«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահության

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

5 դեկտեմբերի 2019 թ.

Իրավունք, https://iravunk.com/news/99941

Shame.am, http://www.shame.am/news/view/67796.html

 

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զգոնության կոչով:

Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է համաշխարհային քաղաքականության հայտնի անդրօվկիանոսյան ուժային կենտրոնի կողմից Թուրքիայի մասնակցությամբ ծավալած պայքարի էպիկենտրոնում, պայքար, որի նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի Հյուսիս-Ատլանտյան «խաղարարար» ուժերը (ՆԱՏՕ-ի) ներբերվեն Լեռնային Ղարաբաղ–Ադրբեջան հակամարտության անվտանգության գոտի, ուր Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունեցած 105 –կիլոմետրանոց սահմանը վերահսկում են Արցախի Հանրապետության զինված ուժերը: Վերջնական նշանակետն է Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղել Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը: Այդ է պայքարը, որ 2018 թվականի ապրիլ-մայիսյան պետական հեղաշրջումից հետո Հայաստանի գործող իշխանություններն աննախադեպ հալածանք ու հակաիրավական քրեական հետապնդում են ծավալել ՀՀ երկրորդ նախգահ Ռոբերտ Քոչարյանի և Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի մյուս հերոսների  նկատմամբ, ինչին ներգրավվել են Սորոսի հիմնադրամի կողմից շռայլորեն ֆինանսավորվող բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև զորեղ տեղեկատվական միջոցներ, որպիսիք են ամերիկայն հարկատուների փողերով սնվող «Ազատության ռադիոյի» հայկական բաժանմումքը և այլոք: Սրանք համակարգված աշխատանք են կատարում Հայոց պետականության հիմքերը խարխլելու ուղղությամբ՝ զուգահեռաբար ուղեկցելով հակառուսական և ռուսատյացության հիստերիայով: Այդ քաղաքականության հերթական գարշելի դրսևորումներից էր  ոչ անհայտ ժառանգական ռուսատյացի ստոր արարքը՝ականավոր դիվանագետ, գրող Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի երևանյան արձանի պղծումը, մի գործչի, որն իր կյանքի գնով փրկել է մահից հազարավոր հայերի:

Սերժ Սարգսյանի նոյեմբերի 20-ի ելույթը Զագրեբում, Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում, ուր ասվեց, որ «Ոտնահարված են սահմանադրականության հիմունքները, չի գործում իշխանությունների անջատման ու հավասարակշռվածության սկզբունքը: Բազմաթիվ փաստերով հաստատված են դատական իշխանության ակնհայտ խախտումները: Իրականացվում են քաղաքական հետապնդումներ … Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս մեսիջը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այդ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում»: Եվ սա փաստորեն ՀՀ երրորդ նախագահի պատասխանն էր Հայաստանում ԱՄՆ-ի  դեսպան Լինն Թրեյսիի հանդիպման առթիվ, որը տեղի էր ունեցել ս.թ. նոյեմբերի 5-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Հայաստանի իշխանությունների պատասխան արձագանքը թույլ չտվեց հապաղել, սույն թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ի խախտումն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, որը ՀՀ նախագահին օժտում է անձեռնմխելիության իրավունքով, մեղադրանք է հարուցել Հանրապետության երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի դեմ: Իշխանությունների այս հակասահմանադրական գործողությունը՝ հրահրված անդրօվկիանոսյան ուղեվարների կողմից, հերթական քայլն է՝ ուղղված ի շահ Հայաստանի Հանրապետությունում իրավական անարգելության ու նրանց իսկ կողմից ղեկավարվող քաոսի մթնոլորտի ստեղծման: Սա էլ իր հերթին նպաստավոր հող է նախապատրաստում ադրբեջանաթուրքական զինվորականության համար նոր ռազմական ագրեսիա սանձաձերծելու ղարաբաղյան հակամարտության գոտում՝ դրան հաջորդող ՆԱՏՕ-ի «խաղարարար» ստորաբաժանման տեղակայմամբ Իրանի հետ սահմանի 105-կիլոմետրանոց հատվածում, որն այժմ վերահսկվում է Արցախի կողմից:

Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին սպառնացող վտանգները պահանջում են գիտակցել ու դատապարտել նման իրադրության ծագման ճշգրիտ պատճառները՝ մատնանշելով կոնկրետ գործող ուժերի և նպատակ ունենալով համախմբել հայ ժողովրդի հավաքական ներուժը զույգ հայկական ազգային պետությունների անվտանգությունը պաշտպանելու համար:

 

 Արտաշես Գեղամյան

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги