Ա1+-Ի «POST SCRIPTUM» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ`ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.09.2010

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Բարի երեկո, սիրելի բարեկամներ, եթերում է Ա1+-ի «Post scriptum» հաղորդաշարը: Ճիշտն ասած, ութուկես տարի ես երազում էի այս բառերը եթեր արձակել, բայց, ինչպես գիտեք, հայտնի ուժերի քմահաճույքով դա տեղի չէր ունենում, ¨ այժմ մենք փորձում ենք եթեր դուրս գալ ինտերնետով: Երկար ժամանակ մտածում էինք, թե ո՞ւմ առաջինը հրավիրենք այս հաղորդաշարի վերականգնման կապակցությամբ: Եթե հիշում եք, 2002 թ. ապրիլի 2-ին «Post scriptum»-ի վերջին եթերում էր §Ազգային Միաբանություն կուսակցության¦ նախագահ Արտաշես Գեղամյանը, որը բավականին խիստ գնահատական տվեց ՀՀ իշխանություններին: Այն ժամանակ արդեն պարզ էր, որ Ա1+-ը եթերազրկվելու է: Եվ մենք որոշեցինք հաղորդումը սկսել այն պահից, որից ընդհատվել ենք: Եվ այսօր Ձեզ հաճույքով ներկայացնում եմ §Ազգային Միաբանություն կուսակցության¦ նախագահ Արտաշես Գեղամյանին: Բար¨ Ձեզ:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ – Բար¨ Ձեզ, շնորհակալություն հրավերի համար, ոտքս թող բարի լինի Ա1+-ի համար:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Պարոն Գեղամյան, շնորհակալություն, որ համաձայնվել եք մասնակցել մեր այս անդրանիկ հաղորդմանը: Մի քիչ հիշողություններ հա՞, ստիպված ենք ընկնել հիշողությունների գիրկը…

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Սիրով:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Այն ժամանակ Դուք ասացիք, որ առանց այդ էլ մարդկանց կյանքը, մոտավորապես եմ ասում, ես չեմ կարող ճշգրտորեն վերհիշել, առանց այդ էլ մարդկանց կյանքը բավականին ծանր է, գոնե նրանց հնարավորություն տվեք ազատորեն օգտվել ինֆորմացիայից: Հիշո՞ւմ եք այդպիսի բան:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Անտարակույս, հիշում եմ ¨ հիմա էլ մնում եմ այդ նույն համոզմունքին, որովհետ¨, ցավոք, կյանքը չի լավացել:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ –Դուք նա¨ ասացիք, որ դուք եր¨ի հետագայում, այսինքն` ես, կներեմ Ռոբերտ Քոչարյանին այս քայլի համար:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Գիտեք, դատելու մենաշնորհը Բարձրյալինն է: Հիշո՞ւմ եք Աստվածաշնչից` մի դատիր, որ չդատվես: Ներքուստ ուզում եմ համոզված լինել, որ պարոն Քոչարյանն էլ նույնպես զղջում է, որ իր թողտվությամբ, այսպես ձ¨ակերպենք, այնուամենայնիվ, Ա1+-ը եթերազրկվեց: Որովհետ¨ ես չեմ կարծում, որ ղարաբաղյան թոհուբոհով անցած, պատերազմի բովով անցած գործիչը պետք է վախենար Ա1+ հեռուստաալիքից:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Ընդհանրապես, այս ութուկես տարվա ընթացքում, եթե վերցնենք 2002 թ. ապրիլի 2-ի մեր եթերը, եթե նայում եք հայկական եթերը, որքանո՞վ է այն ազատ, որովհետ¨ բոլոր վերապահումներով հանդերձ թերթերը կարողանում են անել այն, ինչը ուզում են: Եթերը մեր ազա՞տ է, թե ազատ չէ, ¨ ի՞նչ կուզենայիք Դուք տեսնել մեր եթերում, որը չկա:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Կարճ եզրակացությունս հայտնեմ. ազատության տեսակետից Ա1+-ին հավասարը Հայաստանի ¨ ոչ մի հեռուստաալիք չունի:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Այն ժամանակ Դուք ընդդիմադիր էիք, վառ արտահայտված ընդդիմադիր էիք 2002 թ., այսօր ինչպե՞ս Դուք Ձեզ կբնութագրեք` ընդդիմադիր, իշխանամետ, չեզոք, երբեմն ասում են` կենտրոնամետ, հա՞:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Ես թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա ¨ թե՛ ապագայում լինելու եմ պետականամետ: Պետականամետ լինել նշանակում է ընտրել ստեղծված իրավիճակում այն ռացիոնալը, չարյաց փոքրագույնը, որը, այնուամենայնիվ, ավելի նպաստավոր է պետության անսասանության, պետության զարգացման համար` մյուս առկա հոսանքների, ուժերի հետ համեմատած: Այդ իսկ առումով, այո ես այսօր անթաքույց կար¨որում ¨ պաշտպանում եմ երկրի Նախագահի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը: Դրա հետ մեկտեղ Նախագահի ընտրվելու հենց առաջին իսկ օրվանից, եթե ուշադիր հետ¨ել եք մամուլին ¨ հեռուստատեսությանը, լուրջ վերապահումներ եմ ունեցել երկրի ներքին քաղաքականությունը գնահատելիս, մասնավորապես` ՀՀ-ում իրականացվող տնտեսական քաղաքականությունը: Առհավատչյան հենց 2008 թ. սեպտեմբերի 9-ին §Ազգային Միաբանություն կուսակցության¦ ակտիվի ժողովն էր, ուր իմ ելույթում անխնա քննադատության ենթարկեցի երկրի ներքին քաղաքականությունը, տնտեսական, դրամավարկային քաղաքականությունը: Բարեբախտաբար, այդ ամենը հրապարակվեց մամուլում, մասնավորապես, §Հայոց Աշխարհում¦, արձագանքներ եղան նա¨ այլ թերթերում, առանձին հրապարկումներ եղան նա¨ ձեր խմբագրած §Առավոտ¦ օրաթերթում:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Մենք անպայման կանդրադառնանք այդ թեմային, որովհետ¨ մեր տնտեսական իրավիճակն իսկապես ակտուալ թեմա է: Ես ուզում էի Ձեր մի խոսքից, այսպես ասած, կառչել, խոսքը չարյաց փոքրագույնի մասին է. չարյաց փոքրագույնը Սերժ Սարգսյա՞նն է:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ –  Ես անուններ չեմ տվել, ես եր¨ույթներն եմ բնութագրել: Պետք չէ անձնավորել:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Նրա իշխանությունը, նրա արտաքին քաղաքա­կանու­թյունը…

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Այո:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Ես այդպես հասկացա, ով է ավելի չարիք` ես ենթադրում եմ: Դրա մասին Դուք, եթե կուզեք, կխոսեք, եթե ոչ` ոչ:  Իսկ հնարավո՞ր է, ընդհանրապես, չարիք չլինի: Այսինքն` ենթադրենք Դուք, եթե ունիվերսալ եք ու պատկերացնում եք ¨՛ ներքին, ¨՛ արտաքին քաղաքականության ամենաօպտիմալ ու ամենառացիոնալ ձ¨երը, Դուք, անձամբ Դուք ստանձնեք կառավարության ղեկը, Ձեր կուսակցությունը ¨, ընդհանրապես, չարիք չլինի:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Քաղաքական որ¨է գործիչ չպետք է գայթակղվի նման մոլորությամբ: Այսօրվա տեղեկատվական դաշտը, համաշխարհային ինֆորմացիոն հոսքերն այնքան ծավալուն են, տարբեր են ¨ այնքան զանազան, որ ցանկացած ոլորտ պահանջում է խորը մասնագիտացում: Եվ ղեկավարի, իշխող ուժի գերխնդիրն այն է, որ կարողանա յուրաքանչյուր նեղ ոլորտ ղեկավարելու համար ընտրել ամենապրոֆեսիոնալին, ամենաարհեստավարժին, նրան լիազորել որոշակի իրավասություններով, որ վերջինս կարողանա կարգուկանոն հաստատի տվյալ բնագավառում: Իսկ եթե երկրի տնտեսության ցանկացած ճյուղում մասնագիտական բարձր որակավորում ունեցող մարդիկ լինեն, որոնց համար հասու են ժամանակակից գիտության, մշակույթի, ցանկացած այլ ոլորտում արձանագրված վերջին նվաճումները ¨ դրանք կյանքի կոչվեն, ապա, հավատացնում եմ Ձեզ, մեր ժողովրդի մտավոր ներուժը մոբիլիզացնելով` Հայաստանի Հանրապետությունը շոշափելի դրական արդյունքներ կարձանագրի իր զարգացման ճանապարհին:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Պարոն Գեղամյան, հետ¨աբար, Դուք այն ունիվերսալը չեք, որը կարող է ղեկավարել բոլոր ոլորտները ¨…

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Объять, необъятное невозможно. Հիմա էլ ռուսերեն լեզվով արտաբերածս նախադասությունն առիթ չլինի Ա1+ ինտերնետային այս եթերն էլ փակելու համար, հիմա էլ չասեն, որ լեզվի մասին օրենքը խախտեցին:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Հասկանալի է: Մեր կյանքը բոլորին հայտնի է հա՞, որքան հասկանում եմ` գները բարձրանում են, արտագաղթն ուժգնանում է, կոնկրետ ի՞նչն է սխալ մեր տնտեսական քաղաքականության մեջ, որը հնարավոր է շատ արագ շտկել:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Գիտեք, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կան, այնուամենայնիվ, թաքնված որոշակի ուժեր, որոնք խոչընդոտում են երկրի ներսում համարձակ բարեփոխումներ կատարելուն: Եվ թվում է, թե եթե փոքր-ինչ այս գործընթացներն ուշանան, եթե քաղաքական իշխանությունը հապաղի, ապա մենք կարող ենք ոչ նախանձելի իրավիճակում հայտնվել թե՛ երկրի ներքին իրավիճակի տեսանկյունից, ¨ թե՛ արտաքին մարտահրավերների ուժգնացմանը չդիմակայելու մեր ներկայիս հնարավորությունների առումով:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Կարծես թե դրա հետ համաձայն են, բայց Դուք որպես փորձ ունեցող մարդ, կարո՞ղ եք ասել, կարճ` մեկը, երկուսը, երեքը… Այ, ի՞նչ համարձակ բարեփոխումներ կարելի է անցկացնել, որպեսզի ժողովուրդն իր վրա զգա դրական փոփոխությունները:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Եզակի բարեփոխումը, որը, անտարակույս, ամենաարագ դրական արդյունքի կբերի` մեր երկրում արդարության հաստատումն է: Հայն ամեն ինչի հետ կհաշտվի, բացի անարդարությունից, որի հետ նա բախվում է իր առօրյայում, իր կյանքում: Արդարության հաստատումը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է այն հանգամանքով, երբ յուրաքանչյուր գործի գլխին լինեն նախ¨առաջ հայրենասեր, իրենց վստահված բնագավառին տեղյակ, աչքները կուշտ մարդիկ, ովքեր առաջնորդվում են ոչ թե առօրյա խնդիրները լուծելու գաղափարով, այլ ովքեր, թող ամպագոռգոռ չհնչի, ովքեր երազում են, որ իրենց երեխաները, թոռներն իրենց պապիկի, իրենց ծնողի մասին դասագրքերում դրվատանքի խոսքերն կարդալուն արժանանան: Ես առաջնայնություն եմ տալիս այդ գործոնին:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Աչքները կուշտ, որ ասացիք, կա նա¨ հակառակ տրամաբանությունը: Մարդն արդեն ունի, շատ ունի, չգիտեմ դղյակներ, բիզնեսներ ¨ ամեն ինչ, բայց նա չի կշտանում, նա ուզում է ավելի շատ ունենալ, նրա աչքը չի կշտանում, մարդկային հոգեբանության այդ պահը հաշվի առե՞լ եք, թե ոչ:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Գիտեք, աչքը կուշտ լինելուն Դուք տվեցիք գաստրոնոմիական թեքում` պարենային երանգ: Աչքը կուշտ լինելը նշանակում է այնքան խորը կենսափիլիսոփայություն ունենալ, որը հնարավորություն կտա գիտակցել մի պարզ ճշմարտություն, այն է` աշխարհիս ոչ մի հարուստ մարդ իր հետ այն աշխարհը ¨ ոչ մի բան չի տարել, այլ նա հետմահու արժ¨որվել է այնքանով, որքանով բարի անուն ¨ բարի հետք է թողել կյանքում: Աչքը կուշտ մարդկանց ներգրավումը երկրի կառավարմանը, նախ¨առաջ, նշանակում է խորը կենսափիլիսոփայություն ունեցող անհատների պահանջարկի ձ¨ավորում այսօրվա իշխանության մեջ, անհատների, ովքեր ոչ միայն գրագետ նախադասություններ են կարողանում հուլունքի պես իրար հետ¨ից արտաբերել, կապել, այլ¨ ժողովրդին հասկանալի լեզվով երկրի, մարդկանց առաջ խնդիրներ են ձ¨ակերպում, ¨, որն ավելի կար¨որ է, առաջարկում են այդ խնդիրների լուծումները: Դրա հետ մատնանշում են, թե յուրաքանչյուր քաղաքացուց այդ խնդիրների լուծումների կապակցությամբ, առնչությամբ ի՞նչ է պահանջվում, որ յուրաքանչյուր ոք իմանա` գյուղացին, շինարարը, ձեռներեցը, պետական ծառայողներն իմանան թե պետությունն իրենց առջ¨ ի՞նչ խնդիրներ է դրել ¨ այդ խնդիրները լուծելու ճանապարհին ի՞նչ հարցերում է օգնելու, սատարելու, որ նրանք սեփական անելիքներն իմանան: Պետությունն էլ իր հերթին հրապարակավ հայտարարի սեփական պարտավորությունների մասին, իսկ մեր հանրությունն էլ այդ ամենը հանրագումարի բերելով տեսնի ¨ գնահատի, թե ով որքանով է բարեխիղճ գտնվել իրեն վստահված, վերապահված ոլորտում կարգուկանոն հաստատելու գործում: Թե չէ, լսում ես Հայաստանի կառավարության ֆինանսատնտեսական բլոկի ղեկավարներին ¨ հետո զրուցում ֆերմերի, ձեռներեցի, պետական ծառայողի հետ ¨ տեսնում, որ մի հսկայական անջրպետ կա պաշտոնյաների ասածի ¨ իրական կյանքի միջ¨: Իսկ երբ այդ անջրպետը օրեցօր խորանում է, մարդկանց մոտ թերահավատություն է ծնվում: Իսկ թերահավատությունը հանգեցնում է արդեն ծանր որոշումներ կայացնելուն` օտար ափերի ճանապարհներին որոնել երջանկություն, ¨ գալիս, ականատեսն ենք դառնում պատմական մեր հիվանդությանը, երբ հայ մարդը պանդխտի ցուպը ձեռքին դեգերում է օտարության մեջ: Ինձ շատ մտահոգեց, մասնավորապես, այն իրողությունը, որ 2010 թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ուղ¨որաշրջանառության հաշվեկշիռը ավելի քան 43 հազարով մինուս է եղել: Այսինքն` թվով 43 հազար մարդ ավելի շատ են մեկնել Հայաստանից, քան եկել են այս կես տարվա կտրվածքով: Սա չի կարող չմտահոգել:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Մի հարց կար ինտերնետով, ես անպայման այդ հարցը կտամ: Բայց մինչ այդ, տնտեսական ¨ս մի փոքրիկ հարց: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն անցե՞լ է չի՞ անեցել, որովհետ¨ մի քանի ամիս առաջ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասաց` մենք ոչ միայն դուրս ենք եկել, այլ պատվով ենք դուրս եկել ֆինանսատնտեսական ճգնաժամից:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Հավանաբար, պարոն Երիցյանն ի նկատի ուներ իրեն,  ֆինանսների նախարարին ¨ յուր տեղակալներին: Ինչպես կարելի է ասել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամից Հայաստանի էկոնոմիկան պատվով է դուրս եկել, երբ հենց վերջերս` օգոստոսի 20-ին, Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի  նախնական մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները: Այդ հրապարակման համաձայն` 2010 թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ-ի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) համադրելի գներով, այն է` դոլարային արտահայտությամբ, նախաճգնաժամային 2008 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրել է 26,55 %-ի անկում, կրկնում եմ, 26,55 %-ի անկում: Կնշանակի` ի՞նչ վառ եր¨ակայություն պետք է ունենալ, հետն էլ ինչքա՞ն անտեղյակ պետք է լինել մակրոտնտեսական տվյալների վերլուծությունից, որպեսզի կանգնել ¨ եթերով նման ոգեշնչված, սեփական անձը ոգ¨որող ¨ սեփական անգործությունը սքողող հայտարարություն անել: Էլ չասենք մեկ ուրիշ փաստի մասին: Այսպես, 2009 թ. Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը 1 տարվա ընթացքում, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 1,88 անգամ ¨ այդ պարագայում, երբ …

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Գրեթե երկու անգամ:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Միանգամայն ճիշտ եք` 1,88: Եվ դա էլ այն պարագայում, երբ հավելյալ շուրջ 1 մլրդ 400 մլն դոլարի լրացուցիչ պարտք են վերցրել: Ու այդ իրողության պայմաններում, Դուք չեք պատկերացնի, թե կառավարության ֆինանսատնտեսական ոլորտի եր¨ելիներն ինչ ոգ¨որություն էին ապրում, երբ ս. թ. առաջին կիսամյակում արձանագրվել էր ՀՆԱ-ի 250 մլն դոլարի հավելաճ: Այսինքն` 1 մլրդ 400 մլն պարտքը շալակելիս, կիսամյակային կտրվածքով նվազագույնը պետք է ակնկալեին ՀՆԱ-ի գոնե 700 մլն դոլարի հավելաճ, որպեսզի տարվա կտրվածքով թեկուզ պահպանեին ներդրումների արդյունավետության այդ նվազագույն նիշը, ուրախանում են, որ 1 մլրդ 400 մլն դոլարի պետական արտաքին նոր պարտքի դեպքում կարողանում են կիսամյակում ընդամենը 250 մլն դոլարի ՀՆԱ-ի հավելաճ ապահովել: Վիճակը ծանր է, ցավոք:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Պարոն Գեղամյան, ստիպված եք պատասխանել  նա¨ հեռուստադիտողների հարցերին:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Սիրով:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Արտաշեսը, երիտասարդ տնտեսագետը, ինչպես որ նա է նշել, Ձեր ադաշը, հարցնում է` արդյո՞ք Դուք պատասխանատվություն զգում եք 2003 ¨ 2008 թթ., մեր հեռուստադիտողի բնորոշմամբ, խայտառակ ընտրությունների համար:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Իհարկե, զգում եմ, իհարկե, զգում եմ ¨ մինչ¨ օրս խորհում եմ, որ արդյո՞ք ավելի ճիշտ կլիներ 2003 թ. միանալ մատենադարանամերձ հրապարակի շուրջ 150-200 հազար բողոքավոր զանգվածին, այդ թվում նա¨ այնտեղ գտնվող իմ ընտրողներին, ¨ իմ այդ քայլով հանգեցնել Եր¨անում մարտի 1-ի նմանությամբ արյունահեղության, թե՞, ինչպես այն ժամանակ ես վարվեցի, հրապարակավ հայտարարելով, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները կեղծված են` կոչ արեցի գործընկերներիս հրաժարվել 2-րդ փուլին մասնակցելուց:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ  – Դա 2003 թ. մասին է:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Դա 2003 թ. մասին է: Ինչ վերաբերում է 2008 թ., ապա հարգարժան Արտաշես կրտսեր բարեկամիս ասեմ հետ¨յալը. եթե 1989 թվականից, լեզվի սայթաքում թույլ չեմ տվել, 1989 թվականից մինչ¨ 2008 թ. հրապարակային մի որ¨է ելույթ գտնվի, որով ես հանդես եմ եկել ¨ որում դրվատանքի խոսքեր եմ ասել 2008 թ. նախագահական ընտրությունների հիմնական հավակնորդներից մեկի հասցեին, ապա այդ դեպքում ցանկացած մեղադրանք, ցանկացած քննադատություն կընդունեմ: Բայց ինչպե՞ս կգնահատվեին իմ գործողությունները, եթե դրանք լինեին այլ, երբ անընդմեջ 18 տարի դու  քննադատում ես մեկին, այն էլ դաժան ես քննադատում, ըստ որում քննադատում ես ոչ թե այն բանից հետո, երբ նա պաշտոնաթող է եղել, այլ հենց պաշտոնավարման ժամանակ, մեկ էլ հանկարծ ինչ-ինչ պատճառներից ելնելով, ամբոխահաճո որոշում ես ընդունում, գնում ու սատարում ես նրան:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Չէ, դրա մասին չէ խոսքը, այլ ընդհանրապես ընտրությունների մեխանիզմի չգործելու մասին է:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Անշուշտ, ես այն չափով եմ ինձ մեղավոր զգում, որքանով իրեն պետք է մեղավոր զգա 12 տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորը: Չնայած խիղճս հանգիստ է այնքանով, որ ես հնարավորություն եմ ունեցել այդ տարիների ընթացքում մեր հոռի բարքերի վերաբերյալ ամենածանր, անխնա քննադատական ելույթներ ունենալ թե՛ երկրի ներսում, ¨ թե՛ երկրից դուրս: Եվ, բարեբախտաբար, այդ բոլոր ելույթները գրի են առնված, հրապարակված են առանձին գրքերով: Եթե ընդդիմադիր քաղաքական գործիչը դրանից զատ այլ առաքելություն ունի ¨ չի արել, ինչ խոսք, դա ընդունում եմ 100%-ով որպես հասցեիս արված քննադատություն: Սակայն պատգամավորական գործունեության ժամանակ ես չեմ սահմանափակվել միայն ու միայն քննադատական ելույթներով: Հայաստանի ապագայի տեսլականին վերաբերող առնվազն երեք ծրագիր եմ հեղինակել ¨ այդ երեք ծրագրերն էլ ԱՊՀ երկրների ամենանշանավոր տնտեսագետների կողմից արժանացել են փորձագիտական բարձր գնահատականի:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Ընտրությունների մասին էր խոսքը:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Ոչ, ես այս ամենն ասում եմ որպես ընդդիմադիր գործիչ: Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների ներկայիս վիճակին, ապա մի ուշագրավ դեպքի մասին պատմեմ 2007 թ. մայիսի 12-ի Ազգային ժողովի ընտրություններից: Հանդիպման էինք Շիրակի մարզի գյուղերից մեկում: Բառիս իսկական առումով` դրական մեծ իրարանցում էր գյուղում, ամբողջ գյուղը հավաքվե էր ¨ ամենաջերմ ընդունելության արժանացրեց ձեր խոնարհ ծառային: Երկու օր հետո Ազգային ժողովի ընտրությունների օրն էր, որոնց արդյունքում այդ գյուղում ստացված ձայներով մենք չորրորդ տեղը զբաղեցրեցինք: Երբ հանդիպման մասնակից այդ նույն մարդկանց հարցնում էի` բա ձեր տված աղուհացը, ձեր բոցավառ ելույթները ինչո՞ւ հոդս ցնդեցին, նրանք արդարանում էին` դե Պողոսը, Պետրոսը, Կիրակոսը եկան, սաղ խառնեցին: Դե ես էլ պատասխանեցի` եթե Պողոսը, Պետրոսը, Կիրակոսը կարող են մի ամբողջ գյուղի ձայները կեղծել, ուրեմն դուք արժանի եք սոցիալական այն վիճակին, որում դուք հայտնվել եք:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Եվս երկու փոքրիկ տնտեսական հարց:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Սիրով:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Քաղաքական հարց, ներեցեք: Սերժ Սարգսյանն ընտրվե՞լ է, թե չի՞ ընտրվել: Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե չկա՞ն:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ –  Սերժ Սարգսյանը արդեն երրորդ տարին է, ինչ հաջողությամբ աշխատում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում: Հաջողությամբ ասելով, նորից եմ ուզում շեշտել, ես նկատի ունեմ արտաքին ոլորտում մեր ոչ թե ձեռքբերումները, այլ մեր վաստակած այն դերն ու կշիռը, որն երկրի էկոնոմիկայի նման վատթարագույն պայմաններում գրեթե անհնարին էր ունենալ:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Նա ազնի՞վ է ընտրվել:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Այնքանով, որքանով Հայաստանի նման սոցիալական վիճակում հայտնված երկրներում հնարավոր է ազնիվ ընտրությունների անցկացումը: Յուրաքանչյուր ընտրություն արտացոլում է երկրի սոցիալական, տնտեսական վիճակը: Քյասիբ, աղքատ երկրներում արդար ընտրությունները բացառված են թեկուզ այն պատճառով, որ եթե ժողովրդի պաշտոնապես հրապարակված աղքատությունը հասնում է 30 %-ի, իսկ մենք գիտենք, որ իրականում ավելին է, ապա ակնկալել, որ կիսաքաղց մարդը կգնա ¨ խղճի մտոք ընտրություն կկատարի, դա, կարծում եմ, Թոմազո Կամպանելլայի §Ար¨ի քաղաքը¦ շարքից է, կոմունիստական ուտոպիա է:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Քաղբանտարկյալներ կա՞ն, թե չկա՞ն:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Հայաստանում փաստացի գործող օրենսդրության համաձայն քաղբանտարկյալներ գրանցված չեն, բայց եթե մենք ուզում ենք խորանալ դատապարտվածների արարքների դրդապատճառների մեջ, այն է` ինչի՞ համար են այդ մարդիկ դատվել, անտարակույս, կարելի է նրանց ընկալել նա¨ որպես քաղբանտարկյալներ: Իհարկե, ոչ բոլորին, նրանցից ոմանց: Ես ներքին համոզմունք ունեմ, որ Հանրապետության Նախագահը, այնուամենայնիվ, կգտնի ձ¨երը, իհարկե, չշրջանցելով գործող օրենսդրությունը, որոշակի մեղմացումների գնալ, որովհետ¨ քաղբանտարկյալները, ներող կլինեք, արդեն, ցավոք, հայտնի ուժերի կողմից դարձել են շահարկման առարկա: Նրանց բացարձակապես չի հետաքրքրում, ձեր տերմինաբանությամբ ասած, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը, նրանց ընտանիքների վիճակը, այդ ուժերին անհրաժեշտ է, որ դատապարտվածները մնան անազատության մեջ, շատ է անհրաժեշտ, որպեսզի կարողանան այդ փաստը շահարկել: Հակառակ պարագայում այդ մարդկանց ազատ արձակման խնդիրն իրենց կողմից որպես պարտադրանք չպետք է մատուցվեր ¨ փաթաթվեր իշխանությունների վզով, առավել ¨ս հաշվի առնելով այն իրողությունը, որ գործ ունեն ղարաբաղյան պատերազմի բովով անցած մարդկանց հետ, ում հոգեբանությունը փոքր-ինչ այլ է: Նրանք պարտադրանք չեն ընդունում ¨ դրա առկայության պայմաններում վարվում են ճիշտ հակառակ: Գոնե այդ նրբին դիտարկումները հայտնի ուժերը պետք է արած լինեին: Սա այն դեպքը չէ, երբ ուրիշի զրկանքների հաշվին դու փորձես սկզբունքային եր¨ալ ¨ ասել, որ կազատես դատվածներին, հայտարարելով, որ մենք կճնշենք իշխանություններին ու կհասնենք նրանց ազատ արձակմանը:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Ձեր դիրքորոշումը պարզ է այս հարցում: Այ, տեսեք, երկու հարցի կորելյացիա է, այսպես ասած: Դուք ասում եք, քյասիբ երկրում արդար ընտրություններ հնարավոր չէ:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Բառը սխալ ընտրեցի` ազգաբնակչության կազմում աղքատության բարձր տոկոս ունեցող:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Եվ մոտակա ժամանակներում, այսինքն` տնտեսության տվյալ իրավիճակը, կարծես թե, չի խոսում այն մասին, որ մենք կամաց-կամաց հարստանում ենք ¨ աղքատության այդ տոկոսը մեր մոտ կիջնի, հետ¨աբար, 2012 թ. նույնպե՞ս կլինեն անարդար ընտրություններ:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Կարծում եմ, Հանրապետության Նախագահը քաջատեղյակ է հայտնի այն ասացվածքին, որ ամերիկյան յուրաքանչյուր պրեզիդենտ  նախագահության առաջին ժամկետն աշխատում է օգտագործել այնպես, որ երկրորդ ժամկետում էլ ընտրվի: Իսկ երկրորդ ժամկետն օգտագործում է, որպեսզի իր անունը դպրոցական դասագրքերում դրականորեն հիշատակվի: Կարծում եմ, Հանրապետության Նախագահը կընտրի այս իրողության ոսկե միջինը: Այսօր ¨ ոչ մի բան չի խանգարում, որպեսզի հիմա էլ անի այնպես, որ նախագահության առաջին փուլով էլ դրականորեն հիշվի, այն է` ¨՛ ընտրվի երկրորդ անգամ, ¨՛ նախագահության երկրորդ փուլում ավելի մեծ հաջողություններ արձանագրվի: Ես ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանը կգտնի իր մեջ այդ ներուժը ¨ կզարմացնի, դրականորեն կզարմացնի հայ հանրությանն իր խելամիտ, սակայն երկրի համար հեռահար, դրական նպատակներ հետապնդող վճռական քայլեր կատարելով:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Այսինքն` 2012 թ. մարդիկ կլինեն ավելի հարուստ, ավելի բարեկեցիկ ¨ 5-10 հազար դրամով ձայները չե՞ն վաճառի:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Եթե մինչ¨ 2012 թ. մարդկանց մոտ հնարավոր եղավ հավատի զգացում արթնացնել, ապագայի նկատմամբ լավատեսություն ներշնչել, հավատացնում եմ ձեզ, սոցիալական անգամ իսկ այս ծանր վիճակում գտնվելով, ժողովուրդը հույսի փարոսը եթե հեռվում տեսնի ¨, ամենակար¨որը, եթե այդ փարոսը հասանելի, հասու ¨ հասկանալի լինի մարդկանց համար, ապա նրանք իրենց վերաբերմունքն ընտրությունների նկատմամբ գիտակցաբար կփոխեն:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Տնտեսությանը վերաբերող վերջին հարցը: Այն ուժերը, որոնց Դուք չեք հավանում, ունեն տնտեսական մի շարք ծրագրեր …

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – §100 քայլ¦:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Ունեն տնտեսագետներ, որոնք, մասնավորապես, առաջարկել են §100 քայլը¦: Ձեր գնահատականը` շատ կարճ:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Բավականաչափ դրական առաջարկություններ կան Հրանտ Բագրատյանի հեղինակած այդ ծրագրում: Սակայն այստեղ մի նրբերանգ կա, Հրանտ Արարատիչը, լինելով ազատական տնտեսական քաղաքականության ջատագով, իր հեղինակած §100 քայլ¦ ծրագրում գիտակցաբար ¨, թեր¨ս, ճիշտ առաջարկում է մոտեցումներ ու քայլեր, որոնք հատուկ են ոչ թե ազատական տնտեսական քաղաքականությանը, այլ, այսպես կոչված, դիրիժիզմին, այսինքն` տնտեսության մեջ պետության կարգավորիչ դերի բարձրացմանը: Իսկ մակրոէկոնոմիկայում դա հայտնի է որպես քեյնսիականություն…

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Որին Դուք կո՞ղմ եք:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ –  Այո, տեսություն, որը հաճախ Ջոն Մեյնարդ Քեյնսի անունով են անվանակոչում ¨ այն ունի ժամանակակից շատ ու շատ կողմնակիցներ: Ի դեպ, Հայաստանի անկախության առաջին տարիներին էլ ես մշտապես հավատարիմ եմ եղել մեր երկրում քեյնսիական տնտեսական քաղաքականության իրականացմանը, դա եղել է իմ համոզմունքը: Հ.Բագրատյանն ավելի շուտ, այսպես կոչված, Չիկագոյի Մոնետարիստների դպրոցի տեսության կողմնակիցն էր, §Չիկագոյի տղաներ¦ էին նրանց անվանում, որոնց հոգ¨որ հայրը Միլտոն Ֆրիդմանն էր, ով վերջերս, եթե չեմ սխալվում, 94 տարեկան հասակում, կնքեց իր մահկանացուն:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Պարոն Գեղամյան, սա մեր առաջին, բայց, վստահ եմ, ոչ վերջին հանդիպումն էր այս ֆորմատով: Ես վստահ եմ, որ Դուք էլի կլինեք մեր հյուրը:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Սիրով:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Եվ շնորհակալություն, որ համաձայնվեցիք մասնակցել մեր այս առաջին, այսպես ասած, վերականգնված հաղորդմանը:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Թող հանկարծ իմ խոսքը էժանագին կոչ չհնչի, բայց ես, իրոք, խնդրանքով դիմում եմ Հանրապետության Նախագահին` մեկ անգամ ¨ս ուշադիր նայել Ա1+-ի ճակատագրի հետ կապված հարցերը:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Շնորհակալություն, պարոն Գեղամյան: Սիրելի բարեկամներ, մեր հաղորդումն այսօր ավարտվեց:

Последние видеоматериалы

Новые книги