Հայաստանի մարտահրավերներն ու քաղաքական ինտրիգները 2018թ-ին
10.01.2018, noranor.ca
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
Մենք սխալ գործած կլինենք, եթե ներհայաստանյան զարգացումները պայմանավորենք միայն 2018թ-ի ապրիլին սպասվող Սահմանադրական փոփոխություններով, որոնք շարունակական են լինելու մեկ-երկու տարի, բայց որոնց կուլմինացիան լինելու է 2018թ-ին: Մենք միասին պետք է հասկանանք՝ աշխարհին ինչ զարգացումներ են պետք, և դրանք ինչ անդրադարձ կունենան Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, բնականաբար համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների փոփոխությունների տեսանկյունից: Մի կողմից Արևմուտք՝ ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Ճապոնիա, մյուս կողմից Չինաստան, մյուս կողմից՝ Ռուսաստանն իր գործընկերների հետ, և այդ թնջուկի մեջ մենք պետք է տեսնենք մեր շահը, ո՞րն է այն ճանապարհը, որը տանում է դեպի եկեղեցի, եթե այդ տեսանկյունից ենք մոտենում, ապա հարցերի հարցը Հայաստանի համար դառնում է անվտանգության ապահովման խնդիրը:
Կարդալ ավելին...13 ջոկատների հրամանատարներով միմյանց արյուն արյունի խառնելով երդում տվեցինք. Ռուբեն Գևորգյան
18.11.2013, 1lur.am
20.11-21.11.2013, Իրավունք
1lur.am-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հետ:
– Պրն Գևորգյան, ԱԺ-ում արված Ձեր վերջին հայտարարությունում Դուք անդրադարձաք արյամբ երդվյալ հրամանատարների և նրանցով կազմավորված ինչ-որ համակարգող խորհրդի: Առավել հանգամանորեն հնարավո՞ր է պարզաբանել, թե դա ինչից ելնելով է կազմավորվել, և եթե այդ համակարգող խորհուրդը այդքան կարևոր դեր է ունեցել 90-ականներին, ինչու՞ առ այսօր այդ մասին չի խոսվել ազատագրական շարժման տարեգրության էջերում:
– 1990 թ. երկիրը հայտնվել էր անկառավարելի վիճակում, հազարավոր մարդկանց մոտ զենք էր հայտնվել: Վերահսկող ոչ մի ուժային կառույց չէր գործում երկրում: Եթե կային էլ, ապա դա ձևական բնույթ էր կրում: Ամենուրեք տեղի էին ունենում զինված ընդհարումներ: Ժամանակակիցները կարող են հիշել, օրինակի համար, Արտաշատի դեպքերը, որը ոչ թե ընդհարում էր, այլ, կարելի է ասել, 2 գյուղերի միջև սկսված զինված բախում էր: Հենց ճիշտ ժամանակին Կոմիտասի այգում մարտ ամսին ստեղվեց զինվորական համակարգող խորհուրդ, և 13 կամավորական ջոկատների հրամանատարներով, միմյանց արյուն արյունի խառնելով, երդում տվեցինք, որ պատասխանատու ենք դառնում այդ օրերի սահմանների պաշտպանությանն ու երկրի ներսում տեղի ունեցող զինված ընդհարումների կարգավորմանը: Մեր պայքարով հավատարիմ ենք մնում մեր ժողովրդին և երբեք չենք խառնվում երկրի ներսում տարվող քաղաքականությանը: Դրանից հետո մեզ ոչ միայն հնարավոր եղավ կանխել Արտաշատում տեղի ունեցող բախումների հետագա զարգացումները, այլև ջոկատայինների միջև ծագող ընդհարումների քանակը կտրուկ պակասեց: Ի դեպ, ասեմ, որ համակարգող խորհուրդը ղեկավարում էր Վազգեն Զավենի Սարգսյանը (Սպարապետը):
– Ի՞նչ է, այդքանով ավարտվե՞ց ստեղծված համակարգող խորհրդի գորունեությունը:
– Իհարկե, ոչ: Համակարգող խորհրդի գործունեությունը, որպես կամավորական սկզբունքով ստեղծված մարմին, գործեց մինչև օգոստոս ամիս, մինչև Գերագույն խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ Վազգեն Սարգսյանն էլ ընտրվեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, և կամավորական պայքարն ու սահմանների պաշտպանությունը պետական այլ ընթացք ստացան: Իսկ մինչ այդ` մայիսի 27-ին, Երևան քաղաքում տեղի ունեցան Կայարանի (որտեղ սովետական զինվորականների կողմից սպանվեց 6 քաղաքացի) և Նուբարաշենի հայտնի դեպքերը, որոնք համակարգող խորհրդի երդվյալ հրամանատարների և Երևանի քաղխորհրդի նախագահ Արտաշես Գեղամյանի ջանքերով կանխվեցին: Ի դեպ, ասեմ, որ այդ նույն օրերին սովետական ռեժիմի սցենարով սովետական զինվորականները Թբիլիսիում սպանեցին 500 քաղաքացի, իսկ Բաքվում` 300: Ճիշտ է, վիշտը զոհերի քանակով չի պայմանավորված, բայց, ի շնորհիվ երդվյալների և հիշատակած իշխանավորի՝ Արտաշես Գեղամյանի, մենք սգացինք մեր 28 զոհվածների համար, ովքեր զոհվել էին մինչ մեր դեպքի վայր հասնելը:
Կարդալ ավելին...