"Aysor.am" информационный портал

ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր են իրենց կողմից կառավարվող քաոս ստեղծել Իրանի հետ սահմանակից Արցախի անվտանգության գոտում. Գեղամյան

30.11.2018, Aysor.am

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը կարծում է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը մտադիր են Ղարաբաղի և Իրանի սահմանում տիրող իրավիճակը ներքաշել քաոսի մեջ:

«Փաստերը խոսում են այն մասին, որ Միացյալ Նահանգներն իր ամենամոտ դաշնակցի՝ Իսրայելի հետ պարտադիր պայմանով կհասնեն նրան, որպեսզի Արցախի հանրապետության անվտանգության գոտին, որն Իրանի հետ ունի 100 կմ սահման ՝ քաոսի մեջ հայտնվի, սակայն իրենց կողմից կառավորվող քաոսի: Դրա ճանապարհը՝ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սկիզբն է», - ասաց է Ա.Գեղամյանը՝ ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» առաջին նիստի ժամանակ:

Կարդալ ավելին...

 Հակաիրավական գործողությունները կանխելու անկարողության համար պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Արտաշես Գեղամյան

21.04.2018, Aysor.am

https://www.aysor.am/am/news/2018/04/21/%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6/1403607

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը հայատարարում է իր վճռական պաշտպանությունը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և 2018 թ. ապրիլի 21-ի նրա հայտարարությանը` կապված Հայաստանում առկա ներքաղաքական իրադրության հետ:

«Հայաստանի քաղաքացիների և Հայրենիքի հանդեպ մեր պարտքն ենք համարում հայտարարել հետևյալը.

1. Այս օրերին Երևանում, Գյումրիում և Վանաձորում տեղ գտած բողոքի դրսևորումները անխուսափելիորեն փոխակերպվում են իբր տարերային բողոքական ելույթների վրա հիմնված «ժողովրդավարական» ամենաթողության:

2. Բողոքի ցույցերի ղեկավարների անկարողությունը համարժեք ընկալելու և գնահատելու Երևանում ու այլ քաղաքներում ստեղծված իրադրությունը կարող է հանգեցնել բողոքավորների նոր վերակազմավորման, ինչը և նրանց մատչելի կդարձնի դրսից կառավարվելու համար:

3. Իրադրության հետագա քաոսայնացումը կարող է հանգեցնել երկրի կառավարման համակարգի էական խարխլման, ինչը ծայր աստիճան անթույլատրելի է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության անխուսափելի գերաճման պայմաններում:

4. Բողոքի շարժման ղեկավարների հրաժարումը քաղաքական երկխոսությունից ու բանակցություններից, ինչպիսի բարետես պատճառաբանություններով էլ ուղեկցվելու լինի, ոչ այլ ինչ է, քան ռմբահարումն ու տարիներով հետաձգումը վարչապետ Սերժ Սարգսյանի խիզախ, խորապես հղացված, ճեղքումնային գաղափարների, այն է` համազգային նպատակների իրականացման ապահովում ներառական (ինկլյուզիվ) տնտեսական զարգացման հիման վրա, այդ աշխատանքը Հայաստանի Հանրապետության խաղաղ կյանքին ու անվտանգությանը սատարող բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ գործակցելու պատրաստակամություն ու վճռականություն:

5. Հայաստանի Հանրապետությունում իրադրության ապակայունացման, ՀՀ վարչապետին, կառավարությանն աջակցող քաղաքական ուժերի հետ կառուցողական երկխոսությունից խուսափելու, օրինազանց, հակաիրավական գործողությունները կանխելու անկարողության ու անընդունակության համար պատասխանատվությունը լիովին ընկնում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և օրենքի խախտմամբ անցկացվող բողոքի ցույցեր կազմակերպող նրա աջակիցների վրա»,-ասված է հայտարարության մեջ։

 ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակը անհրաժեշտության դեպքում կներկայացվի ԵԱՀԿ ԽՎ փետրվարյան նիստում. Գեղամյան

17.01.2017, Aysor.am

ԵԱՀԿ Խորհրդանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը զերծ է մնում այս պահին խոսել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի դեմ Բաքվի քայլերի մասին:

«Մեր արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է այդ հարցով: Մենք պետք է առաջնորդվենք Հիպոկրատի երդմամբ, մեկնաբանություններ չանենք՝ չվնասելու գործընթացին: Պետք է զինվել համբերությամբ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արտաշես Գեղամյանը:

Կարդալ ավելին...

ԵԱՀԿ ԽՎ-ն ամբողջությամբ վերահաստատել է ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հնչեցրած նախապայմանները. Արտաշես Գեղամյան

05.07.2016, Aysor.am

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը դրական է գնահատում Թբիլիսիում հուլիսի 1-5 ը տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ  25-րդ նստաշրջանի արդյունքերը և դրա ավարտին 146 կետից բաղկացած հռչակագրի ընդունումը:

«Արդյունքները և հռչակագիրը լավ ենք գնահատում: Ընդունված հռչակագրում կա 35-րդ կետը, որում ուղղակիորեն նշվում է, որ հակամարտությունները ԵԱՀԿ տարաշածրջանում պետք է լուծվեն երեք հիմնարար՝ տարածքային ամբողջականության, կոնֆլիկների խաղաղ կարգավորման և ազգերի ինքնորոշման սկզբունքների ներքո: Սրանք այն երեք մայր սկզբունքներն են, որոնք միշտ հայկական կողմը պաշտպանել է: Ճիշտ է, առանձնացվել է Ուկրաինան, բայց դա վերաբերում է մնացած բոլոր հակամարտություններին, այդ թվում՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայկական պավիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր