ԵՐԲ ՃԼՈՆ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է
23.04.2014, Իրավունք
Օրերս ծանր ու երկարատև լռությունից հետո կենդանության նշաններ դրսևորելով հերթական անգամ ծղրտաց՝ այդպես էլ հանրության համար անհայտ մնացած, ոչ էն ա լրագրող, ոչ էն ա ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Իմ գործընկեր Գագիկ Թադևոսյանը դեռ անցյալ տարվա նոյեմբերին անդրադարձել է այդ տարրի ով լինելուն՝ նրան բարեկամաբար զգուշացնելով. «Ազգային Միաբանություն կուսակցությունը» և նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ով ընդունված ու ճանաչված է որպես հայրենասեր քաղաքական գործիչ ինչպես մեր երկրում, այնպես էլ լայն ճանաչում ունի և հարգանք է վայելում միջազգային ամենահեղինակավոր կառույցներում, դարձել է ոչ միայն ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի թիրախ, այլև տեղական նորելուկ տհասների: Բայց պետք է հիասթափեցնեմ բացահայտ դավաճանության ուղի ընտրած Սուրեն Սարգսյան տհասին. պապանձվիր, ստահակների ժամանակը չի եկել, չենք էլ թողնի որ գա»: Ավա՜ղ, այս տողերի հրապարակումից կես տարի անց արդեն իսկ պարզ դարձավ, որ հիշատակված նորելուկ տհասը հետն էլ բութ է: Այս անգամ զառանցանք հիշեցնող նրա հարցազրույցի թիրախում հայտնվեցին մեր հանրության հարգանքը վայելող, հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնության ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունը Մաքսային միությանն ու Եվրասիական միությանն անդամակցելու համոզված ջատագովներ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Կարդալով այս տողերը՝ մեր հարգարժան ընթերցողը կտարակուսի. արդյոք արժե երկու հայրենասեր գործիչների անվան կողքին հիշատակել սուրենսարգսյան քաղաքական խեղկատակի, մեղմ ասած, բոմժիկի անունը:
Այո, սիրելի ընթերցող, իմաստ ունի, քանի որ այս բոմժիկը պարզապես հրահանգ է կատարում: Հրահանգ, որը նրան տվել է Հայաստանում վաղուց ի վեր մոռացված, պաշտոնաթող գոմաձորցի Կառլոսը: Մարդ, ում գոյության մասին, թերևս, հիշեցնում են Այգեձորի նրա պետական «համեստ» աշխատավարձով կառուցված, երկնաքեր պարիսպներով պատած շքեղ դղյակը, օպերայամերձ հրապարակի ու այլ վայրերում գտնվող սննդի օբյեկտները:
Լսիր, Սուրե՛ն, մեծն Կառլոսի աղավնյակ, եթե տերդ անհագուրդ ցանկություն ունի քաղաքական դաշտ վերադառնալու, թող դա անի ոչ թե միջնորդավորված, այն էլ քո նման անդեմի միջոցով, այլ վարվի խելամտորեն` մեր ժողովրդից քավություն աղերսելով, որ, տարիներ շարունակ լինելով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հանդուրժել է մեր երկրում իրականացված լայնածավալ կողոպուտը: Եվ հիմա էլ գեղցիական հնարքների չդիմի, քո միջոցով սուր քննադատի Հանրապետության առաջին և երկրորդ նախագահներին, ժողովրդին, իբր, հասկացնելով, որ ինքը նրանց օրոք իրականացված թալանի հետ կապ չունի: Առավել անհեթեթ է հնչում քո միջոցով սուրենսարգսյան հնչեցված քննադատությունը Արթուր Բաղդասարյանի հասցեին, քանի որ Կառլոսի մերձավորագույն արյունակից բարեկամը Ա.Բաղդասարյանի անմիջական զինակիցն է:
Ինչևէ, այս է իրականությունը, որը վերջիններիս գործողությունների արդյունքում հիշեցնում է բուլվարային ֆարս: Ասել, որ սուրենսարգսյանի և յուր պապաների համար ամեն ինչ կորսված է, կարծում եմ, ժամանակավրեպ կլինի: Վերջիններս, այնուամենայնիվ, տեղ են թողնում նահանջի համար՝ խիստ զգուշավոր արտահայտվելով գործող Նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին:
Հաշվարկը պարզ է. Նախագահը բարի է, կարող է բավարարվել սուրենիկի հոգևոր հայրիկի ծոծրակին հայրական մի հատ ճլո կամ, գրական լեզվով ասած, թաթալոշ տալով մեղմաբար հորդորել. «Վեր ընգի տեղդ, լուռ մնա, ոչ թե գյադագյուդաների միջոցով անբովանդակ մեսինջներ ուղարկի»:
Ի դեպ, ճլոյի կամ թաթալոշի հարցում, իմ կողմից ավելացնեմ, որ տարիքն առած մանկահասակ մտային կարոություններ ունեցող Սուրենիկի դեպքում դա վաղուց ի վեր պահանջված պրոֆիլակտիկ միջոց է և կարող է դրական ազդեցություն թողնել սուրենսարգսյանի կենսագրությունը փարթամացնելու գործում: Բա՜, Սուրեն Կառլոսովիչ, հուսով եմ հասկացար, թե ինչի մասին է խոսքը: Կարդա այս տողերը և խորհիր քո տեսակի ողբալիության շուրջ, ով բոլորի վրա ստվեր գցելով՝ փորձում է իր ողորմելի գոյության մասին կրկին ազդակներ հաղորդել:
Բարևներով` Հայաստանի ՆԳ նախկին նախարար,
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր,
«Ազգային Միաբանություն կուսակցության»
նախագահության անդամ Լևոն Հակոբի Գալստյան
Հ.Գ.-Ի դեպ, այսօր էլ Սուրեն Սարգսյանը մի անիմաստ ցույց էր կազմակերպել ՀՀԿ գրասենյակի մոտ: