ԷՐՄՅՈՆԱ ՕՀԱՆ ԿԶԻ ԽԱՆՈՒՄԻ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԲԱԼ ԷՁԻԿԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ

18.06.2013, Իրավունք

Արդեն իսկ բարի ավանդույթ է դարձել` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին ընդառաջ այդ կառույցում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հանդես է գալիս աշխարհաքաղաքական ծանրակշիռ վերլուծությամբ, որտեղ արծարծվում են մեր երկրին վերաբերող արտաքին քաղաքական մարտահրավերները: Այդ մոտեցման նպատակը մեկն է` հրապարակ հանելով Հայաստանի շուրջ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նյութվող դավերը, հետևել, թե ինչ արձագանքի կարժանանան Ա.Գեղամյանի վերլուծությունները նախևառաջ մեր ոխերիմ բարեկամների, ինչպես նաև համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների կողմից: Եվ ամենևին պատահական չէ, որ մեր կուսակցության առաջնորդի վերլուծությունները սկզբում տպագրվում են օրական շուրջ 200 հազար ընթերցողների լսարան ունեցող «REGNUM» Ռուսաստանի Դաշնային տեղեկատվական գործակալության կայքում, որից հետո մեր երկրի մամուլում:

Այդպես էլ եղավ ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ստամբուլում անցկացվելիք ԵԱՀԿ ԽՎ 22-րդ տարեկան նստաշրջանից առաջ, երբ հունիսի 4-ին «REGNUM»-ը տպագրեց «Արտաշես Գեղամյան. Դժվար ճանապարհ դեպ Ստամբուլ» հոդվածը:

 

Արձագանքները երկար սպասեցնել չտվեցին: Գրեթե 30 ժամ անց ինտերնետային հեղինակավոր տեղեկատվական կայքերում արձանագրվեց 9720 հղում Ա. Գեղամյանի այդ հոդվածի վրա: Իհարկե, ամենից շատ մեզ հետաքրքրում էին ադրբեջանա-թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցների արձագանքները: Նշենք, որ Ա. Գեղամյանի հոդվածում բերված և ոչ մի փաստարկ վերջիններիս կողմից այդպես էլ չէր հերքվել: Ասել, որ մենք ակնկալում էինք միայն օտարածին էլեկտրոնային լրատվամիջոցների արձագանքը, ճիշտ չէր լինի: Պակաս հետաքրքիր չէր, թե ինչպես կարձագանքեն Ա. Գեղամյանի վերլուծությանը նաև մեր ԶԼՄ-ները, քաղաքական շրջանակները: Չէ որ հոդվածում Ա. Գեղամյանը խիստ համոզիչ փաստարկներով մերկացնում է մեր տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող ապակառուցողական, սադրիչ գործողությունները: Ավելին, Եվրամիության մեր բարեկամ երկրների ուշադրությունն է սևեռվում վերջիններիս կողմից այդ իրողությանը սկզբունքային գնահատական չտալու հանգամանքի վրա, ինչը, ասես թե, քաջալերում է թուրք-ադրբեջանական գործիչներին` շարունակել իրենց ռազմատենչ հռետորաբանությունը և հակահայկական քարոզչությունը: Մենք ակնկալում էինք շահագրգիռ քննարկումներ Ա. Գեղամյանի հոդվածում արծարծված` Հայաստանի համար չափազանց արդիական նշանակություն ունեցող հարցադրումների շուրջ: Ավա՜ղ, որքան մեծ եղավ մեր հիասթափությունը, երբ հերթական անգամ արձագանքեց վաղուց ի վեր փեշերը այրած, թուրք-ադրբեջանական շահերը մեր երկրում պաշտպանող Էրմյոնա Օհան Կզիի, նույն ինքը` Արմինե Օհանյանի կողմից խմբագրվող «Հրապարակ» թերթոնը: Իհարկե, կարելի էր անտեսել քաղաքագիտական համբալի համարում ունեցող Էձիկ Անդրեասյանի վայնասունը, որը հոդվածը չկարդալով իրեն իրավունք էր վերապահել բարբաջել Արտաշես Գեղամյանի հասցեին: Ինչու եմ ասում չկարդալով հոդվածը, որովհետև հակառակ պարագայում էձիկանդրեասյանի նման արձագանքը կարելի է դասել համապատասխան կլինիկայի: Սակայն, ի սկզբանե, պարզ էր, որ քաղաքագիտությունից հեռու սույն տգետը երբեք ու երբեք չէր կարող հասկանալ կամ ըմբռնել Ա. Գեղամյանի հոդվածում արծարծված հարցերը, դրանցում տրված գնահատականներն ու բացահայտումները: Բացի չկայացած լրագրող Էրմյոնա Օհան  Կզիից, որը վաղուց ի վեր էլ էն Սիրուշը չի, և ոչ մի իրեն հարգող լրատվամիջոց այդ տափակ կամակատար գրչակին  չէր տրամադրի թերթի էջերը:

Մեզ, սակայն զարմացրեց մեկ այլ հանգամանք, որ այս ամենի հետևում կանգնած է քաղաքական մեկ այլ ձախողակ, որը ոչ վաղ անցյալում աչքի էր ընկել որբերի համար բնակարաններ ձեռք բերելու գումարները մսխելու և վերջիններիս նկուղներում ու տանիքներում ապրուստ «պարգևելու» քաջագործությամբ: Հավանաբար, հոդվածի պատվիրատու սույն տարրը Կեկելի նման խիստ ի սիրում Էրմյոնա Օհան Կզիի խմբագրած թերթոնը, որ հուշում, կողմնորոշում է իր կուսակից ընկեր Էձիկին` հանդես գալ տգետ քաղաքական համբալին ներհատուկ վիրավորանքներով միջազգային ճանաչում ունեցող քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանի հասցեին: Քաղաքական գործիչ, որը ընդամենը մեկ տարվա ընթացքում ԵԱՀԿ ԽՎ ամբիոնից հիմնավոր, մեկ տասնյակից ավելի վերլուծություններով հանդես գալով անժխտելի փաստարկներով խստագույնս դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին իրենց հակահայկական քաղաքականության համար: Դե ինչ, «Հրապարակ» թերթոնում Գեղամյանի հասցեին զազրախոսությունից հետո պարզից էլ պարզ դարձավ, որ թուրք-ազերիների դաշնակիցները Հայաստանում Էրմյոնա օհան կզի-էձիկանդրեասյաններն են, ովքեր հերթական անգամ ինքնաբացահայտվեցին: Սակայն մեզ համար շատ անսպասելի երնագավորումներով:

Հոդվածը գրելիս խնդիր չէի հետապնդում արձագանքել քաղաքական բոմժ էձիկանդրեասյանի էշ, էշ դուրս տվածներին, պարզապես մեր ընթերցողների ուշադրությունն էի ուզում հրավիրել, որ ի դեմս Էրմյոնա Օհան Կզիի, տարատեսակ ձախողակների ու նրան խիստ սիրողների, որոնք թերևս հայտնի են միայն ու միայն որբերի հացին վայիս գալով, մենք գործ ունենք մեր երկրում արդեն իսկ անթաքույց դրսևորվող 5-րդ շարասյան հետ: Տվյալ պարագայում դրանց իջեցված օտարաշունչ պատվերն էլ հայտնի է` Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ-ից առաջ փորձել նսեմացնել «Արտաշես Գեղամյան. Դժվար ճանապարհ դեպ Ստամբուլ» հոդված-դատավճիռը, ստվեր գցել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի վրա: Չէ որ թուրքերի և ազերիների կողմից բազմիցս կիրառվող նման փորձերը դաժանորեն տապալել է հենց նույն Արտաշես Գեղամյանը եվրոպական ամենաբարձր ամբիոններից ունեցած իր ելույթներում: Դե ինչ, հիասթափեցնենք Էրմյոնա Օհան Կզիին, քաղաքական համբալ Էձիկին և Կզիին խիստ սիրող թանձրահավերին` պարոնայք աբիժնիկներ` ձեր հակագեղամյանական քարոզչությունը հերթական անգամ ձախողվեց:

 

Գագիկ Թադևոսյան

«Ազգային Միաբանություն կուսակցության», «Հյուսիսային Հեռանկար» հասարակական կազմակերպության փոխնախագահ

 

Հ.Գ. Ի հեճուկս թուրք-ադրբեջանական շահերը պաշտպանող զանազան Էրմյոնա Օհան կզիների ու էձիկանդրեասյանների և նրանց տարատեսակ պատվիրատուների` Արտաշես Գեղամյանի հեղինակած հոդվածը «Դժվար ճանապարհ դեպ Ստամբուլ» օրերս լույս կտեսնի անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, հայերեն լեզուներով առանձին գրքով: Գիրքը կտարածվի Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի 56 երկրների պատվիրակների շրջանում:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր