ՔԱՂԱՔԱԿԱՆ ՅԱԼԱՆՉԻ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ

(սկզբից երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի` ՀԺԿ-ի, հետո «Ազգային Միաբանություն կուսակցության», հիմա էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակով)

23.03-26.03.2012, Իրավունք

«Ազգային Միաբանություն կուսակցությունում» կա ներքին պայմանավորվածություն` չանդրադառնալ յալանչիների, սեռական փոքրամասնությունների և նմանատիպ տարրերի բարբաջանքներին, քանզի գիտակցում ենք, որ նրանց ապաշնորհ գործունեության յուրաքանչյուր արձագանք յուրովի գովազդ է վերջիններիս համար: Սակայն փորձը ցույց է տվել, որ երբեմն-երբեմն պարզապես անհրաժեշտ է մեր հասարակությանը հիշեցնել դրանց ով լինելու իրողությունը:

Եվ այսպես, մինչև հնա-բասմայով ներկած մազերի արմատներն անբարոյական քաղաքական վարքագիծ ունեցող Հմայակ Հովհաննիսյանի վերջին արկածներին կարելի էր չանդրադառնալ, սակայն երեկ թերթերից մեկում հրապարակված նրա հոդվածը չէր կարող մեզ անտարբեր թողնել: Սույն տարրը խոսում է բարոյականությունից, ավելին միտումնավոր փորձում է ցեխ շպրտել Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի վրա, ասելով` «… Սերժ Սարգսյանը վերջերս իսկապես կորցրել է պատկերացումը, թե ի՞նչ է բարոյականությունը: Եվ, եթե հայտնի Լյուդովիկոս XIV նախագահն (Հմայակը այն աստիճան է իրեն կորցրել, որ Ֆրանսիայի թագավորին նախագահ է անվանում - Ա.Ս.) ասում էր` «Պետությունը դա ես եմ», ապա Սերժ Սարգսյանը մի քիչ ձևափոխել է և ասում է` նրանք են բարոյական ովքեր ինձ պաշտպանում են, նրանք են բարոյական, ովքեր ինձ արտահայտում են իրենց բարերարությունը»: Ի՞նչ է սա. նախընտրական պայքարը դեռ չսկսած հրահրել լարվածություն Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև, քաղաքական ուժեր, որոնք ներկայիս Ազգային ժողովում սերտորեն համագործակցում են իշխող կոալիցիայի կազմում, ովքեր այժմ էլ դրսևորում են քաղաքական պայքարում կոռեկտության կանոնները: Իսկ միգուցե սա պարզունակ հաշվարկ է. դեռ ընտրապայքարը չսկսված` արհեստական լարվածություն ստեղծել քաղաքական դաշտում, դրանով իսկ նպաստելով հանրապետության առաջին և երկրորդ նախագահների երազանքի կատարմանը, այն է` ամեն գնով ապակայունացնել երկրի ներքաղաքական իրավիճակը, թուլացնել Հանրապետական կուսակցության և նրա առաջնորդի դիրքերը, որպեսզի նրանք հարկադրված լինեն համագործակցել կա՛մ Լևոն Տեր-Պետրոսյանի, կա՛մ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այո՛, ես չսխալվեցի` նշելով Ռոբերտ Քոչարյանի անունը, որովհետև, կարծում եմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն երբեք թույլ չէր տա զբաղվել նման բանսարկություններով, այն էլ` հայտնի յալանչու միջոցով, ում կենսաբանական տեսակը հակացուցված է Գագիկ Ծառուկյան մարդկային տեսակին: Նման քայլեր պարոն Քոչարյանի ճամբարից միանգամայն սպասելի էին, հատկապես վերջերս Մոսկվա կատարած նրա հիմնովին ձախողված հանդիպումից հետո: Այսքան ժամանակ երկրորդ նախագահը չհասկացավ մի պարզ ճշմարտություն, որ մեր ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի քաղաքական իշխանությունները երբեք ու երբեք չեն սատարի այնպիսի գործչի, ում անունն իր իսկ հայրենիքում կապվում է սպանությունների կամ մեծածավալ գումարների կոռուպցիոն գործարքների հետ: Եվ միայն ու միայն Հանրապետական կուսակցության և հատկապես նրա առաջնորդ Սերժ Սարգսյանի հանդուրժողականությամբ ու պետական մտածելակերպի բացառիկ ունակությամբ է պայմանավորված այն, որ իր նախորդի «սխրանքները» մինչ օրս մնում են անհետևանք (ՀՀ գործող Նախագահը, լինելով Արցախի ազատամարտի հերոս, երբեք թույլ չի տա, որ այդ ազատամարտի մեկ այլ հերոս` Ռոբերտ Քոչարյանը, հայտնվի մեղադրյալի աթոռին):

 

Ընթերցողը, բնականաբար, կարող է հարց տալ. իսկ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը Հմայակ Հովհաննիսյանի հետ: Ահա այստեղ է, որ կցանկանայինք մեջբերում անել Հայաստանի կոմկուսի նախկին առաջին քարտուղար, հայրենասեր հայ մարդու` Սուրեն Հարությունյանի «Անցյալի և ներկայի մասին» գրքից. «2002 թ. գտնվելով Երևանում ես (Սուրեն Հարությունյանը. – Ս.Ա.) հանդիպեցի Ռ. Քոչարյանի հետ: Մեր զրույցի ժամանակ նա ինձ ասաց, որ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հարց են բարձրացնում  իմ քաղաքականություն վերադառնալու մասին: Դա ինձ համար անակնկալ չէր, քանի որ Քոչարյանի կողմնակից առանձին պատգամավորներ ինձ դրա մասին հայտնել էին: Այնուամենայնիվ, որ պատգամավորներն են այդ հարցը բարձրացրել, – իմ հարցին նա տվեց երկու-երեք պատգամավորի անուններ: Նախագահին (Ռ. Քոչարյանին) ես ասացի, որ այդ մարդկանց չեմ ճանաչում, բայց իրեն լավ ծանոթ հայտնի պատգամավորներ Վոլոդյա Բադալյանը և Հմայակ Հովհաննիսյանը ինձ հետ այդ մասին խոսել են: Նախագահին ես ասացի, որ մտադրություն չունեմ վերադառնալ քաղաքականություն և իմ աշխատանքը կշարունակեմ դիվանագիտական ասպարեզում… Ես զարմացա, երբ մեր այդ զրույցից հետո 2002 թ. մայիսին ինձ Մինսկ զանգահարեց Վ. Բադալյանը ու ասաց, որ Քոչարյանը հրավիրել է իրեն և ունեցել երկարատև զրույց: Զրույցի ժամանակ նա առաջարկել է Վ. Բադալյանին մեկնել Մինսկ և համապատասխան խոսակցություն ունենալ ինձ հետ: Ես տարակուսեցի և ասացի, որ Քոչարյանի հետ այդ հարցի շուրջ զրույցից հետո ինձ մոտ ձևավորվեց կարծիք, որ Քոչարյանը հասկացել է ինձ և շարունակում եմ մնալ իմ կարծիքին: Բադալյանը խնդրեց շարունակել մեր զրուցը Մոսկվայում: Մոսկվայում մեր հանդիպմանը միացավ նաև Երևանից ժամանած Ազգային ժողովի պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: Հանդիպումը կայացավ իմ լավ ծանոթներից մեկի տանը: Մոսկվայում մեր ունեցած զրույցների ժամանակ բանագնացներն ինձ առաջարկում էին ՀՀ-ում առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբը, իսկ ընտրություններից հետո գլխավորել Կառավարությունը կամ Ազգային ժողովը: Ինձ կոտրել նրանց չհաջողվեց» (Сурен Арутюнян, О прошлом и настоящем, Москва, 2009 , стр. 278):

Երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի անունը տեղի-անտեղի հաճախակի օգտագործող Հմայակը դեռ 90-ականների վերջից մշտապես եղել է և շարունակում է  մնալ Ռ. Քոչարյանի ձեռնասունը: Կարծում եմ, բոլորն են հիշում, թե ի՞նչ հարաբերությունների մեջ էին Կարեն Դեմիրճյանի հիմնած  Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, որի նախընտրական ցուցակի երկրորդ համարն էր Հմայակը, և Ռ. Քոչարյանը: Դեռ այն ժամանակ նա ոչ այլ ինչ էր, քան ներդրված գործակալ: Իրավամբ, ճիշտ են ասում, որ հնագույն մասնագիտություն կրողի մանգլիսը 40 օր է: Հմայակի դեպքում դա վերջնականապես հաստատվեց 2004 թվականին, երբ նա հեռացվեց «Ազգային Միաբանություն» կուսակցության պատգամավորական խմբակցությունից:

Մեր կարծիքով` «Բարգավաճ Հայաստան» ընտրացուցակում այսօր Հմայակի հայտնվելը հայտնի մարդու քավորությամբ, հետապնդում է գեթ մեկ խնդիր. ամեն գնով շիկացնել Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև եղած գործընկերային հարաբերությունները: Ավելին, շեղել արդեն իսկ նրանց կողմից հայտարարված ընտրապայքարի ուղղվածությունը ծրագրերի շուրջ բանավեճերից` դեպի բանսարկությունների դաշտ: Անշուշտ, երկրորդ նախագահի ռազմավարները լավ էլ գիտակցում են, որ դրանից անպայմանորեն կօգտվի Լևոն Տեր-Պետրոսյանը` փորձելով ապակայունացնել իրավիճակը Հայաստանում: Հաշվարկը պարզ է. երկրում ինչքան վիճակն ապակայունանա, այնքան, ըստ Քոչարյանի, կմեծանան մեծ քաղաքականություն վերադառնալու նրա շանսերը, այն էլ իր երազած պաշտոնին` ՀՀ վարչապետի: Իսկ նա առավել քան խառնված է, կրկնում ենք, Մոսկվա կատարած իր վերջին անպտուղ այցից, երբ իրեն հստակ ասվել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի Հանրապետության կայունության պահպանման մեջ և դրա երաշխավորն է տեսնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Սակայն Հմայակ Հովհաննիսյան անբարոյական գործչի իսկական ու իրական նկարագիրը ներկայացնելու համար անդրադառնանք նրա վերջին տարիների գործունեությանը:

Խմբակցությունից հեռացվելուց հետո նրա ձայնը տևական ժամանակ չէր լսվում: Հմայակ Հովհաննիսյանն առավել ակտիվացավ 2010 թ. հունվարի 10 -ի Ազգային ժողովի պատգամավորի թափուր տեղի համար անցկացված ընտրությունների նախաշեմին և հետո: Կարծես թե հատուկ առաջադրանք էր դրված նրա առաջ. համոզել ՀԱԿ -ին, որ ինքը, իբր, մոլեռանդ արմատական ընդդիմություն է և քարոզարշավը ծառայեցնելու է գործող իշխանությունների «ավազակապետության» հանցանքների բացահայտմանը` քարոզ անելով ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Միևնույն ժամանակ երազում էր, որ ոստիկանության անձնագրային բաժինը ինչպես մերժեց Էդվարդ Մադաթյանին տեղեկանք տալու, առ այն, որ նա վերջին 5 տարիներին անընդմեջ եղել է ՀՀ -ում, այնպես էլ կմերժեր Ն. Փաշինյանին, քանզի նա մեկ տարուց ավելի գտնվել է «ընդհատակում», կարելի է ենթադրել` ՀՀ  սահմաններից դուրս:

Ավա՜ղ, Հմայակի այս երազանքը հօդս ցնդեց, երբ պատկան մարմինները Ն. Փաշինյանին տրամադրեցին անհրաժեշտ փաստաթղթերը: Վայքաղաքագետի ծրագրերն  այդ փուլում ձախողվեցին և նրա քննադատության թիրախը դարձավ նախ ճանաչված դերասան   Վովա Կոստանյանը, այնուհետև տողերիս հեղինակը: Հմայակը, ձայնակցելով ՀԱԿ -ի խոսափող հանդիսացող լրատվամիջոցներին, օրական անվանարկում էր թե՛ ինձ, թե՛ «Ազգային Միաբանություն կուսակցությանը», մտածելով, որ նման կեցվածք ընդունելով` ՀԱԿ -ի մոտ կամրապնդի իր արմատական ընդդիմադիր լինելու խիստ հարցականի տակ հայտնված իմիջը:

Ճիշտ այդ օրերին ՀԱԿ -ի խոսափող թերթերից մեկը քանիցս զգուշացրել էր հանրությանը, որ ընտրապայքարում Հմայակ Հովհաննիսյանը Ռ. Քոչարյանի դրածոն է: Ի դեպ, Հմայակը այդպես էլ չանդրադարձավ, չընդվզեց, ասուլիսներ չհրավիրեց հերքելու այդ պնդումը, մասնավորապես, «Չորրորդ ինքնիշխանության» էջերում զետեղված բացահայտումները: Եվ դա ինքնին հասկանալի էր, որովհետև իր առջև դրված խնդիրը բոլորովին այլ էր` ամեն կերպ հերյուրանքներ տարածելով «Ազգային Միաբանություն կուսակցության» ղեկավարների հասցեին, սասանել վերջին երկուսուկես տարում մեր որդեգրած Հայոց պետականության ամրապնդմանն ուղղված քաղաքականության կշիռը: Թվում էր, թե այդ պատվերը Հմայակը ստացել էր ՀԱԿ -ից և նման պատվեր եթե լիներ, ապա  ընթերցողի մոտ կարող էր հավատարժան երևալ, սակայն դա միայն հարցին մակերեսային մոտենալու պարագայում: Ուրիշ բան, որ նրա այդ կեցվածքը ՀԱԿ -ի սրտով էլ էր: Այստեղ կարևորն այն է, որ 2008 թ. մարտի 1 -ի ողբերգական դեպքերից հետո հանրապետությունում կայունության հաստատումը եկեք տեսեք, որ ոչ միայն ՀԱԿ -ի, այլ նաև ուրիշ ուժերի սրտով չէր, որոնք, վախենալով բացահայտորեն դեմ դուրս գալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ քաղաքականությունը սատարող ուժերին, գերադասում են խաղի մեջ մտցնել արդեն իսկ քանիցս օգտագործված, փեշերը վաղուց այրած Հմայակ Հովհաննիսյանին:

Իսկ արդյոք կա՞ն խորքային պատճառներ, որ Հմայակ Հովհաննիսյանը «Ազգային Միաբանություն կուսակցության» անունը լսելիս, ասես թե, ընկնում է ցնցումների մեջ, եթե կան այդպիսիք, ապա որո՞նք են դրանք: Եվ այսպես. 2003 թվականին Հմայակը «Ազգային Միաբանություն կուսակցության» ընտրացուցակով դարձավ ԱԺ պատգամավոր (ավա՜ղ, Սուրեն Հարությունյանի վերը հիշատակված գիրքը և դրանում գտած բացահայտումները դեռ չէր հրատարակվել): Պատգամավոր դառնալուց հետո նա առաջին ամիսներին հլու-հնազանդ կատարում էր թե՛ «Ազգային Միաբանություն կուսակցության» և թե՛ պատգամավորական խմբակցության քաղաքական բոլոր որոշումները: Եվ նա այդ ընթացքում իրեն պաշտպանված էր զգում: Եկեք տեսեք, որ հիմա նույնպես իրեն շատ ավելի պաշտպանված է զգում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում: Սակայն նոյեմբեր ամսից նրա քննադատության սլաքն ուղղված էր ոչ այնքան իշխանությունների, որքան իշխանական կոալիցիայի ոչ առանցքային դերակատարություն ունեցող կուսակցություններից մեկի դեմ: Հմայակի նման դիրքորոշման պատճառները շատ շուտ պարզվեցին, երբ 2003 թ. նոյեմբերի 27 -ին  ՀՀ կառավարության կողմից ընդունվեց № 1857 – Ն գույք օտարելու մասին որոշումը, որով «Հայաստանի քաղաքագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը քաղաքի կենտրոնում` Մոսկովյան 33ա հասցեի առաջին հարկի (ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մինչ այդ զբաղեցրած) 437.4 քառակուսի մետր տարածքը, քառակուսի մետրը 50 դոլարի հաշվարկով, տրամադրվել էր Հմայակի գլխավորած, գոյություն չունեցող  ասոցիացիային: Դրան հաջորդել էր մեկ այլ` 2004 թ. փետրվարի 12 –ի № 84 –Ն 255 «ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 27 –ի № 1857 -Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը: Ուշագրավ է, որ այդ որոշման առաջին կետի ա/ ենթակետում ուղղակիորեն գրված է. «որոշման 3.1-ին կետում «437.4» թիվը փոխարինել «455.4» թվով, իսկ «դրա վարձակալ «Հայաստանի քաղաքագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը» բառերը փոխարինել «հայտնի գնորդ Հմայակ Հովհաննիսյանին (անձնագիր` AA 0420273, տրված` 001-ի կողմից)» բառերով»: Եվ այսպես, ՀՀ  կառավարությունը երեք ամսվա ընթացքում երկու անգամ անդրադառնում է «հայտնի գնորդ» Հմայակ Հովհաննիսյանի անձնական հարցերը լուծելուն, այն էլ` հիրավի թագավորական շռայլությամբ: Երկու միլիոն դոլար նվազագույն արժեք ունեցող տարածքը նրան է նվիրվում ավելի քան քառասուն անգամ էժան գնով, կրկնում եմ, շուկայականից ավելի քան 40 անգամ էժան գնով: Երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում, կարծում ենք, սա եզակի դեպք է, երբ «ընդդիմադիր» քաղաքական գործչի նկատմամբ իշխանությունները դրսևորում են նման շռայլություն: Իհարկե, թալանի տեսակետից նմանօրինակ բազում փաստեր արձանագրվել էին Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ալան - թալանի տարիներին: Ավա՜ղ, իր բարերար ղեկավարի տարիներին այդ ավանդույթը շարունակվեց, սակայն դա այսօրվա քննարկման առարկան չէ:

Երբ վերը նշված փաստը քննության առարկա դարձավ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունում, խորհրդարանական համանուն խմբակցության առանձին անդամների մասնակցությամբ, Հմայակն իրեն ներհատուկ քստմնելիությամբ ծնկաչոք աղերսեց, որ «ներենք ու չխորտակենք իրեն, ինքը մինուճար տղա է, տարեց մայրիկ ունի»: Աղերսանքը նա փորձեց ուղեկցել Գեղամյանի ձեռքը համբուրելու քայլով, ինչը վերջինիս կողմից կանխվեց` նրան հասցված ապտակով, երևանյան բարբառով ասած` թաթալոշով: Ինչևէ, մեզ «հիշատակ» մնաց Արտաշես Գեղամյանին 2004 թ. մարտի 4 –ին ուղղված Հմայակի դիմումը, որից բերենք մի փոքր մեջբերում. «Անձամբ Ձեզ և «Ազգային Միաբանություն» խմբակցության բոլոր անդամներին շնորհակալություն եմ հայտնում համատեղ անցած ճանապարհի համար և հաջողություն եմ մաղթում Հայաստանում իշխանափոխության գործում, որին այսուհետև էլ` Ձեզ զինակցելով ծառայելու եմ անկախ պատգամավորի կարգավիճակում»: Պարզապես Հմայակի մտքով էլ չէր անցնի, որ կուսակցության արխիվներում իր այդ հերթական ստորաքարշության վկայությունը, քծնանքը փաստող դիմումը պահպանված կլինի:

Հմայակ, ա՜յ խաբեբա, այսքանից հետո դեռ հանդգնում ես հարցազրույց տալ և խոսել բարոյականությունի՞ց: Կամ էլ` մարդկանց թյուրիմացության մեջ գցել, մեկ այլ հարցազրույցում ասելով, թե, իբր, 2004 թ. փետրվարի վերջերին ինքդ ես հեռացել «Ազգային Միաբանություն» խմբակցությունից… Ո՛չ, դու շատ լավ հիշում ես, որ մարտի 4 –ին «Ազգային Միաբանություն» պատգամավորական խմբակցության նիստի ժամանակ քեզ որոշմամբ հեռացրեցին խմբակցության կազմից: Ավելին, խմբակցության պատգամավորները իրենց ստորագրությունները դրեցին այդ որոշման տակ` համաձայն «Ազգային Միաբանություն» պատգամավորական խմբակցության 2003 թ. հունիսի 12 –ին ընդունած կանոնակարգի (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ազգային Միաբանություն» խմբակցության), փաստաթուղթ, որի տակ կա նաև քո ստորագրությունը:

Բայց դիմակդ պատռելու մի իրողության մասին էլ հիշեցնենք. երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ քո բանսարկու, դավադիր լինելը, վախն էլ սրտումդ տարիուկես սսկվել ու լռել էիր, սարսափելով, թե օրերից մի օր հանկարծ ու փաստաթղթի չվերածված քո հիմնական անառակության դրսևորման փաստը հանրության սեփականությունը չդառնա: Հիմա ձայնդ տաք տեղից ա գալիս, հա՜, որովհետև Եվրախորհրդի անդամ - երկրներում քեզ ներհատուկ արատն այլևս չի դասվում քրեորեն պատժելի արարքների շարքը, ինչպես դա ոչ վաղ անցյալում էր: Չէ՞ որ դու շատ լավ գիտես Մոնումենտի թփուտների արտահաստիքային գիշերային  «պահակություններդ» քեզ նման մեկի հետ: Սակայն դա էլ մեր այսօրվա քննարկման թեման չէ:

Պատկերդ բացահայտելու մյուս օրինակն այն է, երբ վախն սրտումդ, որ մենք քո ով լինելը օրերից մի օր կբացահայտենք, խուսափում էիր երևալ Ազգային ժողովի շենքում: Ուստի, շտապեցիր 2004 թ. սեպտեմբերի 7 -ի նամակով դիմել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանին` աղերսելով, որ ԱԺ նիստերից բացակայություններդ համարեն որպես «Ազգային Միաբանություն» խմբակցության կողմից իրականացվող բոյկոտին միանալու արդյունք: «Մոռացել» էիր հա՞, որ դրանից կես տարի առաջ խայտառակ կերպով հեռացվել էիր «Ազգային Միաբանություն» խմբակցությունից: Բա ո՞ւր մնաց այսօր թերթերին տված բարոյականության մասին քարոզներդ, հարցազրույցներում հնչեցված փուչ սկզբունքայնությունդ, երբ հարցազրույցներից մեկում ասում էիր. «Այդուհանդերձ մուտք գործելով ներկա գումարման ԱԺ «Ազգային Միաբանություն կուսակցության» ընտրացուցակով, ես ԱԺ նիստերի բոյկոտի առանցքային հարցում պարտավոր եմ առաջնորդվել ոչ թե իմ, այլ «Ազգային Միաբանություն կուսակցության» դիրքորոշմամբ: Այս գումարման ԱԺ պատերում գործունեության ընթացքում ես պարտավոր եմ առաջնահերթ կարգով հաշվի առնել այն հույսերը, որ ինձ հետ կապում էին և շարունակում են կապել «Ազգային Միաբանություն կուսակցության» շարքային անդամները: Չէ որ հենց նրանց աջակցությամբ և համաձայնությամբ ես ընտրվեցի  «Ազգային Միաբանություն» ցուցակի առաջին եռյակում»:

Աղերսանքներիդ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցությունը կրկին ընդառաջ գնաց` չհերքելով, ինչպես նաև չհաստատելով քո` որպես «ընդդիմադիր», քաղաքական բոյկոտին մասնակցելու հարցը, հաշվի առնելով քո մինուճար տղա լինելու փաստը: Բայց, չգիտես ինչու, այն ժամանակ մոռացել էիր ի պաշտոնե հզոր քաղաքական հայրիկիդ: Մինչդեռ ինքդ էլ շատ լավ գիտեիր, որ իրականում քո ով լինելը պարզելուց հետո, արդեն իսկ մեկ կիլոմետր հեռավորության վրա ներկայությունդ չէինք հանդուրժում: Պարզապես Արտաշես Գեղամյանի առանձնասենյակում լացդ ու կոծդ, աղերսանքդ հիշելով` «Ազգային Միաբանություն կուսակցության» պատգամավորները կրկին ներողամտություն դրսևորեցին` խնայելով վիճակդ և ունեցածդ ֆիզիկական հայտնի արատը:

… Ինչպեսև սպասում էինք, մատուցածդ ծառայությունները բարձր գնահատվեցին իշխանությունների կողմից և 2005 թ. նոյեմբերի 15 -ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը վավերացրեց կառավարության 2005 թ. հոկտեմբերի 13 -ին ընդունած № 1809 – Ն որոշումը` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30 -ի № 879 –Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»: Արդեն իսկ այդ որոշման համաձայն ք. Վաղարշապատի Էջմիածին – Մարգարա խճուղուն հարող տարածքում, քեզ` Հմայակ Հովհաննիսյանիդ և Հակոբ Հովհաննիսյանին «Արդյունաբերական նշանակության օբյեկտների կառուցման և սպասարկման համար» հատկացվեց 30.000 քառակուսի մետր հողամաս: Հիմա էլ մեծ-մեծ փրթում ես, թե դա քո վրա գրանցված չի: Ինչի՞ պետք է  գրանցված լինի, քանզի մեզանից ավելի լավ գիտես, թե ո՞ւմ ես այդ «նվեր ստացած» հողամասը ծախել և ի՞նչ գնով: Այնպես որ, անբարոյականի վարքագիծ դրսևորողդ աբուռ էլ չունեցար, որ գոնե հետո պապանձվեիր, անփառունակ գոյությանդ մասին նշաններ չտայիր:

Այստեղ չեմ կարող ինքնաքննադատական խոսքեր չուղղել թե՛ իմ, թե՛ իմ կուսակցական գործընկերների հասցեին: Եթե ժամանակին վերոգրյալի մասին հրապարակավ հանդես գայինք, ապա շատ ու շատ մարդկանց զերծ կպահեինք այս զազրախոսին անգամ իսկ որպես բակտերիոլոգիական զենք օգտագործելու գայթակղությունից: Հիմա իր գործողություններով Հմայակ Հովհաննիսյանը, կրկնում ենք, գեթ մեկ նպատակ է հետապնդում` ապակայունացնել իրավիճակը մեր քաղաքական դաշտում, թշնամացնել Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Արդյունքում, կասկածից վեր է, որ վաղ թե ուշ նա կարժանանա հայրական քոթակի, ինչն էլ առիթ կտա նրան այժմ էլ շանտաժի ենթարկել իրավապահ մարմիններին, մասնավորապես, Կենտրոնի ոստիկանության աշխատակիցներին, ասելով` ինչո՞ւ քրեական գործ չեք հարուցել իրեն դաստիարակողների նկատմամբ: Չէ՞ որ դրա փորձն էլ նա ունի: Հմայակը, երբ բանվորներին 14 ժամ աշխատացնում էր իր «գրասենյակում», վերջում էլ վարձատրությունը, մոգոնովի տարբեր պատճառներով, կիսատ էր տալիս, սպառնալով աշղեկին, որ նրան դատարաններ քաշ կտա: Աշխատավոր այդ մարդիկ էլ մտածում էին, որ եթե քաղաքի կենտրոնում 450 քառակուսի մետր տարածք է ձեռք գցել, այն էլ կառավարության որոշմամբ ու ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հաստատումով, ավելի լավ է հետը գլուխ չդնենք` տեղովը մեկ շառ ա, հետն էլ պաշտպանված Եվրախորհրդի կողմից:

Ահա այս է Հմայակ Հովհաննիսյանի կերպարը: Նա նույնիսկ կկվի դեր էլ չի կարող կատարել որոշակի հարցերում (ձու ածան էլ չէ), սակայն ուր գնում է, իրենից հետո, ի տարբերություն կկվի, միայն գարշահոտություն է թողնում:

Հիմա չստացվի, որ այս ամենում միայն բացասական երանգներ ենք տեսնում, դրանցում, անշուշտ, կան նաև դրական դրսևորումներ:

Առաջին. Հմայակ Հովհաննիսյանի` մոլեռանդ ընդդիմադիր երևալու կեցվածքը, անցած չորս տարիների ընթացքում «քաղաքագիտական» հենքի վրա 2007 թ. Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի նրա հիմնավորումները վերստին վկայում են, թե անբարոյականությամբ աչքի ընկած ինչպիսի տարրեր էին ձգտում 2008-2010թթ. գալ իշխանության Լևոնի պառավոզով` ՀՀ երկրորդ նախագահի դրդմամբ: Արարածներ, որոնք եռամսյակը մեկ փոխում էին թե՛ իրենց քաղաքական համակրանքը, թե՛ մազերի գույնը և թե՛ իրենց տերերին:

Երկրորդ. ՀԱԿ –ի կողմից, կարծես թե, բացահայտված և մերժված Հմայակ Հովհաննիսյանի ներկայումս ծավալվող բուռն գործունեությունը, նրա քննադատությունը ՀՀ Նախագահի և նրան սատարողների հասցեին, թերևս, նպատակ ունի հերթական անգամ հող նախապատրաստել, որպեսզի ապակայունացվի իրավիճակը Հայաստանում և պահանջված լինի նրա հայտնի բարերարի վերադարձը մեծ քաղաքականություն: Զորակցելով Լևոն Տեր-Պետրոսյանին, ըստ էության, Հմայակ Հովհաննիսյանը խնդիր էր դրել երկրի գործող բարձրագույն իշխանությունների անունը ամեն գնով կապել քրեորեն պատժելի գործառույթների հետ: Նա փորձ է կատարում ոչ միայն արատավորել ՀՀ իշխանություններին, նրանց յուրահատուկ շանտաժի ենթարկել, այլև դրա հետ պարզապես մնալ ջրի երեսին, այն էլ` նոր կարգավիճակով: Սակայն նրա հաշվարկները` կապված Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանություն վերադարձի հետ, երբ հօդս ցնդեցին, երբ հասկացավ, որ անիրականանալի են, պետք էր շուտափույթ ճամբարը փոխել, ինչն էլ նա փորձում է անել: Հմայակին ու նրա պատվիրատուին անհրաժեշտ է ստվեր գցել ՀՀ Նախագահի կողմից իրականացվող աննախադեպ համարձակ ու շրջահայաց արտաքին քաղաքականության վրա: Չէ՞ որ հայտնի ուժերի վերադարձը մեծ քաղաքականություն, նորից ու նորից կրկնեմ, «պահանջված» կարող է լինել (այն էլ տեսականորեն) միայն և միայն երկրի ապակայունացման պայմաններում: Նրանց հանգիստ չի տալիս այն  իրողությունը, որ 2008 թ. մարտի 1 -ի ողբերգությունից հետո, չնայած բոլոր տեսակի սադրանքներին, Հանրապետության Նախագահին և նրա թիմակիցներին հաջողվեց հանդարտեցնել կրքերը, երկիրը զերծ պահել խիստ վտանգավոր զարգացումներից: Դե, ինչ: Այստեղ կարելի է շնորհավորել թե՛ Նախագահին և թե՛ նրա զինակիցներին, որոնց շարքում է արդեն 4 տարի «Ազգային Միաբանություն կուսակցությունը», ինչը հոգեկան ցնցումների մեջ է գցում հմայակներին: Այստեղ տեղին է ասել, որ եթե ՀՀ Նախագահի և նրա զինակիցների բացահայտ ու քողարկված ընդդիմադիրներն օգտվում են մարդկային բազում արատներով հարուստ Հմայակ Հովհաննիսյանից, ապա մենք լավատեսորեն ենք նայում գործող իշխանությունների առաջիկա արարումներին, համոզվում առաջիկայում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում Հանրապետական կուսակցության բացահայտ հաղթանակի պահանջվածության մեջ:

Փոքր-ինչ լիցքաթափվելու համար Հմայակից մի մեջբերում անենք, որը տպագրվել էր դեռ 2010 թ. սկզբներին «Առավոտ» օրաթերթում. «Իմ տարածքը գրասենյակային է (խոսքը երկու միլիոն դոլար արժողությամբ Մոսկովյան 33ա հասցեում շան մսի գնով Հմայակին նվիրած 450 քառակուսի մետր տարածքի մասին է): Ես այս երկրում վաստակ ունեմ և իրավունք ունեմ աշխատանքային պայմաններ ունենալ»: Ինչ խոսք, այդ 450 քառակուսի մետր տարածքը, Հմայակի իրական «աշխատանքի» պրոֆիլը հաշվի առնելով, ավելի հարմարավետ է, քան Մոնումենտի թփուտները:

Այս հարցում արժե գնահատել նրա ազնվությունը, սակայն անհասկանալի է մնում այն, որ սեփականանվիրումից հետո անցած 8 տարիների ընթացքում այդտեղ և ոչ մի քաղաքագետ ոտք անգամ չի դրել (բացառությամբ վերջին մեկ ամսվա շարժը): Փոխարենը շենքի պահակները մի կողմից հիանում, մյուս կողմից տարակուսում են, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հմայակ Հովհաննիսյանի «աշխատանքային պայմանները» ծառայում են բացառապես իրեն և հաճախակի փոփոխվող իր «վարորդներին», այն էլ` միայն երեկոյան ժամերին: Ըստ որում, ուշագրավ է, որ Հմայակի և նրա փոփոխվող «վարորդների» հետ «քաղաքագիտական աշխատանքը» լավ կազմակերպելու համար ընտրվում են ժամեր, երբ շենքում և ոչ մի օտար մարդ չի լինում: Ինքներդ հասկանում եք, որ քաղաքական այս բարդ պայմաններում Հմայակի «գործը» լռություն ու հանգիստ ա սիրում:

Հմայակ Հովհաննիսյան, մենք հասկանում ենք, որ դու պաշտպանված ես Եվրախորհրդի հայտնի պահանջների լույսի ներքո, չէ՞ որ Հայաստանն այդ կառույցին անդամագրվելիս պարտավորվել է քրեորեն չհետապնդել քո տեսակին: Սակայն շատ մի ոգևորվիր, չափդ ճանաչիր, հակառակ պարագայում ձեռնամուխ կլինենք նողկալի էությանդ քաջատեղյակ մարդկանց ներգրավմամբ բացատրական լուրջ աշխատանք կատարել մեր ժողովրդի ամենալայն զանգվածների շրջանում: Այս գործում քո տերերն էլ անզոր կգտնվեն:

 

Հ.Գ. Երբ այս նյութը պատրաստ էր տպագրության, «Առավոտ» թերթն իր էջերը շռայլորեն տրամադրել էր Գյումրիում որպես քաղաքական բոմժ հայտնի, լայն ճանաչում գտած ԳԱԼԱ-ի սեփականատեր Վարդան Խաչատրյանին: Նա բարբաջել էր Հանրապետական կուսակցության ընտրացուցակի, մասնավորապես, Արտաշես Գեղամյանի հասցեին: Եթե բոմժեր Հմայակի  և Վարդանի պատվիրատուն մեզ հայտնի մարդն է, ապա ստիպված ենք լինելու ծրագրային բովանդակային քննարկումներից, ինչին առաջիկա ընտրապայքարում տրամադրված է «Ազգային Միաբանություն կուսակցությունը», փոքր-ինչ շեղվել` դաստիրակչական համապատասխան աշխատանք կատարելու նպատակով: Չթաքցնեմ, դա մեզ մոտ լավ է ստացվում: Մինչդեռ, Վարդան Խաչատրյանի դեպքում, մենք հակված ենք պատվիրատուին տեսնել ուրիշ հասցեում: Հավանաբար, ԳԱԼԱ հեռուստաալիքին օտարածին ֆինանսապես սատարողները չեն կարողանում ներել Արտաշես Գեղամյանի խիստ սկզբունքային գնահատականները` ուղղված օտար երկրներից մեկի գործողությունների դեմ, որը որակավորվել էր որպես օտարերկրացիների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու դասական օրինակ: Դե ինչ, դա Վարդան Խաչատրյանին երկակի է գնահատում. մի կողմից մարդը փորձում է իրեն «կոռմ» տվողներին շնորհակալություն հայտնել, ասելով, որ ուտող-ուրացող չէ, մյուս կողմից նրան բնութագրում է մարդու, որը օտարերկրացիներին կամքն է կատարում, երբ փորձում է վիրավորել ճանաչված ազգային-քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանին: Ուշագրավն այն է, որ վերջին 8 տարիների ընթացքում պարոն Գեղամյանը հրապարակել է ստվարածավալ 8 ժողովածու ու դեռ մեկ դեպք չի եղել, երբ նրա լրջագույն վերլուծությունները դառնային քննադատության առարկա: Պարզապես նրա ընդդիմախոսները քաջ գիտակցում են, որ այդ դաշտում դատապարտված են տապալման: Ուստի, հրապարակ են գալիս քաղաքական այնպիսի խրտվիլակներ, ինչպիսիք են հմայակ հովհաննիսյան-վարդան խաչատրյանները:

Վերջում ասեմ, որ հմայակների կերպարը ոգեշնչել է իրեն քաջ ծանոթ բանաստեղծներից մեկին, որն էլ նրան է նվիրել հետևյալ քառյակը.

Մոնումենտում, թփերի տակ խլվլում ես անառակ,

«Յարըս «տղա», տերըս «տղա»»` դայլայլում ես գոհունակ.

Պատվերներով բառաչում ես, հառաչում ես շարունակ,

Գաղտագողի հանդարտվում ես`– Հովհաննիսյան Հմայակ:

 

ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,

«Ազգային Միաբանություն

կուսակցության» նախագահության անդամ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր