Հայ ազգի միավորումն ու համախմբումը՝ հայոց պետության փրկություն
09.02.2021, Ռեգնում
https://regnum.ru/news/polit/3186487.html
10.02.2021, Իրավունք
https://iravunk.com/?p=195548&l=am
Անոտացիա
Մեր օրերում հայ ազգի միավորումն ու համախմբումը հայոց պետության փրկությունն են։ Խոսքը բնավ հայ ազգի համախմբման մասին չէ այս կամ այն անձի շուրջ։ Մեր օրերում վարվում է դաժան հիբրիդային պատերազմ մի կողմից՝ ԱՄՆ-ում նորից իշխանության եկած գլոբալիստների և հավաքական Արևմուտքի, և մյուս կողմից՝ արդարացի բազմաբևեռ աշխարհակարգի հաստատման կողմնակիցների միջև, որի իրականացման գործին լծվել են համաշխարհային մասշտաբի քաղաքական գործիչները։
Ինձ նորից գրիչ վերցնելու մղեցին վերջին հոդվածներիս տրված անկեղծ արձագանքները մտերիմ ընկերներիս կողմից, ովքեր ահա արդեն ոչ մեկ տասնամյակ ապրում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Հունաստանում և Բուլղարիայում։ Ընդ որում՝ ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց աշխատանքներից ոչ հազվադեպ մեջբերումներ են կատարում հեղինակավոր գիտական պարբերականները բժշկության, ծրագրավորման ոլորտներում, հարգանք վայելող հանրաճանաչ երաժիշտներ, իրենց ներկայիս կեցության երկրներում բավական հարգարժան գործարարներ։ Ընդհանուրը նրանց արձագանքներում այն է, որ նրանք բոլորն էլ, որոնք արդեն բնակություն են հաստատել արտասահմանում, իրենց Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) անվտանգությունն ու բարգավաճումը տեսնում են Ռուսաստանի հետ էլ ավելի սերտ կապի, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ ՀՀ-ի մտնելու մեջ։ Մտաբերելով նրանց արձագանքները՝ հիշողությանս մեջ վեր են հառնում նրանց հայրերի ու պապերի կերպարները, որոնք անգնահատելի ավանդ են ներդրել Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի, Խորհրդային Հայաստանի զարգացման և բարգավաճման, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – խմբ.) պաշտպանության ու անկախության նվաճման գործում։ Հարգելի ընթերցողը, բնականաբար, կարող է ակնկալել, որ հիշատակեմ նրանց անուններն ու ազգանունները, ինչպես նաև հակիրճ ներկայացնեմ նրանցից յուրաքանչյուրի հաջողություններն իրենց ոլորտներում, ինչն ավելի համոզիչ կդարձնի նրանց ներկայիս դիրքորոշման իմ գնահատականները, դիրքորոշում, որը բարձր քաղաքացիականության և իրենց պատմական Հայրենիքի՝ Հայաստանի հանդեպ սիրո փայլուն օրինակ է։ Սիրո, որն ի հայտ է գալիս ոչ միայն խոսքով, այլ նաև տասնյակ և հարյուրավոր մարդկանց՝ հարազատներին, ընկերներին, հարևաններին, նաև բոլորովին անծանոթ մարդկանց ցուցաբերվող կոնկրետ օգնությամբ։
Ես նրանց անունները չեմ նշում այն պարզ պատճառով, որ, ինչպես կասեր մ.թ.ա. V-IVդդ. հին հույն բժշկող, բժիշկ և փիլիսոփա ընկեր Հիպոկրատը, «նախ և առաջ մի՛ վնասիր», կամ, ինչպես արտահայտվում են Երևան քաղաքի «Նաիրի» կինոթատրոնի շրջակայքի տղերքը՝ սովորաբար լատիներենով մեջբերելով հին աշխարհի մեծ մտածողներին, «primum non nocere»։ Որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի, թե ինչ նկատի ունեմ, բացատրեմ։ Իմ հոդվածներում, եթե անաչառ և օբյեկտիվ լինենք, դրանցում ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո ստեղծված ծանր դրությանը տրված իմ գնահատականներում ես քննադատում եմ ԱՄՆ-ին և հավաքական Արևմուտքին պետական հեղաշրջման (այսուհետ՝ հեղաշրջում) իրականացմանն անմիջականորեն մասնակցելու համար (տարբեր տեսակի սորոսական թափթփուկների, տոտալիտար կրոնական աղանդների և ԼԳԲՏ հանրույթի բարքերի ու ազատությունների պահպանման նախանձնախնդիրների միջոցով, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են հավաքական Արևմուտքի կողմից), հեղաշրջում, որը վերածվեց աղետի Հայաստանի և Արցախի համար։ Ընդ որում՝ հավաքական Արևմուտքի համար անախորժ իմ գնահատականները հիմնվում են կոնկրետ փաստերի վրա, այլապես հեղինակավոր հայրենասիրական REGNUM տեղեկատվական գործակալությունը չէր հրապարակի այդ հոդվածները։ Որպեսզի այնպիսի սնոբ չթվամ, որի ընկերները միայն գիտնականներ են, գործարարներ, երաժիշտներ, բժիշկներ, հղում կատարեմ «Ազգային Միաբանության» երկու կուսակիցներիս՝ Գրիգոր Ալեքսանյանի և Սահակ Սահակյանի սրտահույզ վերաբերմունքին։ Եվ ահա, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) տագնապալի օրերին զանգ եմ ստանում Ստեփանակերտից (Արցախի Հանրապետության մայրաքաղաք), Գրիգորից, որն ասես զինվորական զեկույցի պես զեկուցում է ինձ (որպես «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավարի), որ կարտոֆիլով բեռնված երկու «Կամազ» հասցվել է նշանակման վայր՝ Լեռնային Ղարաբաղի N զորամաս։ Հարգելի ընթերցողը կարող է հարց տալ. ի՞նչ մեծ բան է՝ 8 տոննա կարտոֆիլ են բեռնել ու հիմա էլ շեփորում են դրա մասին։ Գրում եմ այս տողերը և ակամա մտաբերում քսաներորդ դարի 60-ականների սկզբի՝ Ջոն Սթյորջեսի ամերիկյան դասական վեսթեռնի՝ «Հրաշալի յոթնյակի» գլխավոր հերոսի բառերը։ Կինոնկարի հերոսը՝ Քրիս Ադամսը, որի դերը փայլուն կատարել է Յուլ Բրիները, ստանձնում է աղքատ մեքսիկական գյուղակը պաշտպանելու գործը։ Գյուղակը թալանողների հետ մարտում զոհվում են նրա յոթ ընկերներից երեքը։ Յոթ հերոսներից մյուսը՝ Հարին, իր կյանքի գնով փրկում է Քրիսին և մահանում նրա ձեռքերի մեջ՝ ժպիտով լսելով քաղցր սուտը մեքսիկական այդ գյուղակի մերձակայքում թաքնված անհաշիվ գանձերի մասին։ Քրիսը սպանում է ավազակների պարագլուխ Քալվերային, որը մահանալիս անգամ այդպես էլ ի վիճակի չեղավ հասկանալ, թե ինչու է այնպիսի ուժեղ մարդը, ինչպիսին Քրիսն է, վտանգել կյանքը հանուն «ինչ-որ աղքատ գյուղացիների»։ Հանրահայտ կովբոյի գործողությունների դրդապատճառը պարզ է, այն հնչում է Քրիսի խոստովանությունում. «իմ կյանքում երբեք հանուն ուրիշ կյանքերի պաշտպանության չեն տվել այն ամենը, ինչ նրանք ունեին»։ Եվ ահա, այդ 8 տոննա սերմացու կարտոֆիլն այն ամենն էր, ինչ Գրիգորն ու նրա հարևանները Ապարանի շրջանի Արագած գյուղից կարող էին տալ ղարաբաղյան ճակատին, այն ամենը, ինչ նրանք ունեին։ Որպեսզի ընթերցողն այնպիսի տպավորություն չստանա, որ արհեստականորեն եմ կցել մյուս կուսակցիս՝ Սահակ Սահակյանի անունը Արագածոտնի մարզի Արագածավան գյուղից, ոչ մեծ մեջբերում կատարեմ ինձ հետ նրա հեռախոսազրույցից։ Այսպես, 2020թ. նոյեմբերի 10-ին, այն բանից հետո, երբ Ռուսաստանը խաղաղություն պարտադրեց թուրք-ադրբեջանական բազեներին և սիրիական գրոհային-ահաբեկիչներին, Սահակը մեկնեց Ռուսաստան՝ աշխատելու, և երկու-երեք օր անց խոսափողի մեջ լսում եմ նրա կերկերուն ձայնը։ Հարցիս՝ հո բան չի՞ պատահել, կարճ դադարից հետո հուզված ձայնով շնորհակալություն է հայտնում ինձ և խնդրում երախտագիտական խոսքեր փոխանցել «Ազգային Միաբանություն» կուսակցության գծով ընկերներին Ռուսաստանի հետ եղբայրական դաշինքին մեր անփոփոխ հավատարմության, հրապարակայնորեն արտահայտած մեր վճռական դիրքորոշման համար՝ հասնելու բոլոր իրավաքաղաքական պայմանների ստեղծմանը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մտնի Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միութենական պետության մեջ։ Հետո նա պատմեց այն սրտաբացության և անկեղծ սրտակցության մասին, որ ցուցաբերել էին շինարար ռուս ընկերները, որոնք Ռուսաստան վերադառնալու առաջին իսկ օրվանից նրան տուն էին հրավիրում՝ «Շչի» կամ «Սոլյանկա» ուտելու, հետն էլ զգուշորեն և տագնապով հետաքրքրվում՝ հո մերձավորներից ու հարազատներից մարդ չի զոհվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Ռուսական ավանդույթի համաձայն՝ հոտնկայս հարգում են անմեղ զոհված հայ զինվորների հիշատակը, որոնք հիմնականում դարձան հեղաշրջման (որն իրականացվեց Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերի գունավոր հեղափոխությունների ստրատեգների մանրակրկիտ մշակված սցենարով) հետևանքով իշխանության հասած սորոսյան տականքի դավաճանության զոհերը։
Բնավ պատահական չէ, որ այսքան մանրամասն եմ գրում այս մասին, քանի որ թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից, այս անգամ արդեն նաև պակիստանցի զինվորականների մասնակցությամբ, նոր պատերազմ սանձազերծելու վտանգը բավական ցայտուն դրսևորվեց «Ձմեռ – 21» համատեղ զորավարժությունների ընթացքում, որոնք սկսվել են փետրվարի 1-ին Կարս նահանգում (բնիկ հայկական քաղաք, որը Թուրքիային է անցել 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով՝ կնքված մի կողմից՝ Հայկական, Ադրբեջանական և Վրացական ԽՍՀ-ների և մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, ՌԽՖՍՀ-ի մասնակցությամբ՝ ի կատարումն ՌԽՖՍՀ-ի և Թուրքիայի միջև 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի)։ Որպեսզի ընթերցողը հասկանա, թե ինչի մասին է խոսքը, որոշ մեջբերումներ կատարեմ «Haqqin. (Ադրբեջան). Բաքուն և Իսլամաբադը քննարկել են հատուկ ջոկատի համատեղ զորավարժությունների անցկացման հարցը» հոդվածից՝ հրապարակված 2021թ. հունվարի 15-ին ИНОСМИ.РУ ինտերնետ-պարբերականի պորտալում. «Հունվարի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է երկրում (Ադրբեջանում – խմբ.) Պակիստանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բիլալ Հայեի հետ, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը... Հանդիպման ժամանակ կողմերը, ընդգծելով, որ ռազմական կապերը համապատասխանում են երկու երկրների շահերին, կարևոր են համարել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի ակտիվացումը։ Քննարկումների ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարբեր զորատեսակների, այդ թվում և ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերի, Պակիստանի և Թուրքիայի զինված ուժերի ներգրավմամբ համատեղ զորավարժությունների անցկացման, փորձի փոխանակման նպատակով զինծառայողների փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Պակիստանի ժողովրդին և պետությանը մեր երկրին (Ադրբեջանին – խմբ.) ցուցաբերած հումանիտար օգնության և միջազգային ասպարեզում Ադրբեջանի արդար գործին մշտական աջակցության (ադրբեջանցի բազեներին 10 JF-17 Thunder («Ամպրոպ») կործանիչ, տասնյակ ուսումնական «սուպեր Մուշակ» ինքնաթիռների տրամադրում, ցամաքային, ռազմածովային և ներքին զորքերը սաղավարտներով, ծխակոներով և այլ սպառազինությամբ հագեցնելը. այս ամենը համարվում է «հումանիտար օգնություն» – Ա.Գ.) համար» (https://inosmi.ru/military/20210115/248921354.html)։
Միևնույն ժամանակ, նշեմ, որ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմաստրատեգիական դաշինքի ստեղծումը ամենամոտ ապագայի հարց է։ Սակայն դա առանձին խոր հետազոտության թեմա է ռազմական գործի այդ հարցերին քաջատեղյակ մասնագետների և աշխարհաքաղաքականության ոլորտի գիտակների կողմից։
Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ, դիցուք. իսկ ինչո՞վ են պայմանավորված տագնապներս հիմա արդեն Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից պատերազմ սանձազերծելու միանգամայն իրական հնարավորության հետ կապված։ Չէ՞ որ Ռուսաստանը և Թուրքիան ձեռք են բերել համաձայնություն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնի վերաբերյալ, և այդտեղ հավասարաչափ անձնակազմ է լինելու երկու երկրների կողմից էլ, ինչի մասին 2020թ. դեկտեմբերի 1-ին տեղեկացրեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Այո, այդ կենտրոնը ստեղծվել է և ցայսօր գործում է։ Սակայն այս առնչությամբ կցանկանայի հղում կատարել որոշ գնահատականների՝ հրապարակված ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականում, «10 հակամարտություն, որոնց արժե հետևել 2021թ.» հոդվածում, որտեղ նշվում է Հարավային Կովկասում ռուս-թուրքական շահերի հատման գոտում «անսպասելի առճակատման» բարձր ռիսկի մասին։ Մանրամասներ չեմ ներկայացնի այդ հոդվածից, որոնք նույն թեմայով այլ հրապարակումների հետ համադրելիս, իրենց ամբողջության մեջ, հատկապես մեր օրերում, բերում են այն եզրահանգման, որ Թուրքիան սուլթան Ռեջեփ Էրդողանի կառավարման ներքո հերթական արյունալի սպանդը կհրահրի Հարավկովկասյան տարածաշրջանում։ Նոր արյունահեղության սանձազերծման կմղեն ինչպես ԱՄՆ նոր ղեկավարությունը, այնպես էլ Մեծ Բրիտանիայի ռուսատյաց իշխանությունները։ Դրա համար բավական է ծանոթանալ Ջո Բայդենի առաջին ելույթին ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ նվիրված արտաքին քաղաքականությանը, որով նա հանդես է եկել Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտում։ Միայն որոշ մեջբերումներ կատարեմ նրա ելույթից. «Ես հստակ հասկանալ տվեցի նախագահ Պուտինին, ի տարբերություն իմ նախորդի, որ օրերը, երբ ԱՄՆ-ը կհանձնվի Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների առջև՝ միջամտություններ մեր ընտրություններին, կիբեռգրոհներ, իրենց քաղաքացիների թունավորումներ, անցել են։ Մենք աներեր կստիպենք Ռուսաստանին վճարել (այդ գործողությունների համար) և կպաշտպանենք մեր կենսական շահերը»։ Այնուհետև, միաբևեռ աշխարհակարգի սուվերենի նեոգաղութատիրական ավանդույթների ոգով ԱՄՆ նախագահը գորովալից հոգատարություն է ցուցաբերեում Ռուսաստանի քաղաքացիների (իմա՝ ազդեցության գործակալների և վճարված գրանտակերների, որոնք այժմ ոչ միայն Ռուսաստանում, այլև մերձավոր արտասահմանում անվանվում են Նավալնու ճտեր) նկատմամբ։ «Նավալնին, ինչպես և Ռուսաստանի բոլոր քաղաքացիները, իրավունքներ ունի ռուսաստանյան Սահմանադրությանը համապատասխան։ Նա (Նալավնին – Ա.Գ.) դարձել է զոհ կոռուպցիան մերկացնելու պատճառով և պետք է անհապաղ ազատ արձակվի առանց որևէ պայմանի (ըստ երևույթին՝ նման բան ասելով նա հրամանատարական ձայն էր մշակում, ինչպես ռեժիսոր Վլադիմիր Ռոգովի «Սպաները» հուզիչ, փայլուն ֆիլմի տասնամյա հերոսը՝ զինվորական ուսումնարանի սան Իվան Տրոֆիմովը։ Այս համեմատությամբ հանկարծ վիրավորած չլինեմ ավելի քան 50 միլիոն խորհրդային կինոդիտողների զգացմունքները, որոնք առանց հուզմունքի և արցունքների չէին կարողանում դիտել այս կինոնկարը, և որոնք հպարտության զգացում էին ապրում խորհրդային, ռուս սպաների կերպարների այսքան ճշմարիտ մատուցման համար)։ Կարծիքների արտահայտման ազատության և խաղաղ հավաքների ճնշման Ռուսաստանի ջանքերը խոր մտահոգություն են առաջացնում (Ջ.Բայդենին հասկանալ կարելի է, հատկապես սեփական քաղաքացիների նկատմամբ ս.թ. հունվարի 6-ին ամերիկյան իշխանությունների ցուցաբերած քնքուշ ու գորովագութ վերաբերմունքի ֆոնին, քաղաքացիներ, որոնք իրենց բողոքն էին հայտնում ամերիկյան դեմոկրատիայի տաճարում՝ Կապիտոլիումի շենքում – Ա.Գ.) մեզ մոտ և միջազգային հանրությունում (ըստ երևույթին, Ջ.Բայդենը նկատի ուներ Նիդեռլանդների, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների քաղաքացիներին – Ա.Գ.)»,- նշեց ԱՄՆ նոր նախագահը։
Կարծում եմ, որ վերը նշվածից և Մոսկվայի դատական ատյանների կողմից սահմանադրորեն ստուգված համապատասխան որոշումների ընդունումից հետո չպետք է կասկածել, որ հավաքական Արևմուտքի ջանքերը կուղղվեն ռուսական պետականության հիմքերի պլանաչափ և համակարգային սասանմանը։ Պետք է սպասել, որ հավաքական Արևմուտքի և նրա կործանարար ավանգարդի՝ գունավոր հեղափոխությունների ստրատեգների գործողությունների զինանոցում էլ ավելի կակտիվանան Ռուսաստանի Դաշնության սահմանների ողջ պարագծով անկայունության գոտի ստեղծելու ջանքերը։ Ինչո՞ւ հիշատակեցի հավաքական Արևմուտքը։ Դե, որովհետև այդ մասին բացահայտ իր ելույթում հայտարարեց Ջ.Բայդենը. «Մենք չենք կարող դա միայնակ անել։ Դրան էլ նվիրված էին նրա (Բայդենի – Ա.Գ.) առաջին հեռախոսազրույցները Ամերիկայի մերձավոր բարեկամ երկրների՝ Կանադայի, Մեքսիկայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի ղեկավարների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ։ Որպեսզի վերափոխենք համագործակցության սովորությունները և վերականգնենք դեմոկրատական դաշինքների մկանները, որոնք աթրոֆիայի էին ենթարկվել քամահրանքի և չարաշահումների չորս տարիներից հետո»։
ԱՄՆ նախագահի ելույթը չէր կարող չառաջացնել Հայաստանի իշխանավորների զմայլանքը։ Չէ՞ որ նախագահը նաև ասաց, որ հուշագիր կհրապարակի ողջ աշխարհում ԼԳԲՏ հանրույթի պաշտպանության մասին։
Վերջապես Արևմուտքում հասկացան ու գնահատեցին Նիկոլ Վովաևիչի՝ Հայաստանի «ժողվարչապետի», ԼԳԲՏ հանրույթի՝ իր իսկ իշխանության ազդեցիկ նեցուկներից մեկի նախանձախնդիր պաշտպանի կարեկից և դյուրաբեկ հոգին։ Խորաթափանց է մեր Նիկոլ Վովաևիչը՝ իր իսկ սիրելին, որին ժողովուրդը քնքշանքով Նիկոլ-դավաճան է անվանում։ Եվ միանգամայն սպասելի էր, որ Ջ.Բայդենի երդմնակալությունից հետո նկատելիորեն ակտիվացան արտասահմանից շռայլորեն ֆինանսավորվող ամեն տեսակ մերձքաղաքական անպետքությունները։ Մեջբերումներ չեմ կատարի սորոսյան թափթփուկների զզվելի հոդվածներից՝ ռուսատյաց նեխվածքը չտարածելու, և որ ավելի կարևոր է՝ Հայաստանում տեղեկատվական պատերազմի թափ հավաքող նոր ալիքի իսկական հեղինակներին մտորումների ինֆորմացիա չտալու համար։ Հեռուստա- և ռադիոռեպորտաժների հրապարակումների բովանդակությունը վերլուծելիս՝ հստակ ուրվագծվում են ամենատարբեր լրատվամիջոցների (որոնց միավորում է միայն Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամից և Արևմուտքի նման խափանարար կազմակերպություններից ֆինանսավորվելը) կողմից առաջադրվող թիրախային դիրքորոշումները, դիցուք՝ հայ հասարակության պառակտումն էլ ավելի խորացնելու ձգտումը, ինչպես նաև նիկոլվովաևիչյան ծախու խառնամբոխի անթաքույց փորձերը՝ դեպի ինչ-որ արտաքին թշնամական ուժերի կողմը շեղելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ուշադրությունը այն փաստերից, որոնք մերկացնում են նրանց դավաճանական գործողությունները Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Ավելին, նրանց չարամտությունն ու սրբապղծությունն այնտեղ են հասնում, որ տեղեկատվական դաշտ են նետվում ի սկզբանե ստոր մեղադրանքներ դաշնակցային և եղբայրական Ռուսաստանի հասցեին, որն իբր կարող էր թույլ չտալ, որ ադրբեջանա-թուրքական բազեները պատերազմ սկսեն Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ընդ որում՝ խնամքով լռության են մատնվում ուղղակի նախազգուշացումները, մասնավորապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից՝ արված մարտական գործողություններն սկսվելուց երկու ամիս առաջ։ Այս ֆոնին արդեն չարժե խոսել ձեր խոնարհ ծառայի հոդվածների մասին, հարգելի ընթերցող, որոնցում հստակ հիմնավորվում էր պատերազմի սանձազերծման անխուսափելիությունն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Չեմ կրկնի, քանի որ այդ մասին հանգամանալիորեն գրել եմ ս.թ. հունվարի 27-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված «Փաշինյանն իշխանությունում՝ անխուսափելի պատերազմ Կովկասում» հոդվածում։ Այս համատեքստում միանգամայն սպասելի էր, որ Նիկոլ-դավաճանի կողմնակիցները ս.թ. փետրվարի 8-ին, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության հետ Նիկոլ Վովաևիչի ս.թ. փետրվարի 7-ի հանդիպման արդյունքներով, հայտարարեցին այն մասին, որ ՀՀ-ում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չկա, ինչի անցկացման օգտին մինչ այդ քանիցս հայտարարում էր ինքը՝ Փաշինյանը։ Նշվել է նաև, որ խորհրդարանական մեծամասնությունը («Իմ քայլը» խմբակցությունը) շարունակում է աջակցել Նիկոլ-դավաճանի ավելի վաղ հրապարակած ճանապարհային քարտեզին, որը նա ներկայացրել էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո և հաշվարկված է մինչև 2021թ. հունիս Ղարաբաղյան պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված միջոցառումների իրականացման համար։ Այս առնչությամբ կցանկանայի մեջբերում կատարել այն հոդվածից, որը հրապարակվել է ս.թ. փետրվարի 8-ին ՀՀ-ում հակառուսական քարոզչության խոսափող հանդիսացող 1in.am ինտերնետ-պարբերականում, «Ռոբերտ Քոչարյանին ժամանա՞կ են տալիս, թե՞ մղում փակուղի» վերնագրով. «Միևնույն ժամանակ հատկանշական է, որ «Իմ քայլից» եկած ազդակը հնչում է արտահերթ ընտրության մասին Ռոբերտ Քոչարյանի (ՀՀ երկրորդ նախագահ – խմբ.) հայտարարության, այսպես ասած՝ 17-ի «վեցյակի» (նկատի ունի 17 կուսակցությունների ընդդիմադիր շարժման մեջ մտնող վեց կուսակցությունները – Ա.Գ.) միջև այդ հարցի շուրջ հակասական և բուռն քննարկումների, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա այցի ֆոնին, որտեղից նա հայտարարեց մեծ քաղաքականություն վերադարձի մասին՝ խորհրդարանի ընտրությանը մասնակցության և, այսպես ասած, երկրորդ բևեռի հեռանկարի համատեքստում: ...Սրան էլ զուգահեռ՝ «Իմ քայլի» և Փաշինյանի հանդիպման արձանագրումը ըստ էության հանգում է նրան, որ կառավարող ուժը արմատական ընդդիմությանը ստիպում է ավելի աշխույժ լինել փողոցում: Արդյո՞ք պատճառն այն է, որ անցնող երկու-երեք ամիսներին փողոցում այդ ընդդիմությունը չստացավ այնպիսի աջակցություն, որը թույլ կտար էապես փոխել քաղաքական վիճակը և, առավել ևս, պարտադրել վարչապետի հրաժարական»։ Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ ասվածի մեջ բավական համոզիչ տրամաբանություն կա։ Մի բան է միայն մտահոգում. իսկ ո՞րն է, ըստ էության, այս ռուսատյաց ինտերնետ-պարբերականի շահը, ո՞րն է այստեղ լրտեսական կրքերի երկրորդ հատակը։ Ավելին ասեմ, հոդվածի հեղինակը (իսկ գուցե և հեղինակները), որն ստորագրում է «Արամ Ամատունի», մի շարք տարիներ աչքի է ընկնում նյութի մատուցման պրոֆեսիոնալիզմով։ Այլ հարց է, թե ում են ծառայում այդ նյութերը, ինչը մեր պարագայում գաղտնիք չէ՝ ԱՄՆ ԿՀՎ-ին։ Նա այնուհետև շարունակում է. «Եվ ըստ այդմ՝ կառավարող ուժը (նկատի ունի Ն.Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» – Ա.Գ.) մղում է արմատական ընդդիմությանը մի դաշտ, որտեղ այն արդեն իսկ մատնվել է անհաջողության: Ըստ այդմ՝ մղում է ընտրությունից առաջ ավելի մաշվելո՞ւ, թե՞ վերախմբավորվելու և ներքին տարաձայնությունները կարգավորելու՝ ընտրական պրոցեսից առաջ, այն այսպես ասած՝ երկբևեռ տրամաբանության հեռանկարի համատեքստում, որի մասին Ռոբերտ Քոչարյանն էր ակնարկել Ռուսաստանում «Սպուտնիկին» տված հարցազրույցում»:
Չեմ շարունակի վերլուծել հեղինակի այս մտավարժանքները, քանզի իմ վերլուծության օբյեկտիվության ու այն հնչեցնելու պարագայում Նիկոլ Վովաևիչի ուղեվարների մարտավարությունը անհապաղ կփոխվի։ Միևնույն ժամանակ, աչքի է զարնում այն իրողությունը, որ, այսպես ասենք, ողջ ընդդիմադիր մամուլը, Facebook-ի անհատական էջերը տառացիորեն գերհագեցած են «Սպուտնիկին» Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի մասին հրապարակումներով և ամեն տեսակ գովաբանական վերլուծություններով։ Ոչ քաջատեղյակ ընթերցողների գիտակցության մեջ ցանկանում են մտցնել իբր անվերապահ ճշմարտությունն այն մասին, որ գալիք մարտերը ՀՀ քաղաքական դաշտում լինելու են Փաշինյանի և Քոչարյանի միջև՝ նրանց թիմերի հետ միասին։ Սա չի կարող դուր չգալ Ռոբերտ Սեդրակովիչի կողմնակիցներին։ Չէ՞ որ պետական հեղաշրջումից հետո նրա զինակիցների կողմից վերահսկվող բոլոր լրատվամիջոցներն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով փորձում էին հասնել հենց այն բանին, որ լռության մատնվեր իրենց հսկողության տակ չգտնվող ցանկացած քաղաքական գործչի ելույթ, որքան էլ որ նա ավելի կոշտ ընդդիմախոս լիներ Նիկոլ-դավաճանին, քան Ռոբերտ Սեդրակովիչը, մանավանդ զգալիորեն պակաս խոցելի ՀՀ իշխանությունների կողմից։ Նրանց խնդիրը որքան պարզունակ, նույնքան էլ թշնամական էր հայոց պետականության շահերին։ Դժբախտությունն այն է, որ նրանք անվերապահորեն հավատում էին իրենց այս մարտավարության անայլընտրանքայնությանը, որը իշխանությունների կողմից վեր հանվելու պատճառով, ինչին անգամ նրանց մտավոր ողորմելիությունն էր բավականացնում, կարող է զրոյի հանգեցնել անգամ ամենաանհրաժեշտ, հայոց պետականության համար կենսականորեն կարևոր նախաձեռնություններն ու շարժումները, օրինակ՝ հանուն միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու։ Բայց ամենագլխավորը, իմ խորին համոզմամբ, այլ բան է, դիցուք. հայ հասարակության բոլոր առողջ քաղաքական ուժերի համախմբումը՝ ՀՀ-ում երրորդ քաղաքական բևեռի ձևավորման նպատակով, որն ի զորու կլինի ապաքինել հայ ժողովրդի դեռևս արնահոսող վերքերը։ Ժողովուրդ, որը գունավոր հեղափոխությունների ստրատեգների համակարգային խափանարար աշխատանքի հետևանքով արհեստականորեն բաժանվեց «սևերի» ու «սպիտակների», հեղափոխականների ու ռևանշիստների, ինչն արդյունքում հանգեցրեց Ղարաբաղյան աղետին։ Հարկ է ազնվորեն խորհել այն մասին, թե որքանով է բարոյական «սևերի» կարգին դասել, անկախ այն բանից, թե ով ում և ինչ կարգի է դասում, մեր այն քաղաքացիներին, որոնց ամուսինները, հայրերն ու զավակներն ընկան քաջերի մահով Ղարաբաղյան պատերազմի ռազմադաշտում։ Եվ այս զզվելի հիշատակումն էլ հենց հոդվածում հնարավոր գործողությունների մասին՝ «այսպես կոչված երկբևեռ տրամաբանության (այսինքն՝ հայ հասարակության բաժանման նոր շրջափուլի) հեռանկարի համատեքստում» համահունչ է հայոց պետականության քանդման գաղափարախոսների ռազմավարությանը։ Կարծում եմ, որ այս ֆոնին էլ, ըստ էության, պետք է դիտարկել «Ռոբերտ Քոչարյանին ժամանա՞կ են տալիս, թե՞ մղում փակուղի» հոդվածի էությունը (https://ru.1in.am/1309141.html)։ Համոզված եմ, որ այստեղ միանգամայն տեղին կլինի ընթերցողներին հիշեցնել Պարսից Աքեմենյան Դարեհ I արքայի (մ.թ.ա. 522-486թթ.) խոսքերը. «Հայերին անհնար է հաղթել, նրանց կարելի է բաժանել»։ Իսկ եվրոպական ծագման թևավոր մտքերի սիրահարներին հիշեցնենք Գայոս Հուլիոս Կեսարի (մ.թ.ա. 100-44թթ.) խոսքերը նույն թեմայի վերաբերյալ. «Երբ հայերը կանգնում են ուս ուսի տված և ձեռք ձեռքի բռնած` հողը ոտքի տակ տալով իրենց թմբուկների և ծիրանափողի (հայկական դուդուկ – Ա.Գ.) ձայների ներքո, ավելի շուտ իմ պալատի սյուները փոշի կդառնան, քան նրանց հնարավոր կլինի կանգնեցնել»։
Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ այս, անվիճելիորեն, պատմական անձնավորությունների մտքերը հատկապես ակտուալ են հնչում մեր օրերում։ Թող ասածս չափից ավելի արմատական չթվա, բայց մեր օրերում հայ ազգի միավորումն ու համախմբումը հայոց պետության փրկությունն են։ Այլընտրանքը նրա կործանումն է։ Ընդ որում՝ խոսքը բնավ հայ ազգի համախմբման մասին չէ այս կամ այն անձի շուրջ։ Քաղաքական «ռոբինհուդների» ժամանակը վաղուց պատմության գիրկն է անցել։ Մեր օրերում վարվում է դաժան հիբրիդային պատերազմ մի կողմից՝ ԱՄՆ-ում նորից իշխանության եկած գլոբալիստների և հավաքական Արևմուտքի և մյուս կողմից՝ արդարացի բազմաբևեռ աշխարհակարգի հաստատման կողմնակիցների միջև, որի իրականացման գործին լծվել են համաշխարհային մասշտաբի քաղաքական գործիչներ, որոնք հիանալի հասկանում են գլոբալացման դարաշրջանի նոր մարտահրավերներն ու միջազգային անվտանգության սպառնալիքները։ Խոսքն առաջին հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մասին է, որն առաջին անգամ 12-ամյա ընդմիջումից հետո, ս.թ. հունվարի 27-ին (օնլայն ռեժիմով) հանդես եկավ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։ Մտորենք Ռուսաստանի նախագահի խոսքերի շուրջ. «Իրավիճակը կարող է զարգանալ անկանխատեսելի և անկառավարելի ձևով։ Եթե, իհարկե, ոչինչ չձեռնարկվի այն բանի համար, որպեսզի դա տեղի չունենա։ Մանավանդ որ հավանականություն կա բախվելու իսկական խզման հետ համաշխարհային զարգացման մեջ, որը կարող է հանգեցնել բոլորը բոլորի դեմ պայքարի»։
Վերջաբանի փոխարեն. Երբ հոդվածն արդեն գրված էր, այն ինձ, այնուամենայնիվ, ինչ-որ բանում անավարտ թվաց, և միտքս եկավ ելույթներիցս մեկը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 24-րդ ամենամյա խորհրդաժողովում, որը տեղի էր ունենում 2013թ. հոկտեմբերի 13-15-ին Բուդվայում (Չեռնոգորիա)։ Նիստի օրակարգում կար և՛ Սիրիայի իրավիճակի, և՛ ԵԱՀԿ տարածքում ահաբեկչությանն ու տրանսազգային սպառնալիքներին դիմակայության հարցերի քննարկումը։ Այդ նստաշրջանում ելույթներիցս մեկի ժամանակ ես ԵԱՀԿ ԽՎ գործընկերներիս արդարության և այն պարզ ճշմարտությանը համաձայնելու կոչ արեցի, որ եթե ազնվորեն, ապա 2013թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է շնորհվեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի կողմից քիմիական զենքի զինանոցը ոչնչացնելու նախաձեռնողին, այլ ոչ թե այդ զինաթափման մշտադիտարկումն իրականացնող ՄԱԿ «գործիքին»։ Խոսքը Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասին է, միջազգային կազմակերպություն, որն ստեղծվել է 1997թ. ապրիլի 29-ին ՄԱԿ աջակցությամբ և 2013թ. պարգևատրվել Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Մտաբերում եմ, որ ԵԱՀԿ ԽՎ իմ գործընկերներն առաջարկիս ընդհանուր առմամբ հավանություն տվեցին, քանի որ այդ առաջարկի դեմ ոչ մի ելույթ չհնչեց։ Հատկանշական է նաև, որ ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունը չէր մասնակցում այդ նստաշրջանին, ավելին՝ բոյկոտում էր այն ԵԱՀԿ ԽՎ-ում ՌԴ պատվիրակության անդամին՝ Ղրիմի Հանրապետությունից Պետդումայի պատգամավորին վիզա չտրամադրելու պատճառով։ Իսկ այս պատմությունը հիշեցի այն պատճառով, որ մեր ծայրահեղ տագնապալից օրերում ևս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը 2020թ. նոյեմբերի 10-ին, բացառիկ քաղաքական կամք դրսևորելով, ստիպեց թուրք-ադրբեջանական արնատենչ հրոսակներին՝ սիրիական վարձկան-ահաբեկիչների հետ համատեղ, դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Արցախի Հանրապետության բնակչությունը փրկվեց ցեղասպանությունից։
Կարծում եմ, որ բարի կամքի տեր մարդիկ Եվրոպայում, ԱՄՆ-ում, թե Կանադայում, ամենուրեք Երկիր մոլորակի վրա, ովքեր շատ թե քիչ տեղյակ են Հարավային Կովկասում, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում, ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում, Մերձդնեստրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, հիանալի հասկանում են, որ Ռուսաստանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործոնը գլոբալիստների կողմից հրահրվող մասշտաբային արյունահեղության կանխման երաշխիքն է։ Եվ Վ.Վ. Պուտինի հետ է հարյուր հազարավոր քրիստոնյաների և մուսուլմանների օրհնությունը, որոնք հիանալի հասկանում են, թե ով է իրականում Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանի ու անվերապահ թեկնածուն։ Եվ ինչպես հոդվածիս արձագանքներից մեկում գրել էր անվանի թերապևտ, մեր ընտանիքի մտերիմ, խելացի և միաժամանակ գեղեցիկ կինը, որն այժմ ապրում է այդ նույն Պոտոմակի ափերին. «Աստված Ձեր ձայնը լսի»։ Դե ինչ, արդարության հաղթանակի հույսն անմահ է։
Արտաշես Գեղամյան
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ