Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/805284/

Երբ պետության ճակատագիրն է որոշվում, պետք է տգետ լինես, որ առաջնորդվես անձնական նկրտումներով. Արտաշես Գեղամյանը` Փաշինյանին դեմ քվեարկելու մասին

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/805284/

Թուրք-հայկական եւ ադրբեջանա-հայկական սահմաններին սադրանքներ են հնարավոր. Գեղամյան

13.12.2019, News.am

https://news.am/arm/news/549656.html

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի դեմ ակտիվ տեղեկատվական պատերազմ է ընթանում, որն ի թիվս այլոց՝ հետապնդում է Հայաստանից եւ Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու նպատակ: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Լազարյան ակումբի» նիստում:

Նրա խոսքով՝ պատերազմը վարվում է լրատվամիջոցներով, տարբեր կարգի համացանցային պորտալներով եւ համացանցային հեռուստատեսությամբ: «Տասնյակ տեղեկատվական պորտալներ եւ համացանցային ալիքներ, որոնք ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամի կողմից, ծառայում են Ռուսաստանին հրեշ դարձնելու միանգամայն որոշակի նպատակի, հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հիմքերի սասանմանը եւ Ռուսաստանին դուրս մղելու համար նախադրյալների ստեղծմանը»,- հայտարարեց Գեղամյանը:

Նախկին պատգամավորը տեսնում է այն բանի նախադրյալները, որ օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելը, Ռուսաստանի հարավային փորատակում, Հայաստանում եւ Արցախում իրավիճակի ապակայունացման համար կարող են խաղարկել իրանական քարտը: «Հարցը հենվում է գլխավոր նպատակի վրա՝ Իրանի 105 կիլոմետրանոց սահմանի վրա: Մեր անդրօվկիանոսյան գործընկերները արնածոր քթերով փորձում են անկայության իրադրություն ստեղծել եւ օգտվելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահի մանդատից՝ խաղաղապահներ մտցնել, բնականաբար՝ ՆԱՏՕ-ի»,- կարծում է Արտաշես Գեղամյանը:

Երրորդ մտահոգիչ փաստը Թուրքիայի 3-րդ հետեւակային բանակում սպառազինության մեծացումն է, որի զորամասերը տեղակայված են Նախիջեւանում: Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր ճանաչելու մասին ԱՄՆ Սենատի բանաձեւի համատեքստում նախկին պատգամավորը սադրանքներ է կանխատեսում թուրք-հայկական եւ ադրբեջանա-հայկական սահմաններին:

 

 

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր