Գեղամյանը մեղադրում է

Քոչարյանին ու Տիգրան Սարգսյանին

20.14.2014, Slaq.am

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը տեղյակ չէ, թե որքան է կազմել իր տան գազի պարտքը, քանի այդ հարցերով զբաղվում է իր կյանքի ընկերը՝ կինը:

«Ռ-Էվոլուցիա» հաղորդման ժամանակ նա նշել է, որ ծախսը մեծ է եղել:

«Ես նման գործերի չեմ խառնվում: Շոշափելի պարտք է եղել»,- ասել է Գեղամյանը:

Հարցին, թե արդյոք չի վիրավորել Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, որով նա կոչ էր անում խնայողաբար ծախսել գազը, Գեղամյանը պատասխանել է, որ դա ցինիզմ չի կարելի համարել, քանի որ ստեղծված իրավիճակում Գալուստ Սահակյանն այլ տարբերակ չի տեսել:

 

Հաղորդմանը Գեղամյանն անդրադարձել է երկրորդ նախագահի ու վարչապետի հրապարակային մեղադրանքներին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են երկուսը.

« Իրար մեղարդում են, բայց այսօրվա ստեղծված իրավիճակի պատասխանատուները հենց իրենք են: Դրամավարկային քաղաքականությունը, տնտեսական քաղաքականությունը հանգեցրին այս իրավիճակին»,- ասել է նա:

Հաղորդումն ամբողջությամբ դիտեք այստեղ.

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր