Ա. Գ. – Եթե հանկարծ ես միամտություն ունենայի ասեի՝ հասել եմ, Դուք, ուրեմն, պետք է երկրորդ հարցը տայիք, – Ձեր առողջական վիճակը ինչպիսի±ն է, ե±րբ եք վերջին անգամ հոգեբուժի մոտ ստուգվել: Ինչպես կարող է հասնի այդ նպատակին, ավա¯ղ, ցավով եմ ասում, երբ մենք Ձեզ հետ ականատեսն ենք լինում, երբ մեր հայոց աշխարհի դարերով կազմավորված սրբությունները ոտնահարվում են, երբ այսօր հայի արյունը խմած թուրքի հետ քիրվայություն են անում, երբ այսօր գնում են խաղաղություն մուրան այն մարդկանցից, ովքեր 2020 թվականի 44-օրյա պատերազմում սպիտակ ֆոսֆորով հագեցած ռումբեր են պայթացրել մեր Արցախի եղբայրների և քույրերի վրա: Ինչպես կարելի է արդարության տեսանկյունից բավարարված զգալ, երբ այդ ամենը կատարվել է, այսպես կոչված, ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի լռության պարագայում: Եվ միայն շնորհիվ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ստիպողաբար, Նիկոլի կամքին հակառակ, ուրեմն, Ռուսաստանի զինված ուժերի խաղաղապահ ուժերը մտան  Արցախ և կարողացան փրկել Արցախի ազգաբնակչությանը, ուրեմն, ցեղասպանությունից: Անդրադառնալով Ձեր հարցին, ճիշտ հակառակը, մենք Ձեր հետ միասին ականատեսն ենք ամենավայրագ անարդարության ւ ցավով պետք է ենք, այն անարդարության՝ հեղինակները օվկիանոսից անդին են և Մառախլապատ Ալբիոնում են, անգլոսաքսերն են, իսկ կատարողներն, իրենց կատարածուները՝ Իլահամ Ալիևն է և Նիկոլ Փաշինյանը: Եվ, բնականաբար, այս պարագայում

Լ. Մ.Այսինքն, մեր երզանքը արդարության

Ա. Գ. – … արդարություն հաստատել Հայաստանում հնարավոր չի, քանի դեռ այս դրածո, ազգադավ իշխանություններն են ղեկավարում մեր եևկիրը: Այսինքն, չեն ղեկավարում, ղեկավարում են անգլոսաքսերը և իրենք իրնեց կատարածուներն են Հայաստանի Հանրապետությունում:

Լ. Մ.Պարոն Գեղամյան, այսօր մեծ քաղաքականությունից քիչ խոսենք, ավելի շատ խոսենք Ձեզանից և Ձեր անցած ճանապարհից: Գերագույն խորհրդի պատգամավորի որդի± եք, Ձեր մայրը վաստակավոր ուսուցչուհի± է, բայց Դուք համալսարանական կրթությամբ ճարտարագետ-էլեկտրիկ եք: Ինչո±ւ ընտրեցիք այդ մասնագիտությունը և արդյո±ք պետք եկավ կյանքում:

Ա. Գ.Ես ոչ թե պատգամավորի որդի եմ, իմ հայրը շուրջ 17 տարի ղեկավարել է Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանների կուսշրջկոմները: 17 տարի էլ եղել է Հայկոպի նախագահի տեղակալ: Եվ այդ ընթացքում, այո°, ընտրվել է պատգամավոր: Մայրս մաթեմատիկայի ուսուցչուհի էր, 45 տարվա ստաժ ուներ

Լ. Մ. – Դպրոցի տնօրեն

Ա. Գ. –մինչև թոշակի անցնելը Երևանի թիվ 1 Շահումյանի անվան դպրոցի տնօրենն էր: Այդ պարագայում ես բախտ եմ ունեցել մեր տանը երբ հյուրընկալվում էին մեր ազգի ականավոր գործիչները, դիցուք, ասեմ նույն երջանկահիշատակ Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանը, Կարեն Սերոբի Դեմիրճյանը, չեմ ասի շատ

Լ. Մ. – Ում խորհրդականն եք Դուք եղել:

Ա. Գ. –շատ հաճախ, բայց լինում էր

Լ. Մ.Օգնականը, խոսնակը:

Ա. Գ. –Կառլեն Լևոնի Դալլաքյանը, Կառլեն Համայակի Ղամբարյանը, Վլադիմիր Բագրատի Ղալումյանը, արվեստի գործիչներ: Ես լինելով դեռ դպրոցական հասակի երեխա, ամենայն ուշադրությամբ գամված լսում էի իրենց զրույցները, որովհետև դա մի համալսարան էր: Դա մի համալսարան էր: Դպրոցում ուսանելիս մաթեմատիկական թեքումով դասարան եմ ավարտել: Իմ ուսուցիչն է եղել՝ մաթեմատիկայի ուսուցիչը, Արշավիր Սարգիսի Նուրիջանյանը: Նա մի հանճարեղ անձնավորություն էր, ի դեպ, իր աշակերտներից են եղել, իհարկե, իրենք տարիքով ինձնից մի քիչ մեծ են, բայց նույն դպրոցում ենք ուսուցանել, Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը: Եվ լինելով այդ հիասքանչ մանկավարժի աշակերտը, առավել ևս մայրս էլ Երևանի պետական համալսարանի ֆիզմատ ֆակուլտետն էր ավարտել մաթեմատիկայի գծով, ես, բնականաբար, սիրահարված էի այդ առարկայի վրա: Սիրահարված լինելով այդ առարկայի վրա, անշուշտ, պետք է, ուրեմն, տեխնիկական թեքումով կրթություն ստանայի կամ լինեի Համալսարանում, հավակնեի ընդունվել ֆիզմաթ ֆակուլտետը, դեռ էն ժամանակ չէր բաժանվել կամ Պոլիտեխնիկական ինստիտուտ: Գերադասեցի Պոլիտեխնիկական ինստիտուտը

Լ. Մ. – Որն այդ ժամանակ բավականին հայտնի էր:

Ա. Գ. –որովհետևՉէ, ասեմ, ավելի հետաքրքիր պատճառ կար, որովհետև իմ դասընկերներից շատերը՝ դպրոցական և մանկությանս ընկերներց շատերը, իմ հասակակիցները, տղաները, բնականաբար, հակված էին Պոլիտեխնիկ ընդունվել: Պոլիտեխնիկական ինստիտուտ քննություններ՝ ընդունելության, հանձնելու ժամանակ ստացվեց այնպես, որ մաթեմատիկայից գրավոր աշխատանքը կորել էր, կորցրել էին: Կորցրել էին երրորդ օրը նոր գտան և գերազանց նշանակեցին, բայց քանի որ հայրս այդ ժամանակ շատ մեծ մարդ էր՝ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը, նորաստեղծ, ուրեմն, Մյասնիկյանի շրջսովետի գործկոմի նախագահն էր, իսկ էդ ժամանակ Պոլիտեխնիկը, Համալսարանը Մյասնիկյանի շրջանում էին, հիմա Կենտրոն շրջանն ա, ուրեմն, ասացին, կարող ա ստեղ ինչ-որ մի խարդախություն են արել, որ երեք օր կորելուց հետո մեկ էլ հանկարծ գտնում են ու անսխալ

Լ. Մ. – Գերազանց:

Ա. Գ. –անթերի գրավոր աշխատանքը գերազանց: Երջանկահիշատակ Գոհար Համազասպի Համբարձումյանը, Վիկտոր Համբարձումյանի հարազատ քույրն էր, ընդունելության հանձնաժողովի՝ մաթեմատիկայի, նախագահն էր և ասեց, հարցեր տվեք: Հարցեր էին տալիս, գլուխ գովալու բան չի փաստ ա, մի էրկու հոգի ընտեղ ողջ են ու կենդանի են գիտեն, որ լավ լուծեցի ասեց, ինչո՞ւ ես դու տվել, ես տվել էի մեխանիկական ֆակուլտետ դիմում: Ասեցի, նու, արդեն անուն հայրանունով դիմելով, Գոհար Համազասպովնա, իմ դպրոցական ընկերները, ուրեմն, էդտեղ են տվել, որ միասին լինենք: Ասեց, իսկ չե՞ս ուզենա, դու տեղափոխվես ուրիշ ֆակուլտետ: Ասեցի, եթե կարելի ա, էդ դեպքում էլեկտրատեխնիկական ֆակուլտետ գնամ «Արտադրական գործընթացների ավտոմատացում. էլեկտրական շարժիչ և կառավարում»: Ծիծաղեց, ասեց, Էմիլ Մարկի Դիլանյան կար, պատերզամի մասնակից, արտակարգ գիտնական, մանկավարժ, իմ էլ դպրոցական ընկերոջ՝ Վովայի հայրն էր, ճանաչում էր ինձ, ասեց, Էմիլ, как раз վերցրու քո մոտ, տիրություն արա, ինձ թվում ա մի բան դուրս կգա:

Լ. Մ. – Եվ Դուք ընդունվեցիք այդպես

Ա. Գ. – Այ, ըտենց ստացվեց, որ ես ընդունվեցի, ուրեմն, Պոլիտեխնիկական ինստիտուտ: Բարեբախտաբար, լավ էի սովորում: Գերազանցիկի …:

Լ. Մ. – 50-ից ավելի տարի է անցել. Շատ մանրամասն եք հիշում:

Ա. Գ. – Հա:

Լ. Մ. – Հիշողություն

Ա. Գ. – Փառք Աստծո, հիշողությունս լավ ա:

Լ. Մ. – Ի դեպ, ընկերներից խոսեցիք, դասընկերներից խոսեցիք, Ձեր կյանքում ընկերներ Դո՞ւք եք ընտրում, թե նախախնամությունով են գալիս Ձեր կյանք:

Ա. Գ. – Կյանքն ա:

Լ. Մ. – Որովհետև գրող ընկերներ էլ եք ունեցել: Հայտնի գրող ընկերներ նաև քաղաքական գործիչների շրջանում են եղել, նաև դերասաններից՝ Ֆրունզիկ Մկրտչյանը

Ա. Գ. – Գիտեք, առնվազն, իմ կողմից կլինի ինքնասիրահարվածության, մեծամտության դրսևորում, եթե ես հիմա սկսեմ թվարկել անվանի այն մարդկանց, ում հետ բախտ եմ ունեցել՝ կրտսերի իրավունքով, ես լինել իրենց ընկերը: Իմ ընկերները մեր բամի, մեր թաղի Երևանի տղերքն են եղել: ըստ որում, իրենցից ոմանք շատ ծանր ճակատագիր են ունեցել, այն է՝ տեսել են տկարին, թույլին տասը հոգով ծեծում են, թասիբները պահել են և հետո իրենք, քանի որ տեր չեն ունեցել, կներեք էս բառիս համար, իրենք գնացել նստել են: Գաղութում անարդարություն են տեսել, անարդարություն անող հանցագործներին գաղութում էլ են ծեծել, էնտեղ նստելու ժամկետը, ուրեմն, բարձրացրել են և էդ մարդկանց հետ, բնականաբար, իրենք ազնվության մարմնավորում են, ես մինչև օր, ով իրենցից ողջ է ընկերություն և բարեկամություն եմ անու

Լ. Մ. – Պատմեք էդ ընկերների մասին:

Ա. Գ. –որովհետև ես տեսել եմ նրանց ազնվությունը, ես տեսել եմ նրանց ընկերոջ թասիբը պահելու՝ սեփական անձը վնասելով անգամ և գիտակցաբար վնասելով, անգամ դա: Դրա հետ մեկտեղ բախտ եմ ունեցել, ուրեմն, շփվել ազգիս մեծերի հետ: Դիցուք, իմ գրքերը ես նվիրել եմ ձեր ստուդիային, այնտեղ եթե Դուք լուսանկարները նայեք, ապա Դուք կտեսնեք այնպիսի՝ հայ ժողովրդի համար անզուգական նվիրյալների, մեծերի, ինչպիսիք են, իմ պատկերացմամբ, իմ ընկալմամաբ, ինչպիսին են Համո Սահյանը, Ալեքսան Կիրակոսյանը, Կարեն Դենիրճյանը, Սոս Սարգսյանը, Մհեր-Ֆրունզիկ Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Հիմա թվարկում եմ, ասում եմ, հանկարծ որևէ մեկին չմոռանամ, մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, մաեստրո Լորիս Ճգնավորյանը, մեծն

Լ. Մ. – Վահագն Դավթյանին կարծեմ մոռացաք:

Ա. Գ.Չէ, չէ, չեմ մոռացել: … մեծն, ուրեմն, Հովհաննես Չեքիջյանը և Արտավազդ Փելեշյանը: Վահագն Դավթյանի հետ, ուրեմն, երկու-երեք հանդիպում եմ ունեցել, ինչպես նաև հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ, դիցուք, Կիմ Նաումի Բակշիի հետ:

Լ. Մ. – Երևի հուշեր կգրեք իրենց մասին:

Ա. Գ. – Գիտեք, մտադրություն այդպիսի ունեի, որովհետև առանձին մտերմիկ զրույցների ժամանակ որոշ դրվագներ եմ պատմում, ինձ էլի ավագ ընկերներ ունեմ, ասում են, Արտաշ գրի անպայման քո մոտ կստացվի, որովհետև ասածդ աննկարագրելի կարևոր է: Ուզո՞ւմ եք մի հուշ պատմեմ:

Լ. Մ. – Մի հուշ պատմեք:

Ա. Գ. – Երջանկահիշատակ մեծ հայ Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանը, ով երկար տարիներ պետական ամենաբարձր պաշտոններ է զբաղեցրել, եղել է նաև մեր կառավարության առաջին փոխվարչապետ: Զանգ տվեց ինձ, 1991 թիվն էր, հավանաբար, կամ 1992, ասաց, դե Արտաշ էր ասում, բնականաբար, Արտաշես չէր ասում, ասաց, Արտաշ, Համո Սահակիչը դուրս չի գալիս, Համո Սահակիչը Համո Սահյանն ա: Ասի, Մատվեևիչ ջան, ի՞նչ ա եղել: Ասեց, հիվանդանոցում ա, Լեչկոմիսիայում ա, ոչ ուզում ա մարդ տեսնի, ոչ ուզում ա համարից դուրս գա: Համո Սահակիչն էլ իմ նկատմամբ որոշակի թուլություն ուներ, որովհետև իր ավագ որդին՝ Նաիրիկը Երևանի, էն ժամանակվա, թասիբով, լավ տղերքից  էր, Կասյանի վրա էին ապրում, Նաիրիկն էլ լավ էր վերաբերում ինձ, տարիքով ինձնից մեծ էր, մի խոսքով Համո Սահակիչը շատ ջերմ էր տրամադրված: Ասեց, մի բան մտածի, որի գնանք հանենք հիվանդանոցային պալատից: պառկած էր հեց ստեց Լեչկոմիսիայում, երրորդ հարկ: Գնացինք, Համո Սահակիչը, դեհ, Ալեքսան Մատվեևիչի հետ շատ մտերիմ էին, յա, ինչ կա Ալեքսան, ինչ կա, էդ իրա սիրած խոսքն էր, ասեց, Արտաշը շատ անտրամադիր ա, քո խորհրդի կարիքն ունի: Ասեց, Արտաշ ջան, ի՞նչ ա եղել: Ասի, չգիտեմ, Համո Սահակիչ, ինչ-որ սիրտս նեղված ա, բան ա: Ասա, տեսնենք: Այսինքն, ես իմ հոգսի մասին իրան ասացի, նա առողջացավ ասես թե: Ասացի, դե էս հիվանդանոցային պայմաններում չի լինի: Բա ինչ անենք, մի քիչ ոտքով շրջենք: Գնացինք հրապարակ Ասեց, ստեց մի հատ բարեկամուհի ունեմ, տեսնենք: Ասի, գնանք: Դուռը զանգ տվեցի, շատ գեղեցկադեմ սև հագուստով երիտասադ կին բացեց: Բաչևեցինք; Ինձ, հավանաբար, հեռուստատեսությամբ էր տեսել, Համո Սահակիչին որ տեսավ, գրկախառնվեց Համո Սահակիչին ու էս աղջիկը արտասվեց: Ասեց, ես էնքան մեծ ապրումների մեջ էի, որ իմացա հիվանդանոց էիք Դուք ընկել Համո Սահակիչ և հիմա էլ չեմ կարող հանգիստ, անտարբեր էդ ամենը վերապրեմ, ասեց, ես սուրճ կպատրաստեմ: Ի՞նչ եք կարծում, Համո Սահակիչը ինձ ինչ ասեր, որ լավ լինի: Ասում ա, Արտաշ ջան, ուրեմն, ինքը իրա սիրած տղային ա կորցրել վթարից, հիմա ուզում ա իրա դարդը իմ հիվանդության վրա ծախի, էհ, ոչինչ, ներենք: Ասեց, ներենք, հասկացա: Էկավ, Համո Սահակիչը մինչև վերջ այնքան ուշադիր, այնքան, ոնց ասեմ Ձեզ, ջերմ, հարգանքով էր, էդ կինը վերջում, ուրեմն, բան եղավ, արդեն ինքն էլ ոնց որ սրտից քար ընկավ, որովհետև իմաստուն մարդ էր: Դուրս էկանք, ասի, Համո Սահակիչ, թույլ կտաք, ես գոնե  մի անգամ էս ամենի մասին գրեմ էլի: Էհ, ասեց, տուր Արտաշ ջան, վատ բան ես չեմ տեսնում: Ինձ իրավունք վերապահեցի իր թույլտվությունը ստանալուց հետո, ուրեմն, «Ուրարտու» շաբաթաթերթ կար, գրեցի այդ, Համո Սահակիչը չկար արդեն, ավա՜ղ, Համո Սահակիչի ընտանիքի անդամներից զանգ տվեցին և ինչ եք կարծում, շնորհակալություն հայտնեցին, բացարձակապես չնեղանալով, որովհետև մի քիչ սպեցիֆիկ հարց է: Ինչի ես էս պատմությունը պատմեցի: Տեսեք, ինչքան մեծ անհատականություն էր Համո Սահյանը, որ ինքը շատ լուրջ հիվանդ լինելու պայմաններում հասկանալով, որ իրեն խաբում են, բայց խաբողը իրեն համար ինչ-որ տեղ մտերիմ անձնավորույթուն է, բայց խաբողն էլ խաբում է, որովհետև հարկադրված է այդպես ասել, որ չնեղացնի վարպետին, միաժամանակ իր վիշտը, պայմանավարված իր մտերիմի կորստյան հետ կապում է Համո Սահյանի հետ: Մեծերից ենքան բան եմ փորձել սովորել, թե որքանով է հաջողվել, դժվարանում եմ ասել, բայց որ իրենցից և ոչ ոք իրենց կենդանության օրոք չհրաժարվեցին իմ ընկերությունից, իմ բարեկամությունից, ասեմ ավելին, մեր տանը մշտական հյուրեր էին և մշտական հյուրեր լինելով հանդերձ, իրենք տեսնում էին իմ ընտանիքի ջերմությունը իրենց նկատմամբ ոչ շինծու, ոչ արհեստական, անակնկալ էին գալիս մեր տուն, նրանք ասում էին, արդեն քո կնոջ՝ Անուշիկի ժպիտը, երեխաների ժպիտը տեսնելով մենք հասկանում ենք, որ դուք հարազատներն եք մեր: Ինչևէ, ընկա հիշողությունների գիրկը

Լ. Մ. – Այնպես չէ, որ Դուք միայն անկախության տարիների գործիչ եք: Ձեր քաղաքական գործունեությունը սկսվել է դեռ խորհրդային տարիներից, դեռ 1989 թվականին Դուք ընտրվել եք, այն ժամանակ Քաղսովետի նախագահ:

Ա. Գ. – 70-ական թվականներից,

Լ. Մ. – Քաղսովետի նախագահ

Ա. Գ. – Այո, 1989 թվականին գործկոմի նախագահ:

Լ. Մ. – Երևանի քաղաքապետ եք եղել: Բայց մի նշանավոր դեպք է տեղի ունեցել 1990 թվականին, որ կարծում եմ կարծիքով

Ա. Գ. – Մայիսի 27-ին:

Լ. Մ. – Այո՛, մայիսի 27-ին: Այո, այդ օրով նշանավորվեց Ձեր մուտքը մեծ քաղաքականություն: Արդեն Ձեզ, որպես քաղաքական գործիչ այլ կերպ ընկալեցին, երբ ռուսական բանակը մտնում էր Երևան և Դուք խոսեցիք հրամանատարի հետ, կանխեցիք առաջիկա սպանդը, որ պետք է լիներ: Իսկ ռուսական բանակը մտնում էր Երևան, որովհետև ժողովրդական շարժումը ճնշելու նպատակ ուներ: Դուք կարծում եք, որ ա՞յդ օրն եք մեծ քաղաքականություն մտնելեւ օրը ՁԵր:

Ա. Գ. – Մեծ քաղաքականություն մտնելու օրը 1972 թվականին էր, երբ քսաներկու տարեկան տղայի՝ ինձ, վստահվեք 617 մարդու տանել Կարելիայի Ինքնավար Հանրապետություն, ուսանողական շինարարական ջոկատների հրամանատար որպես: 1972 թվականին քսաներկու տարեկան հասակում Ձեր խոնարհ ծառան գերազանց աշխատանքի շնորհիվ և շնորհիվ, բնականաբար, իմ ընկերների, օգնականների, իմ կոմիսարի՝ Արտոյի Յախշիբեկյան, երջանկահիշատակ Նիկոլայ Շավարշի Գրիգորյանի, ով գլխավոր ինժեներն էր, բոլորին չթվարկեմ, ես ստացա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատվոգիր: Դա Հայաստանի, Սովետական Հայաստանի ամենաբարձր պարգևն էր և էդ պատվոգիրը բերեցի տուն, հայրս ու մայրս սկսեցին ծիծաղել: Ասում եմ, ինչի՞ եք ծիծաղում: Մայրս ասաց, հայրդ հեսա երեսուն տարի ա աշխատում ա, հիսուն ամյակին պատվոգիր են տվել, դու այ ջահել, գնացիր երեք ամիս, հա, դժվար էր, ինչ էր, քեզ էլ տվեցին: Այսինքն, 1972 թվականին, երբ դու ստանում ես ամենաբարձր պարգևը, դա րադեն նշանակում է մուտք ես գործոլ, գոնե քաղաքական դաշտ, որտեղ ճանաչելի ես: 1974 թվականին բախտ վիճակվեց ընտրվել Երևանի Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի կոմերիտական կազմակերպության քարտուղար: Հետո բախտ վիճակվեց ամենաերիտասարդ հասակում, արդեն 1983 թվականին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի հրահանգիչ աշխատել: Ամենաերիտասարդ, ուրեմն, սեկտորի վարիչն էի կազմբաժնում, ամենաերիտասարդ օգնականն էր, ինձնից հետո ջահելացում գնաց, մեր երջանկահիշատակ մեծ պետական, քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր Կարեն Սերոբի Դեմիրճյանի, ամենաերիտասարդն էր, երբ ընտրվեցի Մաշտոցի Շրջկոմի առաջին քարտուղար, հետո ամենաերիտասարդ քաղսովետի նախագահն էի: Այնպես որ, 1990 թվականին իմ անցած ճանապարհը արդեն բավականին շոշոփելի էր, որովհետև Սովետական Հայաստանում այնպես չէր, ուսապարկը ուսիդ գցեիր Լենինականից գայիր, ուրեմն, հասնեիր Երևան և դառնայրր երկրի ղեկավար, էն ժամանակ քայլ առ քայլ քեզ ստուգում էին: Ստուգում էին քո ունակությունները, քո գիտելիքների պաշարը, որը ամենակարևորն է, այդ ամենը ծառայեցնելը երկրիդ զարգացմանը, այն փոքր բնագավառում, որը քեզ է վստահվել: Մեծամտություն չլինի, բայց ասեմ, այն հսկայածավալ շինարարությունը, որ արվել է, ուրեմն, Մաշտոցի շրջանում, դա լինի Դավիթաշենի միկրոշրջանները, 16-րդ թաղամասը, դա հիմա հնարավոր չի պատկերացնել: Բնականաբար, դա միայն ինձանով չի պայմանավորված եղել, օգտվելով առիթից ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Շրջսովետի գործկոմի նախագահ իմ հետ աշխատած Ռաֆայել Հրայրի Արևշատյանին, ուզում եմ շնորհակալությունս և իմ պատկառանքը հայտնել այն մեծ շինարարներին, ովքեր շենացրեցին, գոնե այդ տարածքները, որովհետև ղռեր էին, հանձինս Երևանշին տրեստի կառավարիչ Էդուարդ Սուրենի Հակոբյանի, հանձինս Երարդշին տրեստի կառավարիչ Լևոն Կարապետի Շահբազյանի, Ավիաշինի կառավարիչ Սպարտակ Վիրաբի Ղազարյանի, հանձինս, հետագայում, ուրեմն, Երևանշինի կառավարիչ դարձած Վլադիմիր Վազգենի, ազգանունը կարող ա մոռանամ:

Լ. Մ. – Կարծում եմ, հիմա կապ էլ չունի:

Ա. Գ. – Եվ այդ մարդիկ, իրենց անունները պետք է ոսկե տառերով գրվի: Ոսկե տառերով գրվի Խորհրդային Հայաստանի վերջին տարիների պատմության մեջ: Ես մտածված չեմ կարող էդ մարդկանց չհիշել և, բնականաբար, իմ գրքում զետեղված են նկարներ: Զետեղված են նկարներ Երևանի համ ու հոտը կազմող անձանց հետ: Լինի դա, ուրեմն, մեր Թադևոսյան Նորիկը՝ երջանկահիշատակ Դքի Նորիկը, մեր սիրուն Ֆելոն, նույն մեր Աթոյան Ստեփանն է, Հարությունյան Իոսիֆն է, Ֆեդոսեև Վոլոդյան է, մի խոսքով էնքան հետաքրքիր մարդիկ

Լ. Մ. – Պարոն Գեղամյան, էդ անունները ուղղակի Ձեր տարեկիցներին են ինչ-որ բաներ ասում, մենք քանի որ չենք ճանաչում, դրա համար

Ա. Գ. – Այ, ես միտումնավոր եմ ասում, որ ճանաչեն, որ իմանան, ամենածանր ճակատագիր ունեցող մարդիկ, մեծ հայրենասեր են եղել և իրենք մեր ժողովրդի պատիվը շատ ավելի բարձր են պահել, քան պատիվը ոտնահարող այս շինծու իշխանավորները, դրածո իշխանավորները:  Եվ ես ինքս չէի հարգի, եթե հիմա սկսեի պատմություններ պատմել ազգիս մեծերի մասին, մոռանալով, թե ես որտեղեմ դաստիարակության որոշակի հատվածը ստացել, ում կողմից եմ ստացել: Բնականաբար, սիրահարված եմ եղել բացի կնոջիցս, նաև գրականության վրա:

Լ. Մ. – Վերադառնանք Ձեր քաղաքական անցյալ:

Ա. Գ. – Վերադառնանք:

Լ. Մ. – 1997 թվական, երբ հիմանդրվեց «Ազգային Միաբանություն» կուսակցությունը, Դուք մեկ տարի անց, արդեն նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու էիք: Ես ուզում եմ իմանամ անուն, որ Ձեզ մոտիվացրեց հիմնել կուսակցություն և առաջադրվել որպես թեկնածու:

Ա. Գ. – 1997 թվականին, միանգամյան ճիշտ է Ձեր դիտարկումը: 1997 թվականին, երբ մենք հասկանում էինք, որ Հայաստանը սխալ ուղի է ընտրել, երբ արդեն իսկ ակնհայտ էր, որ լուրջ զիջումների են գնալու Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը, այն ժամանակ, այն ժամանակ երջանկահիշատակ Կարեն Սերոբի Դեմիրճյանը, Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանը, Կառլեն Լևոնի Դալլաքյանը ասացին, սրա առաջը պետք է առնել: Էս զարգացումների մասին է խոսքը: Դու հիմնի քաղաքական կազմակերպություն՝ կուսակցություն, մենք անպայման քեզ կսատարենք: Բնականաբար, ամենատարբեր կուսակցությունների, արևմտաեվրոպական կուսակցությունների ծրագրերին ծանոթացա, մասնավորապես ծանոթացա Լյուդվիգ Էրխերդի հեղինակած Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախընտրական՝ իրենց Բունդեսթագի, նախընտրական ծրագրերի հետ: Եվ այն ժամանակ ինձ համար շատ հրապուրիչ երևաց Լյուդվիգ Էրխարդի սոցիալական շուկայական տնտեսությունը, նա դրա հիմնադիրներից մեկն էր, խորացա և հիմքում դա եղավ: Ծրագրի, ուրեմն, սևագիրը որ պատրաստ էր, լուրջ դիտողություններ և առաջարկներ արեցին հիշատակածս մեծ մեծերը: Ասեմ ավելին, շաբաթը մեկ կամ երկու անգամ Կառլեն Լևոնիչը և Ալեքսան Մատվեևիչը մեր տուն գալիս էին և մենք մշակում էինք Հայաստանի ճգնաժամից դուրս գալու, ուրեմն, ծրագրերը: Էն ժամանակ փոքր-ինչ անհամաձայնություն կար մեծերի միջև Կարեն Սերոբիչի և Ալեքսան Մատվեևիչի: Եվ մեզ բախտ վիճակվեց, քանի որ իրենք երկուսն էլ ընդունում էին ինձ, առավել ևս ծնողներիցս սկսած հարգալից վերաբերմունք կար և մեր տանը եղավ պատմական մի հանդիպում, երբ այդ երկու հսկաները, որոնց մեր ազգը շատ և շատ բաներով է պարտական իրար հետ նստեցին մեր օջախում ՝սեղանի շուրջ, երջանկահիշատակ Սուրեն Սամվելի Ավետիսյանն էլ կար: Նա դրանից հետո առիթ եղավ էլի հանդիպեցին արդեն որդուս տանը, նաև Սիլվա Կապուտիկյանն էր

Լ. Մ. – Եվ որոշվեց կուսակցություն հիմնել:

Ա. Գ. – Եվ որոշվեց ընդհանուր եզրեր գտնել, որ մենք կարողանանք թոթափենք այդ վտանգները: Այդ ժամանակ արդեն բախտ վիճակվեց կուսակցությունը գրանցել: Եվ էդ ժամանակ արդեն հարց բարձրացավ, որ քաղաքականություն մտնել: Քաղաքականություն մտնելու առիթը նա էր, որ 1990 թվականին նախագահական ընտրություններ էին և ինձ համար անակնկալ մեր երջանկահիշատակ Կարեն Սերոբի Դեմիրճյանը իր թեկնածությունը առաջադրեց, իսկ մինչև վերջ անկերղծ լինելով հանդերձ, ես ասել էի, Կարեն Սերոբովիչ, էս Լևոնին, որ քշեցին, չքշեցին նրա համար, որ Դուք դառնաք նախագահ: Ընդեղ քանի կա Լեռնային Ղարաբաղի հարցը, էդ հարցը ցավոտ լուծումներ է պահանջում և էդ ցավոտ լուծումները կարող են իրականացնել միայն և միայն մարդիկ, ովքեր ղարաբաղցիներ են: Եվ առավել ևս այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, եթե հիշում եք 1998 թվականի դեպքերից հետո, երբ Լևոն Տեր-Պետրեսյանը հայտնի հոդված էր գրել և որից հետո նա հրաժարական տվեց և համոզվեց Կարեն Սերոբովիչը: Կարեն Սերբովիչը համողվեց, և, բնականաբար, ես բախտավոր ինձ զգացի, հա, ըստ որում ասեմ, իրեն ասված էր, որ Ղարաբաղի հարցը իրանք լուծեն, Ռոբերտենք

Լ. Մ. – Ռոբերտ Քոչարյանի մասին է խոսքը:

Ա. Գ. – Հա: … իրանք լուծեն, իսկ երկրի բոլոր ներքին հարցերը լուծի Կարեն Սերոբի Դեմիրճյանը, լինելով կառավարության նախագահ, որովհետև իրանից փառահեղ թեկնածու հնարավոր չէր: համենայն դեպս ես նման, ուրեմն, սիգնալ ստացա Քոչարյանենց կողմից: Եվ անակնկալ եղավ, որ կարեն Սերոբովիչը որոշեց թեկնածությունը առաջադրի: Չթաքցնեմ, մինչև հիմա էլ ինքս իմ մեջ կռվում եմ ինքս ինձ հետ, ասում եմ, արդյոք ճիշտ էր, որ ես էլ դրեցի, բայց ես դրեցի ամբողջ ընտրապայքարի ժամանակ բացի մեծ հարգանքի դրսևորումների Կարեն Սերոբովիչի հասցեին, ուրիշ բան իրավունք էլ չունեի ասել, որովհետև դա կլիներ կեղծ, շինծու, արհեստական:

Լ. Մ. – Բայց դա Ձեր միակ առաջադրումը չէր, Դուք հետագայում ևս չորս առաջադրում ունեցաք:

Ա. Գ. – 2003 թվականին նույնպես առաջադրվեցի և մեծահոգաբար թողեցին ինձ ընտրողների 17, 6 տոկոսը, որոնք ձայն էին տվել իմ օգտօն: Բնականաբր, ձայները ավելի շատ էին, այնտեղ գրագետ գործեցին, որը գրագետ են գործել, պետք է նշես, ուրեմն Քոչարյանի շտաբը՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Ստացվեց էնպես, որ երկրորդ փուլ ես չանցնեմ, որովհետև երկրորդ փուլ անցնելու պարագայում, մեծամտություն մի համարեք, Ռոբերտ Քոչարյանը բանավեճի ժամանակ շատ տխուր վիճակում կհայտնվեր: Հիմա էլ առիթ լինի բանավիճենք, բնականաբար, շատ տխուր վիճակում կհայտնվի: Դա ինքնագովաբանություն չի, դա յուրաքանչյուրիս գիտելիքների սթափ արձանագրում է:

Լ. Մ. – Պարոն Գեղամյան, եթե Ձեր առաջադրումները հաշվենք, հաշվի առնենք, ապա Դուք մի քանի անգամ ցանկություն եք ունեցել երկիր ղեկավարելու, եթե թեկնածություն եք դրել: Իսկ հիմա ցանկություն ունե՞ք երկիր ղեկավարելու:

Ա. Գ. – Հիմա ցանկություն

Լ. Մ. – Եթե ասեք տարիք ու

Ա. Գ. – Չէ, ինչ տարիք:

Լ. Մ. –ես կարող եմ հակադարձել, օրինակ Ջո Բայդենը 80-ն անց դարձավ երկրի ղեկավար:

Ա. Գ. – Շատ տգեղ համեմատություն արեցիք: Ես չէի ուզենա, որ Հայաստանի Հանրապետության

Լ. Մ. – Զուտ տարիքային առումով:

Ա. Գ. –վարչապետը լինի մարդ, ով օրը երեք անգամ սխալվում ա իր բանավոր ելույթների ժամանակ: Անգամ շպարգալկայից կարդալ չի կարողանում: Առիթի դեպքում, ես կարծեմ մեր կայքից ուղարկել եմ Ձեզ անցյալ տարվա իմ լողի մարաթոնը: Տարիքային խնդիր չի: Հիմա Հայաստանը, եթե դու իրոք երկրիդ պատրիոտն ես և եթե իրոք դու գիտես այս ծայր աստիճան վտանգավոր վիճակից դուրս բերելու, դու պետք է մորթապաշտ լինես, եթե ինքդ չգնաս կրակին ընդառաջ: Մի հատ շատ հետաքրքիր ֆիլմ կար, Կրյուչկովն էլ խաղում էր «Иду на грозу», ուժեղ կինո ա, գիտակցաբար դու գնում ես շանթերին ընդառաջ: Հիմա էդ վիճակն է, որոհվետև հիմա ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ, ավա՜ղ, իմ լավ բարեկամները, ընդդիմադիր, որոնք Ազգային ժողովում են ներկայացված երկու դաշինքներում և նիկոլականները անվերջ բանավիճում են ւ բանավեճի առանցքը նա է, մեկը մյուսին ասում է դու դավաճան ես, դու հողատու ես, նա էլ ասում ա դու էլ թալանչի ես: Մինչդեռ իրենք չեն գիտակցում, որ նման բանավեճեր անելով իրենք տեղավորվում են այն ազգակործան սցենարի մեջ, որը մշակված է անգլոսաքսերի կողմից: Այն է, այդ բանավեճի արդյունքում ինչ ենք մենք ունենում: Էլ ավելի խոր ա պառակտում մեր ժողովրդի մի կողմից և գերակշիռ մասի՝ ազգաբնակչության, հիասթափություն, որովհետև այսօր դա չի պահանջված: Այսօր պահանջված է, որ դու ասես ելքերը որն են: Ոչ միայն ասես, գործնական առաջարկներ անես և ինքդ այդ կրակը վերցնես: Կրակը գիտե՞ք ինչի մասին է՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսել սորոսականները: Ամեն ինչ անում են ստվեր գցեն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա և դա արվում է շատ մշակված: Մշակումները հայտնի են, դա Ջին Շարփի հայտնի «Կառավարվող քաոսի տեսություն»-ն է

Լ. Մ. – Պարոն Գեղամյան, կա մարդ, անձ, որը

Ա. Գ. – Մի րոպե, մինչև վերջ միտքս եթե կարելի է ասեմ: … դրա հետ մեկտեղ տարածում է գտնում «Նեյրոլեզվաբանական ծրագրավորումը»: Էլի կան աշխատություններ, մասնավորապես Խելվարդ Ջոն Մակկինդեր: Այսինքն, գիտության դեմ մենք հակադրում ենք փոխհրաձգություն Ազգային ժողովում, գիտության դեմ, որը համակարգված տանում է Հայաստանի կործանմանը, Հայաստանի հպատակեցմանը Թուրքիային, Ադրբեջանին և Թուրքիային, այն է՝ ՆԱՏՕ-ին, մենք կահադրում ենք, կներեք, լեզվակռիվ: Այդ համակարգին պետք է հակադրել ավելի կատարյալ համակարգ: Ավելի կատարյալ համակարգ, որը իր մեջ կներառի հակաթույները: Այդ ամենը պահանջում է նախ և առաջ ֆունդամենտալ գիտելիքներ, ասել, որ այդ ամենը իմ ուղեղում կա, դա կլինի մեծամտության դրսևորում և այդ հիշատակածս տեսությունների մակերեսային ընկալում: Բայց Հայաստանում ամեն ճյուղ ունի իր նեղ մասնագետը այդ բոլորին ուղեղային կենտրոնը

Լ. Մ. – Մեկ անձ չկա, այսինքն, որ կարողանա

Ա. Գ. – Մեկ անձը, եթե ասի, ինքը բոլորին տիրապետում է, կնշանակի ոչ մեկը խորությամբ չի ուսումնասիրել: Կան մարդիկ, ովքեր մշտապես զանգ են տալիս, անգամ իսկ նեղանում են ինձնից, բան ասա, ասում ա, գործ անենք: Հա լավ, բան ասես, գնաս բերես հավաքես, տանսհինգ հազար մարդ Օպերայի հրապարակ, բա մյուս օրը ինչ անես, էն մյուս օրը ինչ անես: այսինքն, դու գիտես ինչ անես, բայղ էդ բոլորը անելու համար դու պետք ա համապատասխան նվազագույն ռեսուրս ունենաս, գոնե հարյուր անգամ ավելի պակաս, քան սորոսականները ծախսել են, ուրեմն, իրենց հասարակական կազմակերպությունների վրա

Լ. Մ. – Հասկանալի է:

Ա. Գ. – Այ, դա որ լինի, բնականաբար, կարելի կլինի, շատ շուտ չէ, մի օրում, տասը օրում չէ, բայց մի երկու-երեք ամսում կարելի կլինի մեր հասարակությանը նախապատրաստել գոնե յան 51 տոկոսին՝ ազգաբնակչության, ընտրելու իրավունք ունեցող, որոնք բոյկոտել են ընտրությունները, չեն գնացել քվեարկության, որովհետև նրանք մտածող մարդիկ են: Իրանց կարող ես դարձնես քո ջատագովը, բն կանաբար,

Լ. Մ. – Նորից, պարոն Գեղամյան, հեռացանք մեր ֆորմատից, էկանք քաղաքականություն: Ես ավելի շատ ուզում եմ խոսել Ձեր կենսագրությունից, Ձեր անցած ճանապարհից: Վերլուծությունները թողնենք քաղաքական, վերլուծական հաղորդումներին: Ձեր կենսագրությանը, Դուք մոտավորապես 20 տարի պատգամավոր եք եղել չորս գումարման խորհրդարաններում:

Ա. Գ. – Հինգ գումարման:

Լ. Մ. – Հինգ գումարման խորհրդարաններում:

Ա. Գ. – Մի կրճատեք:

Լ. Մ. – Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն եք ներկայացրել և իշխանությունը օրվա հաճախ է Ձեզ, հաճախ է Ձեզ իրավունք վերապահել, վստահել, որ Դուք արտերկրում Հայաստանից դուրս Հայաստան ներկայացնեք: Նմանատիպ երկու կարևոր հանդիպումներ էին Ստամբուլը և Բաքուն:

Ա. Գ. – Ես արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չեմ ներկայացրել:Պարզապես, ես լինելով պատգամավոր այդ տարիներին Հանրապետական կուսակցության ընտրացուցակով ընտրված, ինձ վստահել է Հանրապետական կուսակցությունը, խմբակցությունը գլխավորել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական պատվիրակությունը: Ի դեպ, օգտվելով առիթից, ես նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հանրապետական կուսակցությանը իրենց լայնախոհության համար, որ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահը ներկայացնում է նաև Հանրապետականը՝ այդ պաշտոնին: Այնտեղ կային բավականին պատրաստված մարդիկ, որոնք, համողված եմ, կարող էին ներկայացնել ոչ պակաս, քան ես: Դրա հետ մեկտեղ, Դուք միանգամայն ճիշտ նկատեցիք, 2013 թվականին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը անց էր կացվում Ստամբուլում՝ Թուրքիայում: Եվ Թուրքիայի

Լ. Մ. – Միջադեպ էնտեղ եղավ:

Ա. Գ. – … կոնգրեսների դահլիճում ես յոթը ելույթ եմ ունեցել: Ելույթներիցս մեկում ես ուղղակի դիմում եմ ամբիոնին նստած Ահմեդ Դավութօղլուն, որը այն ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն էր, ասելով, Ջեմալ փաշայի թոռան նման էկեք Ծիծեռնակաբերդ, ծնկի իջեք, աղերսեք ներողամտություն: նույնն էլ Բաքվում, երբ, 2014 թվականին Բաքվում էր, ուրեմն, նմանատիպ ելույթ էլ Բաքվում եմ ունեցել: Այնտեղ էլ Վեհաժողովի նախագահի տեղակալը ադրբեջանցի էր՝ Ազայ Գուլիև, ընտեղ էլ իրեն եմ, ինչ-որ տեղ կոպտել: Ինչու եմ սա կարևորում, հպարտ էինք մենք, մեր երկրի տերն էինք, մեր թիկունքում մենք երկիր ունեինք՝ Հայաստանի Հանրապետություն: Ոչ միայն երկիր ունեինք, հպարտ նախագահ ունեինք: Նախագահ, որից մինչև հիմա մրսում ա Ալիևը, ես Սերժ Սարգսյանին ի նկատի ունեմ, այստեղ, ինչու չէ, նաև Ռոբերտ Քոչարյանին, որովհետև հավասարաչափ երկուսն էլ Ալիևի համար ասես մղձավանջ լինեն:

Լ. Մ. – Եթե հնարավորություն ունենայիք վերադառնալ անցյալ և փոխեիք Ձեր քաղաքական ու անձնական կյանքում սխալներից մեկը, որը որ գուցե և Ձեր կյանքը փոխեր: Ո՞րը կլիներ:

Ա. Գ. – Ինքնահավանության մոլուցքով չեմ տառապում, առավել ևս նարգիզ չեմ, ես կասեմ, ես միայն և միայն կարող եմ մեղադրել ինձ նրանում, որ, այնուամենայնիվ, կնշանակի թերություններ, որպես մարդ, քաղաքական գործիչ ունեցել ենք, որ այսօր Հայաստանի իշխանությունները ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը և մի խումբ ուսապարկեր: Կնշանակի սխալներ եղել են, իսկ թե որոնք են դրանք, դժվարանում եմ հիմա մի րոպեում, երկու րոպեում պատասխանել: Անսխալական մարդ չկա: Երբ մեկն ասեց անսխալական է եղել, դուք պետք է իրեն հուշեք գնա հոգեբուժի մոտ, կնաշնակի դա հիվանդ ա:

Լ. Մ. – Քաղաքականության մեջ մեծ սխալ չե՞ք արել:

Ա. Գ. – Կարծում եմ չեմ արել, որովհետև եթե արած լինեի, այսօրվա իմ ընդդիմադիրները, բացի գռեհիկ անվանարկումների, գոնե մի սխալիս մասին կասեին: Անվանարկումներն էլ անում են թիկունքից: Թիկունքից, որովհետև դեմ առ դեմ որ անեն, իրենք, բնականաբար, բուժօգնության կարիք կզգան, ինչպես ոմանք զգացել են:

Լ. Մ. – Շնորհակալ եմ, պարոն Գեղամյան, հարցազրույցի համար:

 

Ա. Գ. – Ես էլ եմ շնորհակալ:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՏԳԵՂ Է ԻՆՁ ԲԱՅԴԵՆԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏԵԼԸ, ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԵՏՍ ԲԱՆԱՎԻՃԵԼ,

 ԸՆԿԵՐՆԵՐՍ ԲԱԿԻ ՏՂԵՐՔՆ ԵՆ

 

Քաղաքական գործիչները ինչպես որ կան.

Մերձքաղաքական զրույց Լուսինե Մուրադյանի հետ

 

(10 ապրիլի 2022, 24news.am)

 

ԼՈՒՍԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆԲարև Ձեզ, պարոն Գեղամյան: Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՇնորհակալություն հրավերի համար:

Լ. Մ. – Հայ մարդու խթանը եղել և մնում է արդարության երազանքը: Սա Ձեր հայտնի կարգախոսն է: Արտաշես Գեղամյանը արդեն 72 տարեկան է, հասե±լ է այդ երազանքին:

Ա. Գ. – Եթե հանկարծ ես միամտություն ունենայի ասեի՝ հասել եմ, Դուք, ուրեմն, պետք է երկրորդ հարցը տայիք, – Ձեր առողջական վիճակը ինչպիսի±ն է, ե±րբ եք վերջին անգամ հոգեբուժի մոտ ստուգվել: Ինչպես կարող է հասնի այդ նպատակին, ավա¯ղ, ցավով եմ ասում, երբ մենք Ձեզ հետ ականատեսն ենք լինում, երբ մեր հայոց աշխարհի դարերով կազմավորված սրբությունները ոտնահարվում են, երբ այսօր հայի արյունը խմած թուրքի հետ քիրվայություն են անում, երբ այսօր գնում են խաղաղություն մուրան այն մարդկանցից, ովքեր 2020 թվականի 44-օրյա պատերազմում սպիտակ ֆոսֆորով հագեցած ռումբեր են պայթացրել մեր Արցախի եղբայրների և քույրերի վրա: Ինչպես կարելի է արդարության տեսանկյունից բավարարված զգալ, երբ այդ ամենը կատարվել է, այսպես կոչված, ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի լռության պարագայում: Եվ միայն շնորհիվ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ստիպողաբար, Նիկոլի կամքին հակառակ, ուրեմն, Ռուսաստանի զինված ուժերի խաղաղապահ ուժերը մտան  Արցախ և կարողացան փրկել Արցախի ազգաբնակչությանը, ուրեմն, ցեղասպանությունից: Անդրադառնալով Ձեր հարցին, ճիշտ հակառակը, մենք Ձեր հետ միասին ականատեսն ենք ամենավայրագ անարդարության ւ ցավով պետք է ենք, այն անարդարության՝ հեղինակները օվկիանոսից անդին են և Մառախլապատ Ալբիոնում են, անգլոսաքսերն են, իսկ կատարողներն, իրենց կատարածուները՝ Իլահամ Ալիևն է և Նիկոլ Փաշինյանը: Եվ, բնականաբար, այս պարագայում

Լ. Մ. – Այսինքն, մեր երզանքը արդարության

Ա. Գ. – … արդարություն հաստատել Հայաստանում հնարավոր չի, քանի դեռ այս դրածո, ազգադավ իշխանություններն են ղեկավարում մեր եևկիրը: Այսինքն, չեն ղեկավարում, ղեկավարում են անգլոսաքսերը և իրենք իրնեց կատարածուներն են Հայաստանի Հանրապետությունում:

Լ. Մ. – Պարոն Գեղամյան, այսօր մեծ քաղաքականությունից քիչ խոսենք, ավելի շատ խոսենք Ձեզանից և Ձեր անցած ճանապարհից: Գերագույն խորհրդի պատգամավորի որդի± եք, Ձեր մայրը վաստակավոր ուսուցչուհի± է, բայց Դուք համալսարանական կրթությամբ ճարտարագետ-էլեկտրիկ եք: Ինչո±ւ ընտրեցիք այդ մասնագիտությունը և արդյո±ք պետք եկավ կյանքում:

Ա. Գ. – Ես ոչ թե պատգամավորի որդի եմ, իմ հայրը շուրջ 17 տարի ղեկավարել է Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանների կուսշրջկոմները: 17 տարի էլ եղել է Հայկոպի նախագահի տեղակալ: Եվ այդ ընթացքում, այո°, ընտրվել է պատգամավոր: Մայրս մաթեմատիկայի ուսուցչուհի էր, 45 տարվա ստաժ ուներ

Լ. Մ. – Դպրոցի տնօրեն

Ա. Գ. – … մինչև թոշակի անցնելը Երևանի թիվ 1 Շահումյանի անվան դպրոցի տնօրենն էր: Այդ պարագայում ես բախտ եմ ունեցել մեր տանը երբ հյուրընկալվում էին մեր ազգի ականավոր գործիչները, դիցուք, ասեմ նույն երջանկահիշատակ Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանը, Կարեն Սերոբի Դեմիրճյանը, չեմ ասի շատ

Լ. Մ. – Ում խորհրդականն եք Դուք եղել:

Ա. Գ. – … շատ հաճախ, բայց լինում էր

Լ. Մ. – Օգնականը, խոսնակը:

Ա. Գ. – … Կառլեն Լևոնի Դալլաքյանը, Կառլեն Համայակի Ղամբարյանը, Վլադիմիր Բագրատի Ղալումյանը, արվեստի գործիչներ: Ես լինելով դեռ դպրոցական հասակի երեխա, ամենայն ուշադրությամբ գամված լսում էի իրենց զրույցները, որովհետև դա մի համալսարան էր: Դա մի համալսարան էր: Դպրոցում ուսանելիս մաթեմատիկական թեքումով դասարան եմ ավարտել: Իմ ուսուցիչն է եղել՝ մաթեմատիկայի ուսուցիչը, Արշավիր Սարգիսի Նուրիջանյանը: Նա մի հանճարեղ անձնավորություն էր, ի դեպ, իր աշակերտներից են եղել, իհարկե, իրենք տարիքով ինձնից մի քիչ մեծ են, բայց նույն դպրոցում ենք ուսուցանել, Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը: Եվ լինելով այդ հիասքանչ մանկավարժի աշակերտը, առավել ևս մայրս էլ Երևանի պետական համալսարանի ֆիզմատ ֆակուլտետն էր ավարտել մաթեմատիկայի գծով, ես, բնականաբար, սիրահարված էի այդ առարկայի վրա: Սիրահարված լինելով այդ առարկայի վրա, անշուշտ, պետք է, ուրեմն, տեխնիկական թեքումով կրթություն ստանայի կամ լինեի Համալսարանում, հավակնեի ընդունվել ֆիզմաթ ֆակուլտետը, դեռ էն ժամանակ չէր բաժանվել կամ Պոլիտեխնիկական ինստիտուտ: Գերադասեցի Պոլիտեխնիկական ինստիտուտը

Լ. Մ. – Որն այդ ժամանակ բավականին հայտնի էր:

Ա. Գ. – … որովհետևՉէ, ասեմ, ավելի հետաքրքիր պատճառ կար, որովհետև իմ դասընկերներից շատերը՝ դպրոցական և մանկությանս ընկերներց շատերը, իմ հասակակիցները, տղաները, բնականաբար, հակված էին Պոլիտեխնիկ ընդունվել: Պոլիտեխնիկական ինստիտուտ քննություններ՝ ընդունելության, հանձնելու ժամանակ ստացվեց այնպես, որ մաթեմատիկայից գրավոր աշխատանքը կորել էր, կորցրել էին: Կորցրել էին երրորդ օրը նոր գտան և գերազանց նշանակեցին, բայց քանի որ հայրս այդ ժամանակ շատ մեծ մարդ էր՝ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը, նորաստեղծ, ուրեմն, Մյասնիկյանի շրջսովետի գործկոմի նախագահն էր, իսկ էդ ժամանակ Պոլիտեխնիկը, Համալսարանը Մյասնիկյանի շրջանում էին, հիմա Կենտրոն շրջանն ա, ուրեմն, ասացին, կարող ա ստեղ ինչ-որ մի խարդախություն են արել, որ երեք օր կորելուց հետո մեկ էլ հանկարծ գտնում են ու անսխալ

Լ. Մ. – Գերազանց:

Ա. Գ. – … անթերի գրավոր աշխատանքը գերազանց: Երջանկահիշատակ Գոհար Համազասպի Համբարձումյանը, Վիկտոր Համբարձումյանի հարազատ քույրն էր, ընդունելության հանձնաժողովի՝ մաթեմատիկայի, նախագահն էր և ասեց, հարցեր տվեք: Հարցեր էին տալիս, գլուխ գովալու բան չի փաստ ա, մի էրկու հոգի ընտեղ ողջ են ու կենդանի են գիտեն, որ լավ լուծեցի ասեց, ինչո՞ւ ես դու տվել, ես տվել էի մեխանիկական ֆակուլտետ դիմում: Ասեցի, նու, արդեն անուն հայրանունով դիմելով, Գոհար Համազասպովնա, իմ դպրոցական ընկերները, ուրեմն, էդտեղ են տվել, որ միասին լինենք: Ասեց, իսկ չե՞ս ուզենա, դու տեղափոխվես ուրիշ ֆակուլտետ: Ասեցի, եթե կարելի ա, էդ դեպքում էլեկտրատեխնիկական ֆակուլտետ գնամ «Արտադրական գործընթացների ավտոմատացում. էլեկտրական շարժիչ և կառավարում»: Ծիծաղեց, ասեց, Էմիլ Մարկի Դիլանյան կար, պատերզամի մասնակից, արտակարգ գիտնական, մանկավարժ, իմ էլ դպրոցական ընկերոջ՝ Վովայի հայրն էր, ճանաչում էր ինձ, ասեց, Էմիլ, как раз վերցրու քո մոտ, տիրություն արա, ինձ թվում ա մի բան դուրս կգա:

Լ. Մ. – Եվ Դուք ընդունվեցիք այդպես

Ա. Գ. – Այ, ըտենց ստացվեց, որ ես ընդունվեցի, ուրեմն, Պոլիտեխնիկական ինստիտուտ: Բարեբախտաբար, լավ էի սովորում: Գերազանցիկի …:

Լ. Մ. – 50-ից ավելի տարի է անցել. Շատ մանրամասն եք հիշում:

Ա. Գ. – Հա:

Լ. Մ. – Հիշողություն

Ա. Գ. – Փառք Աստծո, հիշողությունս լավ ա:

Լ. Մ. – Ի դեպ, ընկերներից խոսեցիք, դասընկերներից խոսեցիք, Ձեր կյանքում ընկերներ Դո՞ւք եք ընտրում, թե նախախնամությունով են գալիս Ձեր կյանք:

Ա. Գ. – Կյանքն ա:

Լ. Մ. – Որովհետև գրող ընկերներ էլ եք ունեցել: Հայտնի գրող ընկերներ նաև քաղաքական գործիչների շրջանում են եղել, նաև դերասաններից՝ Ֆրունզիկ Մկրտչյանը

Ա. Գ. – Գիտեք, առնվազն, իմ կողմից կլինի ինքնասիրահարվածության, մեծամտության դրսևորում, եթե ես հիմա սկսեմ թվարկել անվանի այն մարդկանց, ում հետ բախտ եմ ունեցել՝ կրտսերի իրավունքով, ես լինել իրենց ընկերը: Իմ ընկերները մեր բամի, մեր թաղի Երևանի տղերքն են եղել: ըստ որում, իրենցից ոմանք շատ ծանր ճակատագիր են ունեցել, այն է՝ տեսել են տկարին, թույլին տասը հոգով ծեծում են, թասիբները պահել են և հետո իրենք, քանի որ տեր չեն ունեցել, կներեք էս բառիս համար, իրենք գնացել նստել են: Գաղութում անարդարություն են տեսել, անարդարություն անող հանցագործներին գաղութում էլ են ծեծել, էնտեղ նստելու ժամկետը, ուրեմն, բարձրացրել են և էդ մարդկանց հետ, բնականաբար, իրենք ազնվության մարմնավորում են, ես մինչև օր, ով իրենցից ողջ է ընկերություն և բարեկամություն եմ անու

Լ. Մ. – Պատմեք էդ ընկերների մասին:

Ա. Գ. – … որովհետև ես տեսել եմ նրանց ազնվությունը, ես տեսել եմ նրանց ընկերոջ թասիբը պահելու՝ սեփական անձը վնասելով անգամ և գիտակցաբար վնասելով, անգամ դա: Դրա հետ մեկտեղ բախտ եմ ունեցել, ուրեմն, շփվել ազգիս մեծերի հետ: Դիցուք, իմ գրքերը ես նվիրել եմ ձեր ստուդիային, այնտեղ եթե Դուք լուսանկարները նայեք, ապա Դուք կտեսնեք այնպիսի՝ հայ ժողովրդի համար անզուգական նվիրյալների, մեծերի, ինչպիսիք են, իմ պատկերացմամբ, իմ ընկալմամաբ, ինչպիսին են Համո Սահյանը, Ալեքսան Կիրակոսյանը, Կարեն Դենիրճյանը, Սոս Սարգսյանը, Մհեր-Ֆրունզիկ Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Հիմա թվարկում եմ, ասում եմ, հանկարծ որևէ մեկին չմոռանամ, մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, մաեստրո Լորիս Ճգնավորյանը, մեծն

Լ. Մ. – Վահագն Դավթյանին կարծեմ մոռացաք:

Ա. Գ. – Չէ, չէ, չեմ մոռացել: … մեծն, ուրեմն, Հովհաննես Չեքիջյանը և Արտավազդ Փելեշյանը: Վահագն Դավթյանի հետ, ուրեմն, երկու-երեք հանդիպում եմ ունեցել, ինչպես նաև հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ, դիցուք, Կիմ Նաումի Բակշիի հետ:

Լ. Մ. – Երևի հուշեր կգրեք իրենց մասին:

Ա. Գ. – Գիտեք, մտադրություն այդպիսի ունեի, որովհետև առանձին մտերմիկ զրույցների ժամանակ որոշ դրվագներ եմ պատմում, ինձ էլի ավագ ընկերներ ունեմ, ասում են, Արտաշ գրի անպայման քո մոտ կստացվի, որովհետև ասածդ աննկարագրելի կարևոր է: Ուզո՞ւմ եք մի հուշ պատմեմ:

Լ. Մ. – Մի հուշ պատմեք:

Ա. Գ. – Երջանկահիշատակ մեծ հայ Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանը, ով երկար տարիներ պետական ամենաբարձր պաշտոններ է զբաղեցրել, եղել է նաև մեր կառավարության առաջին փոխվարչապետ: Զանգ տվեց ինձ, 1991 թիվն էր, հավանաբար, կամ 1992, ասաց, դե Արտաշ էր ասում, բնականաբար, Արտաշես չէր ասում, ասաց, Արտաշ, Համո Սահակիչը դուրս չի գալիս, Համո Սահակիչը Համո Սահյանն ա: Ասի, Մատվեևիչ ջան, ի՞նչ ա եղել: Ասեց, հիվանդանոցում ա, Լեչկոմիսիայում ա, ոչ ուզում ա մարդ տեսնի, ոչ ուզում ա համարից դուրս գա: Համո Սահակիչն էլ իմ նկատմամբ որոշակի թուլություն ուներ, որովհետև իր ավագ որդին՝ Նաիրիկը Երևանի, էն ժամանակվա, թասիբով, լավ տղերքից  էր, Կասյանի վրա էին ապրում, Նաիրիկն էլ լավ էր վերաբերում ինձ, տարիքով ինձնից մեծ էր, մի խոսքով Համո Սահակիչը շատ ջերմ էր տրամադրված: Ասեց, մի բան մտածի, որի գնանք հանենք հիվանդանոցային պալատից: պառկած էր հեց ստեց Լեչկոմիսիայում, երրորդ հարկ: Գնացինք, Համո Սահակիչը, դեհ, Ալեքսան Մատվեևիչի հետ շատ մտերիմ էին, յա, ինչ կա Ալեքսան, ինչ կա, էդ իրա սիրած խոսքն էր, ասեց, Արտաշը շատ անտրամադիր ա, քո խորհրդի կարիքն ունի: Ասեց, Արտաշ ջան, ի՞նչ ա եղել: Ասի, չգիտեմ, Համո Սահակիչ, ինչ-որ սիրտս նեղված ա, բան ա: Ասա, տեսնենք: Այսինքն, ես իմ հոգսի մասին իրան ասացի, նա առողջացավ ասես թե: Ասացի, դե էս հիվանդանոցային պայմաններում չի լինի: Բա ինչ անենք, մի քիչ ոտքով շրջենք: Գնացինք հրապարակ Ասեց, ստեց մի հատ բարեկամուհի ունեմ, տեսնենք: Ասի, գնանք: Դուռը զանգ տվեցի, շատ գեղեցկադեմ սև հագուստով երիտասադ կին բացեց: Բաչևեցինք; Ինձ, հավանաբար, հեռուստատեսությամբ էր տեսել, Համո Սահակիչին որ տեսավ, գրկախառնվեց Համո Սահակիչին ու էս աղջիկը արտասվեց: Ասեց, ես էնքան մեծ ապրումների մեջ էի, որ իմացա հիվանդանոց էիք Դուք ընկել Համո Սահակիչ և հիմա էլ չեմ կարող հանգիստ, անտարբեր էդ ամենը վերապրեմ, ասեց, ես սուրճ կպատրաստեմ: Ի՞նչ եք կարծում, Համո Սահակիչը ինձ ինչ ասեր, որ լավ լինի: Ասում ա, Արտաշ ջան, ուրեմն, ինքը իրա սիրած տղային ա կորցրել վթարից, հիմա ուզում ա իրա դարդը իմ հիվանդության վրա ծախի, էհ, ոչինչ, ներենք: Ասեց, ներենք, հասկացա: Էկավ, Համո Սահակիչը մինչև վերջ այնքան ուշադիր, այնքան, ոնց ասեմ Ձեզ, ջերմ, հարգանքով էր, էդ կինը վերջում, ուրեմն, բան եղավ, արդեն ինքն էլ ոնց որ սրտից քար ընկավ, որովհետև իմաստուն մարդ էր: Դուրս էկանք, ասի, Համո Սահակիչ, թույլ կտաք, ես գոնե  մի անգամ էս ամենի մասին գրեմ էլի: Էհ, ասեց, տուր Արտաշ ջան, վատ բան ես չեմ տեսնում: Ինձ իրավունք վերապահեցի իր թույլտվությունը ստանալուց հետո, ուրեմն, «Ուրարտու» շաբաթաթերթ կար, գրեցի այդ, Համո Սահակիչը չկար արդեն, ավա՜ղ, Համո Սահակիչի ընտանիքի անդամներից զանգ տվեցին և ինչ եք կարծում, շնորհակալություն հայտնեցին, բացարձակապես չնեղանալով, որովհետև մի քիչ սպեցիֆիկ հարց է: Ինչի ես էս պատմությունը պատմեցի: Տեսեք, ինչքան մեծ անհատականություն էր Համո Սահյանը, որ ինքը շատ լուրջ հիվանդ լինելու պայմաններում հասկանալով, որ իրեն խաբում են, բայց խաբողը իրեն համար ինչ-որ տեղ մտերիմ անձնավորույթուն է, բայց խաբողն էլ խաբում է, որովհետև հարկադրված է այդպես ասել, որ չնեղացնի վարպետին, միաժամանակ իր վիշտը, պայմանավարված իր մտերիմի կորստյան հետ կապում է Համո Սահյանի հետ: Մեծերից ենքան բան եմ փորձել սովորել, թե որքանով է հաջողվել, դժվարանում եմ ասել, բայց որ իրենցից և ոչ ոք իրենց կենդանության օրոք չհրաժարվեցին իմ ընկերությունից, իմ բարեկամությունից, ասեմ ավելին, մեր տանը մշտական հյուրեր էին և մշտական հյուրեր լինելով հանդերձ, իրենք տեսնում էին իմ ընտանիքի ջերմությունը իրենց նկատմամբ ոչ շինծու, ոչ արհեստական, անակնկալ էին գալիս մեր տուն, նրանք ասում էին, արդեն քո կնոջ՝ Անուշիկի ժպիտը, երեխաների ժպիտը տեսնելով մենք հասկանում ենք, որ դուք հարազատներն եք մեր: Ինչևէ, ընկա հիշողությունների գիրկը: 

Լ. Մ. – Այնպես չէ, որ Դուք միայն անկախության տարիների գործիչ եք: Ձեր քաղաքական գործունեությունը սկսվել է դեռ խորհրդային տարիներից, դեռ 1989 թվականին Դուք ընտրվել եք, այն ժամանակ Քաղսովետի նախագահ:

Ա. Գ. – 70-ական թվականներից,

Լ. Մ. – Քաղսովետի նախագահ

Ա. Գ. – Այո, 1989 թվականին գործկոմի նախագահ:

Լ. Մ. – Երևանի քաղաքապետ եք եղել: Բայց մի նշանավոր դեպք է տեղի ունեցել 1990 թվականին, որ կարծում եմ կարծիքով

Ա. Գ. – Մայիսի 27-ին:

Լ. Մ. – Այո՛, մայիսի 27-ին: Այո, այդ օրով նշանավորվեց Ձեր մուտքը մեծ քաղաքականություն: Արդեն Ձեզ, որպես քաղաքական գործիչ այլ կերպ ընկալեցին, երբ ռուսական բանակը մտնում էր Երևան և Դուք խոսեցիք հրամանատարի հետ, կանխեցիք առաջիկա սպանդը, որ պետք է լիներ: Իսկ ռուսական բանակը մտնում էր Երևան, որովհետև ժողովրդական շարժումը ճնշելու նպատակ ուներ: Դուք կարծում եք, որ ա՞յդ օրն եք մեծ քաղաքականություն մտնելեւ օրը ՁԵր:

Ա. Գ. – Մեծ քաղաքականություն մտնելու օրը 1972 թվականին էր, երբ քսաներկու տարեկան տղայի՝ ինձ, վստահվեք 617 մարդու տանել Կարելիայի Ինքնավար Հանրապետություն, ուսանողական շինարարական ջոկատների հրամանատար որպես: 1972 թվականին քսաներկու տարեկան հասակում Ձեր խոնարհ ծառան գերազանց աշխատանքի շնորհիվ և շնորհիվ, բնականաբար, իմ ընկերների, օգնականների, իմ կոմիսարի՝ Արտոյի Յախշիբեկյան, երջանկահիշատակ Նիկոլայ Շավարշի Գրիգորյանի, ով գլխավոր ինժեներն էր, բոլորին չթվարկեմ, ես ստացա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատվոգիր: Դա Հայաստանի, Սովետական Հայաստանի ամենաբարձր պարգևն էր և էդ պատվոգիրը բերեցի տուն, հայրս ու մայրս սկսեցին ծիծաղել: Ասում եմ, ինչի՞ եք ծիծաղում: Մայրս ասաց, հայրդ հեսա երեսուն տարի ա աշխատում ա, հիսուն ամյակին պատվոգիր են տվել, դու այ ջահել, գնացիր երեք ամիս, հա, դժվար էր, ինչ էր, քեզ էլ տվեցին: Այսինքն, 1972 թվականին, երբ դու ստանում ես ամենաբարձր պարգևը, դա րադեն նշանակում է մուտք ես գործոլ, գոնե քաղաքական դաշտ, որտեղ ճանաչելի ես: 1974 թվականին բախտ վիճակվեց ընտրվել Երևանի Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի կոմերիտական կազմակերպության քարտուղար: Հետո բախտ վիճակվեց ամենաերիտասարդ հասակում, արդեն 1983 թվականին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի հրահանգիչ աշխատել: Ամենաերիտասարդ, ուրեմն, սեկտորի վարիչն էի կազմբաժնում, ամենաերիտասարդ օգնականն էր, ինձնից հետո ջահելացում գնաց, մեր երջանկահիշատակ մեծ պետական, քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր Կարեն Սերոբի Դեմիրճյանի, ամենաերիտասարդն էր, երբ ընտրվեցի Մաշտոցի Շրջկոմի առաջին քարտուղար, հետո ամենաերիտասարդ քաղսովետի նախագահն էի: Այնպես որ, 1990 թվականին իմ անցած ճանապարհը արդեն բավականին շոշոփելի էր, որովհետև Սովետական Հայաստանում այնպես չէր, ուսապարկը ուսիդ գցեիր Լենինականից գայիր, ուրեմն, հասնեիր Երևան և դառնայրր երկրի ղեկավար, էն ժամանակ քայլ առ քայլ քեզ ստուգում էին: Ստուգում էին քո ունակությունները, քո գիտելիքների պաշարը, որը ամենակարևորն է, այդ ամենը ծառայեցնելը երկրիդ զարգացմանը, այն փոքր բնագավառում, որը քեզ է վստահվել: Մեծամտություն չլինի, բայց ասեմ, այն հսկայածավալ շինարարությունը, որ արվել է, ուրեմն, Մաշտոցի շրջանում, դա լինի Դավիթաշենի միկրոշրջանները, 16-րդ թաղամասը, դա հիմա հնարավոր չի պատկերացնել: Բնականաբար, դա միայն ինձանով չի պայմանավորված եղել, օգտվելով առիթից ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Շրջսովետի գործկոմի նախագահ իմ հետ աշխատած Ռաֆայել Հրայրի Արևշատյանին, ուզում եմ շնորհակալությունս և իմ պատկառանքը հայտնել այն մեծ շինարարներին, ովքեր շենացրեցին, գոնե այդ տարածքները, որովհետև ղռեր էին, հանձինս Երևանշին տրեստի կառավարիչ Էդուարդ Սուրենի Հակոբյանի, հանձինս Երարդշին տրեստի կառավարիչ Լևոն Կարապետի Շահբազյանի, Ավիաշինի կառավարիչ Սպարտակ Վիրաբի Ղազարյանի, հանձինս, հետագայում, ուրեմն, Երևանշինի կառավարիչ դարձած Վլադիմիր Վազգենի, ազգանունը կարող ա մոռանամ:

Լ. Մ. – Կարծում եմ, հիմա կապ էլ չունի:

Ա. Գ. – Եվ այդ մարդիկ, իրենց անունները պետք է ոսկե տառերով գրվի: Ոսկե տառերով գրվի Խորհրդային Հայաստանի վերջին տարիների պատմության մեջ: Ես մտածված չեմ կարող էդ մարդկանց չհիշել և, բնականաբար, իմ գրքում զետեղված են նկարներ: Զետեղված են նկարներ Երևանի համ ու հոտը կազմող անձանց հետ: Լինի դա, ուրեմն, մեր Թադևոսյան Նորիկը՝ երջանկահիշատակ Դքի Նորիկը, մեր սիրուն Ֆելոն, նույն մեր Աթոյան Ստեփանն է, Հարությունյան Իոսիֆն է, Ֆեդոսեև Վոլոդյան է, մի խոսքով էնքան հետաքրքիր մարդիկ

Լ. Մ. – Պարոն Գեղամյան, էդ անունները ուղղակի Ձեր տարեկիցներին են ինչ-որ բաներ ասում, մենք քանի որ չենք ճանաչում, դրա համար

Ա. Գ. – Այ, ես միտումնավոր եմ ասում, որ ճանաչեն, որ իմանան, ամենածանր ճակատագիր ունեցող մարդիկ, մեծ հայրենասեր են եղել և իրենք մեր ժողովրդի պատիվը շատ ավելի բարձր են պահել, քան պատիվը ոտնահարող այս շինծու իշխանավորները, դրածո իշխանավորները:  Եվ ես ինքս չէի հարգի, եթե հիմա սկսեի պատմություններ պատմել ազգիս մեծերի մասին, մոռանալով, թե ես որտեղեմ դաստիարակության որոշակի հատվածը ստացել, ում կողմից եմ ստացել: Բնականաբար, սիրահարված եմ եղել բացի կնոջիցս, նաև գրականության վրա:

Լ. Մ. – Վերադառնանք Ձեր քաղաքական անցյալ:

Ա. Գ. – Վերադառնանք:

Լ. Մ. – 1997 թվական, երբ հիմանդրվեց «Ազգային Միաբանություն» կուսակցությունը, Դուք մեկ տարի անց, արդեն նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու էիք: Ես ուզում եմ իմանամ անուն, որ Ձեզ մոտիվացրեց հիմնել կուսակցություն և առաջադրվել որպես թեկնածու:

Ա. Գ. – 1997 թվականին, միանգամյան ճիշտ է Ձեր դիտարկումը: 1997 թվականին, երբ մենք հասկանում էինք, որ Հայաստանը սխալ ուղի է ընտրել, երբ արդեն իսկ ակնհայտ էր, որ լուրջ զիջումների են գնալու Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը, այն ժամանակ, այն ժամանակ երջանկահիշատակ Կարեն Սերոբի Դեմիրճյանը, Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանը, Կառլեն Լևոնի Դալլաքյանը ասացին, սրա առաջը պետք է առնել: Էս զարգացումների մասին է խոսքը: Դու հիմնի քաղաքական կազմակերպություն՝ կուսակցություն, մենք անպայման քեզ կսատարենք: Բնականաբար, ամենատարբեր կուսակցությունների, արևմտաեվրոպական կուսակցությունների ծրագրերին ծանոթացա, մասնավորապես ծանոթացա Լյուդվիգ Էրխերդի հեղինակած Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախընտրական՝ իրենց Բունդեսթագի, նախընտրական ծրագրերի հետ: Եվ այն ժամանակ ինձ համար շատ հրապուրիչ երևաց Լյուդվիգ Էրխարդի սոցիալական շուկայական տնտեսությունը, նա դրա հիմնադիրներից մեկն էր, խորացա և հիմքում դա եղավ: Ծրագրի, ուրեմն, սևագիրը որ պատրաստ էր, լուրջ դիտողություններ և առաջարկներ արեցին հիշատակածս մեծ մեծերը: Ասեմ ավելին, շաբաթը մեկ կամ երկու անգամ Կառլեն Լևոնիչը և Ալեքսան Մատվեևիչը մեր տուն գալիս էին և մենք մշակում էինք Հայաստանի ճգնաժամից դուրս գալու, ուրեմն, ծրագրերը: Էն ժամանակ փոքր-ինչ անհամաձայնություն կար մեծերի միջև Կարեն Սերոբիչի և Ալեքսան Մատվեևիչի: Եվ մեզ բախտ վիճակվեց, քանի որ իրենք երկուսն էլ ընդունում էին ինձ, առավել ևս ծնողներիցս սկսած հարգալից վերաբերմունք կար և մեր տանը եղավ պատմական մի հանդիպում, երբ այդ երկու հսկաները, որոնց մեր ազգը շատ և շատ բաներով է պարտական իրար հետ նստեցին մեր օջախում ՝սեղանի շուրջ, երջանկահիշատակ Սուրեն Սամվելի Ավետիսյանն էլ կար: Նա դրանից հետո առիթ եղավ էլի հանդիպեցին արդեն որդուս տանը, նաև Սիլվա Կապուտիկյանն էր

Լ. Մ. – Եվ որոշվեց կուսակցություն հիմնել:

Ա. Գ. – Եվ որոշվեց ընդհանուր եզրեր գտնել, որ մենք կարողանանք թոթափենք այդ վտանգները: Այդ ժամանակ արդեն բախտ վիճակվեց կուսակցությունը գրանցել: Եվ էդ ժամանակ արդեն հարց բարձրացավ, որ քաղաքականություն մտնել: Քաղաքականություն մտնելու առիթը նա էր, որ 1990 թվականին նախագահական ընտրություններ էին և ինձ համար անակնկալ մեր երջանկահիշատակ Կարեն Սերոբի Դեմիրճյանը իր թեկնածությունը առաջադրեց, իսկ մինչև վերջ անկերղծ լինելով հանդերձ, ես ասել էի, Կարեն Սերոբովիչ, էս Լևոնին, որ քշեցին, չքշեցին նրա համար, որ Դուք դառնաք նախագահ: Ընդեղ քանի կա Լեռնային Ղարաբաղի հարցը, էդ հարցը ցավոտ լուծումներ է պահանջում և էդ ցավոտ լուծումները կարող են իրականացնել միայն և միայն մարդիկ, ովքեր ղարաբաղցիներ են: Եվ առավել ևս այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, եթե հիշում եք 1998 թվականի դեպքերից հետո, երբ Լևոն Տեր-Պետրեսյանը հայտնի հոդված էր գրել և որից հետո նա հրաժարական տվեց և համոզվեց Կարեն Սերոբովիչը: Կարեն Սերբովիչը համողվեց, և, բնականաբար, ես բախտավոր ինձ զգացի, հա, ըստ որում ասեմ, իրեն ասված էր, որ Ղարաբաղի հարցը իրանք լուծեն, Ռոբերտենք

Լ. Մ. – Ռոբերտ Քոչարյանի մասին է խոսքը:

Ա. Գ. – Հա: … իրանք լուծեն, իսկ երկրի բոլոր ներքին հարցերը լուծի Կարեն Սերոբի Դեմիրճյանը, լինելով կառավարության նախագահ, որովհետև իրանից փառահեղ թեկնածու հնարավոր չէր: համենայն դեպս ես նման, ուրեմն, սիգնալ ստացա Քոչարյանենց կողմից: Եվ անակնկալ եղավ, որ կարեն Սերոբովիչը որոշեց թեկնածությունը առաջադրի: Չթաքցնեմ, մինչև հիմա էլ ինքս իմ մեջ կռվում եմ ինքս ինձ հետ, ասում եմ, արդյոք ճիշտ էր, որ ես էլ դրեցի, բայց ես դրեցի ամբողջ ընտրապայքարի ժամանակ բացի մեծ հարգանքի դրսևորումների Կարեն Սերոբովիչի հասցեին, ուրիշ բան իրավունք էլ չունեի ասել, որովհետև դա կլիներ կեղծ, շինծու, արհեստական:

Լ. Մ. – Բայց դա Ձեր միակ առաջադրումը չէր, Դուք հետագայում ևս չորս առաջադրում ունեցաք:

Ա. Գ. – 2003 թվականին նույնպես առաջադրվեցի և մեծահոգաբար թողեցին ինձ ընտրողների 17, 6 տոկոսը, որոնք ձայն էին տվել իմ օգտօն: Բնականաբր, ձայները ավելի շատ էին, այնտեղ գրագետ գործեցին, որը գրագետ են գործել, պետք է նշես, ուրեմն Քոչարյանի շտաբը՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Ստացվեց էնպես, որ երկրորդ փուլ ես չանցնեմ, որովհետև երկրորդ փուլ անցնելու պարագայում, մեծամտություն մի համարեք, Ռոբերտ Քոչարյանը բանավեճի ժամանակ շատ տխուր վիճակում կհայտնվեր: Հիմա էլ առիթ լինի բանավիճենք, բնականաբար, շատ տխուր վիճակում կհայտնվի: Դա ինքնագովաբանություն չի, դա յուրաքանչյուրիս գիտելիքների սթափ արձանագրում է:

Լ. Մ. – Պարոն Գեղամյան, եթե Ձեր առաջադրումները հաշվենք, հաշվի առնենք, ապա Դուք մի քանի անգամ ցանկություն եք ունեցել երկիր ղեկավարելու, եթե թեկնածություն եք դրել: Իսկ հիմա ցանկություն ունե՞ք երկիր ղեկավարելու:

Ա. Գ. – Հիմա ցանկություն

Լ. Մ. – Եթե ասեք տարիք ու

Ա. Գ. – Չէ, ինչ տարիք:

Լ. Մ. – … ես կարող եմ հակադարձել, օրինակ Ջո Բայդենը 80-ն անց դարձավ երկրի ղեկավար:

Ա. Գ. – Շատ տգեղ համեմատություն արեցիք: Ես չէի ուզենա, որ Հայաստանի Հանրապետության

Լ. Մ. – Զուտ տարիքային առումով:

Ա. Գ. – … վարչապետը լինի մարդ, ով օրը երեք անգամ սխալվում ա իր բանավոր ելույթների ժամանակ: Անգամ շպարգալկայից կարդալ չի կարողանում: Առիթի դեպքում, ես կարծեմ մեր կայքից ուղարկել եմ Ձեզ անցյալ տարվա իմ լողի մարաթոնը: Տարիքային խնդիր չի: Հիմա Հայաստանը, եթե դու իրոք երկրիդ պատրիոտն ես և եթե իրոք դու գիտես այս ծայր աստիճան վտանգավոր վիճակից դուրս բերելու, դու պետք է մորթապաշտ լինես, եթե ինքդ չգնաս կրակին ընդառաջ: Մի հատ շատ հետաքրքիր ֆիլմ կար, Կրյուչկովն էլ խաղում էր «Иду на грозу», ուժեղ կինո ա, գիտակցաբար դու գնում ես շանթերին ընդառաջ: Հիմա էդ վիճակն է, որոհվետև հիմա ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ, ավա՜ղ, իմ լավ բարեկամները, ընդդիմադիր, որոնք Ազգային ժողովում են ներկայացված երկու դաշինքներում և նիկոլականները անվերջ բանավիճում են ւ բանավեճի առանցքը նա է, մեկը մյուսին ասում է դու դավաճան ես, դու հողատու ես, նա էլ ասում ա դու էլ թալանչի ես: Մինչդեռ իրենք չեն գիտակցում, որ նման բանավեճեր անելով իրենք տեղավորվում են այն ազգակործան սցենարի մեջ, որը մշակված է անգլոսաքսերի կողմից: Այն է, այդ բանավեճի արդյունքում ինչ ենք մենք ունենում: Էլ ավելի խոր ա պառակտում մեր ժողովրդի մի կողմից և գերակշիռ մասի՝ ազգաբնակչության, հիասթափություն, որովհետև այսօր դա չի պահանջված: Այսօր պահանջված է, որ դու ասես ելքերը որն են: Ոչ միայն ասես, գործնական առաջարկներ անես և ինքդ այդ կրակը վերցնես: Կրակը գիտե՞ք ինչի մասին է՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսել սորոսականները: Ամեն ինչ անում են ստվեր գցեն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա և դա արվում է շատ մշակված: Մշակումները հայտնի են, դա Ջին Շարփի հայտնի «Կառավարվող քաոսի տեսություն»-ն է

Լ. Մ. – Պարոն Գեղամյան, կա մարդ, անձ, որը

Ա. Գ. – Մի րոպե, մինչև վերջ միտքս եթե կարելի է ասեմ: … դրա հետ մեկտեղ տարածում է գտնում «Նեյրոլեզվաբանական ծրագրավորումը»: Էլի կան աշխատություններ, մասնավորապես Խելվարդ Ջոն Մակկինդեր: Այսինքն, գիտության դեմ մենք հակադրում ենք փոխհրաձգություն Ազգային ժողովում, գիտության դեմ, որը համակարգված տանում է Հայաստանի կործանմանը, Հայաստանի հպատակեցմանը Թուրքիային, Ադրբեջանին և Թուրքիային, այն է՝ ՆԱՏՕ-ին, մենք կահադրում ենք, կներեք, լեզվակռիվ: Այդ համակարգին պետք է հակադրել ավելի կատարյալ համակարգ: Ավելի կատարյալ համակարգ, որը իր մեջ կներառի հակաթույները: Այդ ամենը պահանջում է նախ և առաջ ֆունդամենտալ գիտելիքներ, ասել, որ այդ ամենը իմ ուղեղում կա, դա կլինի մեծամտության դրսևորում և այդ հիշատակածս տեսությունների մակերեսային ընկալում: Բայց Հայաստանում ամեն ճյուղ ունի իր նեղ մասնագետը այդ բոլորին ուղեղային կենտրոնը

Լ. Մ. – Մեկ անձ չկա, այսինքն, որ կարողանա

Ա. Գ. – Մեկ անձը, եթե ասի, ինքը բոլորին տիրապետում է, կնշանակի ոչ մեկը խորությամբ չի ուսումնասիրել: Կան մարդիկ, ովքեր մշտապես զանգ են տալիս, անգամ իսկ նեղանում են ինձնից, բան ասա, ասում ա, գործ անենք: Հա լավ, բան ասես, գնաս բերես հավաքես, տանսհինգ հազար մարդ Օպերայի հրապարակ, բա մյուս օրը ինչ անես, էն մյուս օրը ինչ անես: այսինքն, դու գիտես ինչ անես, բայղ էդ բոլորը անելու համար դու պետք ա համապատասխան նվազագույն ռեսուրս ունենաս, գոնե հարյուր անգամ ավելի պակաս, քան սորոսականները ծախսել են, ուրեմն, իրենց հասարակական կազմակերպությունների վրա

Լ. Մ. – Հասկանալի է:

Ա. Գ. – Այ, դա որ լինի, բնականաբար, կարելի կլինի, շատ շուտ չէ, մի օրում, տասը օրում չէ, բայց մի երկու-երեք ամսում կարելի կլինի մեր հասարակությանը նախապատրաստել գոնե յան 51 տոկոսին՝ ազգաբնակչության, ընտրելու իրավունք ունեցող, որոնք բոյկոտել են ընտրությունները, չեն գնացել քվեարկության, որովհետև նրանք մտածող մարդիկ են: Իրանց կարող ես դարձնես քո ջատագովը, բն կանաբար,

Լ. Մ. – Նորից, պարոն Գեղամյան, հեռացանք մեր ֆորմատից, էկանք քաղաքականություն: Ես ավելի շատ ուզում եմ խոսել Ձեր կենսագրությունից, Ձեր անցած ճանապարհից: Վերլուծությունները թողնենք քաղաքական, վերլուծական հաղորդումներին: Ձեր կենսագրությանը, Դուք մոտավորապես 20 տարի պատգամավոր եք եղել չորս գումարման խորհրդարաններում:

Ա. Գ. – Հինգ գումարման:

Լ. Մ. – Հինգ գումարման խորհրդարաններում:

Ա. Գ. – Մի կրճատեք:

Լ. Մ. – Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն եք ներկայացրել և իշխանությունը օրվա հաճախ է Ձեզ, հաճախ է Ձեզ իրավունք վերապահել, վստահել, որ Դուք արտերկրում Հայաստանից դուրս Հայաստան ներկայացնեք: Նմանատիպ երկու կարևոր հանդիպումներ էին Ստամբուլը և Բաքուն:

Ա. Գ. – Ես արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չեմ ներկայացրել:Պարզապես, ես լինելով պատգամավոր այդ տարիներին Հանրապետական կուսակցության ընտրացուցակով ընտրված, ինձ վստահել է Հանրապետական կուսակցությունը, խմբակցությունը գլխավորել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական պատվիրակությունը: Ի դեպ, օգտվելով առիթից, ես նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հանրապետական կուսակցությանը իրենց լայնախոհության համար, որ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահը ներկայացնում է նաև Հանրապետականը՝ այդ պաշտոնին: Այնտեղ կային բավականին պատրաստված մարդիկ, որոնք, համողված եմ, կարող էին ներկայացնել ոչ պակաս, քան ես: Դրա հետ մեկտեղ, Դուք միանգամայն ճիշտ նկատեցիք, 2013 թվականին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը անց էր կացվում Ստամբուլում՝ Թուրքիայում: Եվ Թուրքիայի

Լ. Մ. – Միջադեպ էնտեղ եղավ:

Ա. Գ. – … կոնգրեսների դահլիճում ես յոթը ելույթ եմ ունեցել: Ելույթներիցս մեկում ես ուղղակի դիմում եմ ամբիոնին նստած Ահմեդ Դավութօղլուն, որը այն ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն էր, ասելով, Ջեմալ փաշայի թոռան նման էկեք Ծիծեռնակաբերդ, ծնկի իջեք, աղերսեք ներողամտություն: նույնն էլ Բաքվում, երբ, 2014 թվականին Բաքվում էր, ուրեմն, նմանատիպ ելույթ էլ Բաքվում եմ ունեցել: Այնտեղ էլ Վեհաժողովի նախագահի տեղակալը ադրբեջանցի էր՝ Ազայ Գուլիև, ընտեղ էլ իրեն եմ, ինչ-որ տեղ կոպտել: Ինչու եմ սա կարևորում, հպարտ էինք մենք, մեր երկրի տերն էինք, մեր թիկունքում մենք երկիր ունեինք՝ Հայաստանի Հանրապետություն: Ոչ միայն երկիր ունեինք, հպարտ նախագահ ունեինք: Նախագահ, որից մինչև հիմա մրսում ա Ալիևը, ես Սերժ Սարգսյանին ի նկատի ունեմ, այստեղ, ինչու չէ, նաև Ռոբերտ Քոչարյանին, որովհետև հավասարաչափ երկուսն էլ Ալիևի համար ասես մղձավանջ լինեն:

Լ. Մ. – Եթե հնարավորություն ունենայիք վերադառնալ անցյալ և փոխեիք Ձեր քաղաքական ու անձնական կյանքում սխալներից մեկը, որը որ գուցե և Ձեր կյանքը փոխեր: Ո՞րը կլիներ:

Ա. Գ. – Ինքնահավանության մոլուցքով չեմ տառապում, առավել ևս նարգիզ չեմ, ես կասեմ, ես միայն և միայն կարող եմ մեղադրել ինձ նրանում, որ, այնուամենայնիվ, կնշանակի թերություններ, որպես մարդ, քաղաքական գործիչ ունեցել ենք, որ այսօր Հայաստանի իշխանությունները ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը և մի խումբ ուսապարկեր: Կնշանակի սխալներ եղել են, իսկ թե որոնք են դրանք, դժվարանում եմ հիմա մի րոպեում, երկու րոպեում պատասխանել: Անսխալական մարդ չկա: Երբ մեկն ասեց անսխալական է եղել, դուք պետք է իրեն հուշեք գնա հոգեբուժի մոտ, կնաշնակի դա հիվանդ ա:

Լ. Մ. – Քաղաքականության մեջ մեծ սխալ չե՞ք արել:

Ա. Գ. – Կարծում եմ չեմ արել, որովհետև եթե արած լինեի, այսօրվա իմ ընդդիմադիրները, բացի գռեհիկ անվանարկումների, գոնե մի սխալիս մասին կասեին: Անվանարկումներն էլ անում են թիկունքից: Թիկունքից, որովհետև դեմ առ դեմ որ անեն, իրենք, բնականաբար, բուժօգնության կարիք կզգան, ինչպես ոմանք զգացել են:

Լ. Մ. – Շնորհակալ եմ, պարոն Գեղամյան, հարցազրույցի համար:

Ա. Գ. – Ես էլ եմ շնորհակալ:

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր