Ինչո՞ւ են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, ի պատասխան Բայդենի հարձակումների, բերանները ջուր առել

Բաց նամակ REGNUM տեղեկատվական գործակալությանը

 

19.03.2021, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3220287.html

Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց լռելն ուժերիցս վեր է։ Ռուսաստանի, նրա ականավոր առաջնորդ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի դեմոնացումն արդեն առաջին տարին չէ, որ հանդիսանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության էությունը։ Իսկ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վերջին զրպարտչական և բացահայտ անտաշ հարձակումը մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հասցեին՝ ինքնատիպ կոչ է ողջ աշխարհում ռուսատյաց գյադաների միավորմանը։

Բայց Վլադիմիր Վլադիմիրովիչի ծանրակշիռ, կշռադատված և սպառիչ պատասխանից հետո Ձեզ այս մասին գրելը, առաջին հայացքից, կարող է այնքան էլ պահանջված չթվալ։ Բայց ասածս այլ բանի մասին է։

REGNUM տեղեկատվական գործակալության կայքում գոհունակությամբ կարդացի Իսրայելի պաշտպանության նախարարի արձագանքը Բայդենի հարձակմանը և միաժամանակ մտածեցի. դիցուք՝ այդ ինչո՞ւ են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները բերանները ջուր առել։ Հայաստանի իշխանություններից այս հարցում շատ բան պահանջել չես կարող, քանզի այնտեղ խմբվել են սորոսյան թափթփուկները՝ Նիկոլ Փաշինյանի, որին ժողովուրդը քամահրանքով Նիկոլ-դավաճան է անվանում, գլխավորությամբ։

Համոզված եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների՝ Երկիր մոլորակի վրա խաղաղության ճակատագրի համար Բայդենի ելույթի ողջ վտանգավորությունը բացահայտող քաղաքական հայտարարությունը ծայրահեղ ակտուալ է։ Ցանկանում եմ հավատալ, որ երկար սպասելու հարկ չի լինի։ Վերջում, որպեսզի մի ինչ-որ անհոգի մարդ չթվամ, միանում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մաղթանքներին և նույնպես ցանկանում եմ, անկեղծորեն, առանց հեգնանքի, առողջություն Ջոզեֆ Բայդենին։

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги