ՊԱՀՈ՜ «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՍԱՏԱՐՈՒՄ Է
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ. ՀԱՍԱ՜ՆՔ…
Վերջերս ակնհայտ են Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի ճամբարներում տիրող շփոթվածությունը և դյուրագրգռությունը: Բանը հասել է այնտեղ, որ տերպետրոս¬յա¬նա-կան քարոզչամեքենան արդեն իսկ, ճիշտ է` շփոթահար, բայց բացահայտ, պաշտ¬պա-նում է Քոչարյանին և նրա մերձավորներին: Չնայած զարմանալու ոչինչ չկա. Ատե-լությունը, նախանձը, խանդը, թույնը և վերջապես «աբիժնիկությունը» երկրի Նախագահ Սերժ Սարգսյանի ու նրան սատարող քաղաքական ուժերի նկատմամբ մթագնել է նրանց գիտակցությունը: Եկեք տեսեք. քուն ու դադար չունեն, որ «Ազգային Միա¬բա-նություն կուսակցությունը» և դրա նախագահ Արտաշես Գեղամյանը հետևողականորեն պաշտ¬պանում են Հայոց պետականության ամրապնդմանն ուղղված ՀՀ Նախագահի քայ-լերը: Իսկ որպեսզի ասվածն ավելի պարզ ու հասկանալի լինի, ստորև ներկայացնում ենք Արտաշես Գեղամյանի ելույթը ՀՀ Ազգային Ժողովի հունիսի 17-ի նիստում և «Ազ-գային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ Լևոն Գալստյանի արձագանքը Ա. Գեղամյանի ելույթին հաջորդած տերպետրոսյանական քարոզչա-մեքենայի հերթական կաղկանձին:
ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամների համար արդեն իսկ սովորական է դարձել, երբ Ա.Գեղամյանի հրապարակային ելույթները միջ-ազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների վեհաժողովներում (Վիեննա, Բաքու, Ստամբուլ, Մոսկվա, Հելսինկի), որոնք ունեն ընդգծված հայրենասիրական, հայապաշտպան ուղղվածություն և միտված են ԵԱՀԿ ընտրանուն փաստարկված ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ճշմարտությունը, ընդունվում են սվիններով, թշնամաբար, հասկանալի է` Թուրքիայում, Ադրբեջանում և, մեկ էլ, նրանց թելը կծկող տերպետրոսյանական և Քոչարյանի գովքն անող մամուլում: Ապատեղեկատվություն տարածելու իր սովորույթին հավատարիմ` կրկին աչքի ընկավ «Չորրորդ իշխանություն» («ՉԻ») բամբասկոտ թերթիկը, որը հունիսի 18-ի իր համարում շատ հիվանդագին է ընդունել նախորդ օրը Ազգային Ժողովում Ա.Գեղամյանի ելույթը: Միգուցե պատճառն այն է, որ նրա խոսքը, թե «Սովետաշենի զիբլանոցում գինովցած բոմժերի սեռական հարաբերությունների վաղաժամկետ ծնունդ» անձինք «ՉԻ»-ի հոգեզավակներն են կամ դրանց գործակիցները» … Մեղա՜ … մեղա՜… կարող ա՞…
Հակառակ պարագայում` ի՞նչն ստիպեց «ՉԻ»-ին իր «զկրտոցում» Ա.Գեղամյանի ելույթից միտումնավոր հանել Ռ.Քոչարյանի անունը, մինչդեռ հնում երկրորդ նախագահը բազմիցս եղել է թերթի գրչակների հեգնանքի առարկան, նույնիսկ մեղադրել է նրան ծանր հանցագործություններին մեղսակցելու մեջ (Պողոս Պողոսյանի սպա¬նութ¬յունը և «Ռոբը»): Չլինի՞ թե ձևավորվում է Տեր-Պետրոսյան – Քոչարյան նոր դաշինքը, որի թիրախն են հայոց պետականությունը, մեր երկրի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը և նրան սատարող քաղաքական ուժերը, այդ թվում «Ազգային Միաբանություն կուսակցությունը»: Ակնհայտ է, որ «ՉԻ»-ն իր «գեշ խաս¬յա¬թին» հլու` զբաղված է բացահայտ, նողկալի ստախոսությամբ: Այո, նրան խորթ է, անըմբռնելի, որ Ա.Գեղամյանը և «Ազգային Միաբանություն կուսակցությունը» հետևողականորեն պաշտպանել են Սամվել Բաբայանին, երբ նա ձերբակալված էր: Ս.Բաբայանի` բանտում անցկացրած տարիներին Ա.Գեղամյանը 23-25 հոդվածում, հրապարակային ելույթներում պաշտպան է կանգնել նրան: Բարեբախտաբար, կա այդ ամենը և տեղ է գտել Ա.Գեղամյանի «Հոդվածներ, հարցազրույցներ, ելույթներ» ժողովածուում տակավին 2006 թվականին: Հիշենք, որ ճիշտ այդ ժամանակ տեր-պետրոսյանական քարոզչամեքենան` իր դրոշակակիր «ՉԻ»-ի գլխավորությամբ, բազմիցս ամենանենգ, ստորաքարշ ելույթներ է հղել Ս.Բաբայանի հասցեին: Ուրեմն` ի՞նչ է փոխվել, որ այսօր Բաբայանին Գեղամյանից եք իբր պաշտպանում. կարո՞ղ է, պարոնայք, ձեր պարզունակ դիրքորոշմամբ փորձում եք սարի գլխին նստած` իմաստուն ձևանալ, վերից դիտել ստորոտում, իրենց երևակայությամբ հրահրված գզվռտվող վագրերի ճանկռտոցը:
Խելքներիդ ձյո՜ւն գա, եթե կարծում եք, թե Ձեր այդ լարախաղացությունը կանցնի մեր կուսակցությունում, ուր համախմբված են երկրի նվիրյալներ, հայոց հող ու ջրի համար քրտինք թափած, երկրի շենացման գործում վաստակ ունեցող անձինք, մարդիկ, ովքեր քննադատել են պրեզիդենտներ (էդպե՛ս ասենք), Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռո-բերտ Քոչարյանին ոչ թե իրենց թոշակի անցնելուց հետո, այլ երբ պաշտոնավարում էին և Հայաստանում «տղամարդ փնտրում»: Հիմա ինչո՞ւ եք մռմռում և փաստերն աղա-վաղում, ինչի՞ եք այդքան վառված, որ Արտաշես Գեղամյանը, կամ «Սահմանադրական իրավունք միության» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը, կամ ես` Լևոն Գալստյանս ու մեր բոլոր համախոհ ընկերները, սատարում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Լա՜վ, ինչքա՞ ն եք մեզնից դաղված, որ Ա.Գեղամյանի ամեն ելույթից հետո նմանվում եք ոզնու վրա բաց քամակով նստած խեղկատակի:
Իսկ ինչ վերաբերում է Ա.Գեղամյանի` օրերս լույս տեսած և յոթ լեզվով թարգ-մանված գրքերին` «Ղարաբաղյան ճակատում անփոփոխ է» և «Կրակում են Հայաստանի վրա` նշանակետ ունենալով ամբողջ աշխարհը», ախր, ա՛յ մտքից բոպիկներ, ես հասկանում եմ, որ վերլուծական լուրջ ուսումնասիրություն կատարելը ձեզ համար տանջալի փորձություն է, չնայած` ուսումնասիրեիք էլ, միևնույնն է, բան չէիք հասկանա:
Ամփոփեմ միտքս. Վ.Օսկանյանի ասած «ոևէ» պարագայում` «Ազգային Միաբա-նութ¬յուն կուսակցությունը» թույլ չի տա, որ ձևավորվի Ռ.Քոչարյան–Լ.Տեր-Պետրոսյան, լա՛վ` ավելացնենք Վարդան Սիվիլիթասովի¬չին էլ հետները (որ «չնեղենա») հակա-պետական դաշինքը:
Հետգրության փոխարեն.
«Գեղամյանը հայրենասեր քաղաքական գործիչ է, հիշեք նրա ելույթները եվրոպական ատյաններում, հիշեք նրա պահվածքը մեր երկրի համար կարևորագույն իրադարձությունների ժամանակ»
Սերժ Սարգսյան («Առավոտ», 21.12.2007 թ.)
Կարդացեք մեր երկրի ղեկավարի այս գնահատականը և մեկ անգամ ևս խորհեք ձեր հոգևոր սնանկության և մերժելի վարքագծի մասին:
ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Խորհրդային Հայաստանի Ներքին գործերի նախարար,
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ««ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
(17 ՀՈՒՆԻՍԻ, 2016 Թ.)
Հարգելի Էդուարդ Հովսեփի, հարգելի գործընկերներ, այսօր քննարկվող հարցը, ի թիվս այլ օրինագծերի, ներառում է նաև «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Չգիտես ինչու, «սպառող» ասելով` մենք, որպես կանոն, նկատի ունենք նյութական բարիք կամ ծառայություններ գնողներին: Մինչդեռ դա նշանակում է նաև տեղեկատվության, ինֆորմացիայի սպառող: Եվ հատկապես հիմա՝ հիբրիդային, սետեցենտրիկ պատերազմների ժամանակաշրջանում առավել քան պետք է պաշտպանված լինենք տեղեկատվական դիվերսիաներից: Միտքս պարզելու համար անդրադարձ կատարեմ վերջին երկու ամսվա զարգացումներին: Ղարաբաղյան քառօրյա պատերազմի ընթացքում պարտքս համարեցի անպայման անդրադառնալ այդ խնդրին, հանդես գալ մամուլում և ապա առանձին գիրք հրատարակել՝ «Ղարաբաղյան ճակատում ամեն ինչ անփոփոխ է» վերնագրով: Այդ գիրքը ապրիլի 16-17-ին բաժանվեց Լայնսվայլերում (ԳԴՀ) ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ղեկավարությանը, ինչպես նաև կարևորագույն երկրների՝ ես նկատի ունեմ ԵԱՀԿ ԽՎ-ում Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներին: Դրանից գրեթե մեկ շաբաթ անց ստացվեց ԵԱՀԿ գալիք Վեհաժողովի հիմնական կոմիտեի (Միջազգային հարաբերությունների անվտանգության քաղաքականության) բանաձևի նախագիծը, որտեղ ներառված էին այն բոլոր հարցադրումները, որոնցով հանդես էր եկել մեր երկրի Գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը (խոսքը Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու նախապայմանների մասին է.-խմբ): Թվում է, թե մի ընդհանուր գործ ենք արել ի նպաստ Լեռնային Ղարաբաղի, և գոնե այս պարագայում լրատվական դաշտը հանդուրժող կլինի անձիս նկատմամբ` անկախ նրանից, թե ինչ գաղափարներ եմ ես դավանում: Վաղուց ի վեր մեդիադաշտում կոյուղատարի համբավ ունեցող երկու լրատվամիջոց՝ 7or.am-ը և zham.am-ը, սկսեցին լուտանքի տարափ տեղալ իմ հասցեին` բացարձակապես ոչ մի առնչություն չունենալով գրքում զետեղված հոդվածի հետ: Անկապ բարբաջանք, միայն թե անձնապես վիրավորեն: Ասացի` լավ, «ջիգրու» են անում, որովհետև ձախողված են հականախագահական և հակահանրապետական քարոզչության մեջ: Մի առժամանակ անց, արդեն նպատակահարմար եղավ երկրորդ գրքով հանդես գալ, ուր ներառված են վերջին մեկ ամսվա ընթացքում հրատարակված չորս հոդվածներս: Միայն վերնագրերի հիշատակումն արդեն ինքնին կհուշի, թե ինչի մասին է խոսքը. «Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ», «Կրակում են Հայաստանի վրա՝ նշանակետ ունենալով Ռուսաստանը», «Քառօրյա պատերազմից հետո Հայաստանն իր ճշմարտացիությանը և սեփական ուժերին վստահ երկիր է», «Կրակում են Հայաստանի վրա՝ նշանակետ ունենալով ամբողջ աշխարհը»: Գիրքը թարգմանվեց յոթը լեզվով: Էլի պատահական չէր յոթ լեզուն, որովհետև Թբիլիսիում կայանալիք Վեհաժողովի ժամանակ գիրքը տրվելու է ԵԱՀԿ 57 անդամ-երկրի պատվիրակության ղեկավարներին: Հունիսի 5-ին ինձ բա՜խտ վիճակվեց «Արմենիա» հեռուստաալիքով ելույթ ունենալ «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարում: Սկզբից մինչև վերջ այն նվիրված էր Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանը: Բացարձակապես և ոչ մի վիրավորական խոսք և ոչ մեկի հասցեին չէր ասվել: Բայց ես սպասում էի, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան հնարավոր չէ հարձակումներ չանի իմ դեմ, որովհետև այդ գրքերը սարսափելի խոցելի են դարձնում իրենց դիրքերը: Մեկ շաբաթ սպասեցին: Եվ, այո՛, ելույթներիցս և գրքի հրատարակումից մեկ շաբաթ անց մեկ էլ հայհոյանք եմ կարդում samoarm1 կայքում, ամենալպի՜րշ հայքոյանք: Բնականաբար, երբ մի քիչ ավելի մոտիկից ծանոթացա այդ կայքին, հասկացա, որ սա, ամենայն հավանականությամբ, ադրբեջանաթուրքական լրատվամիջոց է, բայց որոշ կասկածներ առաջացան, որ, կարող է, հայեր էլ են կանգնած դրա թիկունքում: Եվ, եթե կան հայեր, ապա, երևանյան բարբառով ասած` դրանք ոչ այլ ոք են, քան Սովետաշենի զիբլանոցում գինովցած բոմժերի սեռական հարաբերությունների վաղաժամկետ ծնունդ: Կրկնում եմ՝ samoarm1 կայքի թղթակիցների թիկունքում կանգնածների մասին է: Բայց զարմանքս կրկնակի և եռակի էր, երբ ճիշտ նույն օրը 7or.am-ը և zham.am-ը բացարձակապես գրեթե նույն տոնայնությամբ (բայց առանց հայհոյանքի), հոդվածներով հանդես եկան: Այս ամբիոնից դիմում եմ պարոններ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Բաբայանին, Վարդան Օսկանյանին՝ «ձեզ գովերգող կայքերի գյամերը քաշեք»: Եթե ձեզ թվում է, թե ես պետք է այս կամ այն «դուրս ընկած» լրագրողին քննադատեմ, սխալվում եք: Այնպես մի արեք, որ իմ տարերքի մեջ ընկնեմ և սկզբից մինչև վերջ հիմնավոր քննադատության թիրախ դարձնեմ ձեզ: Հավատացնում եմ, հարկադրված կլինեք գոնե ժամանակավորապես ձեր «պրապիսկան» փոխել:
Եվս մեկ հարցի մասին: Վերջերս, չգիտես ինչու, մի մեծ, շատ դեպքերում արհեստական աղմուկ են բարձրացրել Մարիա Զախարովայի հայտնի հայտարարությունից հետո, այն էլ, այն բանից հետո, երբ հարգարժան Էդուարդ Հովսեփիչը առավել քան սպառիչ պատասխան տվեց խնդրո հարցին: Հրապարակում եղավ այն մասին, որ այդ հայտարարությունը ադրբեջանական պատվեր էր: Այս ամբիոնից ես պարզապես ուզում եմ ընդամենը կարդալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի ուղերձը Հայաստանի Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարին, որը 2012 թ. մարտին ընթերցեց «Եդինայա Ռոսիյա» -ի փոխնախագահ Արթուր Չիլինգարովը. «Искренне приветствую всех участников и гостей форума. Ваша партия, являющаяся ведущей политической силой страны, вносит большой практический вклад в поступательное развитие, пользуется заслуженным авторитетом у населения Армении. Постоянно содействует укреплению дружественных и добрососедских отношений России и Армении. Благотворный межпартийный диалог между нами ведется по самому широкому кругу вопросов»: Պաշտոնական Ռուսաստանի գնահատականը Հանրապետական կուսակցությանը (նրա գաղափարախոսությանը – խմբ.) ահա սա է: Եվ հանկարծ մենք չընկնենք այն ծուղակի մեջ, որը լարում ու դավում է ադրբեջանաթուրքական քարոզչամեքենան:
Շնորհակալություն:
«Ագային Միաբանություն» կուսակցության մամլո ծառայություն