Հայ քաղաքական գործիչներն արձագանքել են Փաշինյանի կառավարության հրաժարականներին

 

21.11.2020, Դորությունների դաշնային գործակալություն

https://riafan.ru/1339393-armyanskie-politiki-otreagirovali-na-otstavki-v-pravitelstve-pashinyana

Հայ հայտնի քաղաքական գործիչները մեկնաբանել են Հայաստանի կառավարության, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, զանգվածային հրաժարականները։ Ավելի վաղ Փաշինյանը ենթարկվել էր խիստ քննադատության այդ թվում Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու պատճառով, որի հետևանքով չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) զրկվեց տարածքի զգալի մասից։ Ուրբաթ հրաժարական են տվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքի նախարար Զարուհի Բաթոյանը և արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Մի քանի օր առաջ պաշտոնից հեռացել էր Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։

Մոսկվայում գտնվող հայ հայտնի քաղաքական գործիչները, որոնք մասնակցում էին Լազարյան ակումբի նիստին, ФАН թղթակցի հետ զրույցում հայտարարել են, որ կաբինետի որոշ անդամների հրաժարականները միայն միջոց են՝ հարվածը շեղելու Երևանի ռազմական պարտության և երկրի քաղաքական ճգնաժամի գլխավոր մեղավորից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը սկսեց կռկռացող գորտերով ճահճի մասին առակից, որոնց կռկռոցից ոչ ոք հանգիստ չուներ։ Բայց որքան էլ գորտերի վրա քարեր էին նետում, վիճակը չէր փոխվում։ Իրադրությունը փրկեց մի տղա, որն ընդամենը մեկ քար նետեց, ինչից հետո գորտերի համերգն ավարտվեց։

«Պետք է դիրիժորի վրա քար նետել»,- բացատրեց նա իր հաջողությունը։

Այս առակն ավելի քան ճիշտ է նկարագրում այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կարծում է Գեղամյանը։

«Պետք է հանել այս ողջ ողբերգական վաքխանալիայի դիրիժորին, և այդ դիրիժորի անունն է՝ Նիկոլ Վովայի Փաշինյան, իսկ ներկայիս բոլոր փոխատեղումները պարզապես հավի ծիծաղն են առաջացնում»,- ասաց հայ քաղաքական գործիչը։

Ըստ Գեղամյանի՝ Հայաստանի բոլոր դժբախտություններն սկսվեցին երկուսուկես տարի առաջ, երբ երկրում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի ալիքի վրա Փաշինյանը եկավ իշխանության։ Բայց հեղաշրջման համար հողը նախապատրաստվել էր նախապես, համոզված է ФАН-ի զրուցակիցը։

«Այս ամբողջ սորոսական խառնամբոխը (կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից) Հայաստանում օգտագործեց Վրաստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի «գունավոր հեղափոխությունների» գործիքանին»,- նշեց նա։

«Ուժերը, որոնք իշխանության բերեցին Փաշինյանին, թաքնվել են և հիմա գործում են գաղտագողի՝ փորձելով ամբողջ ուժով վարկաբեկել Ռուսաստանն ու հրահրել քաղաքացիական անկարգություններ, որպեսզի ավարտին հասցնեն այն, ինչը չհասցրին անել ադրբեջանա-թուրքական զորքերը ԻԼԻՊ-ի (արգելված է ՌԴ-ում)՝ Սիրիայից այստեղ նետված գրոհայինների աջակցությամբ»,- ընդգծեց Արտաշես Գեղամյանը։ 

Последние видеоматериалы

Новые книги