Հարված փորատակին. Երևանում նախազգուշացրել են Ռուսաստանի հանդեպ Էրդողանի տարածքային նկրտումների մասին

 

11.01.2021, Национальная служба новостей

https://nsn.fm/in-the-world/udar-v-podbrushe-rossii-predrekli-anneksiu-turtsiei-ryada-regionov

Երևանի նախկին քաղաքապետը, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավորը НСН-ի (Ռուսաստանի Դաշնության Նորությունների Ազգային ծառայություն) եթերում գնահատել է Մոսկվայում Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների արդյունքները և նշել դրանց հետևանքները Ռուսաստանի համար։

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում վարել է եռակողմ բանակցություններ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումն ընթացել է մոտ չորս ժամ։ Կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի զարգացման մասին, որի պլանը կներկայացվի առաջիկայում։

Երևանի նախկին քաղաքապետ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը НСН-ի եթերում գնահատել է Մոսկվայում Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների արդյունքները։

Բազեներին՝ սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանին (Թուրքիայի նախագահ – ծան.՝ НСН -ի) և սուլթան Իլհամ Ալիևին (Ադրբեջանի նախագահ – ծան.՝ НСН -ի) բանակցություններ պարտադրելը, անշուշտ, փրկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքը և նրա բնակչությանը զերծ պահեց ցեղասպանությունից։ Սա 2020թ. նոյեմբերի 10-ի գիշերը կնքված հրադադարի ամենակարևոր արդյունքն է։ Սակայն դա չի բավարարում Էրդողանին, որն ամեն կերպ ցանկանում էր խցկվել հրադադարի մասնակիցների շարքում, բայց նրան շատ գեղեցիկ մի կողմ հրավիրեցին, դրա համար էլ նա մոգոնեց մոնիթորինգային կենտրոնը։ Լեռնային Ղարաբաղը ոսկոր է Էրդողանի կոկորդին, քանի որ խանգարում է նրա էքսպանսիային դեպի արևելք՝ դեպի Ռուսաստանի հարավային մատույցներ։ Դա Թուրքմենստանն է, որը մտել է Թյուրքական խորհրդի մեջ, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը, ընդհուպ մինչև Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջան»,- ասել է հայ քաղաքական գործիչը։

Նրա խոսքով, եթե Էրդողանը կարողանա միավորել այդ երկրները մեկ պետության շրջանակում, նաև Ադրբեջանն ու Թուրքիան, ապա այդքանով էլ չի սահմանափակվի։

«Հետո ավելին կլինի։ Հետո Էրդողանի շահերի ոլորտ կմտնեն զուտ ռուսական տարածքները՝ Ալթայը, Բաշկորտոստանը, Չուվաշիան, Կաբարդինո-Բալկարիան, Կարաչաևո-Չերքեզիան, Ղրիմը, Խակասիան, Թաթարստանը, Տիվան և Մոլդովայի Գագաուզիան։ Հանձին Էրդողանի մենք ունենք Ադոլֆ Շիկլգրուբերի, հետագայում՝ Ադոլֆ Հիտլերի տիպիկ վերամարմնացումը։ Սա դժոխքի ծնունդ է, որն իր հիվանդ աշխարհաքաղաքական նկրտումների պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմ կհրահրի։ Վլադիմիր Պուտինի իմաստնությունն ու խորաթափանցությունն այն է, որ նա դա ճիշտ ժամանակին հասկացավ և շատ խորիմաստորեն ցանկանում է Ադրբեջանը մտցնել Ռուսաստանի ազդեցության ծիր՝ դրանով իսկ ազատելով Իլհամ Ալիևին։ Եթե Ալիևը չհասկանա դա, Ադրբեջանը կդառնա Թուրքիայի վիլայեթ»,- ասաց նա։

Նրա կարծիքով՝ հակամարտության հրահրումը տարածաշրջանում շահավետ է նաև ԱՄՆ-ին։

«ԱՄՆ-ում իշխանության է եկել դեմոկրատ և գլոբալիստ (ԱՄՆ ընտրյալ նախագահը Ջո Բայդենն է – ՆԱԾ)։ Նրանք կփորձեն ամեն կերպ խրախուսել թուրքական ծավալապաշտությունը, չէ՞ որ նրանց գլխավոր նպատակը Ռուսաստանի մասնատումն է նրա հարավային սահմաններում՝ քաոսի գոտու ստեղծմամբ։ Հենց այս հեռանկարների համատեքստում պետք է դիտարկել այսօրվա համաձայնությունը Մոսկվայում։ Հենց սրա համար է մեր կուսակցությունը հանդես եկել առաջարկով՝ Հայաստանը ներառել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ»,- ասաց Գեղամյանը։

Նա նաև նախազգուշացրեց Լեռնային Ղարաբաղում ռազմավարական բարձունքների հանձնման վտանգավորության մասին, քանի որ, նրա կարծիքով, դրանք շատ արագ կհայտնվեն թուրք զինվորականների վերահսկողության տակ։

Ավելի վաղ ադրբեջանցի քաղաքագետ Ադգյոզալ Մամեդովը НСН-ի եթերում ասել էր, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն հետպատերազմյան Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում սրվեց 2020թ. սեպտեմբերի վերջին։ Նոյեմբերին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր հրադադարի մասին։ Փաստաթղթի համաձայն՝ հակամարտության կողմերը պետք է փոխանակեին գերիներին և զոհվածներին, Ղարաբաղի մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ տարածաշրջանում տեղակայվում են ռուս խաղաղապահներ։

 

 

Последние видеоматериалы

Новые книги