ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱ
ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
30 հուլիսի 2015թ., N АРИ – 4/245
Երախտագիտական նամակ Արտաշես Գեղամյանին
ՌԴ Պետական դումայի ՌԼԴԿ խմբակցության անունից
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից
Ազգային ժողովի պատգամավոր
Ա.Մ. Գեղամյանին
Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան, 0095
Մարշալ Բաղրամյան պող. 19
Հարգելի՛ Արտաշես Մամիկոնի
ՌԼԴԿ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ներկայացված տեսանյութերի համար, որոնք թույլ են տալիս ամբողջական կարծիք կազմել ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովի մթնոլորտի, ինչպես նաև Ձեր օբյեկտիվ և ազնիվ դիրքորոշման մասին։
Նկատի ունենալով այն, որ ՌԼԴԿ-ն և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համանման մոտեցումներ ունեն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, մեր կուսակցությունների փոխգործակցությունը կարող էր ամրապնդել Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների հարաբերությունները։
Հարգանքով՝
ՌԼԴԿ խմբակցության՝ միջազգային կապերի գծով
լիազոր ներկայացուցիչ Ռ.Ի. Խուդյակով
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՌՈԲԵՐՏՈ ՄՈՆՏԵԼԱՅԻ ԵՐԱԽՏԱԳԻՏԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ 2015թ. հուլիսի 5-9-ը Հելսինկիում կայացած ամենամյա խորհրդաժողովում տեղի ունեցան ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր քարտուղարի ընտրությունները։ Սույն հարցի քննարկման ընթացքում ելույթ ունեցավ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, որը պաշտպանեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի աշխատակազմի տնօրեն Ռոբերտո Մոնտելայի թեկնածությունը։
Ներկայացնում ենք ԵԱՀԿ ԽՎ նորընտիր Գլխավոր քարտուղարի երախտագիտական նամակը Ա.Գեղամյանի հասցեին։
Dear Artashes,
I am now back to Vienna after my summer holiday in Italy immediately after the Helsinki Annual Session.
I just wanted to say to you and to your delegation and staff THANK YOU for your support on 5 July and for all the good things you did for me and the Assembly during the past years.
Thank you in particular for your great words of support during the Standing Committee Session before the vote took place. What you said was really moving and I really appreciated the points you made.
I look forward to our cooperation in the future and I know I can always count on your support and advice in the coming years. I wish you a great summer holiday and see you in Ulan Bator, I hope.
All the best,
Roberto
Roberto Montella
Director of Presidential Administration
OSCE Parliamentary Assembly
Թանկագին Արտաշես
Հելսինկիի ամենամյա խորհրդաժողովից անմիջապես հետո Իտալիայում ամառային հանգիստս անցկացնելով՝ այժմ վերադարձել եմ Վիեննա։
Ես Ձեզ և ձեր պատվիրակությանը հենց ցանկացա ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հուլիսի 5-ին ինձ սատարելու և բոլոր լավ գործերի համար, որ Դուք արել եք ինձ և Խորհրդաժողովի համար վերջին տարիների ընթացքում։
Շնորհակալություն, մասնավորապես, մինչև քվեարկությունն սկսվելը, Մշտական կոմիտեի (խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների նիստ- խմբ.) ժամանակ աջակցության Ձեր հիանալի խոսքերի համար։ Այն, ինչ Դուք ասացիք, հիրավի, հուզիչ էր, և ես իսկապես գնահատում եմ Ձեր արածը։
Ես անհամբեր սպասում եմ ապագայում մեր համագործակցությանը և գիտեմ, որ կարող եմ մշտապես ակնկալել Ձեր աջակցությունը և խորհուրդներն առաջիկա տարիներին։
Ցանկանում եմ Ձեզ հիանալի ամառային հանգիստ և հույս ունեմ տեսնել Ձեզ Ուլան Բատորում։
Լավագույն ցանկություններով՝
Ռոբերտո
Ռոբերտո Մոնտելա
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի
նախագահի աշխատակազմի տնօրեն