Ընդունել Հայաստանի արտաքին քաղաքական գծի անայլընտրանքայնությունը. Արտաշես Գեղամյան

24.08.2015, Արմենպրեսս

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ղեկավարությամբ իրականացվող արտաքին քաղաքականության անայլընտրանքայնությունը հաստատվում է հատկապես միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աշխատանքի ժամանակ:

Օրինակները քիչ չեն: Այս տարի, օրինակ, Հելսինկիում հուլիսի 5-9-ը տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը։ Այն մեծ նշանակություն ուներ ոչ միայն այն պատճառով, որ տեղի էր ունենում Եվրոպայում անվտանգության և համագործակցության վերաբերյալ Հելսինկյան Եզրափակիչ ակտի 40-ամյակի տարեթվին. նստաշրջանին հատուկ նշանակություն էր հաղորդում նաև այն, որ խորհրդաժողովը գումարվել էր միջազգային հարաբերությունների լարվածության աննախադեպ աճի, դրա աշխատանքներին ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության մասնակցությունը մերժելու, Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների հրահրած և չդադարող մարտական գործողությունների, Իրաքի հյուսիսում և թուրք-սիրիական սահմանին քրդական զինված կազմավորումների և թուրքական զինված ուժերի բախումների պայմաններում։ Մի խոսքով՝ խորհրդաժողովն անցնում էր ԵԱՀԿ ամբողջ տարածքում և նրա շուրջ իրավիճակի խիստ սրման պայմաններում:

Մեզ լրջորեն մտահոգում և տագնապեցնում է մեր ռազմավարական գործընկերոջ և մերձավոր դաշնակցի՝ Ռուսաստանի և Եվրամիության երկրների ու ԱՄՆ-ի (որոնց հետ Հայաստանն ունի ավանդական բարեկամական հարաբերություններ, իսկ Ֆրանսիայի հետ հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության ևընդհանուր արժեքների վրա) փոխհարաբերությունների լարվածությունը։ Ուշադրություն է գրավում ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործունեության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին, որն ուղեկցվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած լկտի տեղեկատվական պատերազմով։

Միջազգային կյանքում ստեղծված նման իրողությունների պայմաններում, կարծում ենք, կարևոր է պատասխանատու կերպով օգտագործել միջազգային կազմակերպությունների բարձր ամբիոնները՝ միջազգային ասպարեզում արժանավայել ներկայացնելու համար Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը համաշխարհային զարգացման այս բուռն և վտանգավոր տարիներին ցույց տվեց և ցույց է տալիս իր անայլընտրանքայնությունը:

Հելսինկիի ամենամյա խորհրդաժողովի նախօրեին, արդեն ստեղծված ավանդույթի համաձայն, ամենայն ուշադրությամբ վերընթերցեցի ինչպես համաշխարհային առաջնորդների, այնպես էլ ճանաչված միջազգայնագետ-վերլուծաբանների բազմաթիվ վերլուծական զեկույցներ, հոդվածներ և հարցազրույցներ։ Շատ կարևոր էր գտնել նրանց մոտեցումների ընդհանրությունը միջազգային կյանքի օրախնդիր հարցերի հանդեպ (որոնք միանգամայն հրատապ են Հայաստանի համար) և միայն դրանից հետո համադրել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենշային այն խնդիրների հետ, որոնք նշված են նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթներում և հարցազրույցներում։

Այս հարցում չափազանց տեղին է հնչում ՀՀ նախագահի ելույթը 2015թ. մարտի 18-ին, «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովում։ Մեջբերում կատարեմ այդ ելույթից. «Անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ ՀՀ-ն միաժամանակ ակտիվորեն զարգացրել է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ խաղաղապահ առաքելությունների միջոցով իր նպաստը բերելով միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Մեր երկիրը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ է զարգացրել և զարգացնում ՌԴ-ի հետ: Հայ-ռուսական դաշնակցային միջպետական հարաբերությունները խարսխվում են մեր ժողովուրդների պատմական սերտ առնչությունների վրա: ՌԴ-ի հետ սերտ փոխգործակցությունը մեր անվտանգության, տնտեսական զարգացման և կայունության կարևոր բաղադրիչներից է...

Մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է նաև ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության, Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդմանը:

Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրում...»։

Այստեղ տեղին եմ համարում ներկայացնել որոշ փաստաթղթեր, որոնք ինքնին խոսուն են։

Եվ այսպես, վերջերս ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի նախագահ, ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը, թվում է, թե ի հաստատումն մեր նախագահի խոսքերի՝ նամակ է հասցեագրել ձեր խոնարհ ծառային, որը ներկայացնում եմ ընթերցողների ուշադրությանը:

 

Կարևոր եմ համարում ընթերցողներին ծանոթացնել ԵԱՀԿ ԽՎ նորընտիր Գլխավոր քարտուհար Ռոբերտո Մոնտելլայի, ինչպես նաև ՌԴ Դաշնային ժողովի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կ.Ի. Կոսաչովի և Դաշնային խորհրդի անդամ Ն.Վ. Վլասենկոյի նամակներին.

From: "Roberto Montella" < Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript >
Date: Wed, August 5, 2015 12:58 pm
To: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

 

 

 

Կարծում եմ, որ ծանոթանալով ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հասցեին ուղարկված այս փաստաթղթերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գծի (որն իրականացվում է այդ թվում նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների համաժողովներում)` անգամ իրենց քթից այն կողմ չտեսնող ընդդիմախոսները, իրենք իրենց վրա ուժ գործադրելով, կվկայեն դրա փայլուն հաջողության ու անայլընտրանքայնության, ինչպես նաև այս աշխատանքը սևացնելու իրենց կանխակալ նկրտումների ձախողման մասին։

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր