Երբ շքերթի են դուրս եկել գեյերը

Կամ՝ ասք ԼԳԲՏ Հմայակ Հովհաննիսյանի մասին

 

Լևոն Գալստյան, Հայկական ԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար

Ապրիլի 16, 2019

 http://www.shame.am/news/view/67221.html

16.04.2019, Իրավունք

Երեկ, օվկիանոսից անդին ֆինանսավորվող 1in.am կայքում ԼԳԲՏ հանրույթի խամրած աստղ, հայտնի ճամբարափոխ, անձամբ ճանաչված որպես ստահակ Հմայակ Հովհաննիսյանը հանդես էր եկել իրեն բնորոշ «դանոսով» (մատնությամբ): Սույն արարածը հերթական անգամ կոչ էր արել Ազգային անվտանգության ծառայությանը քրեական պատասխանատվության ենթարկել Արտաշես Գեղամյանին՝ մեղսագրելով վերջինիս REGNUM ՌԴ Դաշնային տեղեկատվական ինտերնետ կայքում ս.թ. մարտ-ապրիլ ամիսներին հոդվածաշար հրապարակելու համար: Հիշեցնենք ընթերցողին, որ Ա.Գեղամյանի այդ հոդվածները՝ «Կանխել Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը», «Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ», «Լինել, թե չլինել Հայոց պետականությանը», շատ լայն արձագանք են գտել ընթերցողների շրջանում: Եվ դա ամենևին էլ պատահական չէ, քանզի դրանցում Ա.Գեղամյանն անվանական նշել էր Հայաստանի Հանրապետության պետականությանը սպառնացող վտանգները, դրանց հեղինակներին և ֆինանսավորողներին:

Մասնավորապես, հոդվածներում անդրադարձ կար վերջին շրջանում առավել ագրեսիվ դարձած Հմայակ Հովհաննիսյանին հոգեհարազատ տարատեսակ տրանսգենդերներին, գեյերին, որոնք ներկայիս Հայաստանում 2018 թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղաշրջումից հետո արտոնյալ են զգում իրենց: Ըստ էության, Հմայակ Հովհաննիսյանի կոչը ընթերցողին, իսկ ավելի ճիշտ՝ ԼԳԲՏ հանրույթին մեկն էր՝ գեյեր, տրանսգենդերներ և մարդկային այլ Հմայակատիպ ստահակներ, միացե՛ք, քանզի ժողովրդի հետհեղաշրջման էյֆորիան արդեն անցնում է:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահությունում մտածում էին. արժե՞ արդյոք արձագանքել ստաժավոր, վաղուց խամրած, անգամ իսկ իր նմանների շրջապատում հետաքրքրությունը կորցրած պեդեռաստ Հմայակ Հովհաննիսյանի հերթական գարնանային (չնայած տարվա ժամանակը արդեն չպետք է որ ազդեր նրա վրա) զառանցանքներին: Չէ՞ որ նրա փեշերն արդեն շուրջ երեք տասնամյակ այրված են: Միայն վերջերս, երբ Հայաստանը փորձում են դարձնել «Կարաբինաների» (հայտնի հոմոսեքսուալիստ – խմբ.) և այլևայլ ստահակ գեյերի համար արտոնյալ երկիր, Հմայակ Հովհաննիսյանը հանդգնում է օրը ցերեկով տնից դուրս գալ: Առիթ եղել է՝ գրել ենք, թե ինչպես այդ ստահակը ընկել էր Արտաշես Գեղամյանի ոտքերը և աղաչում էր չհրապարակել իր այլասեռական արկածները Երևանի Հաղթանակի զբոսայգում իր նման մի ստահակի, իսկ ավելի ճիշտ՝ պեդեռաստի հետ:

Գեղամյանի գութը շարժեց նրա մոր պատկառելի տարիքը, քանզի Հմայակը աղերսում էր, որ իր մայրիկը, կարդալով այդ լուրը, սրտի կաթված կստանա: Ա՛յ Հմայակ, ա՛յ, պոլիտկոռեկտության շրջանակում մնալով ասենք՝ գեյ, արդյո՞ք չես գիտակցում, որ դու քայլող դիդակտիկ վարկաբեկիչ նյութ ես ցանկացած իշխանության համար, անգամ իսկ նրանց, ովքեր անթաքույց աջակցում են քո արատավոր տեսակին: Չափդ մի կորցրու, ա՛յ գեյ, հասկանում ենք, որ հիմա էլ վախից ես զրպարտում, դու գիտակցում ես, որ արդեն իսկ դատապարտված ես, քանզի քո տեսակը խորթ է հայ մարդուն՝ մեր քրիստոնեական դավանանքին:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր