Բռնապետին ծնում է ամբոխը, իսկ տապալում է ժողովուրդը

 

06.06.2020, Shame.am

http://www.shame.am/news/view/68358.html

 

Անոտացիա

Քաղաքական ուժերը, որոնք ՀՀ տնտեսության զարգացման, ներքին և արտաքին քաղաքականության շատ ու շատ հարցերում միշտ չէ, որ համընկնող մոտեցումներ ունեն, ավելին՝ դրանք հաճախ հակադիր են, միասնական են մի բանում՝ Ն.Փաշինյանի և նիկոլվովաևիչյան խառնամբոխի հետագա գտնվելն իշխանությունում մահացու սպառնալիք է հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գոյությանը։ Եվ այս իրողությունն արդեն ընդունում են անգամ այն քաղաքական ուժերը, որոնք 2018թ. ապրիլ-մայիսին ոչ միայն ողջունում էին այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը» (իսկ իրականում՝ պետական հեղաշրջումը), այլև իրենց ներկայացուցիչներին պատվիրակեցին Հայաստանի կառավարություն։

Հայաստանում կորոնավիրուսով վարակումների դինամիկան, որը նկատվում է վերջին օրերին, չի կարող խոր տագնապի զգացողություն չառաջացնել։ Սկսած ս.թ. հունիսի 2-ից՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը տատանվում է 500-ից մինչև 700-ի միջակայքում։ Եվ այս տագնապահարույց ֆոնին, հետևելով «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի անվերջանալի live-երին հնարավոր բոլոր հեռուստա- և ինտերնետ-հեռուստաալիքներով, ակամա գալիս ես հետևյալ եզրահանգման. չնայած այդ մաս-մեդիաների մեկնաբանների հնչեցրած գնահատականների տարբեր ուղղվածություններին՝ դրանք իրենց ամբողջության մեջ չեն կրում համավարակի դեմ պայքարում հայ հանրության համախմբման մոբիլիզացնող լիցք։ Ընդ որում՝ Փաշինյանի կողմնակիցները թեթևակի նախատում են (մեծ ճանապարհների) իրենց ասպետին անվճռականության համար, ընդ որում՝ անվճռականության ոչ թե կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, այլ նախկին իշխանությունների սևացման աշխատանքում։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի։

Իշխանությունների գործողությունների ալգորիթմը միանգամայն հասկանալի է, դիցուք՝ նրանք հո չեն սկսի ընդունել, որ արդեն երկու տասնամյակ կանոնավորապես հարյուր միլիոնավոր դոլարներ են ստացել մարդատյաց կազմակերպությունից, որի անունն է Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամ, կամ էլ անդրօվկիանոսյան տարատեսակ և արևմտյան դեմոկրատական այլ ինստիտուտներից, ինչի մասին քանիցս գրել եմ։ Նշենք նաև, որ անփող պայմաններում չէին գործում նաև «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի նորահայտ վայ-միսիոներները։ Էլ չեմ ասում մեր օրերում նկատվող՝ անառակ քաղաքական մարմնավաճառների ինքնատիպ վերածննդի մասին, որոնք, վերջապես, գտան իրենց իսկական նշանակությունը՝ հագնելով «թավշյա հեղափոխության» (նկատի է առնվում Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը) նվաճումների պաշտպանի պատմուճանը, և որոնք արդեն բացահայտ լրացնում են ԼԳԲՏ հանրույթի շարքերը։ Անկեղծ ասենք. ՀՀ քաղաքական առաջնաբեմի առաջնային դիրքեր դուրս գալու նրանց անխոնջ փորձերը երկակի զգացողություն են առաջացնում։ Մի կողմից՝ բավարարության զգացում նրանով, որ նրանց ակտիվությունը վկայում է «ժողվարչապետի» քաղաքական ֆիասկոյի մասին, ինչն ավելի ու ավելի ակնբախ է դառնում։ Դրա ապացույցն են թեկուզև ԼԳԲՏ տարատեսակ տականքների թախանձանքները՝ հասցեագրված իր իսկ սիրեցյալ Նիկոլ Վովաևիչին՝ վերադառնալ իր փորձված բարեկամներին (ընդ որում՝ նկատի ունենալով տարբեր տեսակի համասեռամոլներին, որոնք ժամանակին դրսևորվել և վերջին երկու տասնամյակներին շռայլորեն պարգևատրվում էին՝ նախկին իշխանությունների գիտությամբ, իրենց հլու-հնազանդության և ընդդիմությանը զրպարտելու համար)։ Լինելով նման փոխակերպումների վկաները՝ ակամա մտածում ես՝ իսկ ի՞նչ բովանդակություն նկատի ունեն՝ քաղաքակա՞ն, թե՞ ֆիզիոլոգիական, ԼԳԲՏ ակտիվիստները՝ օգտագործելով «փորձված ընկերներ» արտահայտությունը։ Չնայած խոստովանում եմ, որ սույն պարագայում դա էական դեր չի խաղում։ Մյուս կողմից՝ այդ գործընթացը, Ն.Փաշինյանի երկրպագուների նոսրացող շարքերի կողքին, չափավոր լավատեսություն է առաջացնում այն անբեկանելի փաստի գիտակցությունից, որ նիկոլվովաևիչյան հակազգային ռեժիմից ազատվելը սարերի հետևում չէ։ Միևնույն ժամանակ, տագնապալի մտքերի տեղիք է տալիս մեկ այլ հանգամանք, այն է՝ որքան խիստ են սասանված Հայաստանի մեծահասակ բնակչության առնվազն մեկ երրորդի քրիստոնեական, ընտանեկան և, վերջապես, քաղաքակրթական արմատները, որը (ընտրողների 51%-ի անգործության պարագայում, որոնք 2018թ. դեկտեմբերին չմասնակցեցին Հայաստանի Հանրապետության VII գումարման Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) ընտրություններին) իշխանության բերեց զբաղեցրած պաշտոնին բացարձակապես անհամարժեք Նիկոլ Փաշինյանին։

Հարգելի ընթերցող, խնդրում եմ չհամարեք, թե վերոշարադրյալը նշանակում է շեղվել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած գլխավոր խնդիրները սահմանելու իմ մոտեցումները ներկայացնելուց։ Այդ խնդիրներն են՝ ՀՀ բնակչության փրկությունը կորոնավիրուսի համավարակից և դրան հաջորդող տնտեսական կոլապսից։ Այս հոդվածում հանգամանալիորեն չեմ նկարագրի, ավելի ճիշտ՝ չեմ խոսի կորոնավիրուսի դեմ պայքարի արդեն առկա դրական փորձի մասին, որը կուտակվել է աշխարհի մի շարք երկրներում։ Այս հաշվով մանրամասն պարզաբանումներ, ընդ որում՝ որպես կանոն, բավական հստակ, պարբերաբար հաղորդվում են Ռուսաստանի և աշխարհի բոլոր առաջատար հեռուստաալիքներով։ Փորձանքն այլ բանում է, որ դրանք, թվում է, անցնում են ՀՀ իշխանավորների ականջների կողքով։ Այս պայմաններում չես կարող չմտաբերել կոմիսար Փոլ Ժյուվի՝ մեր իշխանությունների համար բավական ակտուալ դիմումը «Ֆանտոմաս» եռամաս ֆիլմից, որը պարզամիտ լրագրող, «Լուսաբաց» թերթի (ֆր.՝ Le Point du Jour) խմբագիր Ֆանդորին բազմիցս նախատում է. «Կրկնո՛ւմ եմ բթամիտների համար»։ Միայն թե չկարծեք, հարգելի ընթերցող, թե ակնարկում եմ «Լուսաբաց» թերթի խմբագիր Ֆանդորի և «Հայկական ժամանակ» թերթի երբեմնի խմբագրի՝ Նիկոլ Փաշինյանի բնավորությունների նմանությունը։ Նրանց նմանությունն այլ բանում է. ինչպես Ֆանդորը չէր հավատում Ֆանտոմասի գոյությանը, այնպես էլ Փաշինյանը չէր հավատում կորոնավիրուսի համավարկի գոյությանն ու սպառնում էր վերցնել ու ոչնչացնել կորոնավիրուսը։ Լավ է, չէ՞, մեր նման՝ հեղափոխական։ Սակայն եթե առաջին դեպքում ունենք Պիեռ Սուվեստրի և Մարսել Ալենի ստեղծագործության պարոդիան, որն էկրանավորել է տաղանդավոր ռեժիսոր Անդրե Յունեբելը, ապա մեր դեպքում մենք ունենք ողբերգություն, որը մեզ վրա ՀՀ 12 364 վարակված քաղաքացի և 207 մահացած է արժեցել։  Այս տողերը գրելու պահին նախկինի պես վարակված է մնում 8385 մարդ։ Բարիք է, որ օրերս՝ ս.թ. հունիսի 4-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը բուհում տեղի ունեցած ակադեմիական քննարկումների ընթացքում (կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի թեմայով) իր գործընկերների հետ միասին մատչելի լեզվով հանգամանալից բացատրեց ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ բթամիտներին իշանավորների թվից համավարակի դեմ պայքարի անհետաձգելի միջոցների մասին։ Չեմ թաքցնի,  ինձ խիստ հուզեցին Արմեն Մուրադյանի խոսքերը արմատական կարծիքների և ցինիզմի անթույլատրելիության մասին, հատկապես երբ խոսքը վերաբերում է մեր քաղաքացիների առողջությանն ու, մանավանդ, երբ հազվադեպ չեն մահացու ելքով դեպքերը։ «Երբ վերակենդանացման բաժանմունքները լիքն են պացիենտներով, և մեր բուժաշխատողներն արդեն երկու ամիս անասելի ջանքերի գնով մարդկանց կյանք են վերադարձնում, ես չեմ կարծում, թե դա կարելի է անվանել պարզապես ներկայացում»,- ասաց պրոֆեսոր Ա.Մուրադյանը։ Կարծում եմ, որ սա արդարացի վրդովմունք է, առաջին հերթին՝ հասցեագրված Նիկոլ Վովաևիչին, որն անգամ կորոնավիրուսի համավարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունից հետո հանրահավաքներ էր կազմակերպում՝ հաջակցություն իր իսկ նախաձեռնած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի։ Էլ չեմ կրկնում նրա քիմերական կոչերը կորոնավիրուսի ոչնչացման հեղափոխական մոտեցումներ կիրառելու մասին, դիցուք՝ պինցետով, նախապես էլ կորոնավիրուսին հանդգնաբար «պատվելով» այսպիսի մակդիրով, թե՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ վախենանք։ Էլ չեմ ծավալվի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի թեմայի շուրջ։ Ասեմ միայն, որ ներկա իշխանություններին բաժին հասած ժամանակը, դաժան ճակատագրի նման, լուրջ փորձություն դարձավ հայ ժողովրդի համար գուցե նրա դյուրահավատության և օվկիանոսի այն կողմից պարտադրված, հանձին «ժողվարչապետի»՝ քայլող ստի մարմնավորմանն աջակցելու պատճառով։ Բարիք է, որ այսքան փշոտ խաչը կրելու բեռը, բալզակյան շագրենի կաշվի նման, անդառնալիորեն փոքրանում է։ Կարծում եմ, որ այժմ մենք պետք է լրջորեն խորհենք արդեն իր մասին իմաց տվող տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին, ճգնաժամ, որը կարող է վերածվել տնտեսական աղետի։

Եվ այսպես, ս.թ. հունիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեն հրապարակեց «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-ապրիլին» տեղեկագիրը։ Տեղեկագրից հետևում է, որ ս.թ. ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ. ապրիլի համեմատ կազմել է 98.3%, ընդ որում՝ արդյունաբերական արտադրության ծավալը ս.թ. I եռամսյակում կազմել է անցած տարվա համապատասխան ցուցանիշի 67,4%-ը։ Արդեն 2020թ. ապրիլին ՀՀ տնտեսության վիճակը կտրուկ վատթարացավ։ Այսպես, ողջ արդյունաբերական արտադրության ծավալը ս.թ. ապրիլին կազմեց 2019թ. համապատասխան ցուցանիշի 91,4%-ը, մշակող արդյունաբերության արտադրության ծավալը (ս.թ. ապրիլին) կազմեց 2019թ. համապատասխան ցուցանիշի 83,8%-ը, տեքստիլ արտադրանքի արտադրությունը՝ համապատասխանաբար 14,2%, հագուստի արտադրությունը՝ 21,5%, քիմիական արդյունաբերության արտադրությունը՝ 85,6%, ոսկերչական իրերի արտադրությունը՝ 1,4% (տե՛ս «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-ապրիլին», էջ 14-15)։ Կարելի էր շարունակել արդյունաբերության ճյուղերի ցուցակը, որոնցում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների էական անկում։ Սակայն, կարծում եմ, դրա կարիքը չկա, քանի որ վերը ներկայացված ցուցանիշները վկայում են անհետաձգելի միջոցների ընդունման անհրաժեշտության մասին, որոնք կապահովեն այդ արտադրություններում զբաղված ՀՀ հազարավոր քաղաքացիների լրիվ զբաղվածության և եկամուտների վերականգնումը։  Դա իր հետևից կբերի բնակչության վճարունակ պահանջարկի, ասել է թե՝ առևտրի և այլ ծառայությունների ծավալի աճ։ Նշենք, որ ս.թ. ապրիլին առևտրի ծավալը կազմել է անցած տարվա ապրիլի համապատասխան ցուցանիշի 66,9%-ը (նույն տեղում, էջ 32)։

Եվ ահա, այս ցուցանիշների հետևում կոնկրետ ձեռնարկություններ են և նյութական արտադրության ոլորտի, առևտրի և սպասարկումների կազմակերպություններ։ Կառավարության խնդիրն է՝ մշակել տնտեսության (ինչպես առանձին ճյուղերի, այնպես էլ յուրաքանչյուր առանձին վերցրած ձեռնարկության կտրվածքով) վերականգնման ընդհանուր մոտեցումներ, ինչը ՀՀ պայմաններում միանգամայն հասանելի և իրականանալի խնդիր է։ Վերապահումով ասեմ, որ սա իրական է միայն ՀՀ կառավարության ղեկավարությունից Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի շուտափույթ հեռացման պայմաններում։

Որպեսզի հարգելի ընթերցողը տպավորություն չստանա «ժողվարչապետի» հանդեպ տողերիս հեղինակի կանխակալ վերաբերմունքի մասին, բավական է հետևել Փաշինյանի օրվա ռեժիմին կորոնավիրուսով վարակվածների թվի սպառնալի աճի և Հայաստանը համակած խոր սոցիալական և տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Այսպես, այս չկայացած իշխանազավթիչը անգամ ծուլանում է ծանոթանալ, օրինակ, Գործողությունների համազգային պլանին, որոնք ապահովելու են բնակչության զբաղվածության և եկամուտների վերականգնումը, տնտեսության աճը և երկարաժամկետ կառուցվածքային փոփոխությունները մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունում։ Այսինքն՝ ծանոթանալ մի փաստաթղթի, որը պատրաստել է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կորոնավիրուսի համավարակի, արգելքների և սահմանափակումների պատճառով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար։ Գրում եմ այս տողերը և ինքս էլ խոստովանում. լավ, ասենք թե Նիկոլ Վովաևիչը արդեն կարգին ձանձրացրած ամեն տեսակ Live-երի արանքում կարդաց այս փաստաթղթի բոլոր 9 բաժինները, որոնցով նախատեսվում են մոտ 500 միջոցառում, քաղաքացիների և բիզնեսի աջակցման նոր միջոցներ։ Ու ի՞նչ կփոխվի դրանից, չէ՞ որ նա ոչինչ էլ չի հասկանա։ Միայն եթե նրա տիկինը կանացի ինտուիցիայով գլխի չընկնի, որ մեկ կամ երկու միջոցառում ընդունելի են ՀՀ-ում իրականացվելու համար, քանի որ դրանք ինչ-որ չափով կմեղմեն Հայաստանի վարչապետի բաղձալի աթոռից իր թանկագին ամուսնու հեռացման օրեցօր ահագնացող սպառնալիքները։ Ոչ, հարգելի ընթերցող, հույսս այն է, որ Ռուսաստանի տնտեսության վերականգնման պլանը նա կվստահի կարդալ ՀՀ կառավարության՝ տնտեսության և ֆինանսների համար պատասխանատու անդամներին։ Կարծում եմ, որ նրանք հաստատ այդ փաստաթղթից իրենց համար հասկանալի ու օգտակար մի ինչ-որ բան կքաղեն ՀՀ տնտեսության համար։ Իսկ հետո՝ տեխնիկայի հարց է, այն է՝ նրանք կհամոզեն Նիկոլ Վովաևիչին այն բանում, որ նա դեռ սկզբից էր ասել այդ միջոցառումների մասին, ուստի՝ հեղինակն ինքն է՝ ամենագետը, ուստի այնուհետև կարելի է սկսել դրանց իրականացումը։ Ավաղ, ասվածը չափազանցություն կամ էլ աբսուրդի թատրոնի դրվագի նկարագրություն չէ, որի մեջ գտնվում է Հայաստանի Հանրապետությունը 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից և հիրավի տիեզերական մասշտաբի պոպուլիստ Նիկոլ Վովաևիչի կողմից իշխանությունը զավթելուց հետո։

Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, սրանով կցանկանայի ավարտել հոդվածս, բայց տեսեք, թե ինչ եղավ. ս.թ. հունիսի 5-ին, կեսօրից հետո գումարվեց «Բարգավաճ Հայաստան» (այսուհետ՝ ԲՀԿ) ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության  Քաղխորհրդի արտահերթ նիստը։ Ելույթ ունենալով այդ նիստի ժամանակ՝ ԲՀԿ և համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն (ԲՀԿ-ն Ազգային ժողովում թվով երկրորդ խմբակցությունն է) ասաց. «Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ այս կազմով (նկատի ունի ՀՀ կառավարության կազմը – Ա.Գ.), այս կառուցվածքով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Բայց այսօր այս բոլոր ձախողումներն ու անհաջողություններն այնպիսին են, որ լիարժեք կարող եմ ասել, որ կառավարության ոչ թե 97, այլ 100%-ը պետք է փոխել։ Ինձ համար հաճելի չէ ասել սա, բայց մենք տեսնում ենք, որ ձախողված են բոլոր ոլորտները»։ Այնուհետև Գ.Ծառուկյանն ավելացրել է, որ իշխանությունների հռչակած տնտեսական հեղափոխությունն այդպես էլ իրականություն չդարձավ, և հիմա տնտեսությունը կորցրել է իր իմունիտետը, և նա, մասնավորապես, ասաց. «2019թ., երբ դեռ համավարակ չկար, ներդրումները կրճատվեցին 2.5 անգամ՝ 2018թ. համեմատ»։ Կարելի էր շարունակել «ժողվարչապետի» կառավարության ամեն տեսակ ձախողումների թվարկումը, որոնք անգամ Նիկոլ Վովաևիչի ընկալման համար շատ մատչելի ձևով իր ելույթում մատնանշեց Գագիկ Ծառուկյանը։ Սակայն, հարգելի ընթերցող, կարծում եմ, որ դրա կարիքը չկա այն պարզ պատճառով, որ ձեր խոնարհ ծառան հոդվածից հոդված ահա արդեն երկու տարի հարգարժան և հեղինակավոր REGNUM տեղեկատվական գործակալության ինտերնետ-պարբերականի էջերում գրում է այդ մասին։ Կարևոր է այլ բան։ Անգամ ամենատարբեր քաղաքական ուժերը, որոնք ՀՀ տնտեսության զարգացման, ներքին և արտաքին քաղաքականության շատ ու շատ հարցերում միշտ չէ, որ համընկնող մոտեցումներ ունեն, ավելին՝ դրանք հաճախ հակադիր են, միասնական են մի բանում՝ Ն.Փաշինյանի և նիկոլվովաևիչյան խառնամբոխի հետագա գտնվելն իշխանությունում մահացու սպառնալիք է հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գոյությանը։ Եվ այս իրողությունն արդեն ընդունում են անգամ այն քաղաքական ուժերը, որոնք 2018թ. ապրիլ-մայիսին ոչ միայն ողջունում էին այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը» (իսկ իրականում՝ պետական հեղաշրջումը), այլև իրենց ներկայացուցիչներին պատվիրակեցին Նիկոլ Վովաևիչի կառավարություն։ Ասվածը բնավ կշտամբանք չէ նրանց հասցեին, այլ փաստի արձանագրում։ Հանուն արդարության նշենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ցանկանում էր, որ իր կյանքը դեպի լավը փոխվի։ Բայց, ցավոք, մարդկանց համբերությունը չբավականացրեց, որպեսզի հնարավորություն տար կառավարող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (այսուհետ՝ ՀՀԿ) լրջորեն խորամուխ լինել ՀՀ տնտեսությունը ներառական զարգացման հուն փոխադրելու գործում, ինչի մասին ամենայն որոշակիությամբ հայտարարում էր ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը։ Խոստովանենք, որ Նիկոլ Վովաևիչի անգերազանցելի պոպուլիզմը հաղթանակ տոնեց առողջ բանականության հանդեպ, և այդ ժամանակվանից բացվեց հայ ժողովրդի նորագույն ողբերգական պատմության առաջին էջը։ Մեր օրերի իրադարձությունների նկարագրությունը լիարժեք չէր լինի, եթե չխոսեինք «ժողվարչապետի» մերձավոր շրջապատի հիստերիկ վայնասունի մասին ԲՀԿ առաջնորդի հասցեին, որոնց հարձակումներն արդեն կեսգիշերից շատ հետո սկսեցին տարածվել ամենատարբեր մաս-մեդիաներով, որոնք միայն մեկ ընդհանուր բան ունեին՝ ֆինանսավորման արտասահմանյան աղբյուրներ։ Մեջբերումներ չեմ կատարի նիկոլվովաևիչյան սխրակիցների  տարատեսակ զզվելի արտահայտություններից Գ.Ծառուկյանի հասցեին։ Կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստանի» անդամների համարժեք պատասխանները երկար սպասել չեն տա։

Դե ինչ, հարգելի ընթերցող, նշենք, որ զրպարտչական չարախոսությունները, որոնք մինչև երեկ հասցեագրվում էին հիմնականում ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին, ինչպես նաև նրանց քաղաքական դաշնակիցներին, մասնավորապես՝ «Ազգային Միաբանություն» կուսակցությանը (որի նախագահը լինելու պատիվն ունեմ), այժմ ուղղված են դեպի Գագիկ Ծառուկյանն ու նրա համախոհները։ Նիկոլվովաևիչյան քաղաքական խեղկատակների օգտագործած ստոր ձևակերպումներն ու արտահայտությունները շատ տարողունակ կերպով բնութագրում են ՀՀ ներկայիս իշխանավորների ինտելեկտուալ մակարդակը, իսկ ավելի շուտ՝ դրա լիակատար բացակայությունը։ Հատկանշական է, որ ԲՀԿ-ին քննադատողները մերկացնում են իրենց էության ողջ անսկզբունքայնությունն ու երկակիությունը, ինչն էլ, ի դեպ, պետք էր սպասել։ Փողոցը, եթե հերոսներ ծնում էլ է, ապա ոչ բնավ պատգամավորական մանդատներ ունենալու իրավունքով օժտված, այլ հաճախ ծնում է պատահական սրիկաների քաղաքականության մեջ։ Գրում եմ այս տողերը և մտաբերում ֆրանսիացի գիտնական Գուստավ լը Բոնի (G. Le Bon) խոսքերը, որը, վերլուծելով ամբոխի հոգեբանությունը, գրում է. «Ամբոխի մեջ անհատների ինտելեկտուալ կարողություններն անհետանում են, տարատեսակը խեղդվում է միատեսակի մեջ։ Ամբոխի մեջ կարող է տեղի ունենալ միայն հիմարության, այլ ոչ թե խելքի կուտակում»։ Ակամա տպավորություն է ստեղծվում, թե Գուստավ լը Բոնը եղել է 2018թ. ապրիլին Նիկոլ Փաշինյանի և КО-ի կազմակերպած անվերջանալի հանրահավաքների ականատեսը։ Ընդ որում՝ նա, մեր պարագայում, միայն մի բան է աչքաթող արել, այն է. Երևանում ցուցարարների զգալի մասի մոտ սկզբից ևեթ բացակայում էին «անհատների ինտելեկտուալ կարողությունները», դրանից ելնելով՝ ամբոխում դրանք անհետանալ ոչ մի կերպ չէին կարող։ Միևնույն ժամանակ, հանուն արդարության նշենք, որ ՀՀ նախկին իշխանությունները թերագնահատեցին ֆրանսիացի անզուգական հոգեբան, սոցիոլոգ, անթրոպոլոգ և պատմաբան Գուստավ լը Բոնի նախազգուշացումները, որը դեռևս 1894-1895թթ. իր «Ժողովուրդների հոգեբանությունը» և «Զանգվածների հոգեբանությունը» աշխատություններում նախազգուշացնում էր. «Մենք նոր տիրակալների բռնապետության վկաներն ենք, որոնց ամբոխը ենթարկվում է էլ ավելի շատ, քան կառավարությանը։ Գժտությունների պատճառով հանրային իշխանությունն էլ ավելի է կորցնում իր նշանակությունը։ Պետական մարդը պետք է հասկանա ամբոխի երազանքները և դրանք մատուցի որպես բացարձակ ճշմարտություններ։ Գլխավորը ամբոխին գրավելն է, և այդ ժամանակ ամենահակադիր ռեժիմները, ամենաանհանդուրժելի բռնապետները առաջ են բերում նրա հիացմունքը։ Ամբոխն իր ձայնը տվել է թե՛ Մարատի, Ռոբեսպիեռի, թե՛ Բուրբոնների, Նապոլեոնի, թե՛ հանրապետության օգտին»։ Ասել, թե Նիկոլ Վովաևիչը և КО-ն տիրապետում էին այդ գործիքին իշխանությունը զավթելիս՝ չափից ավելի անճշմարտանման կլինի։ Սակայն նրա ուղեվարները՝ գունավոր հեղափոխությունների անդրօվկիանոսյան ստրատեգները, լիովին օգտվեցին Լը Բոնի խորհուրդներից։

Հոդվածն ավարտելով կցանկանայի մեջբերել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սիլոգիզմը երկրում կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ։ «Պարզագույն սիլոգիզմ. առաջին՝ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին։ Երկրորդ՝ պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին։ Եվ երրորդ՝ ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»,- գրել է Տեր-Պետրոսյանը, որին ս.թ. հունիսի 5-ին մեջբերել է Ilur.am ինտերնետ-պարբերականը։ Կարելի էր շարունակել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ լրացնելով, որ էլ ավելի մեծ խելահեղություն է պատերազմի ժամանակ իշխանությունում հանդուրժել դիլետանտներին, որոնք իրենց անգրագետ գործունեությամբ պետությունը տանում են ինքնաքայքայման և այլն, և այլն։ Սակայն ժամանակին այս հաշվով շատ ավելի թունդ և հասկանալի արտահայտվել է ավիավթարից զոհված գեներալ Ալեքսանդր Լեբեդը, որն ասել է. «Ձիերին գետանցման ժամանակ չեն փոխում, իսկ էշերին կարելի է և պետք է փոխել»։ Չվիրավորենք հանկարծ այս համեմատությամբ մարդկանց կողմից չհասկացված չորքոտանի երազողներին։

Վերլուծելով անցած օրվա իրադարձությունները, նիկոլվովաևիչյան թիմի անզուսպ հիստերիան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքավարի արտահայտած գնահատականի առիթով Նիկոլ Փաշինյանի կառավարության լիակատար ձախողման մասին՝ ակամա գալիս ես բավական անսպասելի եզրակացության, դիցուք. Փաշինյանը և КО-ն, որքան էլ որ սա անսպասելի թվա, ի վերջո գիտակցեցին, որ իրենց սեփական փրկությունը համազգային բանադրանքից (բացառությամբ սորոսյան լափակերների, «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի և ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների) շատ բանով կախված է «կառավարության կազմի 100%-ի» անհապաղ հրաժարականից։ Եվ դա կլինի հայկական պետականության ինքնաքայքայման կանխման առաջին քայլը։ Դա միաժամանակ կդառնա համոզիչ վկայությունը ռուս գրող, նկարիչ և աֆորիստ Արկադի Ֆիլիպովիչ Դավիդովիչի ասույթի. «Բռնապետին ծնում է ամբոխը, իսկ տապալում է ժողովուրդը»։

Վերջաբանի փոխարեն. Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Երբ գրում էի իմ տագնապահույզ խորհրդածությունները Հայաստանում վերջին օրերի իրադարձությունների մասին, աչքերիս առջև կենդանացան անմոռանալի կադրերը ս.թ. ապրիլի 11-ի եզակի համերգ-մարաթոնից՝ «Մենք միասին ենք», որը տեղի ունեցավ Մեծ թատրոնի բեմում՝ ի երախտագիտություն բժիշկների, ովքեր պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Մեծ է ցանկությունս՝ մեջբերում կատարելու Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության մամլո ամփոփագրից. «Մեծ թատրոնի պատմական բեմում բացարձակ դատարկ դահլիճի առջև ելույթ ունեցան տասնյակ արտիստներ։ Նրանք իրենց արվեստով արտահայտեցին այն, ինչն այժմ մեր երկրի (ասենք, որ նաև Հայաստանի – Ա.Գ.) յուրաքանչյուր բնակչի սրտում է։ Սա վիթխարի շնորհակալություն է բժիշկներին, որոնք այս պահին անվախ պայքարում են պացիենտների կյանքերի համար, կամավորականներին, որոնք իրենց վրա են վերցրել ռիսկի խմբի մարդկանց հոգսը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր պետք է ծառայության պարտքի բերումով աշխատանքի դուրս գան, որպեսզի կյանքը մեր քաղաքներում շարունակվի»։ Իսկ այժմ, հարգելի ընթերցող, պատկերացրեք, թե ինչ զգացումներ ունեցավ ձեր խոնարհ ծառան, որը իրական ժամանակի ռեժիմով հետևում էր մեկ այլ համերգի՝ անկասկած, մեծ տաղանդով օժտված 12-ամյա ջութակահար Ալեքսանդր Խաչատրյանի համերգին։ Այն տեղի ունեցավ ս.թ. մայիսի 26-ին Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան Հատուկ երաժշտական դպրոցի համերգային դատարկ դահլիճում։ Պատանի տաղանդավոր ջութակահարի համերգային ծրագրում Դմիտրի Շոստակովիչի N1 a-moll կոնցերտն էր ջութակի համար, ինչպես նաև ռուսական ծագում ունեցող ամերիկացի փայլուն ջութակահար, XX դարի ռուսական ջութակի դպրոցի խոշոր ներկայացուցիչ Նաթան Միլշտեյնի «Պագանինիանա» ստեղծագործությունը։ Ունկնդրելով մեծն Շոստակովիչի անմահ երաժշտությունն ու «Պագանինիանան» Ալեքսանդր Խաչատրյանի կատարմամբ՝ ինձ պարուրեց հպարտության զգացումը հնագույն տաղանդավոր քրիստոնեական հայկական քաղաքակրթությանը պատկանելուս համար, ինչպես նաև այն համոզմունքը, որ ինչքան էլ դժվար լինի մեզ համար կյանքում, ինչ կորոնավիրուսային փորձություններ էլ՝ ներմուծված նորահայտ բռնապետների հետ միասին, ճնշում գործադրեն մեզ վրա՝ այդ ամենն անցողիկ է։ Ավելին, համոզված եմ, որ մենք այդ բոլոր փորձությունները պատվով կհաղթահարենք։ Դրա գրավականը տաղանդներով շռայլ բիբլիական հայկական հողն է։ Եվ վերջում կցանկանայի բացականչել՝ շնորհակալություն քեզ, Ալեքսանդր Խաչատրյան, քո սրտառուչ ու կենսահաստատ ստեղծագործության համար։ 

                Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր