ԵՐԲ ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՍԱՅԼՈՒԿՆԵՐԸ

26.07.2016, Իրավունք

Օրեր առաջ «Արմենպրես» գործակալության կայքում, ինչպես նաև «Իրավունք» թերթում տպագրվել էր Արտաշես Գեղամյանի խոսուն վեր¬նագրով «Ինֆորմացիոն կուրտիզանուհիների թշվառությունն առանց պեր¬ճանքի» հոդվածը: Դրանում խոսքը գնում էր մեր երկրի համար պատուհաս դարձած ապատեղեկատվություն տարածող բարոյազուրկ, վնասակար գոր¬ծու¬¬նեություն իրականացնող լրատվամիջոցների մասին: Հոդվածի հասցեա¬տերերը դրսի ուժերի համար աշխատող հայտնի գրանտակերներն էին: Բնականաբար, առաջի էշելոնի լրատվախառնակիչները Ա.Գեղամյանի վեր¬լու¬ծության հրապարակումից հետո պապանձվեցին, քանի որ շատ լավ հասկանում էին, որ մեր պատասխան հակահարվածը կլինի դաժան, սակայն հիմնավոր և ուղղված նրանց սնող «հոգևոր» պապաների հասցեին:

Եվ ահա այստեղ է, որ վերջիններս ճարահատյալ գզրոցներից հանեցին կանխավ մշակված պլան «Բ»-ն և հրապարակ եկավ մեր հանրությանը իր համառ լռությամբ աչքի ընկած mediamax.am կայքի տնօրեն Արա Թադևոսյանը: Նրա ուշացած արձագանքը երկրում ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ հի¬շեց¬նում էր հայտնի ասացվածքը` որ հազար տարին մեկ ցախավելն էլ է կրակում: Այդ գրչակը հանդես եկավ ««Մենավոր գայլը», երեք նախագահները ու երկրի իրական տերերը» վերնագրով հոդվածով: Վերջին տասնամյակում, բացի ժամանակ առ ժամանակ ռուս գրականության մեծ գիտակ, հատկապես, ընտանեկան կենդանիների` մոսկաների խասյաթին քաջատեղյակ Ռ. Քո¬չար¬յանի դուբլ խոսնակի դերը ստանձնածը, սեփական շողքից սարսափողը, իր հոդվածը սկսեց Լևոն Տեր-Պետրոսյանի ոսկորները լվանալով: Վերջինիս սատա¬րելը մեր խնդիրը չէ, չնայած, արդարության առաջ չմեղանչելով, նշենք, որ ապ¬րիլյան (2016 թ.) 4-օրյա պատերազմից հետո և ներկայիս բարդ օրերին Լ. Տեր-Պետրոսյանը դրսևորեց լուրջ գործչին ներհատուկ պետականամետ դիրքորոշում: Իրեն ապահովագրելու համար արաթադևոսյանը հոդվածում  սեփական կարծիք չի հայտնում, այլ հիշում է Վանո Սիրադեղյանին, Համբարձում Գա¬լստյանի այրուն` ցիտելով նրանց և թաքնվելով նրանց մարմնի համա¬պա¬տասխան ոչ բուրավետ մասում: Հակառակ իր իսկ հոդվածի վերնագրի, նա բնավ և ոչ մի խոսք չի ասում ժամանակակից ճարտարապետության ու քա¬ղաքաշինության, հատկապես բոմբոներկա շենքերի յուրահատկությունների մեջ խորացած Ռ. Քոչարյանի մասին: Ասել կուզի` կեսարի կինը կաս¬կած¬ներից վեր է: Նա վախվորած հիշատակում է Գագիկ Ծառուկյանին, ասես թե, ուզում է թասիբի գցել, նրան ներքաշելով արաթադևոսյանի պապայի սրտով մեր երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հորձանուտը: Ինչ խոսք, կասկածից վեր էր, որ, Քոչարյանի պատվերը կատարելով, նա չէր կարող չհիշատակել Արտաշես Գեղամյանի անունը: Քոչարյանի սույն բալան շատ է նեղվել, որ Արտաշես Գեղամյանը «երկու տարին մեկ մի «գիրք» է գրում», հետն էլ ընկնավորվում է, որ  «շնորհանդեսներին ավանդաբար ներկա է լինում Սերժ Սարգսյանը»:

Գյումրիում անվնաս, անմեղսունակ չարաճճիներին մտերմաբար, քնքշորեն սայլուկ ենք անվանում, հիմա ոնց չասես` այ, սայլուկ Արա, միայն 2016 թ. Արտաշես Գեղամյանը հասցրել է գրել ու հրատարակել 772 էջանոց «Տագնապի և հույսի ժամանակները» ստավարածավալ գիրքը, ինչպես նաև յոթ լեզվով թարգմանված երեք հույժ կարևոր գրքույկներ` «Այս աշխարհը հեշտ է ոչնչացնել…, Աշխարհը վաղուց կուշտ է հրից ու մահից», «Ղարաբաղյան ճակատում անփոփոխ է» և «Կրակում են Հայաստանի վրա` նշանակետ ունենալով ամբողջ աշխարհը»: Թերևս, ամենածանրը այս իրողությունն է Արայի և հատկապես նրա գիրք չսիրող «հայրիկի» համար: Ի՞նչ կարող ես անել: Էդ մարդը, հո զոռով չէ, գիրք չի սիրում և ամենևին էլ պետք չէ զարմանալ, որ նրա կարդացած գրքերի քանակը երկու-երեքով ավելի պակաս է, քան Գեղամյանի գրած գրքերի թիվը: Իսկ հիմա` արաթադևոսյան, լսի ու ականջիդ օղ արա. ձեռ քաշեք Արտաշես Գեղամյանին ձեր կեղտոտ խաղերի մեջ ներգրավելու փորձերից: Դուք լավ հասկանում եք, որ ազգի ճնշող մեծամասնությունը վաղուց ի վեր մերժել է Ռ. Քոչարյանին, երկու-երեք տոկոս դյուրահավատներն էլ ապրիլյան (2016 թ.) պատերազմից հետո վերջնականապես համոզվեցին, որ նա երազում է ամեն գնով և ոչ մի բարոյական արգելքի առաջ կանգ չառնելով սևացնել, մրոտել քաղաքական դաշտը և, վերջապես, որը խիստ անընդունելի ու դատապարտելի է, մեր երկրի Գերագույն Գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին: Ահա այս իրողությունից «նյարդացած» լինելով, հասկանալով, որ իրեն քաղաքական «ոևէ» հեռանկար չի սպասվում, Ռ. Քոչարյանը սայլուկներին մատաղացու է սարքում: Կրկնում եմ, արաթադևոսյան, այդ գրքերը, որ Գեղամյանը գրում է և յոթ լեզվով հրատարակում, նպատակային է, դրանք բաժանվում են ԵԱՀԿ ԽՎ 56 անդամ-երկրների պատվիրակությունների ղեկավարներին, իսկ էլեկտրոնային տարբերակներn ուղարկվում են  ԵԱՀԿ ԽՎ ավելի քան 560 պատվիրակների հասցեներով, որպեսզի վերջիններս մեկ անգամ ևս իրազեկվեն և համոզվեն միջազգային իրավունքի տեսակետից Արցախյան ազատագրական պայքարի անխոցելիության և արդարացիության մեջ:

Հասկացա՞ր, սայլուկ ախպերիկ:

Վերջերս Ռ. Քոչարյանի մեկ այլ քողարկված, ԱԺ պատգամավոր «աչկարիկ-կոմիսարի» թափած ջանքերով (էդ միամիտը կարծում է, թե չգիտենք իր ինչ լինելը, պարզապես, ասած գյումրեցու, նրա վրա խուրդվելու ժամանակ չկա), ասես թե, ուզում են խիստ արդիականացնել մեր Պետրոսին: Ո՛չ, սիրելի ընթերցող, խոսքը Րաֆֆու (ոչ Հովհաննիսյանի) «Խաչագողի հիշատակարանի» հայտնի քավոր Պետրոսի մասին չէ, այլ մեր ջիգյարի` Պետրոս Ղազարյանի մասին է: Նա զարմանքն ու տարակուսանքն աչքերին այս էլ որերորդ անգամ իր «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ դիմում է հեռուստադիտողին հարցով. իսկ որտե՞ղ է Արտաշես Գեղամյանը կամ էլ` ինչո՞ւ նա չի գնում Խորենացու փողոց, ինչո՞ւ չի երևում հեռուստաէկրաններին: Իբր, հեռուստադիտողին ուզում է գլխի գցել, որ այս փոթորկահույզ օրերին Արտաշես Գեղամյանն ու իր գործընկերներն անցել են ընդհատակ և ձայնները չի լսվում: Տառապանքներս փորձ ունեն, այս օրերին բազմաթիվ լրագրողներ դիմել են Արտաշես Գեղամյանին` հանդես գալ մեկնաբանություններով ստեղծված իրավիճակի շուրջ: Նրա պատասխանը եղել է հստակ. պատրաստ է ցանկացած հարցի պատասխանել միայն հեռուստատեսության ուղիղ եթերով, որպեսզի անհնար լինի մոնտաժել իր խոսքը: Իսկ Պետրոսի հեղինակած հաղորդման հյուրերից մեկն էլ մտահոգ միջամտում է նրան, սարսափահար ասելով` «ոչ, Գեղամյանը թող չգնա Խորենացու փողոց»: Հիմա բա չկանգնես ու ասես, էդ որ 3 տարի առաջ Գեղամյանին կանչեցիր հաղորդման, ամեն կերպ փորձեցիր խանգարել նրան քո անվերջ տափակ հարցերով, բայց ջանքերդ ջուրը լցվեցին, Գեղամյանը միևնույն է իր խոսքը հեռուստադիտողին հասցրեց, չլինի թե՞ սրա մասին մոռացել ես: Չէ՜, մոռացած չես լինի, որ այդ հաղորդումից 2-3 օր անց, թիմ կազմած եթերում արդուկում էիք հեռուստադիտողների ուղեղը` փորձելով վիրավորել, անվանարկել Արտաշես Գեղամյանին: Ուրեմն, խորհուրդ քեզ ու նախկինում տիկնիկների մեծ բարեկամ (խոսքը Սերգեյ Օբրազցովի մասին չէ), վերջերս վախը հայացքում և ամենևին ոչ մտահոգ դեմքով բոլոր հեռուստաալիքներով ճառասան Ռուբեն Բաբայանին. երբեք չփորձեք սովորեցնել, թե ուր գնա և ուր չգնա Գեղամյանը: Դրա համար դուք ոչ համապատասխան խելք ունեք, ոչ էլ իրավունք: 1990 թ. մայիսի 27-ին, երբ շատ-շատերը սարսափում էին Նուբարաշենում սանձազերծված արյունահեղությունը կանխելու խիստ վտանգավոր փորձից, Արտաշես Գեղամյանը ո՛չ Պետրոսների, ո՛չ էլ Ռուբենների խորհրդի կարիքը չունեցավ: Մինչդեռ, այդ օրվա իրադարձությունների մասնակիցները շատ ազնիվ և, իրավամբ, մտահոգ էին Արտաշես Գեղամյանի անվտանգության հարցով: Եվ նա, անտեսելով մահացու վտանգը, գնաց կրակոցների, գյուլլի բերան: Էհ՜, Պետրոս, էհ՜, Ռուբեն, ախր, ո՞րը ասեմ: Այդ օրը հնարավոր մեծ արյունահեղությունը կանխվեց:

Արտաշես Գեղամյանը ձեր խորհրդի կարիքը չունեցավ նաև 2004 թ. ապրիլի 12-ին, երբ պարոն Ռ.Քոչարյանի ուղարկած հրոսակները, լեզվի սայթաքում չի, հրոսակները, այլ ոչ թե մեր ոստիկանները, մարդաորս էին սկսել Բաղրամյան պողոտայում, այլոց թվում հիմնական թիրախ ունենալով Ա.Գեղամյանին:

Ա. Գեղամյանը ձեր խորհրդի կարիքը չուներ նաև 2013 թ. Ստամբուլում և 2014 թ. Բաք¬վում ԵԱՀԿ ԽՎ-ի տարեկան ամառային նստաշրջաններին բազում ելույթներ ունե¬նա¬լիս: Ստամբուլում ԵԱՀԿ ԽՎ-ի ամբիոնից դիմեց թուրք պատվիրակներին` առա¬ջար¬կելով այցելել հայոց Մեծ եղեռնի զոհերի համալիր, ծնկի գալ և աղերսել տիրոջ ողոր¬մութ¬յունը` ներել նրանց իրենց պապերի կատարած ոճրագործության համար: Հիշենք նաև նրա 2014 թ. Բաքվում ունեցած ելույթները, երբ նա անարգանքի սյունին գամեց մարդա¬սպան Ռա¬միլ Սաֆարովի հոգևոր հայրերին` ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվի¬րակ¬ներին:

Ինչևէ, Պետրոս, քո հաղորդումները, իրավամբ, կարող են լուրջ հեռուստալսարանի մոտ հետաքրքրություն առաջացնել, եթե դրանց քոչարյանական խոսափողները, դա լինի mediamax.am, zham.am, 7or.am, հենց դու էլ, հեղինակի իրավունքով` Պետրոս Ղազարյան, մասնակից դառնաք և հրապարակայնորեն եթերից դիմեք պարոն Ռ. Քոչարյանին, սկզբի համար երկու անմեղ հարցով:

Հարց 1. Այդ ինչպե՞ս եղավ, որ ձեր նախագահության օրոք, 2002 թ., ընդամենը 12,15 մլն դոլարով, ինչպես նաև պատավորվելով 27,985 մլն դոլարի պարտքերը փակելու պարտավորությամբ «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն գնեց օֆշորում գրանցված «Միդլենդ Ռեսուրսիս» կազմակերպությունը: Իսկ դրանից հետո, կարճ ժամանակ անց, ավելի քան 90 մլն դոլարով «Միդլենդ Ռեսուրսիսը» «Հայկական էլեկտրացանցերը» վա¬ճառեց «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին: Դա էլ այն պարագայում, երբ «Միդլենդ Ռեսուրսիսը» այդ սեփականաշնորհումից հետո գեթ մեկ լումայի ներդրում չէր կատարել: Հարցս ավելի կարճ ձևակերպեմ` այդ հանցավոր սեփականաշնորհումից ստացված առնվազն 45–50 մլն դոլարը ո՞վ լափեց և հետագայում հետն էլ մարսեց: Համա՜ թե ոմանք ախորժակ ունեին, էլ չենք ասում, թե ինչքա՜ն «արխային» էին: Եվ դարի էս թալանը այսքան տարի վրիպեց վերը հիշատակածս աչալուրջ լրատվամիջոցների ուշադրությունից:

Հարց 2. Այդ ինչպե՞ս ստացվեց, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատը, որի տարեկան մաքուր շահույթը կազմում էր 115–120 մլն դոլար, հանկարծ ընդամենը 137 մլն դոլարով սեփականաշնորհվեց կրկին օտարին: Հետաքրքրականն այն է, որ սեփականաշնորհման գումարը պետությանը միանվագ չմուծվեց, այլ մարվեց ժամանակի ընթացքում, ասել կուզի` կոմբինատի շահույթի հաշվին: Ալարկոտ ընթերցողների համար հարցս ավելի կարճ ձևակերպեմ. պարոն Քոչարյան, բա էս մեկը ո՞վ կերավ և մինչև օրս անվրդով մարսում է: Ախր, ո՞նց չասես` բկներիդ կանգնի: 

Վերջում չմոռանամ նշել. «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության յուրաքանչյուր անդամ պարզ ճակատով կարող է ամենաշիկացած լսարանում` դա լինի շենքում, թե փողոցում, իր ճշմարիտ խոսքն ասել, որովհետև մեզանից և ոչ մեկին չեն կարող կշտամբել թալանի համար, մեղադել վախկոտության մեջ, մենք ինչ արել ենք, արել ենք հրապարակայնորեն, խղճներիս մտոք: Եվ հասկանում ենք, որ թալանած գումարներով ֆինանսավորվող լրատվամիջոցների թիրախն այսօր բնական է, որ պետք է դառնային Գեղամյանը, Գալստյանը, մեր գործընկերները` ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, սիրված թերթի խմբագիր Հովհաննես Գա¬լաջ¬յանը և բոլոր նրանք, ովքեր մշտապես բացեիբաց պայքար են մղել ու մղելու են բոլոր տեսակի թալանչիների և նրանց գովերգող սազանդարների դեմ:

Ինչ վերաբերում է թալանված փողերով սնվող լրատվամիջոցների էժանագին ջանքերին և սնանկ փորձերին` տաս տարի շարունակ Արտաշես Գեղամյանին անվանարկելու միջոցով հակասություն առաջացնել մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի և Արտաշես Գեղամյանի միջև, ապա հոդվածս ավարտեմ մեծարգո Սերժ Ազատի Սարգսյանի` 2007 թ. դեկտեմբերի 21-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցից մեջբերում անելով, որտեղ երկրի նախագահը հստակ ձևակերպում է Արտաշես Գեղամյան գործչի գործունեության քաղաքական գնահատականը.

«Գեղամյանը հայրենասեր քաղաքական գործիչ է, հիշեք նրա ելույթները եվրոպական ատյաններում, հիշեք նրա պահվածքը մեր երկրի համար կարևորագույն իրադարձություների ժամանակ»:

Հասկանում եմ, հոդվածիցս հետո ձեր «պապան» խիստ զայրանալու է, դուք էլ լա՜վ մրմռալու եք: Ավա՜ղ, սա այն դեպքն է, որ ոչնչով օգնել չեմ կարող:

 

ՀԽՍՀ ներքին գործերի նախկին նախարար,

Խորհրդային Միության ներքին գործերի

 նախարարության վաստակավոր աշխատող,

«Պատվավոր չեկիստ»,

«Ազգային Միաբանություն կուսակցության»

նախագահության անդամ

Լևոն Գալստյան

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր