Արտաշես Գեղամյան. ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ քննարկելը շատ վտանգավոր է (27.09.2017)
28.09.2017, Aysor.am
Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում խոսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու վտանգների մասին: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ քննարկելը ինքնին շատ վտանգավոր է:
Ա.Գեղամյանը ներկայացրեց նաև թվային տվյալներ՝ ասելով. «2017 թվականի առաջին կիսամյակում 1000 խմ գազը Մոլդովային վաճառվել է 339.9 դոլարով, այսինքն՝ 190 դոլարով ավելի, քան Հայաստանն է ստանում սահմանի վրա»։
Նա նաև նշեց, որ նախորդ տարվա ընթացքում գնվել է 1 մլրդ 900 մլն խմ գազ։ Պատգամավորը խորհուրդ տվեց բազմապատկել այդ թիվը 190 դոլարով՝ հասկանալու համար Մոլդովայի համեմատ եղած տարբերությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: