Ես Նաիրա Զոհրաբյանին եմ ընտրելու. Արտաշես Գեղամյան

16.09.2018, https://www.armdaily.am/news/1913.html?lang=hy


Armdaily.am-ը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ հարցազրույցների շարք է անում մայրաքաղաքի նախկին քաղաքապետների հետ: Այս անգամ խոսել ենք Արտաշես Գեղամյանի հետ, ով Երևանի քաղաքապետ է եղել 1989-1990թթ.-ներին: «Ես ամենայն ուշադրությամբ հետևում եմ ավագանու ընտրությունների գործընթացին, քանի որ ես ծնվել և մեծացել եմ Երևանում և այս քաղաքի հետ է կապված իմ ամբողջ կյանքը»:

Գեղամյանի կարծիքով թեկնածուների մեծ մասը արժանավոր են և շատ լավ կլիներ, որ բոլոր ուժերից էլ մարդիկ ներգրավված լինեին քաղաքապետարանում, քանի որ կարծում է՝ բոլորն էլ սրտացավ են և սիրում են իրենց քաղաքը.«Բայց միայն սիրելը բավական չէ լավ քաղաքապետ լինելու համար: Պետք է ունենալ լավ ծրագիր և բանիմաց թիմ, որպեսզի կարողնան համատեղ ուժերով քաղաքի հոգսը թեթևացնեն»,- և հավելեց. որ այդպիսի լավ թիմ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսկացությունը: Ինչու՞ հենց նրանց թեկնածուն և ծրագիրը.«Առաջին տողերը կարդալիս էլ կարող ենք նկատել, որ պրոֆեսիոնալ թիմ է աշխատել: Նրանք հասկանում են Երևանի ամենակարևոր խնդիրները և առաջարկում են այդ խնդիրների լուծման ուղիները և ես կարող եմ ասել, որ իմ ձայնը Նաիրա Զոհրաբյանին եմ տալու»: Արտաշես Գեղամյանի խոսքերով կարելի է մտածել, որ ԲՀԿ-ն ընդամենը 14 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել.«Երբ խորանում ես հասկանում ես, որ այդ 14 կետերում նրանք վիթխարի աշխատանք են դրել իրենց առաջ: Նրանք հատիկ- հատիկ վեր են լուծել բոլոր խնդիրները: ԵՎ ես վստահ եմ, որ նրանք կստանան երևանցու քվեն և կկարողանան իրենց ծրագիրը իրագործել ի շահ մայրաքաղաքի և երևանցու»: «Ազգային միաբանություն» կուսակցություն նախագահ Արտաշես Գեղամյանը սպասում է հրաշքի, որ Երևանի ավագանու կազմում ոչ միայն հաղթող կուսակցության թեկնածուները կլինեն, այլ նաև սրտացավ և Երևանը սիրող բոլոր թեկնածուները․«Թեկնածուներից շատերն են արժանի քաղաքապետ լինելու, բայց ավաղ հնարավոր չէ։ Օրինակ՝ Արարատ Զուրաբյանը գիտակ քաղաքական գործիչ է, ով երկար տարիներ կենտրոնի վարչական շրջանի ղեկավարն է եղել և Երևանի խնդիրներին շատ ծանոթ է։ Արտակ Զեյնալյանը իդեալական կդարձնի քաղաքաի գործունեության և իրավականության ներդաշնակությունը։ Ինչու չէ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը իր հսկայական արտասահմանյան կապերի միջոցով կկարողանա դրսից ներդրումներ բերել Հայաստան և այսպես կարող եմ շարքը թվարկել։ Ուղղակի պետք է մի պահ մոռանալ կուսակցական պատկանելիությունը և աշխատել միասին հանուն մեկ գաղափարի»։ Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի անվան շուրջ թեժ քննարկումները ամենաշատն էին և Արտաշաես Գեղամյանի խոսքերով վերջինս լավ դերասան է, բայց այրդո՞ք կլինի նաև լավ քաղաքապետ.«Ես չգիտեմ Հայկի քաղաքապետ դառնալը բխու՞մ է Երևանի շահերից: Մեզ պետք է քաղաքապետ, որ 24 ժամ կաշխատի և տոգորված կլինի քաղաքաի խնդիրներով, իսկ Հայկը քաղաքականացված քաղաքապետ կլինի: Հայաստանում ամենադժվարին աշխատանքը դա մայրաքաղաքի քաղաքապետ լինելն է: Թեկնածուն ոչ թե ի պաշտոնե պետք է լինի քաղաքապետ, այլ իր ամբողջ էությամբ: Իսկ Մարության Հայկը այդ մարդը չէ իմ կարծիքով»:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր