղակայված էր Հայաստանի Զանգեզուրի մարզի Կապանի շրջանում։ Այդ բրիգադը 1992թ. միայնակ դիմակայում էր Զանգելանում, Կուբաթլիում և Մինջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի երեք բրիգադների, ինչպես նաև Ջեբրաիլի շրջանում տեղակայված ադրբեջանական գնդի հնարավոր ագրեսիվ գործողություններին։ Չեմ գրի 97-րդ մոտոհրաձգային բրիգադի ու նրա մարտական հրամանատարի անցած փառահեղ մարտական ուղու մասին։ Ասեմ միայն, որ 1992-1994թթ. այն քիչ հոգս չի պատճառել նաև մեր իրանցի հարևաններին։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի, իրանցի հարևաններին, որոնք ստիպված էին ընդունել ոչ թե մեկ հարյուր ադրբեջանցի զինվորների և սպաների, որոնք զանգվածային կարգով լողալով հատում էին սահմանային Արաքս գետը՝ փրկվելով հայկական մոտոհրաձգային բրիգադի քաջարի մարտիկների ու սպաների հարձակումներից։
1994թ. ՀՀ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Ազատի Սարգսյանի ներկայացմամբ ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը բրիգադին բացառիկ արիության, անձնազոհության և Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում դրսևորած կարողության համար՝ որպես առաջին զինվորական ստորաբաժանումներից մեկը, պարգևատրեց «Առաջին աստիճանի Մարտական խաչ» շքանշանով, որը սահմանվել է 1994թ. ապրիլի 22-ին, իսկ բրիգադի հրամանատար, գնդապետ Միխայիլ Գուրգենի Գրիգորյանին շնորհվեց ՀՀ ԶՈւ գեներալ-մայորի կոչում։ Եվ ահա, մարտական գեներալը ուշադիր դիտել և խորամուխ էր եղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի հարցազրույցի բովանդակության մեջ, և այս թեմայով ինձ հետ զրույցում գեներալին վայել խիստ էր և սակավաբառ. «Եթե Սերժ Ազատի Սարգսյանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) պաշտպանության նախարար լիներ, էլ չեմ ասում՝ ՀՀ ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար, այդ ժամանակ Իլհամ Ալիևը դուրս չէր գա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի աշխատասենյակից՝ նրան աղաչել-պաղատելով, որ կանգնեցնի ՀՀ ԶՈւ և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի առաջխաղացումը դեպի Ադրբեջանի տարածքի խորքը»։ Ավաղ, անգլոսաքսոնական ստրատեգները և հայկական շշալցման նրանց ծախու թոշակառուները, անկասկած, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի մարտական գործողությունների ղեկավարությունից գիտակցաբար հեռացրին այն գեներալներին և սպաներին, ովքեր հաղթականորեն անցել էին Ղարաբաղյան առաջին պատերազմի (1992-1994թթ.) քուրայով։ Նրանք հիանալի հասկանում էին, որ միայն այդ կերպ ծախու, հեղաշրջման հետևանքով Հայաստանում իշխանությունը զավթած դավաճանական տականքը կկարողանա կատարել Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից ստացած հանձնարարությունը։ Կասկածից վեր է նաև, որ Հայրենիքի դավաճանների (հանձինս Նիկոլ Փաշինյանի և սորոսական խառնամբոխի) հատուցման ժամն արդեն մոտ է և անխուսափելի։ Եվ միայն այդժամ պատերազմի տարիներին ավելի քան հինգ հազար զոհված մեր փառապանծ մարտիկների հոգիները հանգստություն կգտնեն։
Արտաշես Գեղամյան
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ