Եկել է զուսպ խոսելու ժամանակը

29.08.2014, Իրավունք

Ողջունելի է, որ պատասխանելով  ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի խիստ կարեւոր եւ ճիշտ պահին գրված նամակ-ահազանգին ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկկա Կաներվան շեշտում է, որ իր համար ընկալելի են Ա. Գեղամյանի ներկայացված փաստարկները: Կարեւոր է նաեւ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն «աջակցում է հարցի խաղաղ և դիվանագիտական լուծմանը» եւ «երկու կողմերին հորդորում է ամեն ինչ անել՝ այդօրինակ լուծմանը նպաստելու համար»: Թեեւ կրկին տարբերություն չի դրվում թե կողմերից որն է որ սադրում է լարվածությունը, կամ որն է որ չի ցանկանում դուրս բերել դիպուկահարներին, այնուամենայնիվ մեզ համար պետք է ընդունելի լինի ԵԱՀԿ-ի զուսպ եւ ինչ-որ տեղ զգուշավոր մոտեցումը:

Հավանաբար եկել է ժամանակը, երբ  թե գերտերությունները, թե միջազգային կազմակերպությունները, թե տարբեր հակամարտություններում ներգրավված կողմերը պետք է որդեգրեն հենց այսպիսի զուսպ մոտեցումներ: Անցել է միաբեւեռ աշհարհակարգի ժամանակը: Ուկրաինայում ողբերգությունը ցույց տվեց, որ նարնջագույն հեղաշջումներով այլեվս չի կարելի ժողովրդներին ծնկի բերել: Նովոռոսիայի պայքարը իր ազատության համար, դա զուտ ռուսամետ ուկրաինացիների ու արեւմտամետ բենդեռականների կռիվը չէ,  դա քաղաքակրթությունների, արժեքային համակարգերի,  ինչ-որ տեղ համաշխարհային կրոնական պատերազմի կիզակետն է, ուր ուղղափառ քրիստոնեությունը ծառս է կանգնել ընդդեմ հակաքրիստոնեական գլոբալիստական ուժերի ծավալապաշտության:

Չարիքի խրախուսումը հանգեցնում է  խրախոսողների ոչնչացմանը այդ նույն չարիքի միջոցով: Իսլամիստ ծայրահեղականները երեկ Սիրիայում պատանդ են վերցրել ՄԱԿ-ի 43 խաղապահների, որոնց  ազատության համար կռվում են Սիրիայի նախագահ Ասադի զինվորները: Սակայն ամիսներ առաջ ԱՄՆ-ն, Եվրոպան նույն ՄԱԿ-ի միջոցով փորձում էին գահնկեց անել Ասադին եւ ամեն կերպ աջակցում էին իսլամիստ ծայրահեղականներին: Միայն Ռուսաստանի դիմադրությունն էր, որ թույլ չտվեց Սիրիան վերածել Լիբիայի կամ Իրաքի, այսինքն համատարած քաոսի:

Այո, հետսհետե մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ավելի ու ավելի առանցքային դերակատարում է ստանձնում աշխարհի նոր կարգերի ձեւավորման մեջ, հետեւաբար անցել են ժամանակները երբ Վաշինգտոնից, Բրուսելից  կամ Ստրասբուրգից կարելի է մեր վրա մատ թափ տալով խոսել: Եկել է զուսպ խոսելու ժամանակը, եւ դա պետք է գիտակցեն Անկարայում ու Բաքվում:

 

Mr. Artashes Geghamyan

Head of the Delegation of Armenia to the OSCE Parliamentary Assembly

Yerevan

 

Dear Mr. Geghamyan, dear Artashes,

Thank you for your letter and for keeping us appraised of developments related to the conflict in Nagorno-Karabakh. I appreciate your views on this sensitive subject. The OSCE Parliamentary Assembly continues to closely monitor the situation in and around Nagorno- Karabakh and we remain concerned by the persistent violence and loss of life on both sides. The Parliamentary Assembly supports a peaceful, diplomatic resolution and urges both sides to do their utmost to promote such a resolution.

I avail myself of this opportunity to reiterate assurances of my highest consideration and look forward to seeing the Delegation of Armenia again represented at our Autumn Session in Geneva in October.

 Yours sincerely,

Ilkka Kanerva

President of the OSCE Parliamentary Assembly


ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում

հայկական պատվիրակության ղեկավար

պրն. Արտաշես Գեղամյանին

  Հարգելի պրն. Գեղամյան, հարգելի Արտաշես,

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր նամակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող զարգացումները գնահատելու համար: Ես հասկանում եմ Ձեր տեսակետներն այդ զգայուն թեմայի վերաբերյալ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը շարունակում է մոտիկից հետևել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տիրող  իրավիճակին: Մենք շարունակում ենք մտահոգված մնալ մշտական բռնություններով և երկու կողմից տեղի ունեցող  մահվան դեպքերով: Խորհրդարանական վեհաժողովն աջակցում է հարցի խաղաղ և դիվանագիտական լուծմանը և երկու կողմերին հորդորում է ամեն ինչ անել՝ այդօրինակ լուծմանը նպաստելու համար:

Օգտվելով այս առիթից՝ վերահաստատում եմ խորին հարգանքներիս հավաստիքը և ակնկալում  Ժնևում,  հոկտեմբերի ամսին տեղի ունենալիք մեր աշնանային նստաշրջանի ժամանակ տեսնել հայկական պատվիրակությանը:

Անկեղծորեն Ձեր՝

Իլկկա Կաներվա

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ

 

 Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ կուսակցության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги