Կորոնավիրուսը համաճարակային ագրեսիա է

22.03.2020, Shame.am

http://www.shame.am/news/view/68092.html

Երբ գրվում էին այս տողերը, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 160-ի, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Չէի ցանկանա հերթական անգամ՝ արդեն կորոնավիրուսի տարածման դեմ կառավարության պայքարի «աշխատանքի» օրինակով մանրամասն անդրադառնալ նրա բացարձակ անհամարժեքությանը։ Գլխավորն այժմ, ինչպես արդարացիորեն նշված է ս.թ. մարտի 20-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությունում, «...ստեղծված իրավիճակում Հայաստանի բոլոր քաղաքական, հասարակական ուժերը, մասնավոր անձինք, սփյուռքում գործող կառույցները և մեր հայրենակիցները պետք է գործեն համազգային համախմբման սկզբունքով, ի բարօրություն Հայաստանի, նրա քաղաքացիների և ողջ հայ ժողովրդի»։

Միևնույն ժամանակ, սկզբունքորեն կարևոր եմ համարում համազգային համախմբման հետ մեկտեղ ընդունել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ջանքերի սերտագույն համախմբմանն ուղղված անհետաձգելի միջոցներ՝ ՀԱՊԿ տարածքում պետական անվտանգության ապահովման համատեղ միջոցառումների մշակման նպատակով։

Համոզված եմ, որ անհրաժեշտ է մշակել նաև Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ – Ա.Գ.) անդամ երկրների տնտեսական և ֆինանսական անվտանգության ապահովման համատեղ կոնկրետ ծրագիր, որի գլխավոր բաղկացուցիչ մասերից մեկը պետք է լինի պարենային անվտանգության երաշխավորված ապահովումը։ Էլ չեմ ասում մեր երկրների առողջապահության կազմակերպությունների միասնական ռեժիմով աշխատանքի մասին։ Այս ձեռակերտ փորձանքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ողջ համալիրի կազմակերպման ամենաարդյունավետ ձևը, կարծում եմ, կլիներ մշտապես գործող միջազգային համակարգող խորհրդի կամ մեկ այլ մարմնի (կարևորն էությունն է) հիմնումը ՀԱՊԿ-ԵՏՄ մասնակից և անդամ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Եվ այս կրիտիկական օրերին, ինչպես ոչ մեկ անգամ եղել է նոր և նորագույն պատմության ընթացքում, մեր բոլորի հայացքներն ուղղված են Ռուսաստանին, որը կորոնավիրուսի կանխման նպատակով ընդունել է աննախադեպ միջոցներ, ինչի մասին ս.թ. մարտի 20-ին տեղեկացրեց Առողջապահության համաշխարահային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը. «Երկիրը (Ռուսաստանը – խմբ.) զգալի միջոցներ է ձեռնարկում շփումների թեստավորման և հսկման ուղղությամբ, որպեսզի համոզվի, որ բոլոր դեպքերն են վերհանվում և հսկվում անհրաժեշտության դեպքում։ Կարևոր է նշել, որ ֆիզիկական հեռահարության միջոցները, ինչպիսին է մարզական միջոցառումների, համերգների և այլ խոշոր միջոցառումների չեղարկումը, որոնցում սպասվում են մարդկանց զգալի կուտակումներ, կարող են օգնել վիրուսի փոխանցման դանդաղմանը և նվազեցնել առողջապահության բեռնվածությունը,- ասաց Մ.Վույնովիչը՝ նշելով, որ վարակված քաղաքացիների ժամանակին հայտնաբերումն ու բուժումը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն են,- և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն օգտագործում է այդ մոտեցումը կորոնավիրուսի դեմ պայքարում»։

Ընդ որում՝ այսօր արդեն անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ իշխանությունները համակարգային հիմքի, այլ ոչ թե հեռուստաալիքների անվերջ հարցազրույցներում և իր Facebook-ի էջի ուղիղ եթերում «ժողվարչապետի» այսրոպեական ծաղրանկարային արձագանքի վրա ձեռնամուխ լինեն տեղեկատվության հավաքման, մշակման, փոխանակման և տրամադրման գործին՝ մեր բնակչության պաշտպանության, նրան արտակարգ իրավիճակներում գործել նախապատրաստելու ոլորտում։ Նաև հարկ է անհապաղ սկսել դրության առարկայական վերլուծությունը, դրություն, որն ստեղծվում է փոքր ու միջին բիզնեսում, ներքին և արտաքին առևտրում, տրանսպորտում, ս.թ. մարտի 16-ին Հայաստանի կառավարության մտցրած Արտակարգ դրության սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և գնահատման հարցում։

Ընդ որում՝ կարևոր է մանրազնին վերլուծել ՀՀ ֆինանսների դրությունը, նախատեսել ֆինանսական և նյութական ռեսուրսների ստեղծումը, ինչպես նաև ընդունել այնպիսի գործողություններն իսպառ բացառող միջոցներ, որոնք կհանգեցնեն բանկային ոլորտի ապակայունացմանը։ Այս նպատակով կարևոր է հաշվարկել կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքները Հայաստանի տնտեսության համար բավական էական այնպիսի ճյուղերի վրա, ինչպիսին են զբոսաշրջությունը, հասարակական սնունդը, արտադրական և առևտրային ձեռնարկությունները։

ՀՀ իշխանությունները, կարծում եմ, արժեր, որ ծանոթանային Ռուսաստանի նախագահին առընթեր՝ ձեռներեցների իրավունքների պաշտպանության հարցերով լիազոր Բորիս Տիտովի առաջարկներին՝ ուղղված ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքներին դիմակայելու արտակարգ միջոցների վերաբերյալ։

Հոդվածի վերջում կցանկանայի խոսել ահա թե ինչի մասին։ Ներկայում ՀԱՊԿ անդամ պետությունները և նրա բարեկամական երկրները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը, ենթարկվել են համաճարակային ագրեսիայի միջազգային իրավունքի՝ դեռևս մինչև վերջ չբացահայտված սուբյեկտի կողմից։ Սակայն դա չպետք է խոչընդոտ դառնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առանցքային՝ 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելուն, որն ասում է. «Եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա դա կդիտարկվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ...»։

Որպեսզի ընթերցողը տպավորություն չստանա, որ ես ենթարկվել եմ դավադրության տարատեսակ տեսությունների ազդեցությանը, ապա համարձակվում եմ հայտարարել. ոչ, նորից ու նորից՝ ոչ։ Մեջբերումներ չեմ կատարի ականավոր գիտնականների հրապարակումներից, որոնք կասկած չեն թողնում այն հարցում, որ COVID-19 նոր կորոնավիրուսը ձեռակերտ է։ Ընդ որում՝ համոզված եմ, որ ՀԱՊԿ մասնակից պետությունների համակարգված աշխատանքը՝ Ռուսաստանի Դաշնության, նրա նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անվերապահ առաջատար դերով հանդերձ, հնարավորինս օբյեկտիվ կարճ ժամկետում կկանգնեցնի COVID-19-ի ագրեսիան։ Ընդ որում՝ դա կլինի ոչ միայն հաղթանակ համավարակի հանդեպ, այլև Երկիր մոլորակի բոլոր առողջ ուժերի համախմբման անայլընտրանքայնության պերճախոս վկայությունը՝ իր իսկ փրկության համար։

Հետգրություն

Իմ բնույթով ես վնասակար մարդ չեմ։ Բայց չեմ թաքցնի, որ, կանխատեսելով Սորոսի տարատեսակ ճտերի, ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների, ազդեցության ամեն տեսակ գործակալների վայնասունը, չեմ կարող թաքցնել բավարարվածությունս հինգերորդ շարասյան՝ Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո իշխանություն սողոսկած ներկայացուցիչների նման հնարավոր ռեակցիան կանխավայելելուց։

Последние видеоматериалы

Новые книги