Իշխանությունների անհամարժեքությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը
Հունիսի 17, 2019
http://www.shame.am/news/view/67394.html
Արտաշես Գեղամյան
Խմբագրության կողմից
Այն օրը, երբ աբաջյան գոհարի մարդը չկախվեց Շվեդիայի թագավոր Կառլոս XVI Գուստավի հետ հանդիպումից հետո, մենք հասկացանք, որ այդ մարդուն և, բնականաբար, իրեն՝ աբաջյան գոհարին, մեծ ապագա է սպասվում։ Մենք չսխալվեցինք մեր կանխատեսումներում. աբաջյան գոհարի մարդն արդեն դեղին քարտ է ցույց տալիս Մոսկվային, ինչին անգամ ի զորու չէ Դոնալդ Թրամփը, ավելին, նա դառնում է ռուսական ԶԼՄ-ների աստղը։ Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում REGNUM տեղեկատվական գործակալության նյութը, որը սիրահոժար տրամադրել է հեղինակը։ Հաճելի ընթերցո՛ւմ։
Հակաիրավական «հեղափոխություն». Հայաստանի խորհրդարանի նախագահը մերժում է անմեղության կանխավարկածը
Աշխատանքային շաբաթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ Հայաստանի վերջին իրադարձությունների մասին արտահայտություններին արձագանքելուց սկսելը՝ մի շարք պատճառներով, այնքան էլ հաճելի զբաղմունք չէ։ Բայց դա անպայման պետք է անել։
Այսպես, նշենք, որ ՀՀ VII գումարման ԱԺ լեգիտիմությունը լուրջ կասկածներ է առաջացնում, և բնավ ոչ այն պատճառով, որ ընտրողների ավելի քան կեսը (51,37%) չի մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի ունեցան 2018թ. դեկտեմբերի 9-ին, այլ որովհետև Հայաստանի ներկա գումարման խորհրդարանի գոյությունը լուրջ կասկածներ է առաջացնում։ Դրանք հենվում են այն բանի վրա, որ ՀՀ VI գումարման ԱԺ լեգիտիմությունը հաստատվել էր իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից։ Նշենք, որ խորհրդարանի լեգիտիմությունը ճանաչվել էր այդ թվում նաև «ժողվարչապետ» Ն.Փաշինյանի կուսակցության կողմից, որի առաջադրածն է ՀՀ VII գումարման ԱԺ նախագահը։ Նշենք, որ նախորդ գումարման խորհրդարանը ցրվեց այն ժամանակ գործող կեղծ ընդդիմության (հանձինս սորոսյան լափակերների, ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների, տոտալիտար կրոնական աղանդների հետևորդների) հակասահմանադրական գործողությունների հետևանքով, որոնք 2018թ. հոկտեմբերի 2-ին շրջափակեցին խորհրդարանի շենքը, իսկ նրանցից առավել «երդվյալներն» ու «վճռականները» (ըստ երևույթին, «արդարացնում» էին տարատեսակ դիվերսիոն ֆոնդերից իրենց տրված միլիոնավոր դոլարները), հմտորեն հրահրվելով իրենց նորաթուխ առաջնորդների կողմից, ներխուժեցին ՀՀ խորհրդարանի շենք։ Հետո ավելի հետաքրքիր է։ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրենքը, այնուամենայնիվ, ընդունվեց։ Ընթերցողներին հիշեցնենք, որ ընդունված օրենքը երաշխավորում էր խորհրդարանի աշխատանքը՝ չնայած արհեստականորեն արծարծվող ֆորսմաժորային տարատեսակ հանգամանքներին, որոնք լավ յուրացվել էին Ջորջ Սորոսի տեղի սաների կողմից։ Խոսքը, մասնավորապես, օրենսդիր մարմնի շենքի շրջափակման մասին է, վարչապետի թափուր պաշտոնի թեկնածության առաջադրման արհեստական խափանման մասին, ինչը հանգեցրեց ՀՀ VI գումարման ԱԺ ցրմանը։ Որպեսզի ավարտենք այն անձանց հակաիրավական գործողությունների և ուղղակի ճնշման ցուցակը, որոնք ներկայանում էին որպես Հայաստանում դեմոկրատիայի խորացման և քաղաքացիական հասարակության հիմքերի ամրապնդման ջատագովներ, նշենք, որ 2018թ. հոկտեմբերի 2-ին ընդունված լրացումները «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում միայն դրա հաստատման համար հատկացված վերջին օրը ՀՀ նախագահի գրասենյակից նորից ուղղվեց Հայաստանի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանն այդ օրենքի համապատասխանությունը հաստատելու նպատակով, ինչն էլ հետագայում արվեց։ Սակայն, ինչպես ասում են, գնացքն արդեն մեկնել էր, ՀՀ VI գումարման Ազգային ժողովը ցրվեց։ Այս մանրամասները ներկայացնում եմ բնավ ոչ հերթական անգամ հաստատելու համար Հայաստանում պետական հեղաշրջումն իրականացնողների համակարգված աշխատանքի մասին, այլ որպեսզի ընթերցողին հասկանալի դառնա, թե ով է ՀՀ արտահերթ ընտրված VII գումարման ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Այսպես, դեռևս էյֆորիայի մեջ գտնվելով «հեղափոխականներին» սկուտեղի վրա մատուցված իշխանական լծակներից՝ Արարատ Սամվելովիչը անցավ հին գործին՝ խրատել և քարոզներ կարդալ հիմա արդեն ոչ թե Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատգամավորներին ու սենատորներին, այլ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին։ Որպեսզի հարգելի ընթերցողներին հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, նշենք, որ հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ կանոնավոր հանդիպումների շրջանակում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այդ հանդիպումը բնավ դուր չի եկել ՀՀ ԱԺ նախագահին, ինչի վերաբերյալ նա հայտարարել է. «Ես չեմ ողջունում Ռուսաստանի Դաշնության դեսպանի այդ հանդիպումը (պատկերացնում եմ, թե ինչ «տառապանքներ» է կրել հարգարժան Սերգեյ Պավլովիչը՝ նման բան լսելով հենց ԱԺ նախագահից – Ա.Գ.)։ Ի վերջո, որևէ երկրի դեսպան (այստեղ ԱԺ նախագահի անպատկառությունը չափն անցնում է, քանի որ Ռուսաստանը «որևէ երկիր» չէ, այլ մեր մերձավոր ռազմավարական դաշնակիցը – Ա.Գ.) կարող է հանդիպել քաղաքական դաշտի ողջ սպեկտրի ներկայացուցիչների հետ (Արարատ Սամվելովիչը բացատրում է բարձրակարգ դիվանագետին դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի իր տեսլականը։ Բան չկա ասելու, ինչպես ասում են՝ իմացիր մերոնց – Ա.Գ.), այստեղ ինչ-որ այլ բան կա. այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են այդ անձին, մի փոքր դուրս են մղում այդ մարդուն զուտ քաղաքական դաշտից»։
Այստեղ Ա.Միրզոյանն ակնհայտորեն վրիպել է։ Ով՝ ով, բայց նա, հանդիսանալով 2005-2007թթ. Հայաստանի Ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվարիուսը, պետք է իմանար, որ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, որը նրա կողմից հիշատակվում է որպես «այդ անձը», այդ ժամանակ արդեն պարգևատրվել էր Լեհաստանի, Լիտվայի, Վրաստանի, Հունաստանի բարձր շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ էր, Արցախի հերոսի «Ոսկե արծիվ» շքանշանակիր։ Այո, ցավոք, Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն Արարատ Միրզոյանի, չի աշխատել որպես «HSBC Բանկ Արմենիա»-ի մասնագետ (բանկի բաժնետոմսերի 70%-ը պատկանում է բրիտանական HSBC խմբին – Ա.Գ.), նաև չի անցել ժամանակակից քաղաքական գործիչների կայացման դպրոցը Ընտրական համակարգերի միջազգային ֆոնդում (IFES), որն աշխատում է ԱՄՆ USAID-ի աջակցությամբ (խոսք չկա, Ռոբերտ Սեդրակովիչի համար չափազանց հեռու է քաղաքական դեմք հասկացության չափորոշիչների՝ Արարատ Սամվելովիչի ընկալումը)։ Դե ինչ, մեզանից յուրաքանչյուրի կենսագրությունը մեր կենսագրությունն է և, ինչպես ասում են, ինչ գրված է գրչով, կացնով չես ջնջի։ Արարատ Միրզոյանը բնավ պատահաբար չի ի լուր ամենքի հայտարարել ռուս դեսպանի և ՀՀ երկրորդ նախագահի հանդիպման մասին իր վերաբերմունքը։ Նրա համար շատ կարևոր էր հենց այդ առնչությամբ տալ հերթական ազդանշանը դատական ատյանին բարձրագույն իշխանությունների անսասանության մասին Հայաստանի Վերաքննիչ դատարանի գալիք նիստի վերաբերյալ, որը դիտարկելու է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բողոքարկումը, որը վիճարկել էր Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ընդ որում՝ տագնապ է առաջացնում այն հանգամանքը, որ բարձրագույն պաշտոնատար անձը՝ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը, կոպտագույն ձևով խախտում է քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկը՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Այնուհետև, Արարատ Սամվելովիչը, ասես ինքն իրեն ոգեշնչելով, անվարժ ձևով թաքցնելով իր նյարդային խանգարումը, այլ կերպ չես անվանի նրա գնահատականը հարգարժան Սերգեյ Պավլովիչի գործողություններին, ի պատասխան թղթակցի հարցին (ս.թ. հունիսի 16-ի ճեպազրույցում), թե կարող է արդյոք Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հանդիպումը՝ որպես քաղաքական գործչի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ազդել դատավարության ընթացքի վրա, խրոխտ հայտարարում է. «Երբեք։ Որևէ երկրի նախագահի, մեր երկրի վարչապետի կամ որևէ այլ մարդու հետ հարաբերությունները չեն կարող ազդել մեղադրանքի վրա (ուշադրություն դարձրեք, որ Միրզոյանին բնավ չի հետաքրքրում դատարանի որոշումը, որը չի համապատասխանի մեղադրանքի ոգուն, էլ չեմ ասում այն մասին, որ Ա.Միրզոյանն իր համար վճռել է. Ռ.Քոչարյանի դատաստանը կձգվի մինչև աշուն, երբ հնարավոր է Ն.Փաշինյանի և Վ. Պուտինի հանդիպումը – Ա.Գ.) կամ, հույս ունեմ, արդար դատավարությանը, դատավճռին»։
Հայաստանի ներկա իշխանությունների զբաղեցրած պաշտոններին անհամարժեքությունը, ինչպես արդեն քանիցս հիմնավորել եմ, ուղղակի սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը։ Սույն փաստը կհանգեցնի մեծ փորձանքի, եթե «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանն իր մեջ հրաժարական տալու ուժ չգտնի։ Նա չի կարող չգիտակցել, թե ինչու են իրեն բերել իշխանության, ինչու հենց նրան են զիջել իշխանությունը, ինչի բացատրությունը պարզ է։ Ում, եթե ոչ նրան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ անհայտ պարտվողական մոտեցումների համոզված կողմնակցին պետք է «վստահվեր» Հայաստանի համար բախտորոշ այդ հարցի լուծումը։ Ընթերցողներին հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը՝ մեջբերում կատարելով Ն.Փաշինյանի «Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» հոդվածի մասին՝ հրապարակված «Հայկական ժամանակ» թերթում 2001թ. մայիսի 22-ին, որի խմբագիրն էր այդ ժամանակ ինքը՝ «ժողվարչապետը»։
«Եվ ուրեմն, ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն, գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Եկեք նրբանկատորեն շրջանցենք հարցի ամենացավոտ կողմը և հարցը դիտարկենք խաղի կանոնների տեսակետից։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնեն Ադրբեջանին... Ախր, էս երկիրը (նկատի ունի Հայաստանը – Ա.Գ.) տեր չունի, և մենք, որ պետք է լինենք այս երկրի տերը, մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին»։
Մի խոսքով՝ իշխանությունների անհամարժեքությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։
Աղբյուրը՝ REGNUM տեղեկատվական գործակալություն