Eurasia Daily (EADaily)

 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԱՅՍ ԱՇԽԱՐՀԸ ՀԵՇՏ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ, ԵԹԵ ԹԵՐԱԳՆԱՀԱՏՎԻ ՎԵՐԱԾՆՎՈՂ ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԻ ՎՏԱՆԳԸ

 28.11.2015, Արմենպրես

Սիրիայի երկնքում թուրքական ՌՕՈւ-ի կողմից ուխտադրժորեն խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում նեոօսմանիզմի հիմնարար իդեոլոգեմի և ռազմավարության իրականացումը գործնականում։ Դեռևս 2009թ. սեպտեմբերի 19-ին Ստամբուլում, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, այն ժամանակ դեռ Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասաց. «Մեր նպատակն է բոլոր երկրների հետ ապրել խաղաղության մեջ և ներկայիս Թուրքիային վերադարձնել Օսմանյան կայսրության հզորությունը։ Կարծում եմ, որ այս խնդիրը մենք կիրականացնենք»։ Երկու ամիս անց, «Թաքվիմ» թերթի տեղեկացմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, ելույթ ունենալով կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության (այսուհետ՝ ԱԶԿ) անդամների առջև, խոստովանեց, որ իր երկիրն իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականություն. «Կա Օսմանյան կայսրությունից մեզ մնացած ժառանգությունը։ Մեզ անվանում են «նեոօսմաններ»։ Այո, մենք «նոր օսմաններ» ենք։ Մենք հարկադրված ենք զբաղվել հարևան երկրներով։ Եվ անգամ գնում ենք Աֆրիկա։ Մեծ տերությունները շփոթված հետևում են դրան։ Նախևառաջ Ֆրանսիան է փորձում հասկանալ, թե ինչու ենք մենք աշխատում Աֆրիկայում։ Ես արդեն հանձնարարություն եմ տվել. որ երկիր էլ որ գնալու լինի Սարկոզին, հարկավոր է, որպեսզի ամեն անգամ աչքերը բարձրացնելով՝ նա տեսնի թուրքական դեսպանության շենքը, թուրքական դրոշը։ Ես ցուցում եմ տվել վարձակալել դեսպանություններ ամենալավ տեղերում»։ Նորահայտ նեոօսմանների բուռն գործունեության արգասիքն իրեն երկար սպասել չտվեց։ Մեր օրերում Աֆրիկան դարձել է միջազգային իսլամիստական ահաբեկչության գլխավոր ասպարեզներից մեկը։ Ամեն օր արմատական այնպիսի խմբավորումների ահաբեկչական գրոհներից, ինչպիսին են «Իսլամական Մաղրիբի Ալ-Քաիդան», որն «Ալ-Քաիդայի»՝ Աֆրիկայի հյուսիսում տեղակայված բաժանմունքն է, Սոմալիում ակտիվորեն գործող, Քենիայից ավազակային հարձակումներ գործող «Աշ-Շաբաբ» իսլամիստական կազմակերպությունը, Նիգերիայի հյուսիս-արևելքում արյունալի ահաբեկչություններ և հարձակումներ գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպությունը, հարյուրավոր մարդիկ են զոհվում։

Կարդալ ավելին...

Арташес Гегамян: Сила России - в правде, Армении - в надежности

02.11.2015, eadaily.com

Итак, 28 октября 2015 года в Вестминстерском аббатстве состоялась поминальная церемония, посвященная новопричисленным к лику святых жертвам Геноцида армян в Османской империи 1915−1923 гг. Экуменическую церемонию проводил епископ Лондона Ричард Шартр вместе с Католикосом Всех Армян Гарегином Вторым. На церемонии присутствовали также Президент Армении Серж Саргсян и принц Уэльский Чарльз.

Экуменическая молитва за бессмертные души безвинно убиенных — это христианский призыв ко всем людям доброй, нациям и народам мира, к объединению в борьбе против преступлений геноцида, выходящий далеко за рамки отношений между Соединенным Королевством Великобритании и Северной Ирлан¬дии и Республикой Армения, между Англиканской и Армянской Апостольской церквями, между англосаксонским и армянским мирами. Все грани этой поминальной церемонии за установление справедливости и сохранение мира во всем мире сами по себе исключительно значимы, но эта тема для отдельного осмысления.

Կարդալ ավելին...

Арташес Гегамян. Армения-2015: Нам предлагают либо анонимную войну, либо восстание

26.10.2015, Eadaily.am

На днях прочитал доклад Изборскому клубу «Новый 1968 год»: мировоззренческое содержание и механизмы революций 2.0 (авторы: Константин Черемных, Маринэ Восканян). Вчитываясь в весьма убедительные выводы авторов этого, прямо скажем, серьезного, актуального исследования, невольно ловил себя на мысли, что все написанное (далее Доклад) в нем очень знакомо. И это вовсе не было заблуждением. Сегодня в Армении налицо попытка реализации современных технологий разрушения применительно к армянской государственности, причем уже проглядываются ростки главной задачи архитекторов разрушения: смены христианской цивилизационной парадигмы армянского народа. В защиту этого тезиса можно привести множество фактов из наших будней. Ограничусь изложением лишь некоторых из них.

Կարդալ ավելին...

 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԳԼՈԲԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇՏԿՈՒՄ. ՏԱԳՆԱՊԻ ԵՎ ՀՈՒՅՍԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

21.10.2015, Հայոց աշխարհ

23.10.2015, Իրավունք

Իր «Տասն օր, որ ցնցեցին աշխարհը» հիանալի գրքի նախաբանում ամերիկացի փայլուն լրագրող Ջոն Ռիդը գրել է. «Այս գիրքը պատմության թանձրուկն է, պատմությունն այնպիսին, ինչպիսին ես այն տեսել եմ»։ Երբ իր աշխատանքն սկսեց ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանը, այդ գրքի հրապարակման պահից անցել էր 96 տարի։ Կարծում եմ, որ լրագրողական օժտվածություն ունեցող տաղանդավոր քաղաքական գործիչների մտքում ենթագիտակցաբար հասունանում է նոր պատմական էսսե գրելու գաղափարը՝ «Վեց օր, որ ցնցեցին աշխարհը» վերնագրով։ Խոսքն աշխարհի առաջատար երկրների՝ իրենց նշանակալիությամբ եզակի բանակռիվների մասին է, որոնք ծավալվեցին Գլխավոր վեհաժողովի աշխատանքի առաջին օրերին՝ վեցօրյա համաքաղաքական բանավեճի ընթացքում։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հայաստանի, Իրանի ղեկավարների տպավորիչ ելույթները և, իհարկե, Վատիկանի հովվապետ, Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի սրտահույզ խոսքը (որը ցնցեց ոչ միայն կաթոլիկ, այլև մնացյալ ողջ աշխարհը) աշխարհին ավետեցին գլոբալ փոփոխությունների սկսվելու մասին։ Ուզում եմ ընդգծել, որ քաղաքավարությունից դրդված չէ, որ հիշատակեցի Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթի մասին։ Դա ղեկավարի խոսքն էր 11 միլիոնանոց հայ ժողովրդի, ժողովուրդ, որի նախնիները 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկվեցին, ինչի հետևանքով սփռվեցին աշխարհի տարբեր անկյուններում և ներկայում ապրում են Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Աֆրիկայի երկրներում, Ավստրալիայում։ Ողջ աշխարհի հայերին, հրաշքով Ցեղասպանությունից փրկված մեր մեծ նախնիների ժառանգներին միավորում է ոչ միայն առանձնահատուկ սերն առ պատմական Հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, այլև գիտակցված և հավատարիմ ծառայությունն իրենց նոր Հայրենիքին՝ լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Արգենտինան, Սիրիան, Լիբանանը, Ուկրաինան, Իրանը... Հենց դրա համար էլ հայ ժողովուրդն առանձնակի սրտահույզ վերաբերմունք ունի ողջ աշխարհում խաղաղության պահպանման ճակատագրի հանդեպ։ Մեր ժողովուրդը, ինչպես գուցեև Երկիր  մոլորակի ուրիշ ոչ մի ժողովուրդ, խորապես շահագրգռված է Երկրագնդի բոլոր մարդկանց խաղաղ գոյակցությամբ, ինչի մասին ամենայն համոզչությամբ և մեր ընդհանուր ապագայի համար տագնապով հայտարարեց Հայաստանի նախագահը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բարձր ամբիոնից։

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր