«Փաշինյանն ըստ երևույթին  կամ բունկերում է, կամ ամերիկյան դեսպանատանը»

Հայաստանի ընդդիմությունը ձևավորում է «Ազգային փրկության կոմիտե»

12.11.2020, Իրավունք

 https://iravunk.com/?p=187505&l=am

Հայաստանում շարունակվում են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի դեմ բողոքները։ Նոյեմբերի 11-ին հայկական ընդդիմությունը կազմակերպեց հանրահավաք Երևանի կենտրոնում, Ազատության հրապարակում, որի մասնակիցները պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և հայտարարեցին «Ազգային փրկության կոմիտե» ստեղծելու մասին։ Ընդդիմադիր մի շարք գործիչներ ձերբակալվեցին դեռևս ակցիայից առաջ, այնուհետև հրապարակում ոստիկանությունն սկսեց բողոքի մասնակիցների զանգվածային ձերբակալությունները։ Բաժանմունքներ բերվեց մոտ 130 մարդ։ Այն մասին, թե ինչ է այժմ տեղի ունենում Հայաստանում, Երևանից հեռախոսով  մեզ  պատմեց խորհրդարանի նախկին պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը։

- Ի՞նչ է այժմ տեղի ունենում հրապարակում։ Մարդկանց ձերբակալո՞ւմ են։

- Ուժայիններն արդեն խելքի են եկել։ Հիմնականում բոլորին բաց են թողել։ Այժմ հանրահավաքը շարունակվում է ոստիկանության և անվտանգության մարմինների արթուն հսկողության ներքո։

- Որքա՞ն մարդ կա հրապարակում։ Ի՞նչ են պահանջում նրանք։

- Մոտ 15 հազար։ 18 քաղաքական կուսակցություն, ներառյալ մերը, հանդես է եկել հայտարարությամբ, որի առաջին կետը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն է։ Նրան վզակոթին տալով պետք է քշել ոչ նրա համար, որ ստորագրել է այդ համաձայնությունը, այլ որ իրավիճակը հասցրել է այնպիսի դրության, երբ Ղարաբաղի բնակչությանը սպառնում էր ցեղասպանություն թուրք-ադրբեջանական հրոսակա-զինվորականության կողմից։ Եթե չստորագրվեր այդ համաձայնությունը, կլիներ հայ ժողովրդի երկրորդ ցեղասպանությունը։

- Այսինքն՝ դուք կարծում եք, որ այդ համաձայնագրի ստորագրումը ճի՞շտ քայլ էր։

- Ցեղասպանությունից փրկությունն, իհարկե, լավ է։ Բայց հարցն այլ է։ Ո՞վ հասցրեց այդպիսի վիճակի։ Ո՞վ ամեն կերպ խոչընդոտեց այն բանին, որպեսզի դեռևս սեպտեմբերի 28-ին, հարձակումից անմիջապես հետո, Հայաստանը դիմեր ՌԴ-ին խաղաղապահներ մտցնելու խնդրանքով։ Բայց Արևմուտքը Փաշինյանին նրա համար չէր բերել իշխանության, որ նա դիմեր Ռուսաստանին։ Նա ձգեց, մլուլ տվեց այնքան, մինչև որ իրավիճակը հասցրեց լիակատար կործանման։ Նրան թույլ չտվեցին նրա տերերը, նա ինքնուրույն մարդ չէ։ Ինչպես Ալիևն առանց Էրդողանի չի կարող քայլ անգամ անել, այդպես էլ Փաշինյանը՝ առանց ամերիկյան դեսպանության։

- Դուք կարծում եք, որ նա ամերիկացիների դրածո՞ն է։

- Փաշինյանը Սորոսի ու նրա հետևում կանգնած քաղաքական ուժերի դրածոն է։ Նրան իշխանության բերեցին նրա համար, որպեսզի Հայաստանը պոկեն նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունից և աստիճանաբար ապահովեն հանրապետության անցումը ՆԱՏՕ։ Հարցի երկրորդ մասն այն է, որ պետք էր ամեն գնով հանձնել Արցախը (Լեռնային Ղարաբաղը)։ Որովհետև ամենակարճ ճանապարհը հաղորդակցությունների, բոլոր նավթատարների և գազամուղների համար, որոնցով ադրբեջանական նավթն ու գազը մատակարարվում են Թուրքիային, անցնում է Հայաստանի տարածքով։ Ռազմավարական տեսակետից նրանց պետք էր քթից արյուն հոսեցնել, որպեսզի Ադրբեջանը միանար Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Դրա միակ ճանապարհը Իրանի հետ Հայաստանի 45 կիլոմետրանոց սահմանն էր։ Դա դեռևս 25 տարի առաջ լավ հայտնի Գոբլի ծրագիրն է, որն այժմ բացառիկ ակտուալություն ստացավ։ Այս ամենն արդյունքում ուղղված է Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելուն։ Ռուսաստանի միակ հենարանը տարածաշրջանում այժմ Հայաստանն է։ Ադրբեջանը վաղուց արդեն Էրդողանի գրպանում է, Վրաստանը ՆԱՏՕ-ի և ամերիկացիների գրպանում է։ Եվ Վրաստանը «նայողը» նույնպես Թուրքիան է։ Ողջ Աջարիան գտնվում է թուրքական բիզնեսի հսկողության տակ։

- Հայտնի՞ է, թե որտեղ է հիմա Փաշինյանը։

- Մի շարք աղբյուրներ հավաստիացնում են, որ նա Պաշտպանության նախարարության բունկերում է։ Բայց տեղեկատվություն հայտնվեց, որ նա Երևանում ամերիկյան դեսպանատանն է։

- Ի՞նչ կլինի հետո։ Ինչպե՞ս կզարգանա  ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։

- Փաշինյանը ցանկանում է քաղաքացիական պատերազմ հրահրել։ Իրավիճակից դուրս գալու միակ սահմանադրական միջոցը Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելն է, որը անվստահություն կհայտնի Փաշինյանին։ Բայց նրա քաղաքական ուժը, որի միջուկը կազմում են սորոսականները՝ 88 պատգամավորներ, որոնք սահմանադրական մեծամասնություն ունեն Ազգային  ժողովում, անհետացել են, չկան։ Նրանց հնարավոր չէ գտնել և բերել նիստերի դահլիճ։ Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ նրանք ցանկանում են քաղաքացիական բախումներ և իբր «հակասահմանադրական հեղաշրջում» հրահրել Հայաստանում։ Ինչը իբր  պայմանավորված էր այդ համաձայնագրի ստորագրմամբ։ Այսինքն՝ նորից բոլոր սլաքները կուղղեն Ռուսաստանի դեմ։ Փաշինյանական իշխանության այս ստորությունը սրանում է։ Այն հասցրեց այնպիսի վիճակի, երբ ցեղասպանության սպառնալիքը իրական էր։ Իսկ ՌԴ նախագահը, Ադրբեջանին ստիպելով ստորագրել այդ համաձայնությունը, փրկեց Արցախի ժողովրդին այդ ցեղասպանությունից։       

Последние видеоматериалы

Новые книги