ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արտաշես Գեղամյանին ԱԺ պատգամավոր վերընտրվելու կապակցությամբ

4 Մայիս, 2017, 19:46

http://www.armenpress.am/arm/news/889433/eahk-khv-glkhavor-qartuxary-shnorhavorel-e-artashes-gexamyanin.html

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան շնորհավորել է Արտաշես Գեղամյանին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է Արտաշես Գեղամյանի նամակին, որում վերջինս հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր վերընտրվելու մասին ու ներկայացրել է ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ ստացած անձանց ցանկը: «Թանկագին Արտաշես, թանկագին ընկեր: Երջանիկ եմ լսել ձեր վերընտրվելու լուրը և անհամբեր սպասում եմ մոտակա ժամանակներում հանդիպել Ձեզ հետ Մինսկում»,- ասել է Մոնտելան:

 

Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը իր նամակում համոզմունք է հայտնել, որ պատգամավոր է վերընտրվել անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաթափանցիկ և մրցակցային ընտրությունների արդյունքներով: «Հարգելի պարոն Մոնտելա, Ձեզ եմ ուղարկում Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ: Չեմ թաքցնում, որ ես հպարտ եմ նրա համար, որ Ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաազնիվ, ամենաթափանցիկ և ամենամրցակցային ընտրությունների արդյունքներով»,- ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում ասել է Արտաշես Գեղամյանը: 

Արտաշես Գեղամյանը իր նամակում շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենին, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելային, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության հատուկ համակարգող Խոսե Իգնասիո Սանչես Ամորին և հարգելի այլ գործընկերների:

Լուսանկարում` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության հատուկ համակարգող Խոսե Իգնասիո Սանչես Ամորան, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը

 

OSCE PA Secretary General congratulates Artashes Geghamyan on re-election to Armenia’s Parliament

19:46, 4 May, 2017

http://www.armenpress.am/eng/news/889433/osce-pa-secretary-general-congratulates-artashes-geghamyan-on-re-election-to-armenia%E2%80%99s-parliament.html

Secretary General of the OSCE Parliamentary Assembly Roberto Montella congratulated Artashes Geghamyan on the re-election to the Parliament of Armenia, reports Armenpress.

The Secretary General replied to the letter of Artashes Geghamyan in which he had informed about his re-election to the Parliament of Armenia and had presented a list of members who had received the deputy mandates.

"Dear Artashes, dear friend! I am happy to hear that you have been re-elected and I look forward to seeing you soon in Minsk", was written by Montella.

In his letter Artashes Geghamyan said he had been re-elected as a result of the most transparent and competitive elections in the history of independent Armenia. "Dear Mr. Montella, dear Roberto! I am sending the decision of the Central Electoral Commission about summarizing the results of the parliamentary elections of Armenia. I cannot hide that I am proud of being elected to the National Assembly as a result of fair, transparent and most competitive elections in the history of independent Armenia", said in the letter of Artashes Geghamyan.

Artashes Geghamyan, in his letter, expressed gratitude to the President of the OSCE PA Cristine Muttonen, the Secretary General of the OSCE PA Roberto Montella, the special coordinator for election observation mission of the OSCE PA, appointed by Austrian Chairman in Office of the OSCE Jose Ignacio Sanchez Amor, the Vice-President of the OSCE PA Kent Harstedt and other respected colleagues.

In the photo are Catholicos of All Armenians Garegin II, special coordinator for election observation mission of the OSCE Jose Ignacio Sanchez Amor and MP Artashes Geghamyan.

 

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր