"slaq.am" լրատվական պորտալ

Ունենք դուխով ոստիկանապետ. Գեղամյան

31.10.2012, slaq.am

Վլադիմիր Գասպարյանին ես ճանաչում եմ շատ վաղուց, ուստի կարող եմ ասել, որ նա մշտապես հանդես է եկել որպես ինքնուրույն և պետության համար ոչ մի վտանգի առջև չկանգնող հայ սպա: ՀՀ ոստիկանապետի մասին նման տեսակետ slaq.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

«Ասածս պատահական չէ, որովհետև Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո նա այն եզակի բարձրաստիճան հայ սպաներից էր, ով իր կյանքը վտանգելով` իր հնարավորությունների շրջանակներում ապահովեց, որ Հայաստանի Հանրապետությունը հանկարծ ցնցումների մեջ չընկնի: Իսկ սպայի մարդկային ու քաղաքացիական որակումներն առավել ցայտուն են դրսևորվում հենց նման ճգնաժամային և պետության համար խիստ վտանգավոր իրավիճակներում:

Կարդալ ավելին...

Ինձ անվանարկողները չհասկանալով գովազդում են ինձ. Գեղամյան

13.07.2012, slaq.am

 

Հայաստանյան լրատվամիջոցներում խոսքի ազատության դրսևորումները հաճախ անցնում են ազատ խոսք-գռեհկություն և անձնական վիրավորանքներ սահմանագիծը, ինչի արդյունքում մի շարք գործիչներ անվանարկվում են: Վերջիններիս հասցեին հնչում են նաև անձնական բնույթի վիրավորանքներ: Այս խնդրի մասին slaq.am-ի հետ զրույցի ժամանակ իր վերաբերմունքն է արտահայտել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը.

«Այս հարցը պետք է պայմանավորել մարդկանց կրթվածության և դաստիրակության աստիճանով: Իսկ անդաստիրակ մարդկանց հետ պոլեմիկայի մեջ մտնելը պարապ մարդու զբաղմունք է: Ինչ վերաբերում է լկտիությանը և գռեհկությանը, ինչպես նաև անվանարկումներին, ապա որքան էլ տարօրինակ հնչի` դրանց պատվիրատուները և ի կատար ածողները արջի ծառայություն են մատուցում իրենց տերերին, միաժամանակ իրենք էլ չհասկանալով գովազդում են ինձ:

Կարդալ ավելին...

Քոչարյանի անհաշտ ընդդիմախոս Գեղամյանը կղեկավարի ԵԱՀԿ պատվիրակությունը

 

19.06.2012, Slaq.am


ԱԺ-ում վերջնականապես որոշել են, թե ովքեր են լինելու ԵԱՀԿ-ի, «Եվրանեսթի», ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունների ղեկավարները: Փոփոխությունները, ինչպես կառավարության դեպքում, մեծ չեն: «Եվրանեսթի» պատվիրակությունը նախկինի պես կղեկավարի Վահան Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ինը` Դավիթ Հարությունյանը: Արամ Սաֆարյանի փոխարեն ԵԱՀԿ պատվիրակությունը կղեկավարի նույն ինքը` Արտաշես Մամիկոնիչը, ինչը հետաքրքիր է ոչ միայն ներքաղաքական, այլև, առաջին հերթին, արտաքաղաքւսկան տեսանկյունից: «Հրապարակ» թերթը նշում է. «Չմոռանանք` Արտաշես Գեղամյանը ներքին կյանքում Քոչարյանի անհաշտ ընդդիմախոսներից է, սակայն, միևնույն ժամանակ, Եվրասիական միության հայաստանյան մեծ ջատագովներից է»:

ՀՀԿ-ն բարեփոխումները սկսում է հենց իրենից. Գեղամյան

12.03.2012, Slaq.am

Աննախադեպ, մտածված և փիլիսոփայական ելույթ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ ունեցած ելույթը,- Slaq.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ ՀՀ նախագահի ելույթին` նման կարծիք հայտնեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

-Երկրի ղեկավարին պատշաճ ելույթ էր նախագահի ելույթը, որն ըստ իս հեռու գնացող, զարգացումների սկիզբ կհանդիսանա: Նման գնահատական տալով նախ և առաջ ես ի նկատի ունեմ այն, որ հանրապետության նախագահի ելույթի հիմնական առանցքը ոչ միայն Հայաստանի բնակչությունն է` այլև Արցախի և համայն հայության կոնսոլիդացումը:

Հանրապետության նախագահն իր ելույթում մի շատ կարևոր հետևություն արեց. խոսելով որոշակի հաջողությունների մասին նա հարցրեց ներկաներին` «Ես գո՞հ եմ մեր երկրի հաջողություններից», ապա ինքն իր հացի պատասխանը տալով ասաց. «Ո’չ, ես գոհ չեմ, ես դժգոհ եմ»: Այդ խոսքից հետո մեր երկրի ղեկավարը համեմատեց մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի հայաստանյան այսօրվա թվերը` և ասաց «Ո՞նց կարող է ես գոհ լինեմ, եթե արևմտա-եվրոպական զարգացած երկրներում այդ թիվը 30-50 հազար դոլար է, իսկ մեզ մոտ դա չնչին գումար է կազմում»:

Այսինքն հանրապետության նախագահն իր ակտիվ ելույթով հստակ սահմանեց, թե որ թվերի դեպքում ինքը կարող է գոհ լինել: Չի կարելի անտեսել նաև այնպիսի նվաճումը, ինչպիսին ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքն էր, որը նույնպես աննախադեպ էր: Աննախադեպ էր նաև ԵԺԿ փոխնախագահ Ուիլֆրիդ Մարտենսի ողջույնի խոսքը, և եթե մենք այդ ամենին ոչ թե ծիսակարգային տեսանկյունից ենք մոտենում, այլ քաղաքական վերլուծաբանի տեսակետից, ապա մենք կարող ենք եզրակացնել, որ հանրապետության նախագահի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը հավասարապես ընդունելի է, թե Եվրամիության երկրների և թե մեր ռազմաքաղաքական դաշնակից ՌԴ-ի կողմից:

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ ՀՀ և Հանրապետական կուսակցության նախագահն արդեն իսկ արտաքին աշխարհում կփորձեն ստեղծել այնպիսի իրավիճակ, որն օրգանապես կնպաստի Հայաստանի ներքին զարգացումներին, ինչի հետ կապված նա ուղենիշ է վերցրել արևմտաեվրոպական զարգացած երկրների սոցիալ-տնտեսական ցուցանիշները:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր