Հպարտ է Գեղամյանով
31.03.2012, Zham.am
Երկիր.am-ի զրուցակիցն է ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:
- Պարո'ն Բաբուխանյան, հավատո՞ւմ եք, որ ընտրությունները լինելու են արդար եւ թափանցիկ:
- Այո, ես հավատում եմ, որ մեր հասարակությունն ի վիճակի է անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ: Ես չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ բոլորը կեղծարար են, մեր հասարակությունը բաղկացած է ազնիվ, արդար մարդկանցից, որոնք մեծամասնություն են:
- Մի պահ պատկերացրեք, որ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 20-յակում չեք, էլի՞ կմնայիք Ձեր այս նույն համոզմանը, որ ընտրությունները անցնելու են ազատ եւ արդար:
- Այո: Եթե վերցնենք Հրազդանի ընտրությունները, որի ժամանակ ես ոչ մի հորիզոնականում էլ չէի, բայց ասացի, որ ընտրությունները անցել են ազատ եւարդար:
- Հորիզոնականում չէիք, բայց տեղյակ էիք, որ լինելու եք:
- Ոչ, ոչ, այն ժամանակ որեւէ բան չկար: Գուցե լուրերը մեզանից առաջ էինընկել, բայց ցուցակը հրապարակվեց, նոր իմացանք` դուք էլ, մենք էլ:
- Պարո'ն Բաբուխանյան, ակնհայտորեն ԲՀԿ-ին չեք սիրում եւ Ձեր հայտարարություներով ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության կրակին յուղ եք լցնում:
- Ես ոչ մեկի կրակին յուղ չեմ լցնում եւ ուզում եմ, որ այդ կրակը մարի, ես դրա կողմնակիցն եմ: Ես ուզում եմ, որ կրակը, որի վրա Վարդան Օսկանյանն է յուղ լցնում, Հմայակ Հովհաննիսյանը, մարի: Ուզում եմ, որ բոլորը լինեն արդար իրենց ընտրողների առջեւ: Ինձ համար տարօրինակ է Օսկանյանի մտնելը ցուցակ, նրա հայտարարությունները:
- Դուք էլ ցուցակում հայտնվել եք Արտաշես Գեղամյանի հետ, ում ժամանակին դհոլ էին անվանում, Ձեր մտնելն էլ է տարօրինակ: Առաջարկում եք մոռանա՞լ դհոլի պատմությունը:
- Ով որ խոսում է դհոլի մասին, դա լուրջ չէ, նման բաներ խոսում են բամբասկոտ մարդիկ, ովքեր ի վիճակի չեն լուրջ միտք արտահայտել: Կամ այդ մարդիկ, իրար հետ վերցրած, Արտաշես Գեղամյանի 1 տոկոսը չեն արել... Դե,եղել է քաղաքական իրավիճակ, երբ իրար չեն հասկացել...
- Դե, Գեղամյանն էլ բղավում էր, որ Սերժ Սարգսյանը ժողովրդի փողերը վատնում է կազինոներում... Դա՞ էլ մոռանանք:
- Մի' մոռացեք, բայց եթե դրանից ոմանց ինքնազգացողությունը կլավանա, թողկրկնեն երկու-երեք անգամ օրը: Չեմ հասկանում, դուք ուրա՞խ չեք, որ երկու քաղաքական գործիչներ, ովքեր մեր երկրի համար հսկայական ներդրումներեն արել, իրար հասկացել են:
- Հպա՞րտ եք, որ Գեղամյանի հետ եք ցուցակում:
- Այո, հպարտ եմ:
Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ