А1 ПЛЮС

Ա1+-Ի «POST SCRIPTUM» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ`ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.09.2010

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Բարի երեկո, սիրելի բարեկամներ, եթերում է Ա1+-ի «Post scriptum» հաղորդաշարը: Ճիշտն ասած, ութուկես տարի ես երազում էի այս բառերը եթեր արձակել, բայց, ինչպես գիտեք, հայտնի ուժերի քմահաճույքով դա տեղի չէր ունենում, ¨ այժմ մենք փորձում ենք եթեր դուրս գալ ինտերնետով: Երկար ժամանակ մտածում էինք, թե ո՞ւմ առաջինը հրավիրենք այս հաղորդաշարի վերականգնման կապակցությամբ: Եթե հիշում եք, 2002 թ. ապրիլի 2-ին «Post scriptum»-ի վերջին եթերում էր §Ազգային Միաբանություն կուսակցության¦ նախագահ Արտաշես Գեղամյանը, որը բավականին խիստ գնահատական տվեց ՀՀ իշխանություններին: Այն ժամանակ արդեն պարզ էր, որ Ա1+-ը եթերազրկվելու է: Եվ մենք որոշեցինք հաղորդումը սկսել այն պահից, որից ընդհատվել ենք: Եվ այսօր Ձեզ հաճույքով ներկայացնում եմ §Ազգային Միաբանություն կուսակցության¦ նախագահ Արտաշես Գեղամյանին: Բար¨ Ձեզ:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ – Բար¨ Ձեզ, շնորհակալություն հրավերի համար, ոտքս թող բարի լինի Ա1+-ի համար:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Պարոն Գեղամյան, շնորհակալություն, որ համաձայնվել եք մասնակցել մեր այս անդրանիկ հաղորդմանը: Մի քիչ հիշողություններ հա՞, ստիպված ենք ընկնել հիշողությունների գիրկը…

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Սիրով:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Այն ժամանակ Դուք ասացիք, որ առանց այդ էլ մարդկանց կյանքը, մոտավորապես եմ ասում, ես չեմ կարող ճշգրտորեն վերհիշել, առանց այդ էլ մարդկանց կյանքը բավականին ծանր է, գոնե նրանց հնարավորություն տվեք ազատորեն օգտվել ինֆորմացիայից: Հիշո՞ւմ եք այդպիսի բան:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Անտարակույս, հիշում եմ ¨ հիմա էլ մնում եմ այդ նույն համոզմունքին, որովհետ¨, ցավոք, կյանքը չի լավացել:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ –Դուք նա¨ ասացիք, որ դուք եր¨ի հետագայում, այսինքն` ես, կներեմ Ռոբերտ Քոչարյանին այս քայլի համար:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Գիտեք, դատելու մենաշնորհը Բարձրյալինն է: Հիշո՞ւմ եք Աստվածաշնչից` մի դատիր, որ չդատվես: Ներքուստ ուզում եմ համոզված լինել, որ պարոն Քոչարյանն էլ նույնպես զղջում է, որ իր թողտվությամբ, այսպես ձ¨ակերպենք, այնուամենայնիվ, Ա1+-ը եթերազրկվեց: Որովհետ¨ ես չեմ կարծում, որ ղարաբաղյան թոհուբոհով անցած, պատերազմի բովով անցած գործիչը պետք է վախենար Ա1+ հեռուստաալիքից:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Ընդհանրապես, այս ութուկես տարվա ընթացքում, եթե վերցնենք 2002 թ. ապրիլի 2-ի մեր եթերը, եթե նայում եք հայկական եթերը, որքանո՞վ է այն ազատ, որովհետ¨ բոլոր վերապահումներով հանդերձ թերթերը կարողանում են անել այն, ինչը ուզում են: Եթերը մեր ազա՞տ է, թե ազատ չէ, ¨ ի՞նչ կուզենայիք Դուք տեսնել մեր եթերում, որը չկա:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Կարճ եզրակացությունս հայտնեմ. ազատության տեսակետից Ա1+-ին հավասարը Հայաստանի ¨ ոչ մի հեռուստաալիք չունի:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Այն ժամանակ Դուք ընդդիմադիր էիք, վառ արտահայտված ընդդիմադիր էիք 2002 թ., այսօր ինչպե՞ս Դուք Ձեզ կբնութագրեք` ընդդիմադիր, իշխանամետ, չեզոք, երբեմն ասում են` կենտրոնամետ, հա՞:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги