"Երեկոյան Նովոսիբիրսկ" թերթ

Արտաշես Գեղամյան. «Հայաստանը չի հրաժարվում իր պատմությունից, բայց պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն»

(Արտաշես Գեղամյանի հարցազրույցը “Вечерний Новосибирск” թերթի քաղաքական մեկնաբան Վլադիմիր Կուզմենկինին)

23.12.2012, Вечерний Новосибирск

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների թեման շատ բարդ է։ Ով ինչ էլ ասելու լինի՝ միևնույն է, Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը երբեք չի մոռացվի։ Պատմությունը միշտ ազդում է քաղաքականության վրա, բայց, պարզվում է, անգամ ամենադժվար իրավիճակում կարելի է պրագմատիկ քաղաքականություն վարել՝ զանց չառնելով ազգային շահերը։ Այսօր երկու հարևան երկրների հարաբերությունների և դրանք պայմանավորող գործոնների մասին մեզ պատմեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության (www.amiab.am) նախագահ Արտաշես Գեղամյանը։

-  Եկեք սկսենք «ֆուտբոլային դիվանագիտությունից»։ Տեղեկությունը, թե Հայաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպելու են իրենց ֆուտբոլի հավաքականների խաղերին, իսկական սենսացիա էր։ Հե՞շտ էր արդյոք Հայաստանի նախագահի համար նման քայլի գնալը։

Կարդալ ավելին...

Արտաշես Գեղամյան. «Մեր նախագահը բացառապես հայամետ քաղաքական գործիչ է»

20.12.12, Вечерний Новосибирск”

(Արտաշես Գեղամյանի հարցազրույցը “Вечерний Новосибирск” թերթի քաղաքական մեկնաբան Վլադիմիր Կուզմենկինին)

Արտաշես Գեղամյանը հանրապետությունում հանրահայտ քաղաքական գործիչ է։ Եվ բանն այն չէ, որ նա խոսքի տակ մնացող չէ. քաղաքականության մեջ նա մեծ փորձառություն ունի։ Եղել է Երևանի քաղաքապետ դժվար ժամանակներում, ահա արդեն չորրորդ անգամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է։ Ստեղծել է «Ազգային միաբանություն» կուսակցությունը, յոթ տարի Եվրոպայի խորհրդրի Խորհրդարանական վեհաժողովում եղել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում, ներկայում գլխավորում է Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում։

Մեր զրույցը հանրապետությունում գալիք նախագահական ընտրությունների օրակարգի մասին է։

- Իմ կարծիքով՝ խնդրի էությունն այն է, որ ճակատագրի բերումով և իր աշխարհագրությամբ Հայաստանը հայտնվել է շատ բարդ տարածաշրջանում։ Պետական սահմանի ընդամենը մի փոքր հատվածն է մեծ կապում Իրանի՝ մեզ համար ավանդաբար բարեկամական այդ պետության հետ։ Կողքին Թուրքիան է՝ իր անչափ մեծ նեոօսմանյան նկրտումներով, և Ադրբեջանը, որն իր նախագահի բերանով հայտարարում է, թե ադրբեջանցի ժողովրդի թշնամին ոչ միայն մեր երկիրն է, այլև համայն հայությունը։ Մյուս հարևանը Վրաստանն է՝ Ռուսաստանի հետ հարաբերություններով պայմանավորված իր հայտնի արտաքին քաղաքական խնդիրներով ու դրանց բացասական հետևանքներով, որը մեր ռազմավարական գործընկերն է, ամենամերձավոր դաշնակիցը տարածաշրջանային քաղաքականությունում։ Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր