Արտաշես Գեղամյան. Սատանիստներից Հայաստանի ազատվելու ժամը մոտ է
31.03.2021, Իրավունք
https://iravunk.com/?p=199646&l=am
ԱՆՈՏԱՑԻԱ. Հայոց պետականությունը, հայ ազգին աղետից պահպանել կարող են միայն Ռուսաստանը և նրա ականավոր ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Ընդ որում՝ խոսքը բոլորովին էլ այն մասին չէ, որպեսզի Ռուսաստանը մեր՝ Հայաստանի քաղաքացիներիս փոխարեն երկիրն ազատի այնպիսի փորձանքից, ինչպիսին Փաշինյանն է։ Խոսքն այլ բանի մասին է՝ քիչ թե շատ համադրելի տեղեկատվական ռեսուրսի ստեղծման հնարավորության մասին, որն արդյունավետ օգտագործելով կարելի կլինի չեզոքացնել բնակչության լայն շերտերի վրա հավաքական Արևմուտքի կողմից սնուցվող տեղեկատվական քիլերների կործանարար ազդեցությունը։
Անցած տասն օրերի իրադարձությունները վերլուծելիս ինձ չէր լքում տագնապի զգացողությունը Երկիր մոլորակի ճակատագրի համար։ Առաջինը, ինչի մասին ավելի հավանական է, որ մտածի հարգելի ընթերցողը, իմ բնական արձագանքն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հնչեցրած անտաշ հարձակմանը Ջորջ Ստեֆանոպուլոսին (ABC News) 2021թ. մարտի 17-ին տված հարցազրույցի ժամանակ։ Չեմ մեջբերի Բայդենի նախապես ծրագրված ելույթի խոսքերը՝ չտարածելու համար այդ զզվելի զրպարտությունը։ 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրարշավի ողջ տրամաբանությունը ենթադրում էր նման վերջաբան։ Ընդ որում՝ ընտրությունների միանգամայն տարբեր, տրամագծորեն հակադիր եզրակացություններով մեկնաբանվող արդյունքները վկայում էին իրադարձությունների այսօրինակ զարգացման իրողության մասին։ Նշենք, որ ամերիկյան նախագահի այս ելույթը, ԱՄՆ քաղաքականությունում նման ծայրահեղությունների հնարավորության մասին նախապատմությունը բազմակողմանիորեն վերլուծվել են փաստարկված տեղեկատվա-վերլուծաբանական ծրագրերի ընթացքում, մասնավորապես՝ ОРТ-ում և РТР-ում։
Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ ծրագրերը վարողներին և գլխավոր հռետորներին՝ հանձինս Վլադիմիր Սոլովյովի, Վլադիմիր Ժիրինովսկու, Կոնստանտին Զատուլինի, Կոնստանտին Կոսաչովի, Վյաչեսլավ Նիկոնովի, Ալեքսեյ Պուշկովի, Պյոտր Տոլստոյի, Օլգա Սկաբեևայի, Եվգենի Պոպովի, Ալեքսանդր Շեյնինի, Մարգարիտա Սիմոնյանի և էլի բազմաթիվ բարձր պրոֆեսիոնալ ռուսաստանցի քաղաքագետների, քաղաքական գործիչների, վերջապես, Ռուսաստանի հայրենասեր-դերժավնիկների, որոնք Հայաստանում հանրահայտ ծրագրերի («Вечер с Владимиром Соловьёвым», «Большая игра», «60 минут», «Время покажет») ընթացքում բավական համոզիչ կերպով էին բացահայտում ներկա փուլում իրականացվող ԱՄՆ քաղաքականության ողջ վտանգավորությունը։ Ավելին, տառացիորեն պարտավորեցնում էին ցանկացած առողջ դատող մարդու խորհել իր տեղի և դերի մասին օվկիանոսի այն կողմից բխող միջուկային աղետի կանխման պայքարում, որի սցենարը արդեն ոչ մեկ տասնամյակ ակտուալացվում է անգլոսաքսոնական ստրատեգների, Pax Americana-ի նոր խմբագրված տարբերակը մշակողների կողմից, որը ենթադրում է միաբևեռ աշխարհակարգի հաստատում և ամրապնդում համաշխարհային պատմության արդի փուլում, որի բնորոշիչ գծերը դրվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված երկբևեռ աշխարհի հիմքում։ Հատկանշական է, որ մեր օրերում ևս դրանք էական փոփոխությունների չեն ենթարկվել Pax Americana-ի նոր խմբագրված տարբերակում։ Ընթերցողներին հիշեցնենք ժամանակակից աշխարհակարգի մասին ամերիկա-բրիտանական ստրատեգների պատկերացումները բնութագրող այդ հիմնարար գծերի մասին, դիցուք. 1) «դոլարի դիվանագիտություն» փոխառությունների և օգնության միջոցով, ազդեցության ուժեղացում միջազգային ֆինանսական կազմակերպությունների վրա (ԱՄՀ, ՀԲ և դրանց հաշվետու վարկային հաստատություններ, օրինակ՝ ՎԶՄԲ և այլն); 2) ուժի չարաշահում՝ ի վնաս դիվանագիտության; 3) արտաքին քաղաքականության նեղ պրագմատիզմ; 4) արտաքին քաղաքականության հետ բիզնես-շահերի չափից ավելի շաղկապում (օրինակ՝ «Հյուսիսային հոսք – 2» նախագծի իրականացման ամեն տեսակ խոչընդոտում – Ա.Գ.); 5) սեփական չափորոշիչների պարտադրում քաղաքականության, պետական կարգի, թե տնտեսության ոլորտում; 6) այսպես կոչված «փափուկ ուժի» օգտագործում կառավարության, օրենսդիրների, բիզնեսի վրա ազդեցություն գործելու համար (դրա վկայությունն են Հայաստանում գործող կես հարյուրյակ սորոսական կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչները կուտակվել են դատական, գործադիր և օրենսդիր իշխանություններում – Ա.Գ.); խափանարար գործունեության և հեղաշրջումների իրականացում (դրա վառ հաստատումն է Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը – Ա.Գ.)։
Մանրամասն չեմ ներկայացնի բազմաթիվ օրինակները, որոնք համոզիչ կերպով վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն ավելի քան երկու տասնամյակի ընթացքում եղել է քաղաքացիների, առհասարակ հայ ազգի, Հայաստանի Հանրապետության հետընթացի տեխնոլոգիաների հղկման, իրենց կեցության կոնկրետ տարածքում մերձավոր մարդկանց ամորֆ միավորման վերածելու ինքնատիպ փորձադաշտ։ Իմ գնահատականի օբյեկտիվության հիմնավորումը կտրվի ավելի ուշ, իսկ այժմ, հարգելի ընթերցող, կարելի էր կոնկրետ փաստերով ցույց տալ այն սարսափազդու զոհողությունները, որոնք բաժին ընկան աշխարհի տարբեր երկրների բնակչությանը, օրինակ՝ Pax Americana-ի երկրորդ բնութագրական գիծն իրականացնելիս (ուժի չարաշահում՝ ի վնաս դիվանագիտության)։ Դրա համար բավական է հիշել ԱՄՆ և ՆԱՏՕ պատերազմների և ռազմական գործողությունների աղետալի հետևանքները՝ Հարավսլավիայի դեմ (ՆԱՏՕ դաշինքի «Allied Force» («Դաշնակցային ուժ») ռազմական գործողությունը 1999թ. մարտի 24-ից մինչև հունիսի 10-ը՝ շրջանցելով ՄԱԿ Անվտանգության խորհուրդը՝ ՄԱԿ ԱԽ), Սիրիայի և Իրաքի դեմ (2014թ. օգոստոսից Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները իրականացնում են գործողություն ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, առանց պաշտոնական Դամասկոսի և ՄԱԿ ԱԽ բանաձևի հետ համաձայնեցման և համակարգման)։ Կամ էլ ինքնիշխան երկրների ներքին գործերին ԱՄՆ և նրա դաշնակիցների՝ ՄԱԿ ԱԽ ֆորմալ հավանությամբ կատարված ուղղակի ռազմական միջամտության օրինակները (Բոսնիա և Հերցեգովինա, Աֆղանստան, Եմեն, Լիբիա, Սոմալի)։ Այդ պատերազմների և ռազմական գործողությունների հետևանքով գրանցվել են ավելի քան մեկուկես միլիոն զոհեր, հարյուրավոր ավերված քաղաքներ և բնակավայրեր, միլիոնավոր անօթևան փախստականներ։ Եվ այն, որ այս պայմաններում ԱՄՆ նախագահն իրեն թույլ է տալիս ի սկզբանե սուտ մեղադրանքներ հնչեցնել ՌԴ նախագահի հասցեին, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչի խոսքերով ասած՝ հարուցում է կարեկցանքի զգացողություն 2024թ. ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածուներից մեկի (նկատի ունի Ջո Բայդենին) առողջական վիճակի հարցում, ինչպես նաև տագնապեցնում է համաշխարհային հանրային կարծիքի կաթվածի փաստը, որը լռության մատնեց Պոտոմակի ափերից հնչած այս զրպարտչական հարձակումը։ Այստեղ ակամա մտաբերում եմ գերմանացի ինտելեկտուալ-հակաֆաշիստ Ռոբերտ Էբերհարդի ասույթ դարձած միտքը չհրապարակված «Պիտեկանտրոպ Վերջին արքան» գրքից. «Մի վախեցիր թշնամիներից, վատագույն դեպքում նրանք կարող են սպանել քեզ։ Մի վախեցիր բարեկամներից, վատագույն դեպքում նրանք կարող են դավաճանել քեզ։ Վախեցիր անտարբերներից, նրանք չեն սպանում և չեն դավաճանում, բայց, ահա, նրանց լուռ համաձայնությամբ երկրի վրա գոյություն ունեն դավաճանությունն ու սպանությունը»։ Հարգելի ընթերցողները թող չհամարեն, թե իմ սեփական «ես»-ն եմ առաջ մղում, բայց մեջբերում եմ իմ բաց նամակի տեքստը՝ հրապարակված 2021թ. մարտի 19-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում՝ «Ինչո՞ւ են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, ի պատասխան Բայդենի հարձակումների, բերանները ջուր առել։ Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց լռելն ուժերիցս վեր է։ Ռուսաստանի, նրա ականավոր առաջնորդ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի դեմոնացումն արդեն առաջին տարին չէ, որ հանդիսանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության էությունը։ Իսկ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վերջին զրպարտչական և բացահայտ անտաշ հարձակումը մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հասցեին՝ ինքնատիպ կոչ է ողջ աշխարհում ռուսատյաց գյադաների միավորմանը։ Բայց Վլադիմիր Վլադիմիրովիչի ծանրակշիռ, կշռադատված և սպառիչ պատասխանից հետո Ձեզ այս մասին գրելը, առաջին հայացքից, կարող է այնքան էլ պահանջված չթվալ։ Բայց ասածս այլ բանի մասին է։ REGNUM տեղեկատվական գործակալության կայքում գոհունակությամբ կարդացի Իսրայելի պաշտպանության նախարարի արձագանքը Բայդենի հարձակմանը և միաժամանակ մտածեցի. դիցուք՝ այդ ինչո՞ւ են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները բերանները ջուր առել։ Հայաստանի իշխանություններից այս հարցում շատ բան պահանջել չես կարող, քանզի այնտեղ խմբվել են սորոսյան թափթփուկները՝ Նիկոլ Փաշինյանի, որին ժողովուրդը քամահրանքով Նիկոլ-դավաճան է անվանում, գլխավորությամբ։ Համոզված եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների՝ Երկիր մոլորակի վրա խաղաղության ճակատագրի համար Բայդենի ելույթի ողջ վտանգավորությունը բացահայտող քաղաքական հայտարարությունը ծայրահեղ ակտուալ է։ Ցանկանում եմ հավատալ, որ երկար սպասելու հարկ չի լինի։ Վերջում, որպեսզի մի ինչ-որ անհոգի մարդ չթվամ, միանում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մաղթանքներին և նույնպես ցանկանում եմ, անկեղծորեն, առանց հեգնանքի, առողջություն Ջոզեֆ Բայդենին»։ Տասն օր անցնելուց հետո Հայաստանի և ոչ մի ԶԼՄ, որը ներկայանում է որպես ռուս-հայկական ռազմավարական դաշինքի խորացման կողմնակից, ոչ միայն չի հիշատակել այս նամակի մասին, այլև ինքն էլ կարծես իր տեսադաշտից դուրս է թողել սկզբունքորեն այսքան կարևոր հարցը ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի Հանրապետության համար, էլ չեմ ասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ազնիվ հայի համար խորապես վիրավորական են ԱՄՆ նախագահի անտաշ հարձակումները Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հասցեին. եթե չլինեին նրա քաղաքական կամքը, հաստատակամությունը և համոզվածությունն իր գործողությունների ազնվության ու մարդասիրության մեջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ընթացքում կենթարկվեր ցեղասպանության, իսկ չճանաչված (անգամ Հայաստանի կողմից) Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – խմբ.) կդադարեր գոյություն ունենալ։ Իսկ եթե, Աստված մի արասցե, նման բան պատահեր, ապա այսօր Հայրենիքի փրկության գործի հաստիքային մարտիկներ գրված քաղաքական գործիչներից ոմանք ցասումնալից կոչ կանեին համաշխարհային հանրությանը՝ դատապարտել և ճանաչել արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայերի ցեղասպանությունը թուրք-ադրբեջանական բազեների և սիրիական վարձկան-ահաբեկիչների կողմից։ Եվ այդ ժամանակ նորից, ելնելով համաշխարհային արտաքին քաղաքական իրավիճակից, կսկսվեր այժմ արդեն Արցախում Հայոց ցեղասպանության ճանաչման նոր, զզվելի և իր էությամբ նսեմ քարոզչություն, ընդ որում՝ միայն մի նպատակով. հնազանդեցնել կապերը կտրած Թուրքիային և ավելի ամուր կապել նրան ՆԱՏՕ-ին։ Թուրքիային, որը չափից ավելի քմահաճ է դարձել սուլթան Ռեջեփ Էրդողանի կառավարման տարիներին։ Ինչո՞վ «XXI դարի անտարբերների դավադրության» երկրորդ հատորը գրելու սյուժե չէ։ Թեման կա, բայց, ավաղ, անտարբերների ժամանակակից դավադրությունը, դատելով Արևմուտքի հավաքական լռությունից, կաթվածի է ենթարկել խիղճը, կաշկանդել ժամանակակից Բրունո Յասենսկիների տաղանդը, որոնք, անկասկած, դեռևս վերջնականապես չեն վերացել։
Հարգելի ընթերցող, չէի ցանկանա այսքան մռայլ նոտայով ամփոփել հոդվածիս այս մասը։ Բարիք է, որ լավ առիթ ներկայացավ։ Այսպես, 2021թ. մարտի 26-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց հոդված՝ «Բելառուսի ԱԳՆ-ն պատասխանեց ԱՄՆ-ին ԿՎՆ-ի ժանրով» վերնագրով, որում ներկայացված է Բելառուսի ԱԳՆ հայտարարությունն ի պատասխան ս.թ. մարտի 25-ին Բելառուսում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության՝ հաջակցություն բելառուս նացիոնալիստների, որոնք ձգտում են տապալել Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Մեջբերում կատարեմ Բելառուսի ԱԳՆ հայտարարությունից. «...Շատերը բարձր գին են վճարում իրենց ձայնը լսելի դարձնելու փորձի համար, քանի որ գործող վարչակազմը ստիպված էր անգամ մահաբեր զենք կիրառել և սպանել մի քանի մարդու՝ իշխանությունում մնալու և ընտրությունների արդյունքներն ամրագրելու համար։ Մենք հիանում ենք ամերիկացի հերոսների արիությամբ և վճռականությամբ, որոնց մեջ են Ջ.Ասանժը, Է.Սնոուդենը և Չ.Մենինգը, որոնք զոհաբերեցին գրեթե ամեն ինչ հանուն իսկական ազատության և ներդաշնակության ամերիկյան հասարակությունում։ Բելառուսը ամերիկյան ժողովրդի հետ միասին անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ հասարակ ամերիկացին կկարողանա ազատ և անարգել շրջել Կապիտոլիումի մոտ»։ Կարծում ենք, որ իրենց արժանապատիվ պատասխանով Բելառուսի իշխանությունները հաստատեցին, որ ազգային հպարտության զգացումը այն ժողովրդի էությունն է, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռուս ժողովրդի, հայ ժողովրդի (որը Բելառուսից հետո բնակչության մեկ շնչի հաշվով ամենամեծ մարդկային կորուստներն է կրել) և ԽՍՀՄ մյուս եղբայրական ժողովուրդների հետ միասին ցույց տվեց մեծագույն բարոյական հատկանիշներ, անսասան կամք Մեծ Հաղթանակի նկատմամբ։ Հաղթանակ, որն ավարտվեց ողջ խորհրդային ժողովրդի գիտակցված միավորմամբ և համախմբմամբ։ Չեմ թաքցնի, որ ՌԴ նախագահի հասցեին Բայդենի անտաշ հարձակումից հետո ես հույսս չէի կորցնում, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն համարժեք կարձագանքի։ Չէ՞ որ ՌԴ նախագահին վիրավորելով վիրավորեցին իրեն՝ Ա.Գ. Լուկաշենկոյին... Կարդալով այս տողերը՝ ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ այդ ինչո՞ւ եմ լռում Հայաստանի իշխանությունների արձագանքի լիակատար բացակայության մասին։ Ընթերցողն իրավացի կլինի՝ ինձ կշտամբելով դրանում (չէ՞ որ ես անձամբ սահմանափակվեցի միայն բաց նամակ գրելով REGNUM տեղեկատվական գործակալությանը), իսկ արդարացումները, թե 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո բրիտանական MI-6-ը և ԱՄՆ CIA-ը իշխանության բերեցին սորոսյան ընկեցիկ Նիկոլ Փաշինյանին, որին ժողովուրդը քամահրանքով «Նիկոլ-դավաճան» է անվանում, այսօր՝ Հայաստանում պետական հեղաշրջումից մոտ երեք տարի անցնելուց հետո, արդեն չեն կարող ընկալվել որպես արդարացում, այլ, եթե օբյեկտիվ լինենք, հանրապետության գիտակից քաղաքացիների դատավճռի խորացում է, որոնք հանդուրժում են այս սկզբից ևեթ արատավոր և դավաճանական իշխանությանը։
Որպեսզի հասկանալի լինի, թե որոնք են հայոց պետականության համար ստեղծված կործանարար դրության արմատները՝ փորձեմ մի փոքր ավելի հանգամանալիորեն բնութագրել ՀՀ-ում ստեղծված տագնապալի իրողությունները և միևնույն ժամանակ ներկայացնել հայոց պետականության մարտահրավերներին և սպառնալիքներին համարժեք դիմակայելու իմ տեսլականը։
Հարգելի ընթերցող, բազմիցս գրել եմ, որ ավելի քան երկու տասնամյակ ՀՀ-ում հղկվել են ԱՊՀ երկրներում, Ռուսաստանի Դաշնության սահմանների ողջ պարագծով պետականության քայքայման ժամանակակից տեխնոլոգիաները։ Ընդ որում՝ անկասկած, պետականության քայքայման միջանկյալ փուլում ենթադրվում էր ռուսատյաց տրամադրությունների թեժացում այդ հանրապետությունների բնակչության լայն շերտերի շրջանում։ Համակարգային հիմքով տեղի էր ունենում բնակչության բթացում նրա գիտակցության մեջ սրբապիղծ ստի հմուտ սերմանման ճանապարհով, երբ, օրինակ, Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքի բոլոր բացասական կողմերը կապվում էին դաշնակից և, անշուշտ, եղբայրական Ռուսաստանի՝ հայկական պետության տնտեսական և բարոյական հիմքերը քիչ է մնում, թե քայքայող ազդեցության հետ։ Ընդ որում, որպես կանոն, ամեն ինչ սկսվում էր բնակչության, առաջին հայացքից, օբյեկտիվ բողոքներից՝ պայմանավորված ՀՀ քաղաքացիների սոցիալական դրության վատթարացմամբ։ Կոնկրետ օրինակներ չեմ վկայակոչի, քանզի այդ մասին քանիցս արդեն գրել եմ։ Այնուհետև գունավոր հեղափոխությունների ստրատեգները սոցիալական բողոքները նրբահյուս կերպով փոխակերպեցին քաղաքական պահանջների, ընդ որում՝ հնարավորինս հստակ ձևակերպված հակառուսական օրակարգով և հակառուսական գործողությունների ուղեկցությամբ, դիցուք. հակառուսական հավաքներ Երևանում, ՀՀ-ում ՌԴ դեսպանության շենքի առջև, Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի տրորում և ցուցադրական այրում, վիրավորական կարգախոսներ Ռուսաստանի Դաշնության նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հասցեին։ Ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է կշտամբել այն հայ քաղաքական գործիչներին, ովքեր ահա արդեն ոչ մեկ տասնամյակ ներկայանում են որպես ռուս-հայկական ռազմավարական դաշինքի համոզված կողմնակիցներ։ Եվ ընթերցողն իրավացի կլինի, բայց մասամբ։ ՀՀ տեղեկատվական դաշտում, ինչն էական դեր խաղաց պետական հեղաշրջման ժամանակ, մեր պայքարի զինանոցում ընդամենը երկու ռուսալեզու թերթ կար, որոնցից մեկը («Новое Время») ֆինանսական խնդիրների պատճառով արդեն փակվել է, և հանրածանոթ «Իրավունք» թերթը (հայերեն)։ Հանուն արդարության նշենք նաև երկու-երեք էլեկտրոնային պարբերականները, որոնցից ամենասուրը՝ Shame.am-ը նույնպես արդեն ավելի քան կես տարի չի գործում։ Իսկ հրապարակումները «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալությունում, բնականաբար, որոնք կային մինչև պետական հեղաշրջումը, ավաղ, հանգամանքների ինչ-որ տարօրինակ բերումով պահանջված չէին, այսպես ասենք, ընդդիմադիր պարբերականների կողմից։
Չէի ցանկանա մի տեսակ գանգատավորի դերում հանդես գալ, բայց հեռուստաալիքները, որոնց սեփականատերերն այսօր ներկայանում են որպես կոշտ ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդական ռեժիմին, նույնպես անհասանելի էին, համենայնդեպս՝ տողերիս հեղինակի համար։ Բարիք է, որ ArmNews հեռուստաալիքը հնարավորություն գտավ իր հեռուստաեթերն ինձ համար (գոնե տարին մեկ անգամ) հասանելի դարձնելու համար։ Միևնույն ժամանակ, ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ իմ հոդվածները, որոնք հրապարակվել են REGNUM տեղեկատվական գործակալությունում, ելույթները և հարցազրույցները 2012թ. առանձին գրքով հրապարակվել են՝ «Եվրասիական միությունը մեր ապագան է» վերնագրով, շնորհիվ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Եվգենևիչ Կովալենկոյի աջակցության, իսկ 2013թ. լույս է տեսել ինը հարյուր էջանոց գիրքս՝ «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» վերնագրով, ինչը նույնպես հնարավոր դարձավ ՀՀ-ում ՌԴ դեսպան Վ.Ե. Կովալենկոյի և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկովի աջակցության շնորհիվ։ Այդ գրքերի հրատարակումը բնավ ինքնանպատակ չէր։ Այնուհետև, Հայաստանի Հանրապետության նախագահ, հարգարժան Սերժ Ազատի Սարգսյանի անմիջական մասնակցությամբ Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կազմակերպվեցին այդ գրքերի շնորհանդեսները՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, գիտական և ստեղծագործական մտավորականության, Հայաստանի քաղաքական դասի ներկայացուցիչների լայն ներգրավմամբ։ Այդ ժամանակվանից տարիներ են անցել, հրատարակման եմ պատրաստել և հրատարակել բավական ծավալուն, հուսամ՝ նաև բովանդակալից 6 գրքեր (ոչ առանց Հայաստանի Հանրապետական կուսակցության և նրա ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օգնության)։ Այդ գրքերի վերնագրերը միայն, կարծում եմ, պերճախոս վկայում են դրանց բովանդակության մասին։ Ներկայացնեմ այդ վերնագրերից մի քանիսը. «Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է», «Ռուսաստանի և Հայաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է», «Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին»։ Ավաղ, Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի Ապրիլյան (2016թ.) ռազմական ագրեսիան և դրան հաջորդած լարված ներքաղաքական իրավիճակը Հայաստանում անհնար դարձրին այդ գրքերի շնորհանդեսների կազմակերպումը, որոնք, անշուշտ, հզոր խթան կհանդիսանային բոլոր հայրենասիրական քաղաքական ուժերի, ինչպես նաև առողջ դատող, քաղաքականությունից և քաղաքական գործիչներից հոգնած այն քաղաքացիների համախմբման համար, ովքեր հանդիսանում են Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքի ամրացման անայլընտրանքայնության համոզված ջատագովները։ Թող հարգելի ընթերցողն անհամեստություն չհամարի, բայց Հարավկովկասյան տարածաշրջանում վերջին տարիներին ստեղծված իրադրությամբ (թե ինչպիսին է այն Երևանի նախկին քաղաքապետի, ՀՀ հինգ գումարումների Ազգային ժողովի (ՀՀ ԱԺ) նախկին պատգամավորի աչքերով) հետաքրքրվողներին կարող եմ խորհուրդ տալ ծանոթանալ amiab.am/ru/books.html կայքին, որտեղ հրապարակված են տողերիս հեղինակի 17 գրքերի էլեկտրոնային տարբերակները։ Որպեսզի վերջին բառերս ընթերցողների մեջ «Դու քեզ չգովես, կնմանվես պարսավվածի» հայտնի ասույթի հետ ասոցիացիա չառաջացնեն, ասեմ միայն, որ նպատակս այլ է։ Եվ ահա, իմ և գործընկերներիս, ռուս-հայկական ռազմավարական դաշինքի ջատագով քաղաքական ուժերի ներկայացուցիչների կազմակերպած նման մեկանգամյա միջոցառումներին, կրկնում եմ, հակազդում է տեղեկատվական քիլերների բանակի հստակ գծված և համակարգային աշխատանքը։ Սորոսի կողմից շռայլորեն ֆինանսավորվող մի երկու տասնյակ ինտերնետ-պարբերականներ և ինտերնետ-հեռուստաալիքներ մի կողմից՝ գիշերուզօր ՀՀ բնակչության որոշակի հատվածին բթացնելու պլանաչափ աշխատանք են տանում, ինչպես նաև նպաստում են բազմաթիվ կրթված քաղաքացիների օտարմանը երկրի հանրային կյանքից, այսինքն՝ նրանց տանում են դեպի ինքնամեկուսացում։ Ընդ որում՝ դրան իր գործողություններով, իհարկե՝ չգիտակցելով, մղում է նաև Նիկոլ-դավաճանի դեմ ակտիվորեն հանդես եկող, մի շարք կուսակցություններ միավորող ընդդիմությունը։ Ցավով պետք է նշեմ, որ չի կարելի չորս ամիս շարունակ պնդել ակնհայտը՝ Նիկոլը դավաճան է, անուն առ անուն չբացելով այն երկրները, որոնց հատուկ ծառայությունները մի քանի տասնամյակ ֆինանսավորել են 2018թ. ապրիլ-մայիսին իրականացված պետական հեղաշրջման գլխավոր գործող անձանց։ Հազվադեպ բացառությամբ, կրկնում եմ, այդպես էլ չեն հիշատակվում, թե որ պետությունների հատուկ ծառայություններն են սնում նիկոլվովաևիչյան հակաժողովրդական սորոսական խառնամբոխին, ներառյալ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, էլ չեմ ասում սորոսական թոշակառուների մասին, որոնք մեծամասնություն են կազմում նիկոլվովաևիչյան «Իմ քայլը» խմբակցությունում, որը զգալի մեծամասնություն ունի ՀՀ VII գումարման ԱԺ-ում։ Մոռացկոտներին հիշեցնեմ. ՀՀ-ում պետական հեղաշրջման հետևում կանգնած էին Մեծ Բրիտանիայի (MI-6) և ԱՄՆ (CIA) հատուկ ծառայությունները։ Նրանց համար Հայաստանի ճակատագիրը, որքան էլ որ ցավոտ լինի գիտակցելը, գրոշի արժեք չունի։ Նրանց գլխավոր նպատակը քաոսի սադրումն է (բնականաբար, կառավարելի միայն և միայն նրանց կողմից) Ռուսաստանի հարավային մատույցներում, Հարավկովկասյան տարածաշրջանում։ Անգլոսաքսերի բնական դաշնակիցն այս կործանարար ռազմավարությունում Թուրքիան է իր նորահայտ սուլթան Էրդողանով, որը չի բաժանվում Մեծ Թուրանի և իրեն Հարավային Կովկասում հեգեմոնի դեր վերագրելու անուրջներից։ Աստված չանի, բայց Հարավային Կովկասում Թուրքիայի հեգեմոնիայի հաստատումը, Թուրքիայի վերահսկողության ներքո Ադրբեջանի Նախիջևանի ինքնավարությունը Զանգելանի, Ջեբրաիլի և Ֆիզուլիի, իսկ այնուհետև Թուրքմենստանի, ընդհուպ մինչև Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավարության հետ հաղորդակցությունների բացումը զուտ տնտեսական տեսակետից կհանգեցնի նավթա- և գազատարների երթուղիների փոփոխության Կենտրոնական Ասիայի երկրներից Թուրքիա, շրջանցելով Ռուսաստանը, ինչով էական վնաս կհասցնի նրա տնտեսությանը։ Էլ չեմ ասում թուրք սուլթանի բացահայտ ախորժակի մասին՝ հանդես գալ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների, ինչպես նաև հենց Ռուսաստանի հանրապետությունների և մարզերի պարագլխի դերում։ Թուրք սուլթանի այդ ծրագրերը չափազանց վտանգավոր են նաև այն պատճառով, որ համահունչ են անգլոսաքսերի ռազմավարական նպատակներին, որոնք էլ ավելի հետևողական են Ռուսաստանի դեմ վարվող տեղեկատվական պատերազմում, որին ցանկանում են ներկայացնել պոտենցիալ ռազմական ագրեսորի դերում, ստեղծել տեղեկատվական ֆոն ՌԴ-ին մեր տարածաշրջանից դուրս մղելու համար։ Վերցնենք թեկուզ Եվրոպայում ՆԱՏՕ միավորված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Թոդ Ուոլթերսի հայտարարությունը ս.թ. փետրվարի 24-ին, ՌՕՈւ ասոցիացիայի համաժողովում. «Չնայած միջազգային դատապարտմանը (ԱՄՆ արբանյակների կողմից – Ա.Գ.) և շարունակվող տնտեսական պատժամիջոցներին՝ Ռուսաստանը վարում է ապակայունացնող և չարամիտ գործունեություն ողջ աշխարհում»։ Նշենք, որ Թոդ Ուոլթերսը սա ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցից մեկ շաբաթ հետո, որում նշվել էր. «Ռուսաստանը խախտում է թափանցիկությունն ու կանխատեսելիությունը։ Նրանք օգտագործում են ռազմական ուժը իրենց նպատակներին հասնելու համար։ Նրանք աջակցում էն պրոքսի-խմբերին և քաոս ու կասկածներ սերմանում, խափանում են միջազգային կարգը (ընթերցողը կհամաձայնի, որ այս պարբերությունն ԱՄՆ-ի համար ինքնակենսագրական է – Ա.Գ.)։ Մենք տեսնում ենք Ռուսաստանի ձգտումը՝ խաթարել անվտանգությունն ու կայունությունը ողջ աշխարհում իր ավտորիտար մոտեցմամբ»։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի՝ ընթերցողներին հիշեցնենք, որ 2021 ֆինանսական տարում ԱՄՆ ազգային պաշտպանությանը կհատկացվի $740,5 մլրդ, այն դեպքում, երբ ՌԴ դաշնային բյուջեի ծախսերը ռազմական համալիրի համար նախատեսված են 3,11 տրլն ռուբլի կամ $41,25 մլրդ ծավալով, ինչը 18 անգամ ավելի քիչ է ԱՄՆ համապատասխան ցուցանիշից և 26,5 անգամ քիչ ՆԱՏՕ անդամ երկրների ընդհանուր ռազմական բյուջեից, որը 2021թ. կազմում է $1 տրլն 92,5 մլրդ։
Այստեղ միանգամայն տեղին է հարցը, թե ուրիշ էլ ինչով կարող է Ռուսաստանին վնաս հասցնել Թուրքիան, եթե ամերիկացիները բացահայտ խոսում են «ռուսական ռազմական սպառնալիքին» դիմակայելու իրենց պատրաստակամության մասին, ավելին՝ ո՞րն է, ըստ էության, Մեծ Բրիտանիայի դերը։ Կարելի է, իհարկե, մանրամասներով ներկայացնել բազմաթիվ փաստարկներ, որոնք կհաստատեն այն փաստը, որ Մեծ Բրիտանիայի ներկայիս իշխանությունները հավատարիմ են մնում իրենց նրբահյուս սադրիչ քաղաքականությանը, որը անփոփոխ պահպանվում է վերջին առնվազն երեք հարյուրամյակի ընթացքում, քանի որ այն ենթարկեցված է վիկոնտ Հենրի Ջոն Թեմփլի՝ ծերունի Փալմերստոնի հայտնի ասույթին, որը դեռևս 1858թ. մարտին Անգլիայի Համայնքների պալատում հնչեցրել է թևավոր դարձած բանաձևը. «Անգլիան չունի հավերժ դաշնակիցներ և մշտական թշնամիներ, հավերժ և մշտական են նրա շահերը»։ Բրիտանական քաղաքականության որոշ նրբություններ քսան տարի անց հիանալիորեն տեղ են գտել Ուիլյամ Փիտի (լորդ Չաթամ)՝ որդուն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Փիտ-կրտսերին ուղղված խրատներում, որը 1783թ. դեկտեմբերից մինչև 1801թ. գլխավորել է այդ երկրի կառավարությունը։
Նա ասել է. «Ես՝ Ուիլյամ Փիտ լորդ Չաթամս, ադամանդե Փիտ անվանյալ, ասում եմ ձեզ՝ իմ որդի Ուիլյամ Փիտ-կրտսերին իմ վերջին ժամին (զրույցը տեղի է ունեցել 1778թ. սկզբին), որ այս անցավոր աշխարհում կա ծովերի մեկ տիրակալ՝ Մեծ Բրիտանիան, ուրիշը չի եղել և չկա, և չի լինի, հիշեք, որդիս, մենք չենք կարող սեփական ձեռքերով խեղդել բրիտանական թագավորության բոլոր թշնամիներին, ուրեմն թող իրենք խեղդեն մեկը մյուսին։ Քանի դեռ կընթանաք այս ճանապարհով, կլինեք իսկական անգլիական քաղաքական գործիչ»,- իհարկե, հայրս նկատի ուներ Ֆրանսիան։ Նա Ռուսաստանի հետ դաշինքի կողմնակից էր։ Իսկ ես նկատի ունեմ և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը։ Խեղդեք Ռուսաստանը։ Կտրեք նրա կոկորդը։ Եթե Անգլիան չջնջի ռուսներին Սև ծովի ափերից այսօր, վաղը ուշ կլինի։ Սա ասում եմ ես՝ Ուիլյամ Փիտ-կրտսերը, լորդ Չաթամի որդին, մեծ հոր ժառանգը»։ Վարչապետ Ուիլյամ Փիտ-կրտսերի զրուցակիցը՝ Օսմանյան կայսրությունում Մեծ Բրիտանիայի դեսպան սըր Ռոբերտ Էմսլին, դիմելով վարչապետին, հարցը կրկնում է. «Դուք կարծում եք, սըր, որ Անգլիան պետք է պատերազմ հայտարարի Ռուսաստանի՞ն»։- Ուիլյամ Փիտ-կրտսեր. «Անգլիա՞ն։ Ինչո՞ւ Անգլիան։ Որքա՜ն հեռատես է եղել Տեր Աստված՝ ստեղծելով թուրքերին։ Վերադարձեք Ստամբուլ, պարոն դեսպան։ Թուրքիան պետք է պատերազմ սկսի արդեն այս տարի։ Արձակեք թուրք շների շղթաները, սըր Ռոբերտ Էմսլի»։ Այս երկխոսությունը ավելի քան տարողունակ է բնութագրում նաև Մեծ Բրիտանիայի այսօրվա քաղաքականության էությունը։ Եվ բնավ պատահական չէ, որ այն ամբողջությամբ, բառ առ բառ ներկայացված է 1952թ. նկարահանված, ծովակալ Ֆյոդոր Ֆյոդորովիչ Ուշակովի կյանքին ու գործունեությանը նվիրված «Ծովակալ Ուշակով» պատմակենսագրական ֆիլմում։ Չեմ կարծում, թե սուլթան Ռեջեփը չի կռահում անգլոսաքսերի իրական մտադրությունները Թուրքիայի վերաբերյալ, որոնք ձգտում են Էրդողանին օգտագործել որպես ոչ միայն Հարավկովկասյան տարածաշրջանում, այլև Ղրիմի Հանրապետությունում և Սև ծովում իրավիճակի ապակայունացման բութ գործիք։ Եվ որ գլխավորն է՝ սադրել, որպեսզի Ուկրաինան լայնածավալ պատերազմ սկսի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների դեմ։ Բնականաբար, իրադարձությունների այսպիսի զարգացման պարագայում Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշված մնալ։ Եվ այստեղ կցանկանայի մեջբերել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի խոսքերը՝ ասված ս.թ. փետրվարի 14-ին, ռուսաստանյան ԶԼՄ-ների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ. «Դուք հասկանում եք, իհարկե, որ իմ աչքերի առջև կանգնած են որոշ մարդիկ, որոնք վնասվածքներ են ստացել և հաշմվել են, հատկապես երեխաները, Դոնբասում։ Բայց մեր ու ձեր ուսերին, ես ասում եմ՝ մեր ու ձեր ուսերին, որովհետև դուք չորրորդ իշխանությունն եք, հսկայական պատասխանատվություն է ընկած Ռուսաստանի համար ընդհանրապես։ Եվ մինչև ինչ-որ որոշում կայացնելը մենք պետք է մտածենք մեր յուրաքանչյուր քայլի հետևանքների մասին։ Դոնբասը մենք չենք թողնի։ Անկախ ամեն ինչից»։ Դե ինչ, կարծում ենք, որ սուլթան Էրդողանը շատ լուրջ կվերաբերվի Ռուսաստանի նախագահի խոսքերին և պատշաճ հետևություններ կանի։ Քանզի ապակայունացման սադրումը Ղրիմում, պատերազմի հրահրումը Դոնբասում վերջին հաշվով կվերածվեն ոչ միայն Ուկրաինայի, այլև հենց Թուրքիայի մասնատման։ Իսկ Թուրքիայի, և հատկապես Ադրբեջանի հետ MI-6-ի բրիտանացի ստրատեգների խաղերը իրենց շեֆի՝ Ռիչարդ Մուրի, սուլթան Էրդողանի վաղեմի բարեկամի գլխավորությամբ, մեծ արյունահեղության կվերածվի Ադրբեջանի համար։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի, Ադրբեջանի համար։ Եվ ահա թե ինչու. Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության համար չի կարող գաղտնիք լինել անգլոսաքսերի և Իսրայելի հատուկ ծառայությունների, ինչպես նաև Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից ֆինանսավորվող անջատողական խմբավորումների գործունեությունը Իրանի Իսլամական Հանրապետության ներսում, որոնք ձգտում են անկախ պետություն ստեղծել պատմական Ատրպատականի տարածքում (գտնվում է Իրանում և բնակեցված է գերազանցապես էթնիկ ադրբեջանցիներով)։ Նշենք, որ նրանք չափից ավելի էին ակտիվացել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին՝ ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ։ Բայց սա այլ վերլուծության թեմա է։
Մի խոսքով՝ անգլոսաքսերի և թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական ենթավարպետների ռազմավարությունը Հարավկովկասյան տարածաշրջանում՝ Ռուսաստանի հարավային մատույցներում, Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում, Ղրիմի Հանրապետությունում անկայունության գոտի ստեղծելու ուղղությամբ, կրկնում եմ, կարող է վերածվել աղետի հենց իրենց համար, ինչն անխուսափելի կլինի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների դեմ Ուկրաինայի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծելու պարագայում։ Այս պայթյունավտանգ իրադրությունում կասկած չի հարուցում, որ Հայաստանի իշխանությունները՝ վարչապետը, նախագահը և ՀՀ ԱԺ-ը, որտեղ մեծամասնություն են կազմում սորոսական թափթփուկները, կգործեն MI-6-ի և CIA-ի ստրատեգների ազդեցության ոլորտում։ Այսինքն՝ Ռուսաստանի դեմ, անգամ հայոց պետականությունը կորցնելու սպառնալիքի գնով, քանզի Լեռնային Ղարաբաղը հանձնելուց, ավելի քան 5 000 երիտասարդ զինվորների (ովքեր պաշտպանում էին Արցախի Հանրապետությունը և ընկան քաջի մահով նիկոլփաշինյանական ծախու գյադաների ուղղակի դավաճանության հետևանքով) զոհվելուց հետո նրանք իրենց միակ փրկությունը տեսնում են իրենց իշխանության բերած անգլոսաքսոնական ստրատեգների սցենարը ավարտին հասցնելու մեջ, ինչը հնարավոր դարձավ ոչ առանց Արևմուտքի թուրք-ադրբեջանական ռազմական սպասավոր կազմի մասնակցության։ Իսկ նպատակը նորից նույնն է՝ ստեղծել քաոս ՀՀ-ում, Հայաստանից դուրս բերել 102-րդ ռուսական ռազմակայանը, որը գտնվում է Գյումրիում, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության չորս ջոկատները և «Էրեբունի» ռազմաօդային կայանը։ Իսկ որ սրա անխուսափելի հետևանքը հայոց պետականության կորստի սպառնալիքը կարող է լինել, Հայաստանում 2018թ. պետական հեղաշրջումից հետո իշխանությունը զավթած քաղաքական վիժվածքներին դա միայն ձեռնտու է, քանզի կօգնի նրանց հայտնվել վկաների պաշտպանության ծրագրում, որը գործում է ԱՄՆ-ում մաֆիոզ տարրերի համար, որոնք գործարք են կնքում քննության հետ։ Իսկ մեր պարագայում հանձինս Նիկոլ-դավաճան և КО-ի մենք գործ ունենք հոգիները սատանային ծախած սատանիստների հետ, իսկ դրանք ներկայում պոպուլյար են ԱՄՆ-ում։ Այնպես որ, կան այդ ծրագրում հայտնվելու բոլոր շանսերը, քանի որ մեր խառնակ ժամանակներում, կրկնում եմ, այդ երկրում պատերազմ հրահրողները, այսինքն՝ սատանիստները, լավ էլ պատվավոր տեղ ունեն։
Հայոց պետականությունը, հայ ազգին աղետից պահպանել կարող են միայն Ռուսաստանը և նրա ականավոր ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Ընդ որում՝ խոսքը բոլորովին էլ այն մասին չէ, որպեսզի Ռուսաստանը մեր՝ Հայաստանի քաղաքացիներիս փոխարեն երկիրն ազատի այնպիսի փորձանքից, ինչպիսին Փաշինյանն է։ Խոսքն այլ բանի մասին է՝ քիչ թե շատ համադրելի տեղեկատվական ռեսուրսի ստեղծման հնարավորության մասին, որն արդյունավետ օգտագործելով կարելի կլինի չեզոքացնել բնակչության լայն շերտերի վրա Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից սնուցվող տեղեկատվական քիլերների կործանարար ազդեցությունը։ Ընդ որում՝ տեղին կլինի հուշել իրենց ռուս-հայկական ռազմավարական դաշինքի կողմնակիցներ ներկայացնող ՌԴ և ՀՀ քաղաքացիներին՝ հասանելի դարձնել ՀՀ-ում իրենց ենթակա ինտերնետ-պարբերականները և ինտերնետ-հեռուստատեսությունը բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք գիտակցում են Փաշինյանի հակաժողովրդական ռեժիմի կործանարարությունը։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ. Արդեն ավանդույթ է դարձել հոդվածն ավարտել բարի նոտայով։ Բարիք է, որ այս անգամ էլ նման հնարավորություն ընձեռվեց։ Ցանկանում եմ մտքերս կիսել Նիկոլ-դավաճանի մտածողության մեջ տեղի ունեցած էվոլյուցիայի մասին։ Ընդ որում՝ թերահավատներն այդ էվոլյուցիան, որի մասին կզեկուցվի ստորև, կարող են ներկայացնել «Մարազմը խորանում է» խորագրի ներքո։ Սակայն ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, բնույթով լավատես լինելով, Նիկոլ-դավաճանի էվոլյուցիան կտեղադրեր «Սատանիստներից Հայաստանի ազատվելու ժամը մոտ է» խորագրի ներքո։ Բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ հարգելի ընթերցողները մտապահել են մեկ տարի առաջ Նիկոլ-դավաճանի հնչեցրած միտքը իր վարած կադրային քաղաքականության վերաբերյալ։ Իսկ նրանց համար, ովքեր չեն մտապահել, հիշեցնեմ. «Վերջերս, երբ խոսում էի դավաճանության և դավաճանների մասին, որոնք նույնպես եղել են և հնարավոր է՝ լինեն մեր իշխանության մեջ (սա՝ այն դեպքում, երբ ուրիշներ այնտեղ չեն եղել և չկան – Ա.Գ.), մասնավորապես, իրավական համակարգում, ըստ էության, դա էլ է սխալի ընդունել և խոստովանություն է։ Բայց հետո էդ թեմայով երբ մեկ-մեկ մտածում, տանջվում եմ, մի ձևի օգնության է գալիս Սուրբ Գիրքը՝ Ավետարանը (իրոք որ զիլ է, չէ՛, երբ սատանիստին օգնում է Աստվածաշունչը – Ա.Գ.)։ Ասում եմ՝ նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ, պարզվեց, դավաճաններ կան։ Էնպես որ, եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, թե որևէ վարչապետ կամ կոնկրետ ես կարող եմ էդպիսի քաղաքականություն վարել»։ Չեմ մեկնաբանի քաղաքական շիզոֆրենիկի այս զառանցանքը, որպեսզի չխախտեմ աստվածաշնչյան պատվիրանը. «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը մի՛ տուր, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»։ Հատկանշական է, որ ամիսներ առաջ՝ 2018թ. սեպտեմբերին, ելույթ ունենալով հարավաֆրիկյան պետական և քաղաքական գործիչ Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը, Փաշինյանը հայտարարել էր. «Երբ Երևանի փողոցներում ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ, ինձ հարցրեցին (հույս ունեմ՝ ոչ գունավոր հեղափոխությունների ստրատեգները, որոնք հենց իրենք էլ աճեցրել են Նիկոլ-դավաճանին – Ա.Գ.), թե արդյոք ես ունեի առաջնորդի իմ տեսլականը, որը ոգեշնչում էր ինձ իմ ժողովրդին ժողովրդավարություն և սոցիալական արդարություն բերելու ջանքերում։ Ես պատասխանեցի՝ այո, կա այդպիսի առաջնորդ։ Եվ այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է»։ Ինչպես տեսնում եք, հարգելի ընթերցող, 2018թ. սեպտեմբեր – 2019թ. մարտ ժամանակաընթացքում Նիկոլի մարազմը խորացել է։ Եվ հանկարծ ս.թ. մարտի 28-ին ՀՀ Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Վովաևիչը՝ իր իսկ սիրելին, իրեն համեմատել է արդեն գելխեղդ ցեղատեսակի շան հետ։ Դե ինչ, հարգելի ընթերցող, սա մի փոքր հուսադրում է, կարծում եմ, որ մոտ ապագայում, ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումից հետո, ենթադրաբար ս.թ. հունիսի 20-ին նա վերջապես կհասկանա ու կստանա իր իսկական էությունը, որը հիանալի նկարագրել է նշանավոր անգլիացի Ռեդյարդ Քիպլինգը «Ջունգլիների գրքում»։ Ինչպես արդեն կռահեց հարգելի ընթերցողը, նկատի ունեմ Մաուգլիի մասին հեքիաթի նողկալի շնագայլին։ Այո, այո, Հայաստանի ներկայիս իշխանությունները Տաբակի անունով գարշելի շնագայլի նման, ի տարբերություն նրա, Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերի իրենց տերերին սպասավորելու համար հանձնեցին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը նորահայտ շերխաններին որպես կերակուր։
Մխիթարությունը մեկն է, դիցուք. հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազատումը Նիկոլ-դավաճան կոչված փորձանքից մոտ է։
Հ.Գ. – Նիկոլ Փաշինյանի որոշ խիստ սրտցավ երկրպագուներ սորոսյան խաժամուժի շարքերից, ըստ երևույթին, ինչ-որ վատ բանի հոտ են առել ս.թ. մարտի 28-ին Արմավիրի մարզում հանդիպման ժամանակ Նիկոլ-դավաճանի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարությունից հետո։ Ընդ որում, սա հայտարարելով՝ մեր գավառական ստրատեգը միաժամանակ առաջարկեց մտածել Հայաստանում ՌԴ և ՀՀ Զինված ուժերի Միավորված զորախումբն ուժեղացնելու մասին։ Ավելին, իր ելույթի տեսագրությունը Նիկոլ Վովաևիչը՝ այդ իսկական քաղաքական սրիկան, տեղադրեց նաև Facebook-ի իր էջում, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Մեզ համար առաջնահերթը անվտանգության հարցն է։ Մենք պետք է գտնենք անվտանգության սպառնալիքներին դիմակայելու նոր բանաձևեր։ Անվտանգային սպառնալիքներին դիմակայելու ամենակարևոր բանաձևը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, որն արդեն գոյություն ունի։ Իմ կարծիքով՝ մենք պետք է առաջիկա անելիքներում, բանակցություններում մտածենք հայ-ռուսական համատեղ զորախումբը, որպես տարածաշրջանային անվտանգության կարևորագույն բաղադրիչ, ավելի ուժեղացնելու ուղղությամբ»։ Նույն միտքը Նիկոլի հետ միաժամանակ Հայաստանի Հանրային հեռուստատեսության prime-time եթերում կրկնեց նաև ՀՀ ԱԽ քարտուղար, հայտնի ռուսատյաց Արմեն Գրիգորյանը, որը երկար տարիներ աշխատել է խափանարար սորոսյան կառույցներում։ Իհարկե, որպեսզի չբացահայտվի իր ջերմ զգացումների (բարիք է, որ այս անգամ հնչեցվեցին Ռուսաստանի հասցեին, այլ ոչ թե նրա համար սովորական որձերի) լիակատար կեղծությունը, նա խոսեց նաև այն մասին, որ. «Ապաշրջափակումը պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ նաև ավելի լայն տարածաշրջանային ասպեկտով (իմա՝ Թուրքիայի հետ – Ա.Գ.), և կան դրա նախադրյալները»։ Եթե սկսվեն Ռուսաստանի հետ բանակցությունները Հայաստանում ՌԴ և ՀՀ ԶՈւ Միավորված զորախմբի ուժեղացման վերաբերյալ, ապա ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասներն ակնթարթորեն կհայտնվեն ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ձեռքում, ինչը թույլ կտա նրանց համապատասխան շտկումներ մտցնել Ռուսաստանի Դաշնության սահմանների ողջ պարագծով իրադրությունն ապակայունացնելու իրենց կործանարար պլաններում։ Մի խոսքով՝ Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիները, դավադիր օձի նման, ամեն կերպ գալարվում են՝ զգալով իրենց անխուսափելի և անփառունակ վախճանը։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ