Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը դեմ չէ Բաքվին ռուսական զենքի վաճառքի քննարկմանը
26.01.2018, Azatutyun.am
Գեղամյանի հավաստմամբ՝ ռուսական կողմը բաց է ցանկացած հարցի շուրջ ծավալել քննարկումներ:
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը դեմ չէ, որպեսզի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը քննարկվի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում:
Նշենք, որ ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր, հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել էր միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտաշես Գեղամյանին՝ գրելով. - «Համաձայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների, Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել, որը հասել է նշանակման վայր նախորդ շաբաթվա վերջին: Առաջարկում եմ հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկել ռուսական զենքն ադրբեջանական կողմին վաճառելու հարցն ու այն պարտադիր քննարկման առարկա դարձնել այդ նիստում»։
Կարդալ ավելին...Նախընտրական բանավեճ քաղաքական ուժերի միջև. 27.11.2018
Մամուլի ասուլիս Սահմանադրական փոփոխությունների նախագծի առնչությամբ
17.07.2015, Azatutyun.am
Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս որին մասնակցել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանում լրագրողներին տված մամուլի ասուլիսում պատասախանել են այն հարցերին, որոնք առաջացել էին Սահամանադրության «բարեփոխումների» նախագծի 7 գլուխները հրապարակելուց հետո: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը պատասխանելով այն հարցին՝ քանի պատգամավոր է լինելու ՀՀ Ազգային ժողովում, ասել է՝ տեսականորեն հնարավոր է խորհրդարանում ունենալ 198 պատգամավոր, գործնականում՝ 120-130։
Գեղամյանը «շահարկումներ» է տեսնում Վահե Ավետյանի սպանության գործում
14.07.2012, «Ազատություն» ռադիոկայան
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանում վերջերս տեղի ունեցած հայտնի ողբերգությանը, նշեց, թե իր համերաշխությունն է հայտնում Ռուբեն Հայրապետյանին։
Հայտնի գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվել էին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ էր ստացել Վահե Ավետյանը, որը միջադեպից 12 օր հետո մահացավ։
Զինվորական բժշկի սպանությունը հասարակական բողոքի պատճառ է դարձել։ Անցած օրերին «Հարսնաքար»-ի եւ Ռուբեն Հայրապետյանի տան առջեւ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց մասնակիցները, մասնավորապես, պահանջել են Հայրապետյանին վայր դնել պատգամավորական մանդատը եւ հրաժարվել ՀՖՖ-ի նախագահությունից։ Հայրապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։