«ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՆՍՏԱԾ Է ՄԵԶ ՀԵՏ, ՆՈՒՅՆԴԱՀԼԻՃՈՒՄ, ԻՄ ԿՈՂՔԻՆ»

18.02.2014, Իրավունք

Երեկ հայաստանյան պատվիրակությունը վերադարձավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստից, որտեղ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր  ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ իր ելույթում վեհաժողովի ներկա անդամների ողջ ուշադրությունը ուղղել է այն բանին, որ իրենց հետ միասին այդ դահլիճում նստած է այն երկրի ներկայացուցիչը, ով մարդ սպանելու համար արժանանում է նախագահի շնորհավորանքին ու հերոսի կոչման, ինչը սառը ցնցուղի էֆեկտ է առաջացնում ներկաների մոտ.

-Գերլարված նստաշրջան էր, հատկապես հայկական պատվիրակության համար: Այս նստաշրջանում հիշատակածս կոմիտեները պետք է համաձայնեցնեին,  սույն թվականի հունիսի 25-ից հուլիսի 3-ը, Բաքվում կայանալիք ԵԱՀԿ համաժողովին տեղի ունենալիք հիմնական ելույթների դրույթները: Պատվիրակության առաջ խնդիր էր դրված, որ այն բացերը, հանցագործությունները, որի ականատեսն ենք մենք Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ-ի նկատմամբ, անպայման տեղ գտնեն զեկույցներում: 

Ցավոք, ի սկզբանե ելույթների ընթացքում, բոլորովին անդրադարձ չեղավ հայ-ադրբեջանական այն իրողություններին, որոնք առկա են: Ավելին, նրանց ելույթներից կարելի էր հասկանալ, թե իբր կայուն խաղաղություն է, ամեն բան նորմալ է: Այս պարագայում հարկ համարեցի ասել, որ նման զեկույցներով եթե հանդես գաք, ապա կվարկաբեկեք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը: Այսօր խոսում եւ կարեւորում եք միգրացիոն հարցը, սակայն չեք նշում դրա ծնող պատճառները, հատկապես, որ շուրջ 20 տարի Հայաստանը շրջափակման մեջ է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Չեք խոսում այն մասին, որ ամառային նստաշրջանը անց է կացվելու այն երկրում, որտեղ նախագահի մակարդակով մարդասպանին հերոսացնում են` 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնահարած հայ սպային, որի ապացույցներով ողողված է ինտերնետը: Նշեցի, որ խոսում եք մարդու իրավունքների, օրենքի գերակայությունից եւ համերաշխությունից, այնինչ այսօրվա դրությամբ, եթե  Թուրքիայում ուզում են մեկին վարկաբեկեն` ասում են` նա հայկական արմատներ ունի: Իրենց վարչապետ Էրդողանը, երբ ցանկացել է իր քաղաքական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին իրենց չափանիշներով վարկաբեկի, ԶԼՄ-ներով տարածել է, թե Գյուլենն ունի հայկական արմատներ: Այս իրողությունների պարագայում այն, ինչ առաջարկում եք քննարկել Բաքվում, դա վարկաբեկիչ է այստեղ նստած բոլորի համար: Ինչպե±ս կարող է հայկական պատվիրակությունը մասնակցել Բաքվում այդ վեհաժողովին, որտեղ համատարած հայատյացություն է: Այնուհետ նաեւ ավելացրի, թե այն, ինչի մասին խոսում եմ, թող խուճապային տրամադրություն չստեղծի, մեր երկրի նախագահը ԼՂՀ ազատագրական պայքարի հերոս է, եւ նա լավ գիտի, թե ինչ է նշանակում պատերազմ եւ խոր ցավ է ապրում, թե° հայ, թե° ադրբեջանցի զոհված զինվորի համար, քանի որ մենք ներկայացնում ենք քրիստոնեական քաղաքակրթություն: Այս խոսքերից թուրքական պատվիրակությունը եւս պապանձվեց:

«ՑԱՎՈՔ, ՈՉՈՔՊԵՏՐՈՍԻՆՕԳՆԵԼՉԻԿԱՐՈՂ»


Բայց պետք է նշեմ, որ ոչ պակաս ուժգին հարված էր նաեւ հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանի եւ իր պատվիրատուների համար, ովքեր չկարդալով ու չդիտելով իմ ելույթը, ապատեղեկատվություն են տարածում իմ մասին` իբրեւ թե կատակ անելով: Մենք, ցավոք, այս հարցում ոչ Պետրոսին, ոչ էլ իր պատվիրատուներին օգնել չենք կարող, որովհետեւ այստեղ ոչ միայն մաղձն ու ատելությունն է խոսում սեփական երկրի շահերը պաշտպանողների հանդեպ, այլ իրենց քաղաքական ու բարոյական սնանկացումը, որտեղ նրան ո°չ ես, ո°չ Դուք եւ անգամ հզոր «Իրավունքը» օգնել չի կարող:

ԱՐՄԵՆՈՒՀԻՀԱԿՈԲՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги