Գեղամյանի ֆավորիտը Հովիկ Աբրահամյանն է

01.06.2012, Ա1+

ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Ազգային Միաբանության ղեկավար Արտաշես Գեղամյանը քվեարկեց ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածության օգտին: Մի քանի տարի առաջ դժվար էր անգամ պատկերացնել, որ ընդդիմության երբեմնի լիդեր Արտաշես Գեղամյանը ոչ միայն կարող է հայտնվել ԱԺ-ում ՀՀԿ-ի ցուցակով, այլեւ կողմ քվերակել Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում: Այս առթիվ զրուցեցինք ընդդիմության նախկին լիդերի հետ:

- Պարոն Գեղամյանը, մի քանի տարի առաջ կպատկերացնեի՞ք, որ հնարավոր է կողմ քվեարկեք Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը ԱԺ նախագահի պաշտոնում :

- Իսկ 1945 թվականին Ճապոնիայի բնակչության որեւէ մեկը կպատկերացնե՞ր, որ 1946 թվականից Ճապոնիայի պաշտպանության հարցերը ստանձնելու են ամերիկացիները: Կյանք է, փոխվում է :

- Կարծում եք` Հովիկ Աբրահամյանը մեր իրականության մեջ ԱԺ նախագահի լավագույն թեկնածո՞ւն էր :


- Ես իմ կարծիքները քվեարկությամբ եմ արտահայտել : Հարկ եղած դեպքում կարող եմ նաեւ հիմնավորել : Պարզապես իմ կողմից անհամեստություն կլիներ խմբակցության ղեկավարի ներկայացնելուց հետո ինչ-որ կարծիքներ հայտնել :

- Կարող եք մեզ զրույցում ասել, պարոն Գեղամյան, թե ի՞նչ հիմնավորմամբ եք կողմ քվեարկել :

- Համոզմունքներիս մտոք :

- Փաստորեն Ձեր համոզմունքները բավական փոփոխության են ենթարկվել :

- Անշուշտ, անտարակույս : Եթե քաղաքական գործչի մոտեցումները անփոփոխ են մնում, ուրեմն նա իր քաղաքական հոգեհանգիստն արդեն իսկ վերապրել է:



- Ձեր համար այժմ ավելի համահո՞ւնչ են Հովիկ Աբրահամյանի քաղաքական մոտեցումները :

- Ինձ համար այսօր շատ ավելի համահունչ են հանրապետության նախագահի ծրագրային հիմնադրույթները, որոնք կոչված է կյանքի կոչել ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը, կառավարությունում էլ` կառավարության անդամները: Այո, ծրագրային ինձ շատ մոտ են, որովհետեւ եթե Դուք ուշադիր նայեք Ազգային միաբանության ծրագրային փաստաթղթերը, ապա կտեսնեք մոտեցումների շատ եւ շատ ընդհանրություն :

- Պարոն Գեղամյան, եթե այսօր այդքան ընդհանրություն կա ՀՀԿ-ի եւ ԱՄ-ի միջեւ, միգուցե միանաք հանրապետականին, լուծարեք ձեր կուսակցությունը : Իմաստը ո՞րն է առանձին կուսակցություն լինելու :

- Ձեր հարցը տեսականորեն իրավուքն ունի ապրի : Ես 28 հազար 500 մեր կուսակիցների հետ կզրուցեմ էտ թեմայի շուրջ եւ եթե կուսակցականները գտնեք, որ երկրի համար դա ավելի շահավետ է, ապա, ինչու չէ, կհետեւնք ձեր խորհրդին, բայց 28 հազար 500 հոգու փոխարեն ես լիազորված չեմ նման անհեթեթ հարցի պատասխանելու :

- Այնուամենայնիվ, չե՞ք բացառում, որ հնարավոր է միանաք ՀՀԿ-ին :

- Մենք գաղափարապես որոշակի հարցերի շուրջ ավելի քան 5 տարի միացած ենք : Եթե դուք ավելի սերտ համագործակցություն եք ակնկալում, ժամանակը ցույց կտա :

- Պարոն Գեղամյան, չե՞ք կարծում, որ Դուք սպառեցիք Ձեր քաղաքական կապիտալը եւ թեեւ ոչ անվճար, բայց այն նվիրեցիք Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին :

- Ցավում եմ, որ դուք լրագրող լինելով, կտրված եք քաղաքական կյանքից : ... Ուզում եմ հիասթափեցնել ձեզ, իմ քաղաքական վարկանիշը գիտակից շրջանակներում, աշխարհիս հարցը լուծող շրջանակներում շատ բարձր է : Ընկալվում եմ որպես միջազգային ամենաբարձր մակարդակի փորձագետի գիտելիքներ ունեցող : Ըստ որում, մարդ, որի հետ խորհրդակցում են ամենալուրջ հարցերում:

Զրուցեց Մարինե Խառատյանը

Последние видеоматериалы

Новые книги