Փաշինյանն իշխանությունում՝ անխուսափելի պատերազմ Կովկասում

28.01.2021, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3175032.html

28.01.2021, Իրավունք

https://iravunk.com/?p=194428&l=am

Անոտացիա

Նիկոլ-դավաճանին ՀՀ իշխանության ղեկին պահելու հավաքական Արևմուտքի ստրատեգների բացահայտ ճիգերը հետապնդում են հետևյալ նպատակը՝ ստեղծել պայմաններ Հայաստանից Ռուսաստանին դուրս մղելու համար։ Այս նպատակին հասնելու համար նիկոլվովաևիչյան ծախու թափթփուկները սկզբում ծուլորեն կարձագանքեն թուրք-ադրբեջանական բազեների կողմից ինչպես Հայաստանի Հանրապետության Սյունիքի, այնպես էլ Գեղարքունիքի մարզերի տարածքների անեքսիային։ Սրան զուգահեռ, շատ ավելի ստոր և ագրեսիվ կդառնա սորոսական մեդիա-քիլերների՝ Ռուսաստանի դեմ ուղղված տեղեկատվական պատերազմը։ 

Հույս ունեմ, հարգելի ընթերցողները կհամաձայնեն այն հավաստիացմանը, որ 2021 թվականը բախտորոշ է լինելու Երկիր մոլորակի երկրների ապագայի համար։ Թող ներվի ինձ այսքան վերամբարձ ներածական նախադասությունը հոդվածի սկզբում, որը բնավ չի հետապնդում ընթերցողների մեջ հոդվածը կարդալու հետաքրքրություն առաջացնելու նպատակ։ Ոչ, բնավ ոչ։ Սա ընդամենը եզրահանգում է, որը ծագում է արդեն այս՝ 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վերլուծությունից։ Բայց այս ամենի մասին՝ հերթով։

Եվ այսպես, ս.թ. հունվարի 19-ին ամերիկյան հեղինակավոր Foreign Affairs պարբերականը հրապարակեց Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի հոդվածը՝ «Ինչպես զսպել պուտինյան Ռուսաստանին» վերնագրով։ Հանգամանալիորեն չեմ վերլուծի այդ հրապարակման առանձին դրվագները, քանզի դա մեկ այլ խոր վերլուծության թեմա է, այլ որոշ մեջբերումներ կկատարեմ այդ հոդվածից։ Կարծում եմ, որ դրանց վերլուծությունը կօգնի հասկանալ այն գործընթացները, որոնք անխուսափելիորեն տեղի կունենան Ռուսաստանում և նրա շուրջ։ Այդ պատճառով դրանք հասկանալը և արդեն վաղ փուլում Հարավային Կովկասի տարածաշրջանից և հատկապես Հայաստանից Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող հնարավոր վտանգների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը բացառիկ ակտուալ խնդիր են թվում։

Հոդվածը կարդալիս անմիջապես աչքի է զարնում Ռուսաստանի նախագահ՝ մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի դեմոնացումը։ Թող տարօրինակ չթվա, բայց Մաքֆոլի հոդվածը կարդալիս էլ ավելի մեծ հարգանքով ես լցվում Ռուսաստանի նախագահի հանդեպ։ Ընդ որում՝ ակամա մտաբերում ենք ՌԴ ներքին և արտաքին քաղաքականության ամենատարբեր հարցերի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի վերջին ամիսների հրապարակային ելույթները, աշխարհում լարվածության թուլացմանն ուղղված՝ Ռուսաստանի ձեռնարկած գործնական քայլերը։ Առանձին չեմ թվարկի դրանք՝ ասվածը հաստատելու համար, դա նույնպես առանձին վերլուծության թեմա է։ Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ ընթերցողն իմ բնութագրումները չի համարի ինչ-որ գավառական քծնանքի դրսևորում։ Ոչ, սա ընդամենը երախտագիտության արտահայտություն է ՌԴ նախագահին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թուրք-ադրբեջանական բազեների ցեղասպանությունից փրկելու համար Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ, որին ներգրավված էին նաև սիրիական գրոհային-ահաբեկիչների երկու հազարանոց ավազակախմբերը։ Հենց Ռուսաստանի նախագահի քաղաքական կամքը և ՌԴ զինված ուժերի կայծակնային գործողությունները ստիպեցին ՆԱՏՕ-ական Թուրքիային և սուլթան Էրդողանին՝ ափշերոնյան սուլթան Ալիևի հետ միասին, համակերպվել այն բանի հետ, որ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – խմբ.) ոչնչացման, հետագայում Մեղրիի միջանցքի զավթման (Մեղրին Հայաստանի Հանրապետության Զանգեզուրի մարզի տարածք է, որը 45 կիլոմետրանոց սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ) և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ (որը Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921թ. մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով անցել է Խորհրդային Ադրբեջանին) միացնելու իրենց ծավալապշտական ծրագրերն ամբողջությամբ չեն իրագործվել։ Դա տեղի չունեցավ այն պատճառով, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։

Իսկ հիմա, հարգելի ընթերցող, մի փոքր ավելի հանգամանալիորեն անդրադառնանք վերջին ժամանակների իրադարձություններին։ Եվ այսպես, ինչ է գրում Մ.Մաքֆոլն իր հոդվածում. «Պուտինը ցուցադրաբար փորձում է ներկայանալ որպես ոչ լիբերալ, պահպանողական աշխարհի առաջնորդ, որը, իր բնորոշմամբ, ուղղակի հակադրվում է ամերիկյան լիբերալ ինտերնացիոնալիզմին։ Եվրոպացիներին ՆԱՏՕ կայսերական վերահսկողությունից ազատելու համար նա պաշտպանում է ինքնիշխանությունը (շնորհակալություն Մայքլ Մաքֆոլին Վ.Վ. Պուտինի գաղափարները հանրայնացնելու համար – Ա.Գ.), իսկ ավտոկրատիան (իմա՝ անկախությունը և ինքնիշխանությունը – Ա.Գ.) պաշտպանելու համար նա քննադատում է ԱՄՆ-ին այսպես կոչված գունավոր հեղափոխություններին աջակցելու համար, դիցուք՝ Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում՝ արաբական գարնան ժամանակ (ըստ երևույթին, Մաքֆոլը երախտագիտության խոսքեր է սպասում միլիոնավոր զոհվածների և փախստականների հարազատներից ու մերձավորներից, որոնք «վայելեցին» ԱՄՆ պարտադրած, գունավոր հեղափոխությունների մշտական ուղեկից արյունոտ անուշահամությունը – Ա.Գ.)։ Դիմակայելու համար նրան, ինչը նա անվանում է արևմտյան լիբերալ անկումայնություն, նա գովաբանում է քրիստոնեական (իմա՝ աստվածաշնչյան – Ա.Գ.) արժեքների մեկնությունը, որոնք, նրա հավաստիացմամբ, ռուսական ինքնության և ողջ աշխարհում վերածնվող պահպանողական շարժումների հիմքն են»։ Կարդալով սա՝ հայ ընթերցողները թող լարեն հիշողությունը և հիշեն, թե ինչ մոլեգնությամբ էին սորոսական թափթփուկներն ու տոտալիտար կրոնական աղանդների մոլեռանդները 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման առաջին իսկ օրերից ամենաանպատկառ ձևով հարձակումներ գործում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, նրա արժանապատիվ հայրապետի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ։ Հիշենք, թե ինչպես էր սատանայական տականքը, որը զավթել էր իշխանական կառույցները կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, դպրոցական ծրագրերից հանում այն բոլոր առարկաները, որոնք թույլ էին տալիս և կարող էին օգնել երիտասարդ սերնդին խորապես իմաստավորել մեր ժողովրդի գոյության կենսահաստատ հիմքը, ինչը ներակայորեն ենթադրում է հետևել և պահպանել քրիստոնեական և ընտանեկան արժեքները, իմաստավորել հայ ժողովրդի պատմության ողբերգականությունն ու հերոսականությունը։ Գունավոր հեղափոխությունների ստրատեգների և ՀՀ-ում նրանց ստորաքարշ հետևորդների վերջնանպատակը հայ ազգը մանկուրտների խառնամբոխի վերածելն է։ Ավաղ, այդ գործընթացը դեռևս ավարտված չէ, ավելին՝ համաձայն Մաքֆոլի. «Բայդենի վարչակազմը նույնպես պետք է փորձի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի սահմանին գտնվող այլ երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուզբեկստանին։ Դրանք բոլորն արժանի են դիվանագիտական կապերի մակարդակի բարձրացման»։ Ամերիկացի դիվանագետի սույն կոչը գործողության ուղեցույց է դարձել։ Այսպես, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը 2021թ. հունվարի 22-ին տարածել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հոդվածը՝ «Ժողովրդավարությունն անգին է» վերնագրով, որը տրամադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ Դրանում գրված է. «Մենք գիտակցում ենք, որ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ Միացյալ Նահանգների կառավարությունը արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։ Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար»։ ԱՄՆ կոշտ «դատապարտումների» ակտիվում կարելի էր ընդգրկել ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի վճռական ափսոսանքը դաշինքի գծով գործընկերոջ՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու ԱՄՆ որոշման ընդունման առիթով՝ կապված նրա կողմից ռուսական ՀՕՊ С-400 համակարգերի ձեռքբերման հետ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը (2020թ. դեկտեմբերի 15), Ենս Սթոլթենբերգը հայտարարել է. «Ես ցավում եմ, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ՆԱՏՕ երկրները հարկադրված են պատժամիջոցներ մտցնել միմյանց դեմ, ես նաև մտահոգ եմ ռուսական С-400 հակաօդային և հակահրթիռային համակարգերի ձեռքբերման մասին Թուրքիայի որոշման հետևանքների համար»։ Իսկ այն, որ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի զինված ուժերի գեներալների ղեկավարությամբ (սիրիական ավելի քան երկու հազար գրոհային-ահաբեկիչների հետ համատեղ) սպանվեցին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ավելի քան 5 000 զինվորներ, ավելի քան 10 000 զինվորներ և Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչներ վիրավորումներ ստացան և հաշմվեցին, էլ չեմ ասում հայկական երկու հանրապետությունների բազմահազար քաղաքացիների խեղված ճակատագրերի մասին, ստացվում է, որ դա ՆԱՏՕ իրավասությունից դուրս է։

Հարգելի ընթերցողները կարող են առարկել ինձ՝ ասելով, թե սուբյեկտիվ եմ և իրենց մտահանգումներն արդարացնելու համար կարող են վկայակոչել Եվրախորհրդարանի վերջերս՝ 2021թ. հունվարի 20-ին ընդունած որոշումը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ խոսքը Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության մասին» տարեկան հաշվետվության բանաձևի մասին է (2020թ. տարեկան հաշվետվություն, 2020/2206, INI)։ Հանուն արդարության նշենք, որ բանաձևի 38-րդ կետը շարադրված է բավական որոշակի, դիցուք. «38. Վճռականորեն դատապարտում է (Եվրախորհրդարանը – Ա.Գ.) Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խարխլում փխրուն կայունությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում; կոչ է անում Թուրքիային ձեռնպահ մնալ ցանկացած միջամտությունից ղարաբաղյան հակամարտությունում, ներառյալ Ադրբեջանին ռազմական աջակցության ցուցաբերումը, և ձեռնպահ մնալ իր ապակայունացնող գործողություններից և ակտիվորեն օժանդակել խաղաղությանը; բացի այդ՝ դատապարտում է Թուրքիայի կողմից արտասահմանցի գրոհային-ահաբեկիչների Սիրիայից և այլ վայրերից Լեռնային Ղարաբաղ տեղափոխելը, ինչպես դա հաստատել են միջազգային մասնակիցները, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները; ափսոսանք է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խումբն ապակայունացնելու նրա (Թուրքիայի – Ա.Գ.) պատրաստակամության հարցում, քանի որ նա (Թուրքիան – Ա.Գ.) հետապնդում է հակամարտությունում ավելի վճռական դեր խաղալու հավակնություններ»։ Կարդալով այս տողերը՝ չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ մեջս հույս արթնացավ, թե, վերջապես, եվրախորհրդարանականները հասկացել են Եվրասիայում նեոօսմանյան սուլթան Ռեջեփ Էրդողանից խաղաղությանն սպառնացող վտանգը և միանգամայն կշռադատված գնահատական են տվել նորահայտ նեոօսմանյան սուլթանի հեռուն գնացող ծավալապաշտական ծրագրերին։ Բայց այդպես չէ՛, սույն պարագայում ես, ըստ երևույթին, վաղուց սպասվածն ու ցանկալին ընդունել եմ որպես նոր իրողություն։ Ընդամենը 4 օր անց Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը, որն առաջինն էր մեկ տարվա մեջ, որ թույլ տվեց անդամներին մասնակցել կամ անձամբ ներկա լինել Ստրասբուրգում։ Նշենք, որ նստաշրջանի հիմնական օրակարգից բացի՝ մտցվել է 7 առաջարկություն անհետաձգելի և ընթացիկ հարցերի քննարկման համար, այդ թվում և «Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և այլ գերյալների վերադարձի չհիմնավորված ձգձգումը՝ որպես եվրոպական միջազգային չափորոշիչների խախտում Մարդու իրավունքների ոլորտում» հարցը։ ԵԽԽՎ Բյուրոն, սակայն, մերժել է այդ քննարկման անցկացումը։ Փոխարենը Մարդու իրավունքների անայլայլ ջատագովները, որոնք ահա արդեն ոչ մեկ տասնամյակ էապես հարստացրել են երկդիմի Յանուսի մասին պատկերացումները, առաջարկեցին քննարկումներ անցկացնել երկու ընթացիկ հարցերի վերաբերյալ՝ «Նավալնու կալանավորումը և ձերբակալությունը» և «Խոսքի ազատությունը (ՄԻԵԿ, հոդված 10)՝ սպառնալիքի տակ “Big Tech” ընկերությունների կողմից» (նկատի են առնվում տեխնոլոգիական այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսին են Facebook-ը, Google-ը, Apple-ը, Amazon-ը և այլն, որոնք հնարավորություն ունեն չափից ավելի ազդել մեր կյանքի բոլոր կողմերի ձևավորման վրա – Ա.Գ.) թեմաներով։ ՀՀ-ում Սահմանադրական իրավունքի գծով հայտնի փորձագետ Գոհար Մելոյանը Facebook-ի իր էջում ափսոսանքով և ցավով գրել է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը գերադասեց Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցի քննարկումից. «Մի կողմից՝ վերոնշյալը հերթական անգամ ընդգծում է եվրոպական կառույցների ակնհայտ կանխակալ վերաբերմունքը, մյուս կողմից՝ փաստում ՀՀ դիվանագիտության հերթական ձախողումը, այս անգամ՝ խորհրդարանական դիվանագիտության,- և այնուհետև միանգամայն իրավացիորեն հարց է տալիս,- ի՞նչ իմաստ ուներ Հայաստանի հարկատուների հաշվին Ստրասբուրգ գործուղել մի ամբողջ պատվիրակություն, երբ շատ երկրների խորհրդարանական պատվիրակություններ այդ նստաշրջանին մասնակցում են հեռակա, իսկ հայկական պատվիրակությունն անգամ չկարողացավ ներառել ռազմագերիների հարցը ԵԽԽՎ օրակարգում»։ Հավանաբար, Գոհար Ֆելիքսովնան, ինչպես և տողերիս հեղինակը, խաբվել էր Եվրախորհրդարանի ս.թ. հունվարի 20-ի ցասումնալից բանաձևից իր սպասելիքների մեջ։ Ավաղ, ես հաշվի չէի առել թվում է, թե աննշան մի բան, այն է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի անհապաղ արձագանքի փաստը՝ Ռուսաստանի մի շարք քաղաքներում Նավալնու ձերբակալության առիթով «ընդվզողների դեմ ուժի կիրառման» հետ կապված։ Այն նույն Նավալնու, որի մասին արդեն գրել եմ 2020թ. սեպտեմբերի 10-ին REGNUM տեղեկատվական գործակալության հրապարակած հոդվածում՝ «Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն» վերնագրով։ Հայ ընթերցողներին հիշեցնեմ, թե ով է այս պերսոնաժը, որին Ռուսաստանում քնքշորեն անվանում են «Բեռլինյան պացիենտ» կամ ժողովրդի մեջ՝ Արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից ուղարկված «կազաչոկ» (երկակի գործակալ)։ Միայն մեջբերում կատարեմ նշված հոդվածից. «Հոդվածի վերջում կցանկանայի նորից երախտագիտության խոսքեր ասել փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյովին իր անկեղծ ապրումակցման, զայրույթի ու հոգեհարազատ խոսքերի համար՝ ասված ս.թ. հուլիսի 2-ին СОЛОВЬЁВ LIVE ինտերնետ-պորտալի եթերում. «Մենք այնպես սիրում էինք Հայաստանը, այն մեզ բարեկամ երկիր է։ Բայց մեր բարեկամ Հայաստանում, Հանրային հեռուստատեսությամբ, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռեպորտաժի շրջանակում, ցույց են տալիս նացիստ Նավալնուն, որը հայերին խաչիկներ էր անվանում (փոքրիկ խաչեր կրելու համար – Ա.Գ.), որն ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում նրան։ Եվ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը նրան ցուցադրում է եթերում։ Համա թե հնարեցիք, հա՜»։ Ես հատուկ մեջբերեցի այս հատվածը, որպեսզի Ռուսաստանում ապրող ավելի քան 2 մլն հայերը, որոնք, ցանկանում եմ հավատալ և հուսալ, հայրենասիրական REGNUM տեղեկատվական գործակալությունում այս հոդվածի հրապարակումից ու այն կարդալուց հետո, կդառնան ԱՄՆ հատուկ ծառայությունների և միավորված Արևմուտքի ազդեցության տարատեսակ գործակալների զսպման ակտիվ մարտիկներ։ Գործակալներ, որոնք խարխլում են կայունությունը Ռուսաստանի քաղաքներում՝ նացիստ Նավալնու ազատ արձակման մտացածին պատրվակով։

Որպեսզի ընթերցողներն այնպիսի կարծիք չկազմեն, թե ես հեռացա քննարկվող թեմայից, մեջբերում կատարեմ ԻՆՏԵՐՖԱՔՍ-ի 2021թ. հունվարի 24-ի «ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել Նավալնուն» հրապարակումից, որը հաստատ մոգական ազդեցություն է ունեցել ԵԽԽՎ Բյուրոյի՝ ձմեռային նստաշրջանի օրակարգը ձևավորող անդամների վրա։ «ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է ռուսական քաղաքներում ընդվզողների և լրագրողների դեմ կոշտ մարտավարության կիրառումը (ըստ երևույթին, տեքստը կազմողները դեռևս գտնվել են Կապիտոլիումի շենքի գրոհի տպավորության տակ – Ա.Գ.)... Ռուսաստանի քաղաքացիների՝ խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքների ճնշման շարունակվող փորձերը, Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունը և դաժան միջոցների կիրառումը դրան հաջորդած բողոքների ժամանակ քաղաքացիական հասարակության և հիմնական ազատությունների (այստեղ հավանաբար ցանկացել են ռուսաստանցիներին նախազգուշացնել հնարավոր արգելափակումներից Twitter-ում, Facebook-ում, You Tube-ում – Ա.Գ.) հետագա սահմանափակումների տագնապալի նշաններ են»,- ասվում է շաբաթ օրը՝ ս.թ. հունվարի 23-ին արված հայտարարությունում (ա՛յ քեզ օպերատիվություն – Ա.Գ.) Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի անունից (https://www.interfax.ru/world/746566

«Արտասահմանում (Ռուսաստանի) զսպումն սկսվում է վախեցնելու քաղաքականության իրականացումից» մաքֆոլյան հունվարյան թեզիսներին անտարբեր չմնաց նաև Պենտագոնի ղեկավարի թեկնածու Լլոյդ Օսթինն իր գրավոր պատասխաններում (ս.թ. հունվարի 20), որոնք հրապարակվել են Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեի կողմից։ Նա, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ. «Սև ծովում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում ռուսական գործունեության նպատակը «իր շարունակվող քաղաքականության պահպանումն է Ուկրաինայում և Վրաստանում իրավիճակի խափանման և ապակայունացման ուղղությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների գործողություններին նետված մարտահրավերը»։ Նա կարծում է, որ ԱՄՆ և ՆԱՏՕ ուժերը այս տարածաշրջանում «ռուսական ագրեսիայի զսպման կարևոր գործոնն են», և Պենտագոնն ու նրա դաշնակիցները պետք է մշտապես վերանայեն ռազմավարությունն այս ուղղությամբ»։ Բացի այդ, Օսթինը կարծում է, որ անվտանգության բնագավառում օգնություն ցուցաբերելու առումով՝ ԱՄՆ ջանքերը Ուկրաինայի զինված ուժերի պոտենցիալն ավելացնելու համար պետք է առաջնահերթ մնան։ «Ես պաշտպանում եմ զենքի տրամադրումը՝ Ուկրաինային զենքով ապահովելու համար, որը նրան անհրաժեշտ է ինքնապաշտպանության նպատակով։ Ուկրաինան նաև կրիտիկական պահանջմունքներ ունի, որոնք կապված չեն զենքի հետ, ինչպիսին են պաշտպանված հաղորդակցային սարքավորումները, որոնք ֆինանսավորվում են ի հաշիվ անվտանգության ոլորտում Ուկրաինայի օգնության նախաձեռնության (USAI)»,- նշել է Օսթինը։ Նա ավելացրել է, որ այդ պաշտոնում իր հաստատման դեպքում կառաջարկի գնահատել Ուկրաինային անհրաժեշտ օգնությունը և համապատասխան փոփոխություններ մտցնել (https://www.interfax.ru/world/745918

Վերոնշյալին ավելացնենք նաև, որ ս.թ. հունվարի 26-ին Վաշինգտոնում, ճեպազրույցի ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասաց. «Նա (նկատի ունի Ջո Բայդենին – Ա.Գ.) զանգահարեց նախագահ Պուտինին այսօր, օրվա երկրորդ կեսին՝ հինգ տարով СНВ-3-ը (պայմանագիր Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման մասին) երկարացնելու մեր ցանկությունը քննարկելու մտադրությամբ, ինչպես նաև՝ որպեսզի հաստատենք մեր ամուր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը՝ ի դեմս շարունակվող ռուսական ագրեսիայի, որպեսզի բարձրացնենք մտահոգություն առաջացնող հարցերը, ներառյալ SolarWinds-ի կոտրումը, տեղեկությունները ռուսաստանցիների մասին, որոնք պարգևներ են նշանակում Աֆղանստանում ԱՄՆ զինվորների համար, միջամտությունը 2020թ. ընտրություններին, Ալեքսեյ Նավալնու թունավորումը և խաղաղ ցուցարարների հանդեպ վերաբերմունքը ռուսական անվտանգության ուժերի կողմից» (https://ria.ru/20210126/razgovor-1594709654.html?in=t

Վերջին օրերի իրադարձությունների որոշ մանրամասներն այսքան հանգամանալիորեն ներկայացրի այն բանի համար, որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի, թե որքան օպերատիվ և համակարգված ձևով է ճնշում գործադրվելու մեր ռազմավարական դաշնակցի՝ եղբայրական Ռուսաստանի Դաշնության վրա այդ թվում և «Ռուսաստանի հետ սահմանին գտնվող այլ երկրներին աջակցության» միջոցով։ Հավելենք, որ դեռևս ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու եղած ժամանակ, ս.թ. հունվարի 19-ին, Էնթոնի Բլինքենը, Սենատի արտաքին գործերի Կոմիտեի՝ այդ պաշտոնին նրա թեկնածության դիտարկմանը նվիրված քննարկումներում, պատասխանելով Քենթուկիից հանրապետական սենատոր Ռենդ Փոլի (Rand Paul) հարցին, որը դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ ընդլայնմանը և մտահոգ է, որ դաշինքում Վրաստանի և Ուկրաինայի ընդունումը կարող է հրահրել ՆԱՏՕ Կանոնադրության V հոդվածի կատարումը, որի համաձայն՝ դաշինքի բոլոր անդամները պարտավորվում են պաշտպանել միմյանց անվտանգությունը (ԱՄՆ-ում կարծում են, որ այդ երկրների տարածքը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ), ասել է. «Եթե այնպիսի երկիրը, ինչպիսին Վրաստանն է, համապատասխանում է անդամության չափանիշներին և իր ավանդն է ներդնում մեր ընդհանուր անվտանգության գործում, այո, դուռը պետք է բաց պահվի... Կան բավականաչափ վկայություններ այն բանի, որ Ռուսաստանն ագրեսիվ է այն երկրների հանդեպ, որոնք ՆԱՏՕ-ի մեջ չեն մտնում և (անվտանգության) հովանու տակ չեն։ Դա ցույց է տալիս, թե ինչու Ռուսաստանը չի գրոհում (ՆԱՏՕ անդամների) դեմ... Մենք անցյալում տեսել ենք, որ ՆԱՏՕ-ին միացած երկրները հետո արդեն չեն դարձել ռուսական ագրեսիայի թիրախ» (https://www.golosameriki.com/a/blinken-georgia-nato/5745048.html

Կարծում եմ, որ ստեղծված պայմաններում կասկած չի հարուցում, որ էապես կակտիվանան արևմտյան դիվանագիտության գործողությունները Հայաստանի հանդեպ։ Արդեն քանիցս գրել եմ, որ կրակում են Հայաստանի վրա, բայց թիրախը Ռուսաստանն է։ Եվ նման անպատկառ քաղաքականությունն արդի պայմաններում իրականացվելու է Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերի գունավոր հեղափոխությունների ստրատեգների անմիջական հսկողության ներքո։ Իսկ այդ քաղաքականության իրականացման գործիքը, անշուշտ, կդառնա Թուրքիան՝ նեոօսմանյան սուլթան Էրդողանի գլխավորությամբ, որը բավական ջերմ հարաբերությունների մեջ է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան, այժմ՝ բրիտանական արտաքին հետախուզության՝ MI-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ Բնավ պատահական չէ, որ հիշատակեցի այդ մերձավորության մասին, որն, անշուշտ, կծառայեցվի մեր տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի համընկնող նպատակների իրականացմանը, դիցուք՝ Հայաստանից, նշանակում է՝ առհասարակ Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղմանը։ Ընդ որում՝ հատկապես նշենք, որ հայոց պետականության գոյության համար մահացու այս սպառնալիքի իրականացման համար Լոնդոնը և Անկարան հանձին Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի, որին աներկբա կցվել է Նիկոլ-դավաճանի խարանը, կունենան իրենց կամքի հլու կամակատարին։ Չէ՞ որ արդեն ոչ թե մեկ, այլ բազում անգամներ ԶԼՄ-ներում հայտնվում են հրապարակումներ սույն պերսոնաժի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին։ Ընդ որում՝ ներկայացվում են ցայսօր ՀՀ իշխանությունների կողմից չհերքված փաստեր նրանց հավաքագրված լինելու մասին։ Այս առնչությամբ ծնունդով XIX դարից այս կատարյալ գավառացու՝ Նիկոլ-դավաճանի պրիմիտիվիզմը հերթական անգամ դրսևորվեց նրա ընտանիքի անդամների հատուկ գովազդվող ուղևորությունում ոչ ուրիշ տեղ, այլ Մոսկվա՝ նախաթոռ մայրաքաղաքում բնակարան ձեռք բերելու ծրագրերի մասին մշուշոտ ակնարկներով։ Այս հաշվարկը կատարված էր իր նման պրիմիտիվների համար, որոնք միամտության, թե վճարովի ծառայությունների բերումով արդեն սկսել էին մամուլում ու հեռուստատեսությամբ հեքիաթներ պտտեցնել, թե իր անխուսափելի հրաժարականից հետո սույն քաղաքական խաբեբան կփախչի Մոսկվա, որտեղ իրեն շատ ավելի անվտանգ կզգա, քան որևէ այլ տեղում։ Դրանով իսկ Նիկոլ-դավաճանը կարծում է, թե անուղղակիորեն իրենից՝ իր իսկ սիրեցյալից հեռու կվանի իր, ինչպես և սորոսական սատանայական թափթփուկ իր սխրակիցների հակառուսական, ռուսատյաց էությունը։ Այնինչ, օգտվելով այս աղմուկից՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է երաշխավորվում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» նիկոլվովաևիչյան խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը մինչև ՀՀ-ում պետական հեղաշրջումը աչքի էր ընկել երկու ասպարեզում։ Առաջինը իր իսկ՝ Նիկոլ Վովաևիչի անգլերենի կրկնուսույց լինելն էր (ի դեպ, այստեղ նրա հաջողություններն ավելի քան կասկածելի են, անգամ հաշվի առնելով այն, որ նրա սանին՝ Նիկոլ-դավաճանին, բացարձակապես հակացուցված է գիտելիքի ծարավը)։ Երկրորդ ասպարեզը, որտեղ սույն անձը, ըստ երևույթին, առաջադիմել է, 2016թ. փետրվարից նրա աշխատանքն էր Խաղաղության կորպուսում (եթե խեղճը մի փոքր ավելի շուտ աշխատանքի անցներ, գուցե և կանխեր Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած Ապրիլյան (2016թ.) քառօրյա պատերազմը), որը գործում էր ԱՄՆ դեսպանության կամ ինչպես ընդունված է կարծել՝ ԿՀՎ հովանու ներքո։ Եվ ահա, այս նշանակումը երկակի նպատակ ունի. պատասխանատվությունից հեռու տանել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի և Արցախի Հանրապետության ազգային շահերի դավաճանության հարցում առավել իրազեկված հանցակիցներին, և երկրորդ՝ ապահովել ՀՀ-ից ԱՄՆ, գուցե և Կանադա հենց Նիկոլ-դավաճանի հարմարավետ փախուստը, երբ կբացահայտվի նրա կողմից հայկական երկու պետությունների ազգային շահերի դավաճանության եզրափակիչ ակտը։

Մի փոքր ավելի մանրամասն պարզաբանեմ ընթերցողների համար, թե ինչի մասին է խոսքը։ Փաշինյանի անգլերենի մակերեսային իմացության պատճառով նա չէր կարող յոլա գնալ առանց Մակունցի ծառայությունների՝ Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման սցենարիստներից (ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններից) non-stop ռեժիմով ստացվող հրահանգների վերծանման հարցում, որոնք, բնականաբար, անգլերեն էին։ Նիկոլ-դավաճանը, ինքն էլ հավաքագրված լինելով, բնավ պատահական չէր, որ իրեն որպես կրկնուսույց վերցրեց Խաղաղության կորպուսի գործակալին։ Հետո, նրան «ընտրելով» ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար (ճիշտ նույն կերպ էլ սորոսական լափակերներ Արարատ Միրզոյանին վստահելով խորհրդարանի խոսնակի, Արմեն Գրիգորյանին՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները), նա դրանով իսկ իր համար հուսալի թիկունք էր ապահովում։

Որպեսզի Փաշինյանի դավաճանության եզրափակիչ ակտի մասին իմ պնդման հարցում թերասացություն չլինի՝ մեջբերում կատարեմ նրա 2020թ. դեկտեմբերի 27-ի հարցազրույցից ՀՀ Հանրային հեռուստատեսությանը։ Հարցազրույցի ընթացքում նա, իր ստոր մտադրությունները թաքցնելու համար, սկսեց հղումներ կատարել Ռուսաստանին և Իրանին, ինչով էլ եթերով մինչև ուղնուծուծը մատնեց վախն իր իսկական մտահղացումների բացահայտումից՝ թելադրված թուրք-ադրբեջանական ստրատեգների և Պոտոմակի ու մառախլապատ Ալբիոնի ափերի նրանց ուղեվարների կողմից։ «Օրինակ, եթե պարզվի, որ մենք կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ և՛ Իրանի հետ, և՛ Ռուսաստանի հետ, դա մեզ համար լավ նորություն կլինի՞, թե՞ վատ նորություն: Հիմա, եթե մենք, օրինակ, Նախիջևանով գնալու ենք Իրան՝ եթե ստացվի և մեր բեռները երկաթուղով տեղափոխվելու են Ռուսաստան, ինչպե՞ս ենք պատկերացնում, մենք պետք է ասենք՝ մենք Նախիջևանի և Ադրբեջանի տարածքով պիտի գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի գնա Նախիջևա՞ն։ Դա հնարավո՞ր է»,- եթերում տարակուսում էր Նիկոլ-դավաճանը։ Իմ նախորդ հոդվածում՝ հրապարակված 20.01.2021թ. REGNUM տեղեկատվական գործակալությունում («Հայաստանն ուժեղ և անվտանգ կլինի միայն միութենական պետության մեջ»), ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, Աջարիայի օրինակով բացատրել է, թե ինչ կնստեն Հայաստանի վրա «տնտեսական օգուտները», որոնք հնչեցնում են թուրք պաշտոնյաները (Մևլութ Չավուշօղլու և КО)՝ պայմանավորված Նիկոլ-դավաճանի հիշատակած երկաթուղային հաղորդակցության բացմամբ, դիցուք. «Թուրքիայի ամենաիսկական էքսպանսիան վերածվել է այն բանին, որ Աջարիայում թուրքերը գերակշռում են ինչպես արտադրական, այնպես էլ սպասարկման ոլորտներում։ Թուրքական ներդրումների առանձնահատկությունը նաև այն է, որ իրենց ձեռնարկությունների համար թուրք գործարարները նախընտրում են վարձել իրենց հայրենակիցներին՝ նրանց բերելով հայրենիքից և օգնելով ստանալ երկրորդ քաղաքացիություն»։ Կարծում եմ, որ դժվար չէ պատկերացնել բնիկ հայկական շրջանի՝ Զանգեզուրի բնակչության ազգային կազմը նեոօսմանյան սուլթան Էրդողանի մտադրությունների իրականացման պարագայում, ընդ որում՝ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) Արցախի Հանրապետության զավթված տարածքներ «փախստականների վերադարձին» զուգահեռ։

Կասկած չի հարուցում, որ վերջնարդյունքում բավական կարճ ժամանակաընթացքում մենք կդառնանք վկաներն այն բանի, որ Հայաստանի տարածքով, շրջանցելով Ռուսաստանը, կանցնի նոր տրանսպորտային միջանցք՝ Կարս – Իգդիր – Նախիջևան – Մեղրի – Ադրբեջան։ Ընթերցողներին հիշեցնենք, 2020թ. դեկտեմբերի 4-ին Ստամբուլից Չինաստան Տրանսկասպյան տրանսպորտային երթուղով Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթուղով ուղևորվել է առաջին բեռնատար գնացքը և երկու շաբաթվա ընթացքում հատել երկու մայրցամաք, երկու ծով և հինգ երկիր՝ հաղթահարելով ընդհանուր առմամբ 8693 կմ տարածություն, և հասել է չինական Սիան, կրկնում եմ՝ շրջանցելով Ռուսաստանը։ Չեմ ներկայացնի մանրամասներ այն մասին, որ Չինաստանից Եվրոպա այդ երթուղին ամենակարճն է և հետագայում Թուրքիային կապահովի կենտրոնական դիրք տարածաշրջանում, միայն երկու մեջբերում կկատարեմ սրա վերաբերյալ։ «Սա մեր հաղթանակն է երկաթուղային տրանսպորտում»,- այսպես է իրադարձությանն արձագանքել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն և այնուհետև շարունակել,- այդ ճամփորդությունը առաջինն էր «Երկաթյա մետաքսի ճանապարհ/Միջին միջանցք» երկաթուղային մայրուղով»։ Իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում այդ իրադարձությունը մեկնաբանել են այսպես. «Թուրքիան այսուհետ ևս կձեռնարկի անհրաժեշտ քայլեր Արևելքի և Արևմուտքի միջև կապերի հետագա ամրապնդման և իր կենտրոնական դիրքի ամրացման համար»։ Կարծում եմ, որ նեոօսմանյան սուլթան Էրդողանի բացահայտ գլոբալիստական նկրտումների հետ կապված հարցերի ողջ համալիրն արդեն ձեռք է բերում չարագուշակ երանգներ, բայց դա առանձին համակողմանի հետազոտության թեմա է։

Հոդվածն ամփոփելով՝ կցանկանայի նշել, որ Հայաստանում 2018թ. պետական հեղաշրջումը ընդամենն առաջին քայլն է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանի, այլև Միջին Ասիայի գլոբալ փոխակերպման ճանապարհին, որտեղ գլխավոր դերը, անգլոսաքսոնական ստրատեգների մտահղացմամբ, պատկանելու է Թուրքիային։ Նիկոլ-դավաճանին ՀՀ իշխանության ղեկին պահելու հավաքական Արևմուտքի ստրատեգների բացահայտ ճիգերը հետապնդում են միանգամայն որոշակի նպատակ՝ ստեղծել բոլոր պայմանները Հայաստանից Ռուսաստանին դուրս մղելու համար։ Դատելով ըստ ամենայնի՝ այս նպատակին հասնելու համար նիկոլվովաևիչյան ծախու թափթփուկները սկզբում չափազանց ծուլորեն կարձագանքեն թուրք-ադրբեջանական բազեների կողմից ինչպես Հայաստանի Հանրապետության Սյունիքի, այնպես էլ Գեղարքունիքի մարզերի տարածքների անեքսիային։ Սրան զուգահեռ, շատ ավելի ստոր և ագրեսիվ կդառնա սորոսական մեդիա-քիլերների՝ Ռուսաստանի դեմ ուղղված տեղեկատվական պատերազմը։ Տեղեկատվական հինգերորդ շարասյան հեղինակած հոդվածների և ռեպորտաժների հնարավոր վերնագրերը հեշտ է կռահել, դիցուք. «Ռուսաստանն ի հաշիվ Հայաստանի գործարքի մեջ մտավ Թուրքիայի հետ», «Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը Հայաստանին մենակ թողեցին թուրք բարբարոսների դեմ», «Ռուսաստանը Հայաստանն ընկալում է որպես իր կամակոր նահանգ», և այս ոգով շարունակ։ Եզրակացությունը մեկն է. վարչապետի պաշտոնին Նիկոլ-դավաճանի հետագա գտնվելը կարող է վերածվել ողբերգության ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի համար, այլ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում լայնածավալ արյունահեղ պատերազմի սսանձազերծման սպառնալիք է պարունակում։ Պատերազմ, որը կարող է վերաճել երրորդ համաշխարհայինի։ Ավաղ, սա չափազանցություն չէ։ Այս մասին է վկայում Հայաստանում պետական հեղաշրջումից հետո ծավալվող իրադարձությունների ողջ տրամաբանությունը։ Ասվածի անուղղակի ապացույցն է ժողովրդի յուրատեսակ ընդարմացումը, որը լուռումունջ է այն պայմաններում, երբ երկու-երեք տասնամյակ առաջ Հայաստանում ու նրա շուրջ իրավիճակի այսօրինակ զարգացման սցենարի հնչեցումը միայն բավարար պատճառ կդառնար նման նենգ ու դավաճանական մտքեր արտահայտող հռետորի քիթումռութը պարզապես ջարդելու համար։ Արդյո՞ք սա չի ստեղծի պարարտ հող պատերազմի սանձազերծման համար։ Կրկնում եմ՝ Նիկոլ-դավաճանն իշխանությունում՝ պատերազմի սանձազերծում է նշանակում Հարավային Կովկասում՝ այդ սպանդի մեջ Ռուսաստանի ներքաշմամբ, ինչն էլ ծրագրել են անգլոսաքսերը։ Եվ սա չափազանցություն չէ։

Վերջաբանի փոխարեն. Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է նախատել տողերիս հեղինակին այն բանում, որ համարժեք միջոցներ չի ձեռնարկում Հայաստանի բնակչության որքան հնարավոր է լայն շերտերին բացատրելու համար մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ողջ վտանգավորությունը։ Ստիպված եմ ոչ թե արդարանալու, այլ ընթերցողներին տեղի ունեցողի էությունը բացատրելու համար փաստել, որ ՀՀ տեղեկատվական ռեսուրսները, մի կողմից, ամբողջովին ֆինանսավորվում են Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից, իսկ մնացած մաս-մեդիաների ղեկավարները, Փաշինյան և КО-ին ընդդիմություն լինելով հանդերձ, չեն էլ մտածում եթեր տրամադրել որևէ մեկին, ով իրենց ենթակայության տակ չի գտնվում։ Սեփական տագնապներս և մտորումներս Հայաստանի քաղաքացիներին հասցնելու միակ հնարավորությունը հայկական երկու-երեք ԶԼՄ-ներում («Իրավունք», «Новое Время» ru. 168.am) հոդվածներիս հրապարակումն է, որոնք մինչ այդ հրապարակվում են REGNUM տեղեկատվական գործակալությունում։ Այնինչ, վստահաբար կարող եմ հավաստիացնել, որ ընդդիմադիր լրատվամիջոցների հայտնի սեփականատերերի նման մոտեցումը պետական հեղաշրջումից հետո ստեղծված ծայրահեղ բարդ պայմաններում, մեղմ ասած, անազնիվ է։ Անազնիվ՝ բնավ ոչ իմ, այլ Հայրենիքի, հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանդեպ։ Եվ սրանք վերամբարձ խոսքեր, առավել ևս՝ ինքնագովազդ չեն։ Ինքներդ դատեք, հարգելի ընթերցող. այսպես, 2019թ. օգոստոսի 17-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը՝ «Փաշինյանի սադրանքը Ստեփանակերտում սպառնում է Հայաստանի և Արցախի դեմ պատերազմով» վերնագրով, 2019թ. սեպտեմբերի 15-ին՝ «Փաշինյանին հեռացնելը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կանխման պարտադիր պայմանն է», 2020թ. փետրվարի 7-ին՝ «Անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի պաշտպանության միավորված կոմիտե», 2020թ. մայիսի 13-ին՝ «Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է», 2020թ. օգոստոսի 4-ին՝ «Անդրկովկասում պատերազմը կանխել ի զորու է միայն Ռուսաստանը», 2020թ. սեպտեմբերի 21-ին՝ «Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը եղել և մնում է Հայաստանի անվտանգության երաշխիքը» հոդվածները։ Վերոնշյալ հոդվածներից յուրաքանչյուրում մանրամասն պարզաբանվել է գործուն միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ պատերազմի կանխման նպատակով։ Հենվելով կոնկրետ փաստերի վրա՝ հիմնավորվել է պատերազմի անխուսափելիության եզրահանգումը, որը սանձազերծելու է Ադրբեջանն Արցախի դեմ։ Ավաղ, ընդդիմադիր հեռուստաալիքների համար ես շարունակում էի մնալ պերսոնա non grata և չկարողացա իմ երկյուղները հասցնել Հայաստանի, ուրեմն և Արցախի բնակչության լայն շերտերին։ Համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիներին հետևողականորեն և համակարգային ձևով ազգային անվտանգության վտանգների, սպառնալիքների, հայկական երկու պետությունների գոյության սպառնալիքների պարզաբանման պարագայում, բնականաբար, Հայաստանն ու Արցախը կարող էին խուսափել 2021թ. սեպտեմբեր-նոյեմբերի արհավիրքից։ Սակայն իրադարձությունների նման ավարտի պարտադիր պայմանը պետք է լիներ Ռուսաստանի հանդեպ ուղիղ և ազնիվ վերաբերմունքը, առանց Արևմուտքի հետ խաղեր տալու՝ հորինված արդարացումներով և իրենց քաղաքական հայացքների իբր լայնախոհությանը կատարված հղումներով։

Հարգելի ընթերցող, ցանկանում եմ հավատալ, որ կարդալով այս տողերը՝ Դուք կպարուրվեք Հայրենիքի ապագայի տագնապով, որի դեմ Թուրքիան և Ադրբեջանը նոր պատերազմ են սադրում, որը, կրկնում եմ, կարող է վերածվել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի, եթե ոչ՝ երրորդ համաշխարհայինի...

Միևնույն ժամանակ, ուզում եմ մտածել, որ իմ ելույթների վրա դրված տեղեկատվական արգելքը գուցե պայմանավորված է ընդդիմադիր հեռուստաալիքների և այլ լրատվամիջոցների ղեկավարների ծայրահեղ զբաղվածությամբ, ուստի թող որ դրա պատասխանատվությունը մնա մեղավորների խղճի վրա։ Աստվա՛ծ մեզ դատավոր։

Հ.Գ. Բնավ չեմ ցանկանում հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Բարիք է, որ Հայաստանի վրա, թանձր մառախուղը ճեղքելով, ոչ թե Ալբիոնի ափերից, այլ Հյուսիսից ծագում է պայծառ արևը՝ ազդարարելով Հայաստանի մուտքը Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ, որը նոր՝ առաջին էջը կբացի XXI դարում Հայաստանի բարեկեցության և բարգավաճման պատմության մեջ։                                

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

 

Последние видеоматериалы

Новые книги