Արտաշես Գեղամյանը կնշանակվի՞ ԱԱԽ քարտուղար
26.11.2014, Ժողովուրդ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի ստացել, ու երբ ստանա, նոր պաշտոնապես կտեղեկացնի իր դիրքրորոշման մասին:
-Պարո՛ն Գեղամյան, տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը որոշել է Ձեզ նշանակել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, որը շուրջ 6 ամիս է՝ ղեկավար չունի: Դուք այդ հարցը երբեւէ քննարկե՞լ եք Սերժ Սարգսյանի հետ:
-Ես այդ հարցին քանիցս անդրադարձել եմ, բարի եղեք՝ Ձեր կոլեգաների անդրադարձներին ծանոթացե՛ք:
-Բայց Դուք համաձա՞յն եք ղեկավարել ԱԱԽ-ն:
-Երբ առաջարկը կլինի, ես պաշտոնապես կհայտարարեմ: Հաջորդ Ձեր հարցը:
Подробнее...ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԳՐՔԵՐՈՒՄ «ՓՆՏՐԵՔ»
19.11.2014, Ժողովուրդ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի ստացել, ու երբ ստանա, նոր պաշտոնապես կտեղեկացնի իր դիրքրորոշման մասին:
-Պարո՛ն Գեղամյան, տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը որոշել է Ձեզ նշանակել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, որը շուրջ 6 ամիս է՝ ղեկավար չունի: Դուք այդ հարցը երբեւէ քննարկե՞լ եք Սերժ Սարգսյանի հետ:
-Ես այդ հարցին քանիցս անդրադարձել եմ, բարի եղեք՝ Ձեր կոլեգաների անդրադարձներին ծանոթացե՛ք:
-Բայց Դուք համաձա՞յն եք ղեկավարել ԱԱԽ-ն:
-Երբ առաջարկը կլինի, ես պաշտոնապես կհայտարարեմ: Հաջորդ Ձեր հարցը:
-Ինչքանո՞վ է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը համապատասխանում Ձեր պատկերացումներին, արդյո՞ք կկարողանաք ղեկավարել այդ մարմինը:
-Այդ հարցին պատասխանելու համար նախ ես պետք է իմանամ, թե Դուք ինչ պատկերացումներ ունեք այդ կառույցի մասին, որպեսզի հստակ պատասխանեմ, բայց քանի որ զրկված եմ այդ հնարավորությունից, ես չեմ կարող պատասխանել Ձեր հարցին: Ազգային անվտանգության խորհրդի անելիքների մասին կարելի է դասախոսությունների շարք կարդալ, ըստ էության՝ մեկ շաբաթվա, ուղղակի ո՛չ Դուք, եւ ո՛չ ես այդ ժամանակը չունենք:
Подробнее...Գեղամյանի կուսակիցը լքեց պաշտոնը, բայց պարգևատրվեց
08.08.2014, Ժողովուրդ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանն ազատվել է պաշտոնից: Նշենք, որ Կարապետյանը «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահն է: Նշված փաստի հետ կապված մեկնաբանություն ստանալու խնդրանքով՝ armlur.am-ը դիմեց նույն կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանին: Հարցը լսելուց հետո Գեղամյանը նախ խորհուրդ տվեց հետևել, թե շինարարների օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը գովեստի ինչ խոսքեր էր շռայլել Կարապետյանի հասցեին (վերջինս նույնիսկ վարչապետի կողմից արժանացել է շնորհակալագրի): «Ուղղակի չի կարելի, երբ մարդ, ցավոք սրտի, վատառողջ է, դրա վրա սպեկուլյացիաներ անել, և այդ մարդուն կոտրել», – ասաց նա՝ անջատելով հեռախոսը: Հավելենք, որ ազատման դիմումը մակագրված է եղել օգոստոսի 5-ով, իսկ վարչապետը նրան պարգևատրել է միայն օգոստոսի 7-ին: Ստացվում է՝ ազատել է ու պարգևատրել:
Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ ՀՀԿ-ում հակասություններ կան
24.07.2014, Ժողովուրդ
Օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ Հայաստանի շահերին դեմ է Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Պատգամավորը շեշտել է, որ դա կարող է առաջացնել «արտաքին քաղաքական խնդիրներ»: Մինչդեռ տակավին վերջերս ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ` Արտաշես Գեղամյանը, հայտարարեց, որ Ադրբեջանի` ԵՏՄ-ին անդամակցությունը մեզ համար ցանկալի է: «Ժողովուրդ»-ը զրուցել է Ա. Գեղամյանի հետ` պարզելու, թե ինչո՞ւ են ՀՀԿ-ում հակասական տեսակետներ հնչում:
-Պարոն Գեղամյան, Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ Հայաստանի շահերին դեմ է Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, սակայն Դուք մշտապես այլ տեսակետ եք արտահայտել: Խնդիրն ինչո՞ւմ է:
-Ցանկացած քաղաքական գործիչ իրավասու է ունենալ իր սեփական կարծիքը, եթե հարգարժան պարոն Զաքարյանը նման տեսակետ է հայտնել, կնշանակի՝ ինքը տիրապետում է այնպիսի փաստերի եւ նյութերի, որոնք իրեն ստիպում են նման եզրակացություն անել: Ես տիրապետում եմ այլ բնույթի ինֆորմացիայի, որը ճիշտ հակառակն է: Խնդիրը չի գնում Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամագրվելու մասին: Խնդիրը գնում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ինքնիշխան, անկախ պետություն դառնա ԵՏՄ անդամ: Ու եթե Ադրբեջանն իրոք անկեղծ է եւ ուզում է հարցը կարգավորվի, նա էլ կարող է անդամակցել այդ նույն տնտեսական միությանը: Բայց, բնականաբար, այդ պարագայում սահմանները կբացվեն, օրենքները ունիֆիկացիայի կենթարկվեն եւ դա էլ լավ հիմք կստեղծի վերջնականապես այդ հարցը կարգավորելու` առանց արյունահեղության:
Подробнее...