Իրար գլխի հավաքվող հակառուսական ինտերնացիոնալը Հայաստանում չի՛ անցնի

Դեկտեմբերի 24, 2019

http://www.shame.am/news/view/67862.html

Արտաշես Գեղամյան

Ավարտին է մոտենում 2019 թվականը։ Չեմ թաքցնում, հարգելի ընթերցող, որ նախաամանորյա այս օրերին դժվար էր տրամադրվել նորանոր փաստեր ներկայացնել, որոնք վկայում են հայկական պետության հիմքերի դեմ չդադարող դիվերսիայի մասին ոչ միայն և ոչ այնքան Սորոսի հիմնադրամից ու օվկիանոսի այն կողմում գտնվող տարատեսակ դեմոկրատական ինստիտուտներից վարձատրվողների, որքան հենց այսօրվա Հայաստանի իշխանավորների կողմից, որոնք ներսից են քանդում երկիրը։ Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է կշտամբել ինձ, թե ինչու հանկարծ սկսեցի բաժանել սորոսյան լափակերներին գործող իշխանություններից։ Չէ՞ որ, ըստ էության, նրանք ի սկզբանե միասին էին ու կանգնած էին Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման ակունքների մոտ, ավելին՝ դրա իրականացման կազմակերպիչներն ու գլխավոր գործող անձինք էին։ Բայց ներկայում Հայաստանում ստեղծված իրավիճակում ինձ մտահոգում է այլ բան, այն է. ինչպես երևում է, պետական հեղաշրջման սցենարիստների ու ֆինանսավորողների հեռուն գնացող պլանների իրականացման հարցում գործող իշխանություններն ուշանում են։ Պետք է կարծել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության (ՀՀ) երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դատաստանը, ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանի, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի քրեական հետապնդումները բնավ էլ այն չեն, ինչի հույս ունեին ներկա իշխանությունների տիկնիկավարները։ Էլ չեմ ասում Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հանդեպ վերաբերմունքի բացահայտ քաղաքական ձախողման մասին (ձեռքները չի հասնում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել նրա հետ)։ Բացահայտ զրպարտության և ստի մթնոլորտը, որով հագեցած է Հայաստանի տեղեկատվական դաշտը Արցախի ազգային-ազատագրական շարժման հերոսների հանդեպ, միայն մասամբ է նպաստում առաջադրված նպատակներին հասնելուն։ Զօրուգիշեր իրականացվող տեղեկատվական պատերազմն աստիճանաբար թուլացնում է երիտասարդ սերնդի, առավել ևս՝ զորակոչային տարիքի պատանիների գիտակցությունը՝ նրանց մեջ արմատավորելով կեղծ, խեղաթյուրված պատկերացում Արցախի հերոսների, հայրենասիրության, տղամարդկության և անձնազոհության մասին։ Միևնույն ժամանակ, պետական հեղաշրջման սցենարիստները, այսինքն՝ Հայաստանի իշխանությունների՝ գունավոր հեղափոխությունների մեջ հմտացած անփոփոխ ուղեվարները այսքանով կանգ չեն առնում։ Նրանք ստեղծում են նոր կուռքերի կերպարներ, օրինակ՝ տրանսգենդերներից ու տարատեսակ այլասերվածներից։

 Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի։ Այսպես, ՀՀ 2019թ. խայտառակ աղքատ պետական բյուջեից կլորիկ՝ 20 մլն հայկական դրամ է հատկացվել Մելինե Դալուզյանի՝ ծանր ատլետիկայի Եվրոպայի կրկնակի չեմպիոնի (2007, 2008թթ.), աշխարհի մրցանակակրի (2009, 2010թթ.) մասին ֆիլմ ստեղծողներին։ Թվում էր, թե ինչ վատ բան կա սրանում։ Բայց դժբախտությունն այլ է։ Ֆիլմը ստեղծողներին չի հետաքրքրում աղջկա (տղայի) հետագա ճակատագիրը։ Նրանց համար կարևոր է սույն առանձնյակի օրինակով ցույց տալ, թե որքան ծանր է Հայաստանում ապրում սեռական փոքրամասնությունը։ Որպես մի ինչ-որ արժանապատիվ մեծարում ներկայացնել ոչ թե, օրինակ, հայ զինվորների հերոսական սխրանքը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությանը պարտադրված քառօրյա պատերազմի (2016թ.) ընթացքում, այլ սեռը փոխած ոմն տրանսգենդերի «կենսական սխրանքը» առաջին ԼԳԲՏ-համաժողովում, որը կազմակերպել էր Pink Armenia-ն Հայաստանում 2015թ.։ Եվ ֆիլմը ստեղծողների համար բնավ կարևոր չէ, որ 2018թ. դեկտեմբերի 22-ին IWF մամուլի ծառայությունը հրապարակեց մարզուհու կողմից խթանիչներ օգտագործելու վերստուգման արդյունքները, որ կատարվել էր Օլիմպիադա-2012-ում, և հայտնաբերվել էր արգելված տուրինաբոլ խթանիչը, ու մայիսի 10-ին ՄՕԿ-ը որակազրկել էր նրան։ Բանն անգամ այն չէ, որ Հայաստանի «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մելինե Դալուզյանը (որն այժմ անվանվում է Մել) իմ անձնական պաշտպանության տակ է»։

Այլ հարց է, որ ոչ մի ինքնաբավ հայ չէր ցանկանա հայտնվել մի իրավիճակում, երբ կլիներ իր՝ իր իսկ սիրելի Նիկոլ Վովաևիչի «անձնական պաշտպանության տակ»։

Ինքներդ դատեք, հարգելի ընթերցող, այն պայմաններում, երբ Հայաստանի առնվազն յուրաքանչյուր չորրորդ քաղաքացի գտնվում է աղքատության շեմից անդին, երբ մեր հազարավոր քաղաքացիներ գոյության միջոցներ գտնելու հույսով ստիպված են լքել իրենց հայրենի օջախները, նախնիների գերեզմանները Հայաստանում, հանկարծ Նիկոլ Վովաևիչի հատուկ պաշտպանութան տակ են հայտնվում ամեն տեսակ տրանսգենդերներ ու համասեռամոլներ, որոնց մասին ֆիլմեր են նկարում, այլ ոչ թե ՀՀ կառավարության օգնության կարիքը խիստ զգացող Հայաստանի քաղաքացիները։

«Այսօր նա (նկատի ունի սեռը փոխած Մելինե Դալմուզյանին – Ա.Գ.) փախել է և չի ուզում վերադառնալ (Հայաստան – Ա.Գ.), որովհետև տեսնում է, թե ինչ է կատարվում։ Նորից ամեն օր մորթում են նրան բութ դանակով. դրանով սկսում են ամեն օր ու դրանով էլ վերջացնում։ Եվ ես ասում եմ՝ լավ են արել, որ ֆինանսավորել են ֆիլմը, ես գոհ եմ մեր մշակույթի նախարարությունից։ Կեցցեն՛ նրանք»։

Այստեղ, իհարկե, արժե դրական կողմից գնահատել «ժողվարչապետի» խոսքերը, դիցուք. նրա ասածը վկայում է այն մասին, որ Նիկոլ Վովաևիչ-մարդը երախտագետ է և չի մոռացել, որ Հայաստանի ԼԳԲՏ հանրույթը պետական հեղաշրջման «մարտիկների» ավանգարդում էր։ Զմայլում է այլ բան՝ «ժողվարչապետի» հանդգնության տիեզերական մասշտաբը, որը, ըստ երևույթին, մինչև վերջ չվստահելով Նիդեռլանդների կառավարությանը, որտեղ արդեն չորս տարի ապրում է Մելինե-Մելը, սկսել է տղային (աղջկան) պաշտպանել նաև Ամստերդամում։ Մի խոսքով՝ իմացիր մերոնց, շուտով Նիկոլ Վովաևիչը հաստատ իր խնամքի տակ կվերցնի տրանսգենդերներին ու մնացած համասեռամոլներին Հոլանդիայի մայրաքաղաքի «Կարմիր լապտերների» փողոցից։ Այս թեման ավարտելու համար մեջբերում կատարեմ հայտնի ռեժիսոր-մուլտիպլիկատոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի հարցազրույցից Pаstinfo տեղեկատվական գործակալությանը. «Ինձ համար, բնականաբար, դա անընդունելի է, համարում եմ, որ իսկապես, ավելի կարևոր պատմական հերոսներ կան, որոնց կարելի էր անդրադառնալ, և առհասարակ, եթե վերցնենք սպորտի ոլորտը, ապա սպորտում շատ ավելի կարևոր ձեռքբերումներ կան, քան սեռափոխությունը... Մեր ֆիլմը Վարազդատ արքայի (մ.թ. 374-378թթ.)՝ Օլիմպիական խաղերին մասնակցության մասին է (291-րդ Օլիմպիադայի բռնցքամարտի չեմպիոն, Օլիմպիադան տեղի է ունեցել Հին Հունաստանում մեր թվականության 385 թվականին – Ա.Գ.) ֆինանսավորում ուներ 4 տարի, սակայն այս տարի ֆինանսավորումից զրկվեցինք և մեկ տարի չունենք այդ ֆինանսավորումը այլևս։ Ես տարօրինակ բան չեմ տեսնում, որովհետև նոր հերոսների ժամանակ է եկել. այլևս հերոսը ոչ թե Վարազդատն է կամ այլ պատմական անձինք, այլ Մելինեն է։ Ես իմ վերաբերմունքն եմ հայտնում ոչ թե անձին, այլ փաստին՝ քարոզին, ինչի պատճառով էլ դուրս եմ եկել կինեմատոգրաֆիստների միությունից»։

Դեկտեմբերի անցած օրերը հիշարժան կմնան նաև այլ՝ զբաղեցրած պաշտոնին «ժողվարչապետի» անհամարժեքության ոչ պակաս տագնապալի դրսևորմամբ։ Այսպես, 2019թ. դեկտեմբերի 12-ին կառավարության նիստի ընթացքում Ն.Փաշինյանը հայտարարեց այն մասին, որ Հայաստանի պետական ապարատը հակառակվում է հեղափոխությանը։ Մի փոքր հանգամանալից կանգ առնեմ ՀՀ կառավարության այդ նիստի մանրամասների վրա։

Եվ այսպես, այդ նիստում տեղի ունեցած քննարկումների ընթացքում Ն.Փաշինյանը անդրադարձավ պետական կառավարման ընթացիկ հարցերին՝ նշելով, որ «այսօր մեզ մոտ չկա նորմալ գործելու ունակ պետական կառավարման համակարգ... Հնարավո՞ր է արդյոք այսօր Հայաստանում ստանալ նորմալ տեղեկատվություն մեր տնտեսական աճի և տնտեսության ընթացիկ վիճակի մասին։ Ոչ, հնարավոր չէ։ Օրինակ, ես չեմ կարող ստանալ ինձ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Հնարավո՞ր է արդյոք ստանալ մեր պետական մարմինների գնահատականը, որոնք քիչ թե շատ մոտ կլինեն միմյանց, մեր տնտեսական իրավիճակի, մեր տնտեսության պոտենցիալի, մեր տնտեսական աճի մասին։ Հետևաբար, ինչո՞ւ ենք ուրեմն մենք աշխատում այդպես։ Որովհետև աշխատելու միակ միջոցը քաղաքացիական շեշտադրում անելն է և պետական համակարգը այն բանին մղելը, որպեսզի գնան ու որոշեն ինչ-որ խնդիր», – ս.թ. դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում ասաց Նիկոլ Վովաևիչը։

Նման բան ինտերնետում ուղիղ հեռարձակմամբ լսելով կառավարության նիստից՝ ես թեթևացած շունչ քաշեցի՝ միամտորեն ենթադրելով, որ այսուհետև Նիկոլ Վովաևիչը, ընդունելով իր լիակատար անհամարժեքությունը պետական կառավարման հարցերում, կհայտարարի իր հրաժարականի մասին։ Չէ՞ որ ըստ էության «ժողվարչապետը» խոստովանում է, որ ՀՀ կառավարության ընդունած որոշումները կազմված են այնքան ոչ պրոֆեսիոնալ, որ գործնականում դրանց կատարումը անհնար է վերահսկել, սա մի կողմից։ Մյուս կողմից՝ ակնհայտ է դառնում, որ նախարարությունների և կառավարությանը հաշվետու մյուս պետական հաստատությունների ղեկավար կազմը աշխատում է այնքան ոչ պրոֆեսիոնալ, որ բոլորովին չի տիրապետում իր գործունեության գնահատականի գործիքանուն կամ, «ժողվարչապետի» խոսքերով՝ «մեր տնտեսական իրավիճակի, մեր տնտեսության պոտենցիալի, մեր տնտեսական աճի վերաբերյալ»։

Ավելին, ինձ թվաց, որ «ժողվարչապետի» այս խոստովանությանը հաջորդելու է նրա ապաշխարումն այն բանի համար, որ Հայաստանի ու Արցախի համար այսքան բախտորոշ ժամանակ նա ստանձնել է ղեկավարել երկրի տնտեսությունը, որն ահա արդեն 25 տարի 1995թ. հրադադարից հետո հայտնվել է Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմի վիճակում։ Այս առնչությամբ իմ ենթագիտակցության մեջ արթնացավ նաև բացատրությունը, թե ինչու Նիկոլ Վովաևիչն իր ելույթներից մեկում իրեն նմանեցրեց ոչ ավելի, ոչ պակաս՝ Բարձրյալի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ (թող ների ինձ Տերը սրբապղծությանս համար, որ ստիպված նրա Սուրբ անունը դնում եմ Նիկոլ Վովաևիչի անվան կողքին – Ա.Գ.)։ Ինձ, որ կարծես թե միամիտ մարդ չեմ, թվաց, թե վերը նշված խոսքերից հետո Ն.Փաշինյանը կսկսի ապաշխարանքի իր ծանր ճանապարհը՝ անցնելով Հայաստանի քաղաքներով ու գյուղերով՝ հավատարիմ Չալոյի ուղեկցությամբ (բակային շուն, մեր վայ-հեղափոխականի հավատարիմ զինակիցը) այդ նույն ուսապարկն ուսին, որը տարավ դեպի իշխանություն տանող ամբողջ ճանապարհին։ Իհարկե, իր նոր, ինչպես ինձ թվում է՝ անխուսափելի «թափառումներում» նա մենակ չի լինի։ Համենայն դեպս, նրան նոր երեսուն հազար դոլարանոց Nissan-ով, որ գնվել է բյուջեի փողերով, կուղեկցեն իր ընտանիքի անդամները։ Եվ Չալոն էլ մենակ չի մնա, այլ կվազի տիրոջ հետևից՝ տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) նույնքան անտուն շների ուղեկցությամբ, որոնք «թավշյա հեղափոխությունից» հետո լցրել են իմ հայրենի Երևանի փողոցները՝ գիշերային ժամերին լուրջ վտանգ ներկայացնելով մայրաքաղաքի բակիչների համար։

Ի դեպ, գովենք այդ չորքոտանիներին, մանավանդ որ արժե. այդ շներն այնքան աչքաբաց ու ժիր են, որ անգամ գիշերային ժամերին հեշտությամբ տեղաշարժվում են քաղաքում՝ հմուտ մանևրելով աղբի բազմաթիվ բլուրների՝ նոր Հայաստանի մայրաքաղաքի այդ ինքնատիպ տեսարժան վայրերի միջով։ Մի խոսքով՝ նախկին վարչապետի նոր թափառումներին էլի ուղեկցողներ կլինեն։ Ավաղ, մեծ էր հուսահատությունս, երբ բոլոր ձախողումներում, որոնք անխուսափելի են իր իսկ՝ Նիկոլ Վովաևիչի անիրավասության պատճառով, Ն.Փաշինյանը մեղավորներ գտավ կողքից։ Նրա խոսքով՝ «բոլոր արդյունքներին, բոլոր տնտեսական ցուցանիշներին և հաջողություններին (միայն իրեն են հայտնի այն հաջողությունները, որոնց մասին խոսում է – Ա.Գ.) կառավարությունը այս տարի հասել է հակառակ պետական կառավարման համակարգի և նախարարությունների։ «Մի նեղացեք, բայց պայքարը կոռուպցիայի դեմ Հայաստանում նույնպես վարվում է հակառակ պետական կառավարման, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին ժամանակ առ ժամանակ պետք է ասել, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ միշտ պատճառ կգտնվի, միշտ պատճառ կա. անցկացվում է դատաբժշկական փորձաքննություն (պատկերացնո՞ւմ եք ինչ լկտիություն է իրավապահների կողմից կասկածել, թե ինչի մասին նրանց պատմեց ինքը՝ Նիկոլ Վովաևիչը։ Այնքան են լկտիացել, որ դատաբժշկական փորձաքննության են ենթարկում «ժողվարչապետի» տված հանձնարարականը – Ա.Գ.), սա փախել է, էն մյուսն է ուզում փախչել, երրորդը ցուցմունք չի տալիս (այ թե անգետներ են այդ իրավապահները, որ մինչև հիմա չեն փոխառել Իրաքի Աբու Գրեյբ բանտի պահապանների փորձը – Ա.Գ.)... Եվ եկեք ընդունենք, որ ամբողջ պետական համակարգն ընդդիմանում է հեղափոխությանը (իմա՝ պետական հեղաշրջմանը – Ա.Գ.)։ Եվ ես կկոտրեմ այդ դիմադրությունը, ուրիշ ելք չկա, որովհետև Հայաստանի ժողովուրդը քվեարկել է անձամբ ինձ և իմ քաղաքական թիմի համար, որպեսզի այս երկրում տեղի ունենան փոփոխություններ, ոչ թե նրա համար, որ մենք տարբեր պատճառներով մշտապես տեղում պտտվենք։ Բավական է ապրենք մշտապես այդ ստի մեջ», – ցասումնալից ասաց Ն.Փաշինյանը։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի աբսուրդի թատրոնի մասով, որին վերածել է Նիկոլ Վովաևիչը պետական կառավարման ապարատի աշխատանքը, նշենք, որ ամիսներ առաջ, մինչև նախարարությունների գործունեության այսքան խիստ գնահատական հնչեցնելը, «ժողվարչապետը» իր գաղտնի կարգադրությամբ գրեթե կրկնապատկել էր բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այսինքն՝ նրանց աշխատավարձերը, որոնց մասին ասել էր. «Այս տարվա բոլոր տնտեսական ցուցանիշները ձեռք են բերվում հակառակ կառավարման պետական համակարգի։ Բոլոր հաջողություններն ու ձեռքբերումներն այսօր, ամբողջ 100%-ը արվում է կառավարման համակարգին հակառակ»։

Պակաս հատկանշական չեն նաև Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրելիի արտահայտությունները տնտեսական զարգացման նրբությունների և արգելակների առկայության մասին գործադիր իշխանության իր իսկ ընտրած ղեկավար կադրերի ընկալմամբ, որոնք վարչապետի աշխատասենյակում անկեղծացան այն աստիճան, որ «ժողվարչապետը» սկսեց մեջբերել նրանց. «Ասում են, իբր, այն պատճառով, որ փակում եք «օտկատները» (խոսքը, իհարկե, հայկական դրամական միավորով բազմամիլիոնանոց նվիրատվությունների մասին չէ «ժողվարչապետի» տիկնոջ բարեգործական City of smile («Ժպիտների քաղաք») հիմնադրամին – Ա.Գ. ), դրա արդյունքում այս տարի տնտեսական կոլապս կսկսվի։ Ավելի լավ է, իբր, որպեսզի կապիտալ ծախսերը ինչ-որ կերպ կատարվեն, փողերը «պտտվեն» ու բերեն գոնե ինչ-որ արդյունք»։

Ահա Նիկոլ Վովաևիչի ու նրա մերձավոր տնտեսական խորհրդականների բանավեճերի այսպիսի բարձրինտելեկտուալ մակարդակը։ Իսկ ավելին սպասել չարժեր էլ։ Իշխանավորները խորապես անտարբեր են կառավարությունների սոցիալ-տնտեսական գործունեության միանգամայն նոր մեթոդների հանդեպ, որոնք երաշխավորվել են դեռևս 2018թ. հունվարին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։ Նրանց համար գոյություն չունեն ժամանակակից մշակումները, որոնք ներկայացված են, օրինակ, Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և անփոփոխ նախագահ Կլաուս Շվաբի աշխատություններում՝ «Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը» (2016թ.) և «Չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեխնոլոգիաները» (2018թ.) գրքերում։ Կամ էլ որտեղի՞ց նրանք իմանան այսօրվա Հայաստանի համար հատկապես հրատապ Ջոզեֆ Սթիգլիցի «Անհավասարության գինը. ինչո՞վ է հասարակության շերտատումը սպառնում ապագային» (2013թ.) գրքի գոյության մասին, որում բացահայտվում է այն գործընթացների ողջ ներսակողմը, որոնց պարագայում հասարակության շերտատումը ընդունում է սպառնալի չափեր։ Միևնույն ժամանակ, հարգելի ընթերցող, բավական խորհրդանշական էր, որ 2019թ. նոյեմբերի 27-ին Կլաուս Մարտին Շվաբը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան նվիրեց իր գիրքը՝ «Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը»։

Նիկոլ Վովաևիչի համար ի՞նչ չորրորդ արդյունաբերական հեղափոխություն կամ այդ հեղափոխության տեխնոլոգիաներ, չէ՞ որ այս փուլում կան շատ ավելի կարևոր խնդիրներ, ինչպիսին են՝ դատական համակարգի լիակատար փլուզման հետևողական քայլերը ՀՀ Ազգային ժողովի նիստում Ն.Փաշինյանի քաղաքական թիմի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների սոցիալական երաշխիքների մասին օրինագծի ընդունման միջոցով՝ նրանց վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու դեպքում։ Հատկանշական է, որ այդ օրենքը, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության միանգամից մի քանի հոդվածներին, արդեն կնքել են որպես «Հայաստանի ՍԴ դատավորների լեգալ կաշառքի օրենք» կամ «Սահմանադրական դատարանի դատավորներին օրինական կաշառքի մասին օրենք» անուններով։ ՀՀ խորհրդարանի կողմից այս օրենքի ընդունումը խիստ կարևոր էր Նիկոլ Վովաևիչի համար, երբ նրա կողմից Հայաստանում գործադիր և օրենսդիր իշխանությունների բռնազավթումից հետո, որն արժանացավ քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր տրամագծի ջատագովների հավանությանը, նա սկսեց քանդել սահմանադրական արդարադատության համակարգը։ Այս նպատակին հասնելու համար նրան խիստ անհրաժեշտ էր իրեն ենթարկեցնել իր իսկ՝ նիկոլվովաևիչյան ճնշմանը դիմացող ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներին, ինչին էլ պետք է ծառայի ընդունված օրենքը, իհարկե, ՀՀ նախագահի կողմից հաստատվելուց հետո։ Կարելի էր ավելի մանրամասն բացել հայոց պետականության համար կործանարար այս մտահղացման ողջ վտանգավորությունը, բայց դա առանձին վերլուծության թեմա է։ Իսկ այստեղ կցանկանայի ընթերցողների ուշադրությունը հրավիրել Ն.Փաշինյանի գործողությունների անզուսպ շտապողականության վրա՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պետության հիմքերի խարխլմանը։ Ստեղծված պայմաններում ուշադրություն է գրավում բոլոր տեսակի ռուսատյացների, առաջին հայացքից, անմիջականորեն այս իրադարձության հետ չկապված չափազանց մեծ ակտիվությունը։

Որպես ասվածի ապացույց օրինակների հետևից հեռուն գնալ պետք չէ։ Այսպես, երկար լռությունից հետո մեկ շաբաթ առաջ կյանքի նշաններ ցուցաբերեց ժուռնալիստիկայի տեսակետից չափազանց անհետաքրքիր՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Պատկերացնո՞ւմ եք, նրան դուր չէր եկել ռուսաստանցի քաղաքագետ, ՄՄՀՊԻ պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի ու ձեր խոնարհ ծառայի՝ Արտաշես Գեղամյանի քննադատությունը գործող իշխանությունների հասցեին։ Պատկերացնո՞ւմ եք, որ Նավասարդյանին վրդովեցրել է «թավշյա հեղափոխության» և Հայաստանում Նիկոլ Վովաևիչի պետական հեղաշրջումից հետո կատարված բոլոր բարեհիմարությունների քննադատության փաստը Ա.Միհրանյանի և Ա.Գեղամյանի կողմից վերջերս Հայաստանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում, երբ 2018թ. իրադարձությունները մենք բնորոշեցինք ոչ որպես հեղափոխություն, այլ սոսկ պետական հեղաշրջում։ Իմ կողմից նշեմ, որ մնում եմ իմ համոզմունքին, որ 2018թ. ապրիլ-մայիսին իշխանափոխությունը Հայաստանում, կրկնում եմ նորից ու նորից, սոսկ պետական հեղաշրջում էր, որը հետապնդում էր միանգամայն կոնկրետ նպատակներ։ Գլխավոր նպատակների թվում են նպաստավոր պայմանների ստեղծումն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիա սկսելու համար՝ հետագայում անվտանգության գոտի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ 105 կիլոմետրանոց սահմանի երկայնքով (որն այժմ վերահսկվում է Արցախի զինված ուժերի կողմից) ՆԱՏՕ խաղաղարար զորակազմ մտցնելով։ Թուրքիան վաղուց պատրաստվում է նման սցենարի, ընդ որում՝ հզորացնելով Նախիջևանում (ընթերցողներին հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո Խորհրդային Ադրբեջանը 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագրով այսպես կոչված վիճելի տարածքները՝ իրականում, անկասկած, հայկական տարածքները՝ Զանգեզուրը, Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը, ճանաչեց Խորհրդային Հայաստանի անքակտելի մաս) տեղակայված երրորդ հետևակային բանակի (Թուրքիայի) զինված զորամասերը։ Նախիջևանում թուրքական զինված ուժերի աննախադեպ հզորացումը դարձավ Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական պատերազմի (1992-1994թթ.) գաղափարախոսներից մեկի՝ անզուգական ճակատագրի տեր մարդու՝ Զորի Հայկի Բալայանի մանրակրկիտ ուսումնասիրության առարկան։ Եվ ահա, Բորիս Նավասարդյանի հարձակումներն իմ հասցեին, որոնք հրապարակվեցին հայտնի ռուսատյաց 1in. am պարբերականում, որ ֆինանսավորվում է օվկիանոսի այն կողմից, և «Ժամանակ» թերթում, որը անվանվում է սորոսյան հիմնադրամի պատի թերթ, ինձ համար սպասելի էին։ Չէ՞ որ մենք այդպես էլ չլսեցինք այդ գործչից, որը ներկայանում է ռուս-հայկական հարաբերությունների պաշտպանի դերում, խիստ պատասխանն իր իսկ սանուհիներին, որոնք մեկ տարի առաջ «բազմամարդ» հանրահավաք էին կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության շենքի մոտ՝ պահանջելով դուրս բերել 102-րդ ռուսական ռազմակայանը Գյումրիից։ Խառնամբոխ, որն ուղեկցվում էր տարբեր հակառուսական ռեպլիկներով՝ սույն հանրահավաքին ներկա գտնվող 15-20 մասնակիցների կողմից։ Բայց բավական հետաքրքիր է, որ այս իբր ինքնաբուխ, էժան հակառուսական «հավաքը» լուսաբանեցին տեսախցիկներով զինված, «նոր Հայաստանի» սրտին ու մտքին դուրեկան մաս-մեդիաների մոտ 20 լրագրողներ, որոնք սորոսյան թոշակառուներ են, իսկ ավելի պարզ, ընթերցողների համար հասկանալի լեզվով՝ Դյորդ Շորոշ պապիկի կերակրատաշտից օգտվողներ։ Եվ ահա, սույն նորահայտ պահապան հրեշտակը, որ կանգնած է կարգավորվող ռուս-հայկական հարաբերությունների պահպանության դիրքերում, Բորիս Նավասարդյանը, Երևանում Ռուսաստանի դեսպանության շենքի մոտ հակառուսական հանրահավաքի օրերին, ինչպես և իր նմանները, փալասի պես լռեցին։ Հետևելով երկդիմի հայ (պայմանական) գրչակների նման տրանսֆորմացիային՝ գլխումս մի նենգ միտք է սողոսկում, դիցուք. ըստ երևույթին այս կոնկրետ դեպքում լռությունը, եթե ոսկի էլ չէ, ապա արարք է, որը շռայլորեն վարձատրվում է քեռի Սեմի կանաչներով, որոնք ինչպես 2018-ին, այնպես էլ ընթացիկ տարում, ասես առատության եղջյուրից, լցվեցին Սորոսի հիմնադրամից ռուսատյացությամբ ճառագող մերձլրագրողական աղանդների գլխին տասնյակ հազար դոլարներով։ Այսպես, «Հանրային լրագրության ակումբը» 2018թ. մարտի 1-ին Սորոսի հիմնադրամից ստացավ $60 հազար, կամ «Լրագրողների միջազգային ցանցի» տքնաջան աշխատանքը 2018թ. հուլիսի 27-ին գնահատվեց $106 700 ֆոտոռեպորտաժների և այլ տեղեկատվական աղբի համար, երբ բողոքի հանրահավաքից հետո (կրկնում եմ, հազիվ 20 հոգու մասնակցությամբ) այդ նույն սորոսյան լրատվամիջոցներով տարածվեցին ռեպորտաժներ, հայտնվեցին բազմաթիվ լրատվական սյունակներ Ռուսաստանի դեսպանության մոտ տեղի ունեցած հանրահավաքից։

Ի դեպ, պետք է խոստովանել, որ դժվար է կշտամբել սորոսյան գրանտակերներին գործողությունների անհետևողականության մեջ։ Օրինակ, արդեն 2019թ. փետրվարի 28-ին այդ նույն «Հանրային լրագրության ակումբը» ստացավ նոր գրանտ՝ $60 հազարի չափով, իսկ ահա «Լրագրողական հետաքննիչներ» (Investigative Journalists, NGO) հասարակական կազմակերպությունը 2019թ. փետրվարի 28-ին ստացավ $139 966 գրանտ՝ նախատեսված լրագրողական հետաքննությունների ընդլայնման համար՝ ուղղված երկրում հակակոռուպցիոն ջանքերի աջակցությանը։ Չեմ փորձի պնդել, որ Երևանի մամուլի ակումբի ղեկավարը սորոսյան այդ ողորմությունների ուղղակի թոշակառուն է, բայց որ նա անուղղակիորեն օժանդակում է նրանց՝ զրպարտելով այն քաղաքական գործիչներին, որոնք հրապարակավ մերկացնում են տարատեսակ հասարակական կազմակերպությունների կանխակալությունն ու կողմնապահությունը, և որոնք շռայլորեն ֆինանսավորվում են օվկիանոսի այն կողմից, հայոց պետականության հիմքերը խափանողներին, դա անժխտելի փաստ է։ Ընդունենք, հարգելի ընթերցող, այս տեղեկությունն իբրև անհերքելի իրողություն։ Բայց պնդել, որ սրանով հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համոզված կողմնակիցների վրա հարձակումներն ավարտվեցին (այլ օրինակները քիչ չեն)՝ միամտություն կլիներ։ Վերջին օրերին չափից ավելի են ակտիվացել ռուսատյացների հրապարակային ելույթները ինտերնետ-հեռուստատեսությամբ արդեն հանցավոր աշխարհից։ Ավաղ, հարգելի ընթերցող, հանցավոր աշխարհից, ես չսխալվեցի։ Այսպես, բոլորովին վերջերս Զորի Հայկի Բալայանի ու այդ նույն «մեղսավոր» Արտաշես Գեղամյանի դեմ հանդես եկավ չկայացած մարդասպան Արկադի Վարդանյանը, որն ինձ ու Զորի Հայկովիչին ինտերնետ-հեռուստատեսության եթերում անվանեց Ռուսաստանի վասալներ, Կրեմլի գործակալներ, որոնք հօգուտ Ռուսաստանի խարխլում են Հայաստանի Հանրապետության անկախության հիմքերը՝ երկիրը մատնելով գաղութատիրական լծի։

Որպեսզի ընթերցողներն ավելի լիակատար պատկերացում կազմեն «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի՝ տեղեկատվական դաշտում գործող քաղաքական զինակիցների մասին, իսկ Արկադի Վարդանյանը ինտերնետ-հեռուստատեսությամբ իր ամենշաբաթյա ելույթներից յուրաքանչյուրի ընթացքում ներկայանում է որպես հենց այդպիսին, որպես կանոն, հայտարարելով Նիկոլ Վովաևիչին վճռական աջակցության մասին իր բոլոր գործողություններում, շարունակեմ ներկայացնել ընթերցողներին այս հակահերոսին։ Այսպես, սույն անձը Նիկոլ Վովաևիչին կոչ է անում լինել ավելի վճռական կոռուպցիոներների և մյուս օրինախախտների դեմ պայքարում։ Իսկ ամենաարժեքավորն այն է, որ իր բոլոր նման պնակալեզ դրսևորումներում նա առաջարկում է Նիկոլ Վովաևիչին համարձակ հույսը դնի իր՝ այդ անվախ ասպետի, արդարության ջատագովի, այլ ոչ թե բանալ հանցագործի վրա, որը ինտերնետ-հեռուստատեսության հաղորդավարի կողմից ներկայացվում է ոչ այլ կերպ, քան քաղաքագետ։ Եվ ո՞վ է այս ոգու ասպետը, որն անհամեստաբար հավակնում է զինակից գրվել Նիկոլ Վովաևիչին, և որ գլխավորն է՝ պարզել, թե ում ցուցումով է գործում նա։ Այս է խնդիրը։ Հիշում եմ, 2000թ. հոկտեմբերի 30-ին Արկադի Վարդանյանը ՀՀ պետության ղեկավարի նստավայրի մոտ պիկետից հետո դատապարտվեց վարչական կալանքի, բայց, որպես օտարերկրյա պետության (Ռուսաստանի) քաղաքացի, արտաքսվեց Հայաստանից, իսկ հետագայում վաճառելով իր ակտիվները, իր գերդաստանի հետ որոշ ժամանակ հանգրվանեց Իսպանիայում, շառից-փորձանքից հեռու։ Նշենք, որ սույն սովորական ստաժավոր ժուլիկը, որ քաղաքագետի պատմուճան է հագել, 80-ականների վերջին արդեն հասցրել էր դատված լինել և եղել էր Աստրախանի մարզի ոչ այնքան հեռավոր տեղերում։ Այնտեղ նա, որպես երևանցի Ալֆոնս, որի նմանների գոյության մասին այդ տեղերում դեռ տեղյակ չէին, պտտեցրեց իրավապահ մարմինների ոլորտից բավական հեղինակավոր մի կնոջ գլուխը, որը, իրավասու մարմինների բավական քաջատեղյակ մարդկանց ասելով, պատսպարեց այս տառապյալին՝ նրան Մոսկվա տանելով։ Հետո, իրավական ամենաթողության տարիներին, 90-ականների սկզբին, մեր հակահերոսը Մոսկվայում կարողություն դիզեց, հրաժեշտ տվեց հովանավոր կնոջն ու ապրեց ազատ, ինչպես ուզում էր, աղայավարի։ Բայց 2000-ականների սկզբին Ռուսաստանում իշխանության եկավ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, որը վերջ դրեց այն ժամանակ Ռուսաստանում տիրող իրավական վաքխանալիային։ Այժմ հենց այդ ժամանակ էլ նրա հովանավոր Բորիս Բերեզովսկին Արկադի Վարդանյանին գործուղեց Երևան՝ խառնակչություն կազմակերպելու, և այդ ժամանակ արդեն պետական ծառայությունից հեռացված և շնորհազրկված Բորիս Բերեզովսկին իր վրա կվերցներ պարտավորություն՝ երկու-երեք օրում հանդարտեցնել ապստամբած հայերին՝ դրանով իսկ հաստատելով նոր ռուսաստանյան ղեկավարությանը իր անփոխարինելիության մասին առասպելը։ Բայց այդ համարը չանցավ։ Չարժե կասկածել, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը տեղեկացված էր այդ մասին, և բնավ պատահական չէր, որ նրան հետ ուղարկեց Ռուսաստան։ Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ որտեղի՞ց գիտեմ այս մասին։ Պատասխանը պարզ է. այն տարիներին լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմությունում՝ նշեմ, որ «Ազգային միաբանություն» կուսակցության արտաքին քաղաքական դիրքորոշումն ուղղված էր Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքի ամրապնդմանը, և այն անսասան էր, ուստի իմ ընկերները Ռուսաստանից հուշում էին, թե ինչ է ներկայացնում սույն կերպարը։ Այնուհետև, 2009-ին Ա.Վարդանյանը նորից վերադառնում է Հայաստան և միանում բուռն «հեղափոխական» գործունեությանը։ Բայց հանցագործության հակումը և արկածախնդրությունը նորից իրենց մասին իմաց են տալիս, և արդեն 2013թ. մայիսին Ա.Վարդանյանը և նրա օգնական Արսեն Ավետյանը ձերբակալվում են Արսեն Ավետյանի հոր սպանության փորձի համար՝ վերջինի գույքը յուրացնելու նպատակով։ Արդյունքում՝ չկայացած հեղափոխականը և, փառք Աստծո, համարյա թե չկայացած մարդասպանը անհերքելի ապացույցների առկայությամբ, որոնք դատարան ներկայացվեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, դատապարտվում է 10 տարվա ազատազրկման։ Այնուհետև, 2014թ. մարտի 3-ին Հայաստանի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողնում Արկադի Վարդանյանի դատավճիռը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ են հայտնվել անհերքելի ապացույցներ, որոնք ներկայացրել է Հայաստանի ԱԱԾ-ն այն մասին, որ Ա.Վարդանյանը առաջարկել է կամրջից ցած նետել Արսեն Ավետյանի հորը, իսկ հետո համաձայնել է թունավորել նրան հոգեմետ դեղամիջոցների մահացու չափաբաժնով։ Արկադի Վարդանյանի այս և այլ «հեղափոխական» գործունեության մասին համաներմամբ նրա ազատ արձակումից հետո վավերագրորեն ներկայացված է հայրենասիրական Ոսկանապատ ինտերնետ-պարբերականում՝ «Քաղաքական դիակը և նրա պանոպտիկումը» հոդվածում, որը հրապարակվել է 2018թ. հոկտեմբերի 17-ին։ «Վարդանյանը ստանում է 10 տարվա ժամկետ և հայտնվում «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղից սկսում է կանոնավոր հիմքով հակակառավարական և բացահայտ ռուսատյաց ուղղվածության լացկան հոդվածներ գրել Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող՝ Հայաստանում հակառուսական քարոզչության դրոշակակիր «Լրագիր» պարբերականում, դրանք ստորագրելով ոչ այլ կերպ, քան «բռնազավթիչների ռուսամետ ռեժիմի քաղբանտարկյալ», այնուհետև այդ նույն հոդվածում մեջբերում է կատարվում այդ նույն երկդիմի քաղաքական քամելեոն Արկադի Վարդանյանից. «Իր առաջնորդի յուրաքանչյուր հերթական աղմկոտ հայտարարությամբ Ռուսաստանն ավելի խոր է մտնում միջազգային մեկուսացման փակուղի։ Այժմ, երբ «անպարկեշտ» բնորոշումը նրա հասցեին ակամա դուրս է թռչում անգամ պուտինականության ամենամոլի փիառ անողների շուրթերից, այդ տխուր հանգամանքը դառնում է ակնհայտ նաև սեփական քաղաքացիների համար։ Աշխարհը միաձայն դատապարտում է Ռուսաստանի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, որը հաճախ անցնում է բացահայտ անտաշության սահմանները։ Չէ՞ որ չեկիստական ռեժիմի հաստ քրեական դոսիեն պարունակում է արյունդ սառեցնող միջադեպերի հսկայական քանակություն։ Այստեղ և՛ բնակելի տների պայթեցումներ են սեփական քաղաքներում, և՛ Նորդ Օստ, և՛ Բեսլան, որտեղ ի թիվս այլոց շատ երեխաներ մահացան, և՛ Չեչնիայի ցեղասպանություն...»։

Կարելի էր այս քաղաքական փոխակերպուկի զզվելի զրպարտչական այլ մտավարժանքներ էլ ներկայացնել, բայց, կարծում եմ, գրվածն էլ բավական է, որպեսզի պատկերացում կազմվի Փաշինյանի զինակիցների ավանգարդի մասին, որոնք գործում են հայ ժողովրդին հայտարարված տեղեկատվական պատերազմի առաջնագծում։

Հարգելի ընթերցողը ակամա կմտածի, թե ինչու այսքան մանրամասն եմ ներկայացնում այս չկայացած մարդասպանին։ Համաձայնեք, որ շաբաթ առ շաբաթ այդ նույն ինտերնետ-հեռուստատեսությունում այս չկայացած մարդասպանը սուտ է տիրաժավորում, ստոր ռուսատյաց զրպարտություն, սևացնում է Ռուսաստանն ու նրա նշանավոր առաջնորդին, կատարվում են ամենազզվելի մտավարժանքներ քաղբանտարկյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հասցեին։ Դա, հարգելի ընթերցող, պատահականություն չէ։ Ի դեպ, բնավ պատահական չէ, որ այդ զրպարտիչը ազնվացեղ ղարաբաղյան էշի համառությամբ (ուզում էի գոնե դրական մի բան ասել այս հակահերոսի մասին) իրեն առաջարկում է «ժողվարչապետի» օգնական։ Չէ՞ որ ըստ էության դա նաև ինքնատիպ թեստ է Նիկոլ Վովաևիչի համար՝ մոլի ռուսատյացների հանդեպ վերաբերմունքի առումով, որոնք անպատիժ տարածում են ապատեղեկատվություն մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի ու նրա առաջնորդի մասին՝ միաժամանակ խափանելով Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հիմքերը։

Այս ֆոնին միանգամայն այլ կերպ է ընկալվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանադրական կարգի պաշտպանության, հանրային կարգի պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հարցազրույցը Armlur ինտերնետ-պարբերականին 2019թ. դեկտեմբերի 20-ին։ Անգամ իրավաբան չլինելով՝ կասկածելու հարկ չի լինում, որ Տ.Բարսեղյանի հարցազրույցը անգնահատելի թանկ նվեր է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությանը, շատ ավելի թանկ, քան սուրբծննդյան հնդկահավը, նվեր, որը ներսից պայթեցնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։ Հետաքրքիր համընկնում. սույն գեներալ-մայորը հանդես եկավ Փաշինյանի ելույթի տառացիորեն հաջորդ օրը, որը տեղի էր ունեցել ս.թ. դեկտեմբերի 19-ին ԱԱԾ ղեկավար կազմի առջև Հայաստանի Անվտանգության մարմինների աշխատակիցների օրվա առիթով։ Հատկանշական է, որ «ժողվարչապետն» իր ելույթում հայտարարեց ,որ վստահում է ԱԱԾ-ին, որ դրա համար կան պատճառներ։ Հետաքրքիր է նաև այն, որ սույն պաշտոնաթող գեներալ-մայորն իր հարցազրույցում, խարխլելով ՀՀ ԱԱԾ գործունեության հիմքերը, հայտարարում է իր վճռականության մասին՝ աջակցելու «ժողվարչապետին», ավելին՝ հասնելու ավելի վաղ իրականացվող բոլոր բազմամիլիոնանոց նախագծերի վերակենդանացմանը, որոնք անհատույց Հայաստանին են տրամադրվել ԱՄՆ-ից, իսկ այժմ փակված են, իր համոզվածությունը բացատրելով նրանով, որ ինքը գիտի որտեղից վերցնել վերակենդանացման բանալին։ Դե իհարկե, ուրիշ էլ ով, եթե ոչ ինքը պետք է իմանար, թե ինչ հսկայական ծառայություն է մատուցել ԱՄՆ ԿՀՎ-ին՝ մանրամասներ բացելով Հայաստանի ԱԱԾ գործունեության մասին։ Մի խոսքով՝ սույն, մեղմ ասած, անազնիվ մարդը գեներալական ուսադիրներով բացահայտ հայտարարում է, որ կարող էր բավական օգտակար լինել Նիկոլ Վովաևիչի կառավարության համար։ Բայց, հարգելի ընթերցող, սա առանձին վերլուծության թեմա է, որով, ցանկանում եմ հուսալ, հանդես կգա ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, պաշտոնաթող գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, որի համար, ուզում եմ հավատալ, շատ ու շատ թանկ է սպայի պատիվը։

 

Հետգրության փոխարեն

Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Այսպես, 2019թ. դեկտեմբերի 18-ին ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, հրավիրվել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն։ Ինձ հրավիրելիս՝ դեսպանության աշխատակցուհին ասաց, որ Երևանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Կոնստանտին Իոսիֆովիչ Կոսաչովի գլխավորությամբ։ Չեմ ձանձրացնի ընթերցողներին։ Ինչպես ՀՀ-ում ՌԴ դեսպանությունում մեր հանդիպման ժամանակ ասաց Կոնստանտին Իոսիֆովիչը, Դաշնության խորհրդի նախագահ, մեծարգո Վալենտինա Իվանովնա Մատվիենկոն նրան հաճելի առաքելություն էր հանձնարարել՝ հանձնել Արտաշես Մամիկոնի Գեղամյանին Դաշնության խորհրդի «Դաշնության խորհուրդ. 25 տարի» մեդալը։

Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ Դաշնության խորհրդի այդ պարգևը ինձ ու «Ազգային միաբանության» իմ զինակիցներին շատ ուժ տվեց։ Ուժ այն գիտակցումից, որ քաղաքական կուսակցությունը, որը հիմնադրման օրվանից՝ 1997 թվականից, անխախտ կանգնած է հայ-ռուսական ռազմավարական դաշինքի պաշտպանության դիրքերում, մեր տագնապալի օրերում աջակցության խիստ կարիք ունի։ Չէ՞ որ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո, երբ Հայաստանում իշխանությունը բռնազավթեցին արտասահմանի դրածոները, ինձ ու իմ զինակիցներին ոգեշնչող միակ մեսիջը Մեծ հողից իմ հոդվածների հանդեպ բարեհաճ վերաբերմունքն էր, որոնք հրապարակվում են REGNUM տեղեկատվական գործակալությունում, ինչն էլ դրանց հրապարակման հնարավորություն էր ստեղծում (հղում կատարելով REGNUM տեղեկատվական գործակալությանը) Հայաստանում հրաշքով մնացած եզակի հայրենասիրական լրատվամիջոցներում։ Ավելի պարզ ասած՝ ինձ ու իմ կուսակից համախոհներին վստահություն, ուժ և էներգիա էր տալիս այն, որ մեծ Ռուսաստանը, որը ղեկավարում է արդիականության նշանավոր առաջնորդ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, բարեկամներին չի մոռանում, առավել ևս՝ անպաշտպան չի թողնում։

Վերջին ժամանակներս նկատվող հակառուսական ուժերի ակտիվացումը Հայաստանում, դրանց անզուսպ հարձակումները հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համոզված կողմնակիցների վրա վկայում են այն մասին, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխության» անդրօվկիանոսյան ուղեվարների ծրագրերին վիճակված չէ իրականանալ։ Իսկ դա այն բանի գրավականն է, որ իրար գլխի հավաքվող հակառուսական ինտերնացիոնալը Հայաստանում դատապարտված է չգոյության։

 

Աղբյուրը` ИА REGNUM

 

Последние видеоматериалы

Новые книги