ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է
16.11.2020, Ռեգնում
https://regnum.ru/news/polit/3116211.html
16․11․2020, 168 ժամ
https://168.am/2020/11/16/1408571.html
17.11.2020, Իրավունք
https://iravunk.com/?p=187929&l=am
Անոտացիա
Արևմուտքը Թուրքիայի հետ միասին հանձին Նիկոլ Վովաևիչի ունի իր ռազմավարության արդեն փորձառու կատարողին Հայաստանի Հանրապետությունից, նշանակում է՝ նաև Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու մասով։ Այսպիսով, հակազգային տականքների, ասել է թե՝ սորոսական թափթփուկների, «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի և նիկոլվովաևիչյան թայֆայի սրտին մոտ ԼԳԲՏ թերմացքների խնդիրն է՝ աստիճանաբար դուրս գալ ընդհատակից և շարունակել այժմ արդեն Ռուսաստանի վարկաբեկման համակարգային աշխատանքը։
Հարգելի ընթերցող, երբ գրվում են այս տողերը, Հայաստանում շարունակվում են ձերբակալությունները և դատական նիստերը։ Ո՛չ, ո՛չ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի ու նրա դավաճանական խառնամբոխի, այլ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իսկական հայրենասերների ձերբակալությունները, ովքեր վերադարձել են հայ-թուրքադրբեջանական դիմակայության ամենավտանգավոր կրակակետերից՝ 2020թ. նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 11։45-ին հրապարակված «Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարությունից» (այսուհետ՝ Հայտարարություն) մեկ-երկու օր անց (http://kremlin.ru/events/president/news/64384)։ Նրանց վերագրվող հանցանքը միայն այն է, որ նրանք սկսել են, ինչպես հարիր է սեփական երկրի ազնիվ հայրենասերին, բացահայտ մերկացնել ՀՀ ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատարի (ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն է Գերագույն գլխավոր հրամանատարը) հանցավոր, դավաճանական, անգրագետ գործունեությունը։
Նրանց թվում են «Աշոտ Երկաթ» կամավորական ջոկատի խիզախ հրամանատար, երեք պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, որոնց ներկայացվել է մեղադրանք Հայաստանի Քր.օր. 38-235 հոդվածի 2-րդ մասով, 35-300 հոդվածի 1-ին մասով և 35-305 հոդվածով (իշխանության յուրացման փորձ և Հայաստանի վարչապետի սպանության նախապատրաստում)։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 16-ին Արթուր Վանեցյանն այսպես էր Facebook սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել իր հրաժարականը. «...որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ, սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքը անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։ Չլսեց Նիկոլ Վովաևիչը՝ իր իսկ սիրեցյալը, ազնիվ գեներալի, հայրենասերի նախազգուշացումները։ Պակաս զզվելի չէ նաև ՀՀ VI գումարման Ազգային ժողովի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կալանավորումը։ Մարդ, որը քանիցս փրկել է Նիկոլ Վովաևիչին տիեզերական խայտառակությունից ՀՀ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ։ Փրկել է իր վեհանձնության և նրան խղճալու, VI գումարման ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական ընդդիմության «առաջնորդին» բարոյական տապալումից պահպանելու ցանկության պատճառով։ Չեմ կարող չհիշատակել նաև Հայաստանի ԱԱԾ-ի կողմից ձերբակալված՝ «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանին ուղիղ եթերով Facebook-ի իր էջում 15.11.2020թ. ելույթի պատճառով։ Նրա փաստաբանի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քր.օր. 226.2 հոդվածով։ «Հոդվածը, որով նրան մեղադրել են, ժողովրդի մեջ այլ կերպ չեն անվանում, քան «թուրք ենիչերներին վիրավորելու մասին հոդված»։ Ինչպես արդեն գլխի ընկավ հարգելի ընթերցողը, Արթուր Դանիելյանն ուղիղ եթերով բավական փաստարկված մերկացրել է Նիկոլ Վովաևիչի դավաճանական գործունեությունը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի առաջին իսկ օրից՝ ս.թ. սեպտեմբերի 27-ից մինչև Հայտարարության ընդունումը։ Արդեն գիշերը Արթուր Դանիելյանը և Արթուր Վանեցյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին։
Այսուհետ, հարգելի ընթերցող, ՀՀ իշխանավորների շարունակվող հակազգային գործունեությունը վկայող այլ փաստեր չեմ ներկայացնի, իշխանավորներ, ովքեր հերթական անգամ ի ցույց դրեցին իրենց դավաճանական էությունը։ Որովհետև այդ դեպքում ես նույնպես ակամա կդառնամ անդրօվկիանոսյան և Մառախլապատ Ալբիոնի ափերի տիկնիկավարների այդ նույն սցենարի գործող անձանցից մեկը, սցենար, որի իրագործումը քիչ մնաց հանգեցներ հայոց պետականության կորստին Հայաստանում և Արցախում։ Սցենար, որն ահա համարյա թե մեկուկես տասնամյակ իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Որպեսզի այնպիսի գործչի անուն չհանեմ, որը հասունացավ այն ժամանակ, երբ Հայրենիքի հետ մեծ դժբախտություն պատահեց, վկայակոչեմ ոչ վաղ անցյալի իմ գնահատականներն ու եզրահանգումները։
Եվ այսպես, հարգելի ընթերցող, ներկայացնեմ իմ որոշ հոդվածների միայն վերնագրերը. այսպես, 2018թ. սեպտեմբերի 27-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Ադրբեջանն ուր որ է պատերազմ կսանձազերծի» վերնագրով, «Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքը հայոց պետականության պահպանման երաշխավորն է» (2019թ. ապրիլի 26), «Իշխանությունների անհամարժեքությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը» (2019թ. հունիսի 17), «Հապաղումը բռնապետությունը վերացնելու հարցում սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը» (2019թ. օգոստոսի 4), «Փաշինյանի սադրանքը Ստեփանակերտում սպառնում է Հայաստանի և Արցախի դեմ պատերազմով» (2019թ. օգոստոսի 17), «Թույլ չտալ Փաշինյանին՝ Հայաստանը և Արցախը ներքաշել պատերազմի մեջ» (2019թ. սեպտեմբերի 8), «Փաշինյանի հեռացումը Հայաստանի գոյատևման երաշխիքն է» (2019թ. սեպտեմբերի 17), «Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման» (2019թ. հոկտեմբերի 4)։ Ես հատուկ վկայակոչեցի 2019թ. հրապարակումները, որպեսզի հարգելի ընթերցողը հարթմնի համոզվի այն բանում, որ դեռևս անցած տարի ձեր խոնարհ ծառան նախազգուշացնում էր մեր քաղաքացիներին, Հայաստանի քաղաքական դասին, որ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումն անխուսափելի է։ Ընդ որում՝ դրանք մերկապարանոց խուճապային նախազգուշացումներ չէին, հոդվածներում արված եզրահանգումները հենվում էին անհերքելի փաստերի վրա։ Ըստ էության, եթե չլինեին լուրջ հիմնավորումներ, այդ դեպքում REGNUM հայրենասիրական տեղեկատվական գործակալության այդքան բծախնդիր և բարձր արհեստավարժ գլխավոր խմբագիր, հարգարժան Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովը չէր հրապարակի այդ հոդվածները, էլ չեմ ասում դրանց վերնագրերի մասին։ Եվ որպեսզի ընթերցողները կասկածներ չունենան այս հաշվով, որոշ մեջբերումներ կատարեմ հոդվածների անոտացիաներից։ «Ստեփանակերտում Փաշինյանի բացահայտ սադրիչ ելույթը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հնարավոր ագրեսիայի համար նպաստավոր տեղեկատվական ֆոն է ստեղծել։ Եվ իր այդ բարեհիմարությունը նա մտադիր է կրկնել Լոս Անջելեսում։ Իսկական մտադրությունը մեկն է. ձեռք բերել իբր ողջ հայության աջակցությունը Հայաստանի և Արցախի վերամիավորման գործում։ Իսկ արկածախնդրության արյունալի հետևանքները և դրա պատասխանատվությունը նա կջանա դնել ողջ հայ ժողովրդի ուսերին։ Ավաղ, Փաշինյանը սրանով զրոյի հավասարեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը (2019թ. օգոստոսի 17)։ «Մենք չափազանց մեծ գին ենք վճարել Անկախության համար և պետք է փայփայենք այն: Բայց հնարավոր չէ պահպանել Անկախությունը՝ առանց հզոր պետականության: Սակայն այսօր երկիրը կանգնել է տարիներ շարունակ արյամբ և քրտինքով կառուցածը անպատասխանատու կերպով քանդելու վտանգի առաջ: «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը, ոչնչացվում ավանդական ազգային արժեքները, անհանդուրժողականություն և փոխադարձ ատելություն է սերմանվում...» (2019թ. սեպտեմբերի 24)։
Կարելի էր շարունակել մեջբերումներ կատարել մեկուկես տարի առաջ հրապարակված հոդվածներից։ Դրանց գլխավոր նպատակը մեկն էր, դիցուք. նախազգուշացնել հայկական երկու պետություններում՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապրող հայ ժողովրդին, ինչպես նաև ութ միլիոնանոց Սփյուռքին, որ անդրօվկիանոսյան ստրատեգներն ու նրանց գործընկերները Մառախլապատ Ալբիոնից հայոց պետականության հիմքերը խարխլելու համակարգային աշխատանք են տանում՝ կառավարելի քաոսի իրադրություն և այլ տեխնոլոգիաներ ստեղծելու ճանապարհով, որոնք փորձարկվել էին 2013թ. նոյեմբերին – 2014թ. փետրվարին Ուկրաինայում, այսպես կոչված Եվրամայդանի ժամանակ։ Իմ հոդվածներից գրեթե յուրաքանչյուրում ես տասնյակ ապացույցներ եմ ներկայացրել, որ 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումը Հայաստանի ոչ փոքրաթիվ մասի դժգոհության արդյունքը չէ, ինչն, անշուշտ, առկա էր, այլ տարիներ շարունակ ծրագրված և արտասահմանից շռայլորեն ֆինանսավորվող պետական հեղաշրջում։ Հեղաշրջման շարժիչ ուժերը, ինչպես և պետք էր սպասել, տարիներ շարունակ սորոսյան ֆոնդերից և Արևմուտքի տարատեսակ դեմոկրատական ինստիտուտներից կանոնավորապես վճարվող՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ուժեղացման, դեմոկրատիայի և մարդու իրավունքների խորացման ու մտացածին ամեն տեսակ պաստառային անհեթեթության «ջատագովներն» էին, ԼԳԲՏ հանրույթի առավել ագրեսիվ ներկայացուցիչները, ինչպես նաև «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր ներկայացուցիչները, որն ինչ-որ պատահականությամբ ֆինանսավորվում է Իսրայելից՝ Ադրբեջանին մահասփյուռ անօդաչու սարքերի, ինչպես նաև Ադրբեջանում դրանց արտադրության տեխնոլոգիաների գլխավոր մատակարարներից մեկից։ Ինչպես կասեր ֆիլմի հայտնի գանգստեր մաֆիոզին. «Անձնական բան չկա, պարզապես բիզնես է»։
Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ այդ ինչի՞ց են Սորոսի հետևում կանգնած հզորագույն գլոբալիստական ֆինանսական հսկաները, որոնք պետությունների մասնատման և վերացման արտասովոր փորձ ունեն, Մառախլապատ Ալբիոնի ափերի ստրատեգները այդքան հոծ խմբվել փոքր Հայաստանի դեմ՝ իր երեք միլիոնանոց բնակչությամբ ու հետն էլ՝ հպարտ, անկախ Արցախի Հանրապետության դեմ՝ իր 150 հազարանոց բնակչությամբ։ Արդյո՞ք չեմ չափազանցնում հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դերը, տեղն ու նշանակությունը։ Առաջին հայացքից այս հարցերը տվող ընթերցողը իրավացի կլինի։ Սակայն միայն առաջին հայացքից, քանզի, պատերազմ սանձազերծելով Արցախի և Հայաստանի դեմ, թիրախավորում են հիմնականում Ռուսաստանին, իսկ հետագայում՝ նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Բայց այս պնդումն ավելի համոզիչ դարձնելու համար որոշ փաստեր ներկայացնենք ոչ վաղ անցյալից։ Եվ այսպես, 2013թ. մայիսի 15-ին ՌԴ Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը հանդես եկավ հոդվածով, որը հրապարակվեց REGNUM հայրենասիրական տեղեկատվական ինտերնետ-պարբերականում, «Դենիս Դվորնիկով. արյունալի «պայմանավորվածություն» Լեռնային Ղարաբաղո՞ւմ, թե՞ «Գոբլի պլան – 3» վերնագրով։ Ուշադիր վերլուծելով վերջերս ավարտված պատերազմին նախորդող և դրան հաջորդող իրադարձությունները՝ ակամա գալիս ես միակ եզրահանգմանը, որը մինչ այդ միայն միանգամայն իրական ենթադրության հարթությունում էր, որ վերոնշյալ արտաքին ուժերը Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեցին, որպեսզի նա իրականացնի արյունալի «պայմանավորվածությունը»։ Առանձին մեջբերումներ կատարեմ Դենիս Դվորնիկովի այդ հոդվածից (https://regnum.ru/news/polit/1658751.html). ««Պայմանավորված» զինված հակամարտության էությունը հասկանալի է։ Կողմերը նախնական համաձայնությամբ (կամ ավելի լավ է ասել՝ «դավադրությամբ») նախաձեռնում են մարտական գործողություններ, որոնք շարունակվում են մինչև որոշակի արդյունքի հասնելու պահը։ Ի՞նչը կարող է նման արդյունք ծառայել։ Ինչո՞ւ կամավոր կամ համաձայնեցված սպանությունը կարող է գայթակղիչ երևալ ոմանց աչքին... Ադրբեջանի նավթային վերածնունդը, «արևելյան կողմից» անընդհատ զենք ճոճելը բավական նյարդային են դարձնում պատային իրավիճակը։ Ահա այդ նյարդերի վրա էլ ցանկանում են խաղալ որոշ «բարի միջնորդներ»։ Իսկ հիմա, հարգելի ընթերցող, մեջբերում կատարենք РИА Новости-ի 2020թ. նոյեմբերի 13-ի «Պեսկով. Թուրքիան հավանություն է տվել ուժային սցենարին Ղարաբաղում» վերնագրով հրապարակումից. «Թուրքիան ռազմական գործողությանը հավանություն տալու, Ղարաբաղյան հակամարտության լուծման գործում ուժային սցենարին հավանություն տալու հետևողական դիրքորոշում է որդեգրել։ Այս հարցում մենք լրջորեն տարակարծիք ենք եղել և տարակարծիք ենք մեր թուրք գործընկերների հետ։ Եվ սա, ընդ որում, չի խանգարում մեզ շարունակել սերտ փոխգործակցությունը բոլոր մակարդակներում, ներառյալ բարձրագույն աստիճանը... այս պարագայում Թուրքիան սխալմամբ, մեր տեսանկյունով, կարծում է, որ խաղաղության կարելի է հասնել ուժային մեթոդներով։ Այստեղ մեր դատողությունները տարբերվում են»,- ասել է Պեսկովը RT-ի հարցազրույցում (https://ria.ru/20201113/turtsiya-1584423752.html)։
Կասկածներ չի հարուցում նաև այն փաստը, որ Հայաստանում Արցախի հերոս Սերժ Ազատի Սարգսյանի նախագահության տարիներին (2008-2018թթ.) արյունալի «պայմանավորվածության» տարբերակը իսպառ բացառվում էր։ Բայց պատերազմի անդրօվկիանոսյան ստրատեգների և դրանց թիկունքում կանգնած համաշխարհային ֆինանսական կապիտալի ու Մառախլապատ Ալբիոնի՝ պետությունների փլուզման մասով արյունարբու ակադեմիկոսների դրույքները վաղուց արդեն արված էին, ընդ որում՝ դրանք բավական բարձր են։ Հենց այդ նպատակով ՀՀ-ում 2008թ. նախագահական ընտրություններից հետո տասնյակ միլիոնավոր դոլարներ նետվեցին Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու համար՝ տարատեսակ մարզումային հանրահավաքների ու զանգվածային երթերի կազմակերպման ճանապարհով, ընդհանուր առմամբ՝ սոցիալական պլանի արդարացի պահանջներով։ Իշխանություններին դա այն ժամանակ հաջողվեց չեզոքացնել։ Այնուհետև, 2016թ. հաջորդեց Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, ինչն Ադրբեջանի վրա հայկականին յոթակի գերազանցող կորուստներ արժեցավ Ադրբեջանի զինված ուժերում։ Քառօրյա պատերազմի նման ելքը ձախողեց ՀՀ-ում դրության հետագա ապակայունացման ծրագրերը։ Ինչը չէր կարող չքայքայել տիկնիկավարների նյարդերը։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ավարտից ընդամենը երեք ամիս անց՝ 2016թ. հուլիսի 17-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում զինված մարդկանց խումբը, ովքեր իրենց անվանում էին «Սասնա ծռեր», զինված գրոհով զավթեցին ոստիկանական տեղամաս Երևանում և պատանդներ վերցրին, միաժամանակ ուժային դիմակայությամբ սկսվեց իբր տարերային բազմամարդ բողոքի ակցիա՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով։ Կառավարական ուժերի հետ ուժային դիմակայության հետևանքով զոհվեց երեք ոստիկան։ Ընթերցողներին հիշեցնենք, որ արդեն 2016թ. հուլիսի 23-ին «Սասնա ծռերի» հանրահավաքում Փաշինյանին տառացիորեն քշեցին հանրահավաքից, որի կազմակերպիչներից մեկը բարձրագոչ հայտարարեց, թե Փաշինյանը ցանկանում է «ձեռքերը տաքացնել արյան վրա», իսկ մյուսը հանդես եկավ կառուցողական առաջարկությամբ՝ «Նիկոլին նետել աղբաման»։ Պետք է կարծել, որ Նիկոլ Վովաևիչի ուղեվարները պատշաճ դասեր քաղեցին իրենց դրածոյի այդ ձախողումից և արդեն 2018թ. ապրիլին մշակեցին Ն.Փաշինյանի ու նրա խառնամբոխի կողմից ՀՀ-ում իշխանությունը զավթելու մանրակրկիտ սցենար, ինչը արևմտյան ստրատեգների համար իրենց հոգեհարազատ, քմահաճ, բայց Եվրոպայի հիվանդ մարդու՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությամբ «պայմանավորված պատերազմի» անմիջական կազմակերպմանը ձեռնամուխ լինելու լայն հնարավորություններ բացեց։ Միայն մեկ մեջբերում կատարեմ Դ.Դվորնիկովի վերոնշյալ հոդվածից. «2. Հաշվի առնելով Իրանի շուրջ լարված իրավիճակը՝ անգամ «ոչ մեծ պայմանավորված հակամարտությունը» կարող է վերածվել լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի։ Ադրբեջանն ըստ սցենարի կձգտի հայերին կտրել Իրանի հետ սահմաններից (ի դեպ՝ «Գոբլ – 1» պլանի նպատակներից մեկը հենց հայ-իրանական սահմանի վերացումն էր հայկական ուժերի կողմից վերահսկվող Լաչինով Մեղրին «փոխանակելու» միջոցով), ինչը հաստատ կստիպի Թեհրանին միջամտել հակամարտությանը հետագայում, ինչպես ասում են, ամենուր»։
Բնականաբար, նման սցենարը թուրք նեոօսմանների և ՆԱՏՕ-ի նրանց հովանավորների՝ հանձինս ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, բաղձալի երազանքն էր։ Թուրք-ադրբեջանական, ի դեպ՝ նաև նրանց ուղեվարների պլաններին վիճակված չէր իրականանալ։ Այո՛, այո՛, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի։ Մեզ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներիս, համայն հայության համար Փաշինյանի ու նրա խունտայի կողմից ազգային շահերի դավաճանությունը արնածոր վերք է, որը շուտ չի ապաքինվի, եթե առհասարակ կապաքինվի։ Բայց և այնպես, Նախախնամության կամքով Ռուսաստանը, նրա ականավոր առաջնորդ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, ստիպելով Ադրբեջանի նախագահին ստորագրել 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությունը, փրկեց Արցախի ժողովրդին թուրք հատուկջոկատայինների, սիրիացի ահաբեկիչների ավելի քան երկու հազարանոց ավազակախմբի և Ադրբեջանի զինված ուժերի ցեղասպանությունից։ Եղբայրական Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կամքի, հետևողականության և վճռականության շնորհիվ Հայաստանին հաջողվեց խուսափել համազգային աղետից։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, հղում կատարեմ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին։
Այսպես, հոկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկումն ապահովելու անհրաժեշտությունը։ Ինչպես տեղեկացրեց Արմենպրեսը՝ հղում կատարելով ՏԱՍՍ-ին, այդ մասին ընթացիկ տարվա հոկտեմբերի 19-ին հայտարարել էր հոկտեմբերին Անվտանգության խորհրդում նախագահող՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչՎասիլի Նեբենզյան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փակ նիստի արդյունքներով։ «Այժմ անհրաժեշտ է ապահովել կատարումը (հրադադարի – ծան.՝ ՏԱՍՍ-ի), դա ամենակարևոր հարցն է, քանի որ համապատասխան համաձայնագիրը ձեռք է բերվել, բայց չի պահպանվել,- ասել է նա։- Գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա կատարման վերահսկողությունը։ Այս հարցը, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, և խորհուրդը բավական միասնական է եղել մոտեցումներում»։ Սակայն, ավաղ, հենց Բրիտանիան արգելափակեց Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցված բանաձևի ընդունումը։ Բնականաբար, Լոնդոնն առաջնորդվում էր իր իսկ շահերով և ակնհայտորեն աջակցում էր Թուրքիային։ Չէ՞ որ թուրք սուլթան Էրդողանի նեոօսմանյան և պանթյուրքիստական նկրտումները այդ ժամանակ դեռ հեռու էին իրագործվելուց։ Չեմ կարծում, թե Մեծ Բրիտանիան իր այդ որոշումը համաձայնեցրել էր Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որը, ինչպես հայտնի է, ելումուտ ունի Մեծ Բրիտանիայի արքունական ընտանիքում, արքայազն Չառլզի մերձավորներից է։ Սա՝ որպեսզի ընթերցողները լիցքաթափվեն և ի գիտություն ունենան։ Բայց սա այլ վերլուծության թեմա է, ի դեպ, ինչպես և ս.թ. հոկտեմբերի 21-ին Հայաստանի նախագահի այցը, ո՛չ, ո՛չ, հարգելի ընթերցող, ոչ թե Մոսկվա՝ մեր ռազմավարական դաշնակցի մոտ, այլ Բրյուսել՝ հանդիպելու ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բոռելի, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի, մի խոսքով՝ ոչ անհայտ բլոգեր Ալեքսեյ Նավալնու բոլոր սրտացավ բարեկամների հետ։ Ըստ երևույթին, մեր բավական դյուրահավատ նախագահը հույս ուներ, որ եթե նրանք այդքան մեծ տիեզերական աղմուկ էին բարձրացրել Նավալնու հետ կապված՝ նախապես ծրագրված սադրանքի պարագայում, ապա հանուն Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմի հազարավոր զոհերի հանդեպ տարրական մարդկային կարեկցանքի՝ կզսպեն ՆԱՏՕ-ի անդամի, նորահայտ նեոօսմանյան սուլթան Էրդողանի ռազմատենչ, հանցավոր ավյունը։
Այս ֆոնին բավական հատկանշական էր Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության՝ Mi-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի այցելությունն Անկարա։ Քաղաքագետ, «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Երվանդի Կուրղինյանը, որն իմ համոզմամբ՝ հիանալի հասկանում է այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանում և նրա շուրջ, այս փաստը բացատրեց Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություններով և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններով։ 2020թ. նոյեմբերի 13-ին «Красная весна» պարբերականում հրապարակվեց «Կուրղինյանն ասել է, թե ով է կառավարում Էրդողան-Փաշինյան-Ալիև» եռյակը» հոդվածը, որում կարդում ենք. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական հետախուզության նույնպիսի կերտվածք է, ինչպես և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, հայտարարել է քաղաքագետ, «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը նոյեմբերի 12-ին «Россия-1» հեռուստաալիքի «Вечер с Владимиром Соловьевым» ծրագրի եթերում։ Փորձագետը համոզված է, որ Փաշինյանն աշխատել է այն նույն խնդրի վրա, ինչ և Էրդողանն ու Ալիևը՝ Ղարաբաղի հանձնման, որն իր հերթին դեպի Ռուսաստանի կողմը թուրքական ծավալապաշտության նախերգանքն է։ Այս համատեքստում փորձագետը կարճ տեղեկություններ է հայտնել բրիտանական Mi-6 հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի մասին, որը խոշոր ֆիգուր է այս խաղում. «Նա իռլանդացի է, իռլանդացի ահաբեկիչներից կամ Իռլանդիայի անկախության մարտիկներից մեկի թոռը։ Փայլուն կրթություն ունի, անցել է ԱԳՆ-ական և հատուկ ծառայությունների ու քաղաքականության դպրոցը։ Նա Թուրանի իրականացման այդ ամբողջ հայեցակարգի հեղինակն է, անձամբ նա։ Նա շատ խոշոր ֆիգուր է, շատ մեծ ազդեցություն ունի»։ Ուստի, համաձայն էրդողանյան քարոզչության պրիմիտիվ մարտավարության՝ հայտարարվեց, որ Ռիչարդ Մուրն Անկարայում կարժանանա անձամբ Ռեջեփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի կողմից ընդունվելու պատվին։ Թուրքական քարոզչության ցածրորակ ապատեղեկատվությունն ըստ էության հաստատեց Էրդողանի հետ Մուրի լավ թաքցվող հանդիպման չարագուշակ բնույթը։ Եվ այս ամենը, հարգելի ընթերցող, տեղի էր ունենում պաշտոնական Անկարայի կողմից հրամցվող տեղեկատվության ֆոնին այն մասին, որ թուրքական զորքերն ուղղվում են դեպի Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու խաղաղապահ առաքելությանը Ռուսաստանի Դաշնության հետ միասին։ «Թուրքիան տեղ կզբաղեցնի համատեղ խաղաղարար առաքելությունում՝ համաձայնագրի (հայտարարության – Ա.Գ.) կատարումը դիտարկելու և վերահսկելու համար»,- քանիցս հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Եվ թուրք բազեի այդ հայտարարությունները տեղի էին ունենում այն պայմաններում, երբ ս.թ. նոյեմբերի 12-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ների հարցազրույցներում հայտարարել էր. «Թուրքիայի Հանրապետության ոչ մի խաղաղարար ստորաբաժանում Լեռնային Ղարաբաղ չի ուղարկվի։ Այս մասին հստակ ասված է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարությունում»։ Լավրովն ավելացրել է, որ ծանոթացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը, որ «թուրք խաղաղարարներն աշխատելու են այն նույն հիմունքներով, ինչ և ռուսները։ Խոսքը բացառապես այն կենտրոնի մասին է, որն աշխատելու է ստացիոնար, առանց արտագնա առաքելությունների։ Այդ կենտրոնում իսկապես ռուս-թուրքական մասնագետներն աշխատելու են միանման հիմունքներով։ Թուրք դիտորդների մոբիլության սահմանները սահմանափակվում են աշխարհագրական այն կոորդինատներով, որոնք կսահմանվեն ստեղծվող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի գտնվելու վայրի, տեղակայման համար Ադրբեջանի տարածքում, որը մոտեցված չէ Ղարաբաղին և որը լրացուցիչ կհամաձայնեցվի» (tass.ru/politika/9983381)։
Միևնույն ժամանակ, նշենք, որ Թուրքիան Ս.Վ. Լավրովի այս հայտարարությունից հետո էլ բազմիցս ներկայացնում է այդ պայմանավորվածությունների միանգամայն այլ մեկնություն։ Թուրքական Anadolu գործակալությունը մեջբերել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքերը խաղաղարար առաքելությանն անմիջական մասնակցության մասին. «Թուրքիան որտե՞ղ է այստեղ։ Թուրքիան դրա (կարգավորման գործընթացի - Anadolu) ներսում է։ Ե՛վ սեղանի շուրջ, և՛ մարտադաշտում։ Վաղը մեծ պատվիրակություն է գալու Ռուսաստանից։ Պետք է քննարկվեն քաղաքական և տեխնիկական մանրամասներ, ով որտեղ է կանգնելու, և ով ինչ է անելու»։ Նշենք, որ Դմիտրի Պեսկովը, հերքելով Աքարի այս հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղարար առաքելությանը մասնակցության մասին, նորից համբերատար պարզաբանեց. «Ոչ, այստեղ կայացած փաստ չկա։ Այստեղ կարելի է ենթադրել, որ ըմբռնման հարցում ինչ-որ տարակարծություններ կան։ Մենք նախկինի պես ելնում ենք այն բանից, որ խաղաղապահները ռուս զինվորականներն են, որոնք տեղակայվում են կողմերի շփման գծում, իսկ թուրք զինվորականների հետ փոխգործակցությունները լինելու են Ադրբեջանի տարածքում, մոնիթորինգային կենտրոնի շրջանակում»։ Ընթերցողներին հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 14-ին Anadolu պետական տեղեկատվական գործակալությունը հանդես եկավ այսպիսի տեղեկատվությամբ, որտեղ ասվում է. «Ռուս և թուրք զինվորական պատվիրակություններն ավարտեցին տեխնիկական բանակցությունները, նախատեսվում է, որ դրանք կշարունակվեն առաջիկա օրերին»։ Ընդ որում՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունում չեն ճշգրտել, թե երբ և որտեղ են տեղի ունենալու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հաջորդ բանակցությունները։
Թուրքական ղեկավարության քաղաքական ջղակծկումները ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական և միայն ռուսական խաղաղապահների տեղակայման առնչությամբ ամենայն համոզչությամբ վկայում են այն մասին, որ սուլթան Էրդողանի պլանները՝ Արցախի Հանրապետության լիակատար յուրացման, Թուրքիայի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության 45 կիլոմետրանոց պետական սահմանը լիովին վերահսկելու հաշվով, չիրականացան։ Իսկ դա հսկայական կորուստ է ՆԱՏՕ-ի գծով նրա մերձավոր ուսուցիչների ու դաշնակիցների՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար, որոնք տենչում էին ՆԱՏՕ-ի օղակի մեջ վերցնել Իրանի հյուսիսային սահմանը, ներառյալ Իրանի հետ Հայաստանի սահմանը (սահմանի Մեղրիի հատվածը)։ Չէ՞ որ ադրբեջանա-թուրքական զինվորականներին՝ սիրիական ահաբեկիչների ավելի քան երկու հազարանոց բանակի աջակցությամբ, պատերազմի ընթացքում հաջողվեց իրենց վերահսկողության տակ վերցնել Իրանի հետ 105 կիլոմետրանոց սահմանի հատվածը, որը մինչև պատերազմը վերահսկվում էր Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից (Զանգելանի, Ջեբրայիլի և Ֆիզուլիի շրջաններ)։ Հենց այս փաստն էր առաջ բերել ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի աննկարագրելի հիացմունքը, ինչը չէր էլ թաքցնում հեռուստաեթերում։ Այսպես, դիմելով իր հանցակցին, որն այժմ վիզավի է կոչվում, Փաշինյանին, նա քմծիծաղով հիշեցրեց հենց Ջեբրայիլի շրջանը։ Ընթերցողը կարող է առարկել, թե ես միտումնավոր եմ լռության մատնում հայտարարության 9-րդ կետը, որտեղ նշվում է. «9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»: Դե ինչ, հարգելի ընթերցող, համարձակվում եմ եզրակացնել, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմի ամենագլխավոր խնդիրը, վերջնանպատակը հենց վերահսկողության սահմանումն էր հայ-իրանական պետական սահմանի Մեղրիի 45 կիլոմետրանոց հատվածում։ Այսինքն՝ Գոբլի պլանի վերակենդանացումը՝ նոր ընթերցմամբ։ Իսկ այնտեղ արդեն՝ ադրբեջանական նավթատարների ու գազամուղների վերադասավորում առավել կարճ երթուղով՝ Հայաստանի, Նախիջևանի տարածքով և դեպի Միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ ներկայում գործող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի, որը շրջանցում է Հայաստանը, սեփականատերը ВТС Со միջազգային կոնսորցիումն է, իսկ նրա գլխավոր բաժնետերը բրիտանական ВР (British Petrolium) ընկերությունն է՝ 30.1% բաժնետոմսերով։ Թուրք սուլթան Էրդողանի պանթյուրքիստական նկրտումների հաջողության դեպքում նախկին միջինասիական նավթագազային ռեսուրսները նույնպես անպայման կմատակարարվեն հենց այս (դեռ Էրդողանի փայփայած երազներում) երթուղով։ Այնպես որ, Արևմուտքը Թուրքիայի հետ միասին հանձին Նիկոլ Վովաևիչի ունի իր ռազմավարության արդեն փորձառու կատարողին Հայաստանի Հանրապետությունից, նշանակում է՝ նաև Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու մասով։ Այսպիսով, հակազգային տականքների, ասել է թե՝ սորոսական թափթփուկների, «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի և նիկոլվովաևիչյան թայֆայի սրտին մոտ ԼԳԲՏ թերմացքների խնդիրն է՝ աստիճանաբար դուրս գալ ընդհատակից և շարունակել այժմ արդեն Ռուսաստանի վարկաբեկման համակարգային աշխատանքը։ Այս հակազգային նեխվածքի առաջին փորձերն արդեն ակնհայտ են, դիցուք. ուր որ է ի հայտ կգան հակառուսական բովանդակությամբ թռուցիկներ։ Իսկ Հայաստանի քաղաքական դասը շատ ազնիվ ու համոզչորեն խայտառակության դրոշմը կդաջի դավաճան Նիկոլի ճակատին՝ պահանջելով, որ սա կորչի։ Բայց չգիտես ինչու, գուցե իր նրբանկատությունից, կամ գուցե էլի ինչ-որ բանից ելնելով չի պսակազերծում Նիկոլի ուղեվարների, սուլթան Ռեջեփի ու սուլթան Իլհամի հակահայ քաղաքականությունը, այսինքն ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի գլոբալիստական ֆինանսաքաղաքական կառույցներին, ինչպես նաև բավական նրբանկատ Արևմտյան Եվրոպային, բացառությամբ, երևի թե, բարեկամական Ֆրանսիայի, որը գոնե խոսքով դատապարտում է սուլթան Ռեջեփին։ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների, Հայաստանի վարչապետի հայտարարությունը մեզ խաղաղ շունչ քաշելու հնարավորություն է տալիս, բայց Արևմուտքի կողմից հրահրվող Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է, իսկ նրանց գլխավոր նպատակը քաոսը Ռուսաստանի հարավային մատույցներից բուն Ռուսաստանի տարածք տեղափոխելն է։
Ստեղծված իրավիճակում առաջին քայլը համազգային փրկության ճանապարհին իրականում Նիկոլ Փաշինյանին ու նրա հանցակիցներին իշխանությունից անհապաղ հեռացնելն է։ Եվ դա է Հայաստանի ու Արցախի փրկության միակ պայմանը։ Այլապես նոր փորձանքից չենք խուսափի։
Արտաշես Գեղամյան
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ